Շնչառական ուղիների վարակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շնչառական ուղիների վարակների (ՇՈՒՎ) հաջող կանխարգելումը, որը պատասխանատու է զգալի թվով խորհրդակցությունների, մասնավորապես փոքր երեխաների և տարեցների համար, կարող է օգտակար լինել հիվանդների, ընտանիքների և ընդհանուր առմամբ, հասարակության համար։ Մեկ համակարգված վերանայում (2008 թ.-ի փետրվար), առանց պաշտոնական մետա-վերլուծությունների, գնահատում է պրոբիոտիկների օգտագործման ազդեցությունները ՇՈՒՎ-երի կանխարգելման կամ բարելավվման համար։ Ներառվել են 14 ՊՎՓ-ներ՝ 12 առողջ և 2 ՇՈՒՎ-ով հիվանդ անհատների մասնակցությամբ։ ՇՈՒՎ-ների տարածվածության հետ կապված, ոչ մի էական տարբերություն չի հայտնաբերվել պրոբիոտիկ և ստուգիչ խմբերի միջև 10 ՊՎՓ-ում այն ժամանակ, երբ պրոբիոտիկների օգտագործումը օգտակար էր մյուս 4 ՊՎՓ-ում։ 6 ՊՎՓ-ից 5-ում, ըստ համապատասխան տվյալների առկայության պայմանի, այստեղ նկատվում է ախտանիշների ծանրության նվազում կապված պրոբիոտիկ խմբի ՇՈՒՎ-երի հետ՝ համեմատած ստուգիչ խմբի հետ։ 9 ՊՎՓ-ից 3-ում ՇՈՒՎ-երի կլինիկական բուժման ընթացքը ավելի կարճ է պրոբիոտիկ խմբում, համեմատած ստուգիչ խմբի հետ, այն ժամանակ, երբ ոչ մի ներխմբային տարբերություն չի հայտնաբերվել մնացած 6 ՊՎՓ-ում։ Դրանից եզրակացություն արվեց, որ պրոբիոտիկները կարող են ունենալ դրական ազդեցություն ՇՈՒՎ-երի ախտանիշների ծանրության և տևողության վրա, բայց չեն ազդում ՇՈՒՎ-երի հաճախության նվազման վրա։

Համակարգված տեսության հրապարակումից հետո, մեկ կրկնակի, իրարից անկախ, պլացեբո-ստուգիչ և ընդհանրացված ուսումնասիրությունները գնահատում էին L. acidophilus NCFM (1010 ԳՁՄ/օր), L. acidophilus NCFM համակցված B. animalis subsp. Lactis Bi-07 (1010 ԳՁՄ/օր) հետ կամ պլացեբո խմբի վերահսկման ազդեցությունը երեխաների մոտ մրսածության և թոքաբորբի ախտանիշներով հիվանդությունների և դրանց տևողության վրա։ Պլացեբո խումբը կամ պրոբիոտիկները վերահսկվել են 6 ամսվա ընթացքում (նոյեմբերից մինչև մայիս) 3–5 տարեկան 248 երեխաների մոտ։ Պլացեբո խմբի հետ համեմատած L. acidophilus NFCM-ի հետ բուժող խմբի մոտ կրճատվել է ջերմության, հազի դրսևորումները և լրացուցիչ հակաբիոտիկների օգտագործումը։ Պլացեբո խմբի հետ համեմատած՝ L. acidophilus NFCM-ի հետ բուժող խումբը համակցված B. animalis subsp. lactis Bi-07 շտամի հետ զգալիորեն նվազեցրել է ջերմության, հազի, գրիպի և այլ ախտանիշների տարածվածությունը, ինչպես նաև լրացուցիչ հակաբիոտիկների օգտագործումը։ Երկու պրոբիոտիկ խմբերն էլ, պլացեբո խմբի հետ համեմատած, զգալիորեն կրճատել են ախտանիշների տևողությունը։

Այլ ժամանակակից ՊՎՓ (Hojsak et al. 2010), անցկացված 281 խորվաթ երեխաների հետ, ցույց է տվել, որ, պլացեբո խմբի հետ համեմատած, Lactobacillus GG խմբի երեխաների մոտ զգալիորեն իջել է վերին ՇՈՒՎ-երի վտանգը։ ՇՈՒՎ-երի նվազեցրած վտանգը տևում է 3 օրից ավել, իսկ շնչառական հիվանդությունների ախտանիշները՝ զգալիորեն ավելի քիչ օր։ Այստեղ չկա ոչ մի նվազեցման վտանգ կապված ՇՈՒՎ-երի նվազեցման հետ։ Պլացեբո խմբի հետ համեմատած, Lactobacillus GG խմբի երեխաները չունեն աղեստամոքսային վարակների, փսխման դեպքերի և փորլուծության դեպքերի վտանգի էական նվազում, ինչպես նաև աղեստամոքսային ախտանիշների օրերի քանակության ոչ մի կրճատում։

Արդյունքում, առկա տվյալները թույլ են տալիս կանխատեսել, որ որոշ պրոբիոտիկներ կարող են կանխել վերին ՇՈՒՎ-երը և նաև կարող են ունենալ որոշ ազդեցություններ երեխաների ՇՈՒՎ-երի ախտանիշների ծանրության և տևողության վրա։ Ուսումնասիրությունների կրկնությունները անհրաժեշտ են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bartlett JG. Antibiotic-associated diarrhea. N Engl J Med 2002;346։334–9.
  2. Betsi GI, Papadavid E, Falagas ME. Probiotics for the treatment or prevention of atopic dermatitis։ A review of the evidence from randomized controlled trials. Am J Clin Dermatol 2008;9։93–103.
  3. Hojsak I, Abdović S, Szajewska H, Milosević M, Krznarić Z, Kolacek S. Lactobacillus GG in the prevention of nosocomial gastrointestinal and respiratory tract infections. Pediatrics 2010;125։e1171–7.
  4. Huang JS, Bousvaros A, Lee JW, et al. Efficacy of probiotic use in acute diarrhea in children։ A meta-analysis. Dig Dis Sci 2002;47։2625–34.
  5. Johnston BC, Supina AL, Ospina M, Vohra S. Probiotics for the prevention of pediatric antibiotic-associated diarrhea. Cochrane Database Syst Rev 2007 Apr 18;(2)։CD004827.
  6. Kalliomaki M, Salminen S, Arvilommi H, Kero P, Koskinen P, Isolauri E. Probiotics in primary prevention of atopic disease։ A randomized placebo-controlled trial. Lancet 2001;357։1076–9.
  7. Kopp MV, Hennemuth I, Heinzmann A, Urbanek R. Randomized, double-blind, placebo-controlled trial of probiotics for primary prevention։ No clinical effects of Lactobacillus GG supplementation. Pediatrics 2008;121։e850–6.
  8. Lee J, Seto D, Bielory L. Meta-analysis of clinical trials of probiotics for prevention and treatment of pediatric atopic dermatitis. J Allergy Clin Immunol 2008;121։116–21.
  9. Mastretta E, Longo P, Laccisaglia A, Balbo L, Russo R. Lactobacillus GG and breast feeding in the prevention of rotavirus nosocomial infection. J Pediatr Gastr Nutr 2002;35։527–31.
  10. Szajewska H, Mrukowicz J. Probiotics in the treatment and prevention of acute infectious diarrhea in infants and children։ A systematic review of published randomized, double-blind, placebo controlled trials. J Pediatr Gastroenterol Nutr 2001;33։S17–25.
  11. Szajewska H, Ruszczynski M, Radzikowski A. Probiotics in the prevention of antibiotic-associated diarrhea in children։ A meta-analysis of randomized controlled trials. J Pediatr 2006;149։367–72.