Շնչառական շարժում
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը։ Բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը։ Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները[1]։ Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար։
Գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնչառության գործընթացը ներառում է փուլեր[1]՝
- ներշնչում (մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկների մեջ),
- գազափոխանակություն թոքերում (թոքաբշտերի օդի և արյան մազանոթների միջև),
- գազափոխանակություն արյան մեջ (արյան հոսքով թթվածնի փոխադրում բոլոր ծայրամասային օրգաններին, այդ թվում նաև թոքերին, և սրտանոթային համակարգի կողմից կատաբոլիկ գործընթացների ժամանակ առաջացած ածխաթթու գազի հեռացում),
- գազափոխանակություն զարկերակային արյան և հյուսվածքների միջև[1],
- բջջային շնչառություն, կենդանի օրգանիզմների բջիջներում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացների համալիր, որի ընթացքում լիպիդների և ամինաթթուների օքսիդացումը մինչև ածխաթթու գազ և ջուր, դիտվում է էներգիայի անջատումով, որն անհրաժեշտ է ադենոզինի տրիֆոսֆաստի (ԱՏՖ) կենսասինթեզի համար և համարվում է բջջում էներգիայի ունիվերսալ աղբյուր։
Կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնչառությունը կարգավորվում է երկարավուն ուղեղում գտնվող շնչառական կենտրոնի և նյարդային համակարգի տարբեր բաժիններում գտնվող նեյրոնների միջոցով։ Հումորալ կարգավորումն իրականանում է, երբ արյան մեջ փոխվում է CO2 և O2 գազերի խտությունը։ Թոքերի արյան անոթների պատերի քիմընկալիչների շնորհիվ շնչառության կենտրոն հասած գրգիռները փոխում են շնչառության խորությունը կամ հաճախությունը, և արյան մեջ ապահովվում է գազերի նորմալ բաղադրությունը։ Արյան մեջ CO2-ի խտության մեծացման դեպքում շնչառությունը դառնում է ավելի խորը, իսկ O2-ի խտության նվազումից այն հաճախանում է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nilsson, Goran E. Respiratory Physiology of Vertebrates (неопр.). — Cambridge: Cambridge University Press, 2010. — ISBN 978-0-521-70302-4. (англ.)
- Randall, David. Eckert Animal Physiology (неопр.). — New York: W.H. Freeman and CO, 2002. — ISBN 0-7167-3863-5., human biology 146149 (англ.)
- C.Michael Hogan. 2011. Respiration. Encyclopedia of Earth. Eds. Mark McGinley and C.J.Cleveland. National Council for Science and the Environment. Washington DC (англ.)
- Вентиляция легких
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Физиология дыхания». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.