Շնորհավոր Ամանոր (ֆիլմ, 1973)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնորհավոր Ամանոր
ֆր.՝ La Bonne Année
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրֆիլմ կողոպուտի մասին և կինոկատակերգություն
Թվականապրիլի 13, 1973[1], հոկտեմբերի 23, 1973[1], նոյեմբերի 8, 1973[1], դեկտեմբերի 12, 1973[1], հունվար 1974[1], մարտի 2, 1974[1], հուլիսի 18, 1974[1], դեկտեմբերի 20, 1974[1], հունվարի 20, 1975[1], հունվարի 24, 1975[1], հոկտեմբերի 24, 1975[1] և նոյեմբերի 21, 1975[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԿլոդ Լելուշ[2]
Սցենարի հեղինակԿլոդ Լելուշ
ԴերակատարներԼինո Վենտուրա[2], Françoise Fabian?[2], Միրեյ Մատյո[2], Frédéric de Pasquale?[2], Սիլվանո Տրամկուիլի[2], Անդրե Ֆալկոն[2], Bettina Rheims?[3], Շառլ Ժերար[2], Claude Mann?[2], Élie Chouraqui?[3], Ժորժ Ստակե[3], Gérard Sire?[2], Lilo?[2], Michel Bertay?[2], Michou?[3] և Rémy Julienne?
ՕպերատորԿլոդ Լելուշ
ԵրաժշտությունՖրանսիս Լե
Տևողություն90 րոպե

Շնորհավոր Ամանոր (ֆր.՝ La Bonne Année), Կլոդ Լելուշի կինոֆիլմը, պրեմիերան կայացել է 1973 թվականին։ Ֆիլմը գունավոր է, սակայն տեսարանների մի մասը սև-սպիտակ են[4]։

Լինո Վենտուրան և Ֆրանսուազ Ֆաբիանը Սան Սեբաստիայի XXI միջազգային փառատոնին պարգևատրվել են Տղամարդու և կանացի լավագույն դերեր անվանակարգերում[5]։

1987 թվականին նկարահանվել է ֆիլմի ամերիկյան տարբերակը, գլխավոր դերերում էին Ջոն Ավիլդսենը և Պիտեր Ֆալկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոնն (Լինո Վենտուրա) իր համագործակից Շառլի (Շառլ Ժերար) հետ պատրաստում է այն, ինչ ինքը նկարագրում է որպես «ավազակության պատմության մեջ առաջին հոգեբանական կողոպուտը», այն է` Կաննի Van Cleef & Arpels ոսկերչական խանութի կողոպուտը։ Նախապատրաստական աշխատանքների ժամանակ գանգստերը ծանոթանում է հարևանությամբ գտնվող հնարժեք իրերի տաղավարի սեփականատեր Ֆրանսուազի (Ֆրանսուազ Ֆաբիան) հետ և սիրահարվում է նրան։ Հանցագործ Սայմոնի ու գեղեցկուհի Ֆրանսուազի սիրո պատմությունը զարգանում է հանցագործության պատմությունից գրեթե անկախ։

Ոսկերչական խանութը կողոպտած հանցագործն ազատ է արձակվում Ամանորից առաջ, և ոստիկանությունը հույս ունի, թե նրա միջոցով կգտնի հանցակցին, ում մոտ պահվում են գանձերը։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինո Վենտուրա` Սայմոն
  • Ֆրանսուզ Ֆաբիան` Ֆրանսուազ
  • Շառլ Ժերար` Շառլ
  • Անդրե Ֆալկոն` ոսկերիչ
  • Կլոդ Մանն` Կլոդ
  • Սիլվանո Տրանկիլի` իտալացի սիրեկան
  • Բետտինա Ռեյմս` Նիկոլ
  • Ժորժ Ստեյկ` կոմիսար
  • Գարրի Ուոլտեր` առաջին տեսուչ
  • Էլի Չորակի` Միշել Բարբե
  • Միշել Բերտայ` տաքսու վարորդ

Պարգևներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը շատ առումներով նման է Կլոդ Լելուշի այլ աշխատանքներին[6]։ Այն նկարահանված է փոքր-ինչ հնացած, բայց գրավիչ նոստալգիկ ոճով[4][6]։

Ֆիլմը բարձր է գնահատվել Ժան-Պիեր Մելվիլի կողմից, ով այն գլուխգործոց է անվանել և երեք անգամ դիտել է, որպեսզի դրա մասին իր կարծիքը հայտնի Լելուշին[7]։

Ֆիլմը ստացել է իսպանական Սուրբ Գևորգ մրցանակ` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://www.imdb.com/title/tt0069815/releaseinfo
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.imdb.com/title/tt0069815/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt0069815/fullcredits
  4. 4,0 4,1 «The 'Sleeper' That Knits The Raveled Sleeve of Care» (անգլերեն). New York Magazine. 1973 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  5. 5,0 5,1 Պարգևների ցանկը IMDb կայքում
  6. 6,0 6,1 Винсент Кэнби (1973 թ․ դեկտեմբերի 13). «Film: 'Happy New Year'» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  7. Лелуш Клод. «"Баловень судьбы"». www.rulit.me. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.