Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1936)։ 1948-1969 թվականներին նույն ինստիտուտի պատմության ֆակուլտետի դեկան և ամբիոնի վարիչ, 1969 թվականից Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայ ժողովրդի պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1976-1983 թվականներին ամբիոնի վարիչ։ Հիմնականում զբաղվել է պատմագիտության պատմության հարցերով («Հայ ժողովրդի պատմության համառոտ ժամանակագրություն․ 1801-1917», 1955, «Սովետական Հայաստանը 40 տարում։ Տարեգրություն», 1960, «Պատմագիտության զարգացումը Սովետական Հայաստանում 1920-1965», 1967)։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի ստեղծմանը (1979)[1]։
Սովետական Հայաստանի պատմության համառոտ ժամանակագրություն, կազմ.՝ Շ. Հարությունյան, Երևան, ՀԽՍՀ Պետական Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1954։
«Հայ ժողովըրդի պատմության համառոտ ժամանակագրություն։ 1801-1917», Երևան, 1955։
Սովետական Ուկրաինայի 40 տարին, Շ. Ռ. Հարությունյան, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1957:
Հայաստանը ռուս-թուրքական պատերազմում (1877-1878 թվականներ), Խ. Հ. Բադալյան, խմբ.՝ Շ. Ռ. Հարությունյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
«Սովետական Հայաստանը 40 տարում։ Տարեգրություն», Երևան, 1960։
Հայ ժողովրդի պատմություն։ Դասագիրք ութամյա դպր. VIII դաս. համար, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962 (համահեղինակ)։
Հայ ժողովրդի պատմություն։ [4 հ. : Դասագիրք], Երևան, Հայպետուսմանկհրատ, «Լույս», 1963 (համահեղինակ)։
Պատմագիտության զարգացումը Սովետական Հայաստանում։ 1920-1963։ Ուրվագծեր, Հարությունյան Շմավոն Ռուբենի, Պարսամյան Վարդան Արամի, Երևան, «Հայաստան», 1967։
Պատմագիտության զարգացումը Խորհրդային Հայաստանում։ 1964 - 1988։ Ուրվագծեր, Շ. Ռ. Հարությունյան, խմբ.՝ Մ. Ն. Մանուկյան, Երևան, «Հայաստան», 1967[2]։
Հոկտեմբերը և Հայաստանը։ (Հանձնարարական գրականության ցանկ), խմբ՝. Շ. Ռ. Հարությունյան, Ալ. Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարան, Գիտական մատենագիտության բաժին, Երևան, Ա. հ., 1968[3]:
Սովետական Հայաստանի 50 տարին։ (Մեթոդական և մատենագիտական նյութեր), Ալ. Մյասնիկյանի անվ. պետական գրադարան, խմբ.՝ Շ. Հարությունյան, Երևան, Ա.հ., 1970[4]:
Հայ ժողովրդի պատմություն։ 1801-1978 թվականներ։ Դասագիրք բուհերի ուսանողների համար, Վ. Ա. Պարսամյան, Շ. Ռ. Հարությունյան, խմբ.՝ Ա. Հովսեփյան, Երևան, «Լույս», 1979։
Հայ ժողովրդի պատմություն։ Երևան, «Լույս», 1979, 752 էջ։
Սովետական Հայաստան։ Երևան, «Հայաստան», 1982, 436 էջ[5]։
Հայ ժողովրդի պատմություն։ 1801-1917 թվականներ։ Դասագիրք բուհերի ուսանողների համար, Պարսամյան Վարդան Արամի, Հարությունյան Շմավոն Ռուբենի, Երևան, «Լույս», 1967։
Պատմագիտության զարգացումը Խորհրդային Հայաստանում։ Երևան, «Հայաստան», 1990, 485 էջ[6]։
Սովետական Հայաստան։ Ուրվագծեր, Շ. Ռ. Հարությունյան, Երևան, «Հայաստան» 1990[7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 321)։