Շմավոն Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շմավոն Գրիգորյան
Ծնվել էհունվարի 21, 1986(1986-01-21) (38 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆագոտահար և դիրիժոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Շմավոն Հրաչի Գրիգորյան (հունվարի 21, 1986(1986-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆագոտահար, դիրիժոր, արվեստագիտության թեկնածու (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմավոն Գրիգորյանը ծնվել է Երևան քաղաքում, 1986 թվականի հունվարի 21-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆագոտի (2007, Գ. Մայիլյանի դասարան) բաժինը, որից հետո ուսումը շարունակել Ցյուրիխի Արվեստների համալսարանի ֆագոտի (Ջ. Մանդոլեզիի, Ու. Դենգլերի դասարաններ) և դիրիժորության (Մ. Կիշոցիի դասարան) բաժիններում։ Երաժիշտը վարպետության դասեր է առել ֆագոտահարներ Ս. Շվեյգերտից (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, սոլո ֆագոտ), Գ. Նունեզից («Ռոյալ Կոնցերտգեբաու» նվագախումբ, սոլո ֆագոտ), Ս. Ացոլինիից։ Նա կամերային երաժշտություն է սովորել Հ. Գրիգորյանից, Մ. Ֆրուտիգերից, Ֆ. Ռասինից, Մ. Ռացից, Է. Շմիդից, Ջ. Մանդոլեզիից և ուրիշներից։

Շմավոն Գրիգորյանը նվագել է դիրիժորներ Վալերի Գերգիևի, Մուհայ Թանի, Դևիդ Զինմանի, Քոլին Դևիսի, Ֆակունդո Ագուդինի, Մ. Վենդբերգի, Կարեն Դուրգարյանի և այլ դիրիժորների ղեկավարությամբ։

Նա մենահամերգներ է ունեցել Մ. Բուրգի (հոբոյ), Մ. Ֆրուտիգերի (հոբոյ), Դ. Չենայի (ֆագոտ) և ուրիշ երաժիշտների հետ։

Շմավոն Գրիգորյանը հանդես է եկել Մյունխենի երիտասարդական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի «Տոնհալե» նվագախմբերի հետ, Մոսկվայում մասնակցել է Զատկի փառատոնին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Վ. Գերգիև), հանդիսացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի հիմնադիրներից[2] և տնօրեն, Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա միջազգային փառատոնի հիմնադիր (2017)։

Հեղինակել և իրագործել է մի շարք նախագծեր՝ «Համերգ ճեմասրահում», «Օրկեստր+», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմեն Սարգսյա՞ն, Հասմիկ Պապյա՞ն, թե՞ Շմավոն Գրիգորյան. ո՞վ կնշանակվի օպերային թատրոնի տնօրեն
  2. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։