Շմավոն Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շմավոն Ադամյան, հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականին, Սիրիայի Լաթակիա մարզում։ Սովորել է տեղի արաբական վարժարանում[1]։ 1978 թվականին մեկնել է Ամերիկա, որտեղ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի ծնողական միությունում կատարել է տարբեր հասարակական աշխատանքներ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամյանն իր թատերական գործունեությունն սկսել է «Արևգակ» թատերախմբում, որը ղեկավարում էր Նադիա Իսկյուդարին։

1999 թվականից խաղացել է Նյու Յորքի-Նյու Ճըրիզի Թեքեյան մշակութային միության Մհեր Մկրտչյան թատերախմբում։ Այս թատերախմբի կազմում առաջին անգամ բեմ է բարձրացել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության բեմադրությամբ` խաղալով Միստր Ուայլի դերը։

Մհեր Մկրտչյան թատերախմբի հետ 2007 թվականին մասնակցել է երևանյան հյուրախաղերին[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ սիրտը լեռներում է»` միստր Ուայլ
  • «Ֆիլումենա Մարտուրանո»` Պասկուալե
  • «Ո՞ւր կերթաս, ո՛վ հայ ժողովուրդ»` Խորեն Խոհունի
  • «Ատամնաբույժն արևելյան»` Նիկո և Թովմաս
  • «Ծուղակը»` ոստիկանապետ
  • «Սխալների կատակերգություն»` Արամաստ մշեցի
  • և այլ դերեր

Բոլոր ներկայացումների բեմադրիչը եղել է Վարդան Հովհաննիսյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, 2010, Գիրք 5, Երևան, 2010, էջ 46-47
  2. ԹԷՔԷԵԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՈՒՆ ԽՆԴՈՒՔԻ ԵՐԵԿՈՆ