Շկոդերի վիլայեթ
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | վիլայեթ (առաջին մակարդակի վարչատարածքային միավոր) | ||
Վարչկենտրոն | Շկոդեր | ||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||
Հիմնական լեզու | թուրքերեն | ||
Բնակչություն | 349 455 | ||
Ազգային կազմ | թուրքեր, ալբանացիներ | ||
Տարածք | 13 800 կմ² | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1867 թվական թ. | ||
Փոխարինեց | Sanjak of Scutari? | ||
Շկոդերի վիլայեթ (թուրքերեն՝ İşkodra Vilayeti), առաջին մակարդակի վարչատարածքային միավոր Օսմանյան կայսրությունում, որը գոյություն է ունեցել 1867-ից 1913 թվականներին՝ ժամանակակից Ալբանիայի և Չեռնոգորիայի տարածքում։ 19-րդ դարի վերջին տարածքը կազմել է 13 800 կմ²։
Վիլայեթը կազմավորվել է 1867 թվականին՝ նախկինում գոյություն ունեցողղ Շկոդերի և Դեբարի սանջակների տեղում։ Ձևավորվել է թուրքերի կողմից 1478-1479 թվականներին քաղաքի գրավումից հետո։ 1499 թվականի տվյալներով Շկոդերի սանջակի կազմում ներառված էր Զետայի իշխանության մեծ մասը։ 1514-ին Ստանկո Չեռնոևիչի իշխանության ներքո վարչատարածքային միավորը տարրալուծվում է երկու առանձին շրջանների՝ Շկոդերի և Չեռնոգորիայի սանջակների, որոնցից յուրաքանչյուրն օժտված էր որոշակի ինքնավարությամբ։
1867 թվականին Շկոդերի սանջակը միանում է Սկոպյեի սանջակին, որի արդյունքում էլ ձևավորվում է վիլայեթը։ Նախկինում Օսմանյան կայսրության Շկոդերի վիլայեթի մաս կազմող Բար և Պոդգորիցա բնակավայրերը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում անցնում են նորանկախ Չեռնոգորիայի թագավորությանը[1]։
1912-1913 թվականների պատերազմական գործողությունների ընթացքում վիլայեթի տարածքը նվաճվում է «Բալկանյան դաշինքի» երկրների միացյալ ուժերի կողմից։ 1914 թվականին Շկոդերի վիլայեթը միանում է 1913 թվականի Լոնդոնի վեհաժողովի արդյունքում ձևավորված անկախ Ալբանիային։
1911 թվականի տվյալներով թուրքհպատակ վիլայեթի բնակչության թիվը կազմել է 349 455 մարդ[2]։ Ազգաբնակչության մեծամասնությունը կազմել են իսլամադավան ալբանացիները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Iskodra Vilayeti | Tarih ve Medeniyet
- ↑ Teaching Modern Southeast European History Archived 2012-03-20 at the Wayback Machine.. Alternative Educational Materials, p. 26
|