Jump to content

Եվա Շլոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շլոսս Եվաից)
Եվա Շլոսս
գերմ.՝ Eva Schloss
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1929(1929-05-11)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[1]
Մահացել էհունվարի 3, 2026(2026-01-03)[2] (96 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Ավստրիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱմստերդամի համալսարան
Մասնագիտությունգրող, հիշատակագիր, նկարչուհի, լուսանկարիչ և կենսագիր
ԱմուսինZvi Schloss?
Ծնողներհայր՝ Erich Geiringer?, մայր՝ Elfriede Geiringer?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
ԵրեխաներJacqueline Schloss?, Caroline Schloss? և Sylvia Schloss?
 Eva Schloss Վիքիպահեստում

Եվա Հեյրինհեր Շլոսս (գերմ.՝ Eva Geiringer Schloss; մայիսի 11, 1929(1929-05-11)[1], Վիեննա, Ավստրիա[1] - հունվարի 3, 2026(2026-01-03)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), Օտտո Ֆրանկի հուշագիրը և խորթ դուստրը, Աննա և Մարգո Ֆրանկների խորթ քույրը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին, երբ Ավստրիան միացավ Նացիստական Գերմանիային, Հեյրինհերի ընտանիքը տեղափոխվել է Բելգիա, այնուհետ հաստատվել Նիդերլանդներում։ 1994 թվականի մայիսին հրեական ընտանիքը ձերբակալվել է նացիստների կողմից և ուղարկվել Աուշվից Բիրկենաու համակենտրոնացման ճամբար։ Նրա հայրը և եղբայրը չեն դիմացել տանջանքներին և մահացել են ճամբարում, իսկ Եվան և նրա մայրը՝ Էլֆրիդեն ազատվել են 1945 թվականին՝ խորհրդային զորաբանակի կողմից։ Նրանք վերադարձել են Ամստերդամ, որտեղ Եվան շարունակել է ուսումը, այնուհետև ավարտել Ամստերդամի համալսարանի արվեստների պատմության բաժինը։ 1953 թվականի նոյեմբերի նրա մայրը՝ Էլֆրիդեն ամուսնացել է Օտտո Ֆրանկի հետ։

Եվա Շլոսսն աշխարհում հայտնի դասախոս է, ում՝ Հոլոքոստի մասին դասախոսությունները մեծ հեղինակություն ունեն աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում։ 2001 թվականին Եվա Շլոսսին շնորհվել է Նորթումբրիյսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[4]։

Համարվում է «Anne Frank Trust UK» ֆոնդի ղեկավարներից մեկը, որի գործունեությունը ուղղված է խտրականության և ցեղասպանությունների դեմ պայքարին։ Ջեյմս Սթիլը Եվային դարձրել է իր «Եվ նրանք եկան» պիեսի գործող հերոսներից մեկը (2000)։

Շլոսսը ունի երեք դուստր։ Ապրում է Լոնդոնում[5]։ Նրա ամուսինը՝ Շվի Շլոսը հրեա փախստական էր Նացիստական Գերմանիայից, ում հայրը պահվել է Դախաու համակենտրոնացման ճամբարում։ Վերջինս մահացել է 2016 թվականի հուլիսի 3-ին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eva Schloss
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 In memoriam – Eva Schloss-Geiringer
  3. «Eva Schloss». Anne Frank Trust UK. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 11-ին.
  4. "Auschwitz survivor receives degree", BBC, 24 July 2001.
  5. 'I've been haunted by Anne Frank's memory for so long', The Guardian, 6 April 2013.
  6. Zvi and Eva Schloss papers

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Շլոսս» հոդվածին։