Շլոնսկի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենսաբանության եվ բնապահպանության ֆակուլտետ
Հասարակական գիտությունների ֆակուլտետ
Իրավաբանության եվ կառավարման ֆակուլտետ

Շլոնսկի համալսարան ( Uniwersytet Śląski) - հիմնադրվել է 1968 թ. հունիսի 8-ին։ Գտնվում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում։

Շլոնսկի համալսարանը Լեհաստանի ամենամեծ և ամենաարագ զարգացող համալսարաններից մեկն է։ Առաջարկում է 70 բաժիններ և մոտ 200 մասնագիտություններ։ Համալսարանն ունի 12 ֆակուլտետներ։ Դրանք են գեղարվեստի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, հասարակական և քաղաքական գիտությունների, մանկավարժության և հոգեբանության, ռադիոյի և հեռուստատեսության, իրավաբանության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, աստվածաբանության և այլ ֆակուլտետներ։

Համալսարանի կնքած 1000 միջազգային պայմանագրերի շնորհիվ իրականցվում են տարբեր գիտաժողովներ, ուսանողների և անձնակազմի միջազգային փոխանակման ծրագրեր։ Ներկայումս համալսարանում ուսանողների թիվը հասնում է 35 000 - ի։ Իրականացվում են տարբեր ներդրումային, կրթական և հետազոտական նախագծեր, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից։ Դրա շնորհիվ բացվել են այնպիսի կենտրոններ ինչպիսիք են, Շլոնսկի միջբուհական կրթական կենտրոնը, Գիտական Տեղեկատվական Կենտրոնը և Ակադեմիական Գրադարանը։

Հասարակական գիտությունների ֆակուլտետ (Wydział Nauk Społecznych Uniwersytetu Śląskiego) - ամենամեծ ֆակուլտետը Շլոնսկի համալսարանում։ Առաջարկում է հետևյալ բաժինները. Սոցիոլոգիա Պատմություն Քաղաքագիտություն Ժուռնալիստիկա Փիլիսոփայություն Արվեստի պատմություն Սոցիալական աշխատանք Միջազգային հարաբերություններ

Իրավաբանության և կառավարման ֆակուլտետ (Wydział Prawa i Administracji Uniwersytetu Śląskiego) - Ուսումնական ծրագիրը ներառում է քրեական իրավունք և դատավարություն, Քաղաքացիական իրավունք և դատավարություն, Գործարարական իրավունք, Կրիմինալոգիա և այլն։

Բանասիրության ֆակուլտետ (Wydział Filologiczny Uniwersytetu Śląskiego) - Շլոնսկի համալսարանի ֆակուլտետներից մեկը։ Առաջարկում է. Լեհական բանասիրություն Անգլիական բանասիրություն Գերմանական բանասիրություն Սլավոնական բանասիրություն

Կենսաբանության և բնապահպանության ֆակուլտետ (Wydział Biologii i Ochrony Środowiska Uniwersytetu Śląskiego) Առաջարկում է. Գենետիկա և բջջաբանություն Էկոլոգիա և բնության պահպանություն Կենդանաբանություն Կենսատեխնոլոգիա Կենդանիների ֆիզոլոգիա Բուսաբանություն Կենսաֆիզիկա Կենսաքիմիա Բժշկական կենսաքիմիա Կիրառական կենսաբանություն և այլն

Գեղարվեստի ֆակուլտետ (Wydział Artystyczny Uniwersytetu Śląskiego) բաղկացած է երկու հաստատություններից - երաժշտության և արվեստի։

Երաժշտության ամբիոն. Դաշնամուրային Վոկալ տեսական Երաժշտության տեսություն

Արվեստի ամբիոն. Նկարչություն Գրաֆիկա Գրաֆիկական դիզայն Քանդակագործություն Արվեստի տեսություն Գեղարվեստական լուսանկարչություն Գեղանկարչություն

Շլոնսկի համալսարանի լեհերեն լեզվի և մշակույթի դպրոց

Հիմնադրվել է 1991 թ -ին։ Համալսարանն անց է կացնում լեհերեն լեզվի տարբեր դասընթացներ, լեզվի և մշակույթի մասին սեմինարներ։ Համագործակցում է արտերկրում գործող լեհագիտական կենտրոնների, Լեհաստանում և երկրի սահմաններից դուրս գործող լեհական ուսումնական հաստատությունների հետ, որտեղ կազմակերպվում են դասախոսություններ և ցուցադրություններ։ Լեհերեն լեզվի և մշակույթի դպրոցը իր հարկի տակ արդեն ընդունել է մի քանի հազար ուսանողների ամբողջ աշխարհից։

Դպրոցն առաջարկում է. - Ուսման հնարավորություն Լեհաստանում և արտերկրում։ - Հարուստ փորձ. Դպրոցը համագործակցում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գործող Լեհական ուսումնական հաստատությունների հետ։ - Մասնագիտական կրթություն ստանալու լավագույն պայմաններ

Դպրոցը նախապատրաստում է լեհերեն լեզվի որակավորման քննությունների։

http://prac.us.edu.pl/~sjikp/kursy_k/index_en.html Արխիվացված 2014-10-03 Wayback Machine

Լեհերեն լեզվի դասընթացները դասավանդվում են լեզվի իմացության բոլոր մակարդակներում ( A0, A1, A2, B1, B2, C1, C2)։