Շիրվանի և Ամրիսի խաչքար (Աստվածածին, Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրվանի և Ամրիսի խաչքար
Շիրվանի և Ամրիսի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Ներկա տեղադրությունԱգուցված է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի աջ կողմում։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՇիրվանին և Ամրիսին։
ԽաչագործՈւլուբեկ կազմող։
ՊատվիրողԱնհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1553 թվական կամ 1583 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրՍուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)
 Holy Mother of God Cathedral, Vagharshapat Վիքիպահեստում

Շիրվանի և Ամրիսի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/15.6)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուցված է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի աջ կողմում[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին և ստորին մասում առկա 1-ական տող վիմական արձանագրություն[2].

  1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ [Է] Շ[Ի]ՐՎԱՆԻՆ, ԱՄՐԻՍՆԻՆ ԹՎ…
  2. [ՈՒ]ԼՈՒԲԷԿՈՒ, ՌԲ. (1553) կամ ՌԼԲ. (1583)

Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Շիրվանին և Ամրիսին։ «Ամրիս» անձնան վան առաջին տառի վերին հորիզոնական ստեղնը գրեթե եղծված է, ուստի չի բացառվում «Արիս» անվան հիշատակումը։ Դժվար է ընթերցվում նաև խաչի ստորին մասում փորագրված քարգործ վարպետի անունն ու թվագիրը։ Առավել մանրազնին ուսումնասիրությունը թույլ է տալիս վկայել, որ խաչգարոծ վարպետի անձնանունն «ՈՒԼՈՒԲԷԿ» է, պարզապես անվան սկզբնատառերը եղծված են։ Խաչքարի կերտման տարեթիվը ՌԲ. (1553) կամ ՌԼԲ. (1583) թվականն է[2]։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում խաչքարը անվանված է Շիրվանի, Մարինեի և Ուլուբեկի խաչքար, իսկ տարեթիվը 1581 թվական, սակայն վիմական արձանագրության մեջ ոչ մի խոսք չկա, որևէ Մարինե մասին։ Տարեթիվ եղծված է, սակայն վերջին թիվը հստակ 3-ն է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101