Jump to content

Շիրլի Հաֆսթեդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրլի Հաֆսթեդլեր
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նյու Մեքսիկոյի համալսարան և Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան և համալսարանի դասախոս
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր օգոստոսի 24, 1925(1925-08-24)[1]
Ծննդավայր Դենվեր, ԱՄՆ
Վախճանի օր մարտի 30, 2016(2016-03-30)[1] (90 տարեկան)
Վախճանի վայր Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Պարգևներ

Շիրլի Էն Մաունթ Հաֆսթեդլեր (անգլ.՝ Shirley Hufstedler, օգոստոսի 24, 1925(1925-08-24)[1], Դենվեր, ԱՄՆ - մարտի 30, 2016(2016-03-30)[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան և դատավոր, որը եղել է ԱՄՆ-ի առաջին կրթության նախարարը Ջիմի Կարտերի կառավարությունում։ Իր՝ նախարար նշանակվելու ժամանակ նա դատական ասպարեզում ամենաբարձր վարկանիշով կինն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրլի Մաունթ Հաֆսթեդլերը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 24-ին Կոլորադոյի Դենվեր քաղաքում։ Նա սովորել է Նոր Մեքսիկայի համալսարանում (B.B.A. 1945) և Ստենֆորդի իրավունքի դպրոցում (LL.B. 1949)։ [3]

Հաֆսթեդլերը հաջող կարիերա է ունեցել պետական և իրավական ծառայության ամենաբարձր մարմիններում։ Նա սկսել է մասնավոր աշխատանքով զբաղվել 1950 թվականին Լոս Անեջելեսում։ 1960-1961 թվականներին՝ նախքան ԱՄՆ-ի Գերագույն դատարանում աշխատելը, նա աշխատել է որպես իրավական խորհրդատու Colorado River litigation-ում։ 1961 թվականին նա նշանակվում է Լոս Անջելեսի նահանգային գերագույն դատարանի դատավորի պաշտոնում, որում նա ընտրվում է 1962 թվականին։

1966 թվականին նա նշանակվում է Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի երդվյալ ատենակալ։ Նախագահ Լինդոն Ջոնսոնը նշանակում է նրան ԱՄՆ-ի 9-րդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր։ Նա առաջինը չէր, որ ծառայում էր պետական վերաքննիչ դատարանում (երկրորդը Ֆլորենս Աենից հետո), բայց իր պաշտոնավարման ընթացքում նա միակ կինն էր, որ աշխատում էր 100 պետական դատարնների հետ։ Նա Վերաքննիչ դատարանում աշխատւմ է 11 տարի, մինչև նախագահ Ջիմի Քարթերը 1979 թվականին նրան նշանակում է ԱՄՆ-ի կրթության նախարար։

1979 թվականին արտադրվում և տարածվում է Supersisters քարտերի փաթեթը, որոնցից մեկը ներակայացնում էր Հաֆսեդլերի անունը և նկարը։ [4]

1981 թվականին Հաֆսթեդլերը վերադառնում է մասնավոր կյանք՝ դասավանդելով և ուսումնասիրելով իրավունք։ Նա  բաժնետեր էր Hufstedler & Kaus ընկերությունում, որը հետագայում միացել է Morrison & Foerster ընկերությանը։ Նա ստացել է դոկտորի 20 պատվավոր աստիճան Ամերիկյան տարբեր համալսարաններից։ Նա եղել է տարբեր համալսարանների, հիմնադրամների, ընկերությունների, ինստիտուտների հոգաբարձուների խորհրդում, կառավարման թիմում և այցելող կոմիտեներում։

Հաֆսթեդլերը համարվում էր Գերագույն դատարանի թեկնածու թափուր աշխատատեղի դեպքում Ջիմ Քարթերի նախագահության ընթացքում։ 2016 թվականի մայիսի 30-ին Հաֆսթեդերը մահանում է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 90 տարեկան հասակում[5][6]։

Նա թաղված է  Forest Lawn Memorial Park-ում (Գլենդել)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographical Directory of Article III Federal Judges, 1789-present / Federal Judicial Center
  2. https://www.americanbar.org/groups/diversity/women/margaret-brent-awards/pasthonorees/
  3. «Ms Shirley Mount Hufstedler, Attorney». Lawyer.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Wulf, Steve (2015 թ․ մարտի 23). «Supersisters: Original Roster». Espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  5. Bloomberg Shirley Hufstedler, first US Education Secretary dies at 90
  6. «Shirley Hufstedler, Pioneering Judge and First Cabinet-Level Education Secretary, Is Dead at 90». The New York Times.com. 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրլի Հաֆսթեդլեր» հոդվածին։