Շիրլի Էնն Գրաու
Շիրլի Էնն Գրաու անգլ.՝ Shirley Ann Grau | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1929[1][2] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 3, 2020[3] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Kenner, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | H. Sophie Newcomb Memorial College? (1950)[4] |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | The Keepers of the House?[5] |
Պարգևներ |
Շիրլի Էնն Գրաու (անգլ.՝ Shirley Ann Grau, հուլիսի 8, 1929[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - օգոստոսի 3, 2020[3], Kenner, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրլին ծնվել է Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)[7] և իր ստեղծագործությունների նյութը հիմնականում վերցրել է հեռավոր ու խոր Հարավի կյանքից[7]։
Մանկությունը մեծ մասամբ անց է կացրել Ալաբամա նահանգի Մոնթգոմերի և Սելմա քաղաքներում կամ դրանց մերձակայքում, մոր հետ[8]։ 1950 թվականին ավարտել է Phi Sigma Kappa-ն[9], ապա բակալավրի որակավորումով՝ Թուլեյն համալսարանի կանանց կոորդինացման կենտրոնի Նյուքոմբ քոլեջը[10]։ 1956 թվականին նրա «Սև արքայազնը» («The Black Prince») խորագիրը կրող պատմվածքների ժողովածուն Գրքի ազգային մրցանակի (National Book Award) է ներկայացվել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում։ Իսկ 1964 թվականին Շիրլի Էնն Գրաուի հրատարակած «Տնպահները» («The Keepers of the House») սագան հաջորդ տարի արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ դարձյալ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[11][12]։ Երբ մրցութային հանձնաժողովի անդամներից մեկը հեռախոսով հայտնել է նրան այդ լուրը, Շիրլին, նրա ձայնը նմանեցնելով իր ծանոթներից մեկի ձայնին, մտածել է, որ կատակում են կամ ձեռ են առնում և վրա է բերել՝ «Չմոռանաք, որ ես նաև Անգլիայի թագուհին եմ», ու կախել է լսափողը։ Կարճ ժամանակ անց Շիրլիին զանգահարել է նաև «Տնպահները» գրքի հրատարակիչը ու շփոթահար կին գրողին հայտնել, որ առանց կատակի՝ Շիրլիին Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել[13]։
Նրա ստեղծագործություններում գլխավորապես արծարծվում են ռասայական և սեռային անհավասարությանն առնչվող հիմնահարցեր, գեղարվեստի միջոցներով հետազոտվում են մահվան, կործանումի, հղիության արհեստական ընդհատման և համանման այլ թեմաներ՝ հիմնականում Ալաբամայի կամ Լուիզիանայի անցյալից վերցված նյութի հիման վրա[14]։ Եվ չնայած Շիրլին իր գրվածքների նյութը չի սահմանափակում հեռավոր ու խոր Հարավով կամ միայն կանանց հիմնախնդիրների մասին պատմություններով, նրան առաջին հերթին համարում են ֆեմինիստական և Հարավի մասին գրականության կարևոր ներկայացուցիչներից մեկը[15]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սև արքայազնը» /The Black Prince, and Other Stories (պատմվածքներ, 1955)[10]
- «Ծանր կապույտ երկինք» /The Hard Blue Sky (1958)[10]
- «Կոլիզեյ փողոցի տունը» /The House on Coliseum Street (1961)[10]
- «Տնպահները» /The Keepers of the House (1964)[10]
- «Կոնդորն է անցնում» /The Condor Passes (1971)[10]
- «Արևմուտքը ցնցող քամին» /The Wind Shifting West (պատմվածքներ, 1973)[10]
- «Սիրո վկայություն» /Evidence of Love (1977)[10]
- «Ինը կին» /Nine Women (պատմվածքներ, 1986)[10]
- «Ոտքով ճանապարհ գնացողները» /Roadwalkers (1994)[10]
- «Ընտիր պատմվածքներ» /Selected Stories (2006)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Shirley Ann Grau, Metairie author who won Pulitzer Prize in 1965, dies at 91 // The Times-Picayune — New Orleans: 2020. — ISSN 1055-3053
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 453.
- ↑ https://openlibrary.org/works/OL2949615W/The_keepers_of_the_house
- ↑ http://www.pulitzer.org/winners/shirley-ann-grau
- ↑ 7,0 7,1 «Shirley Ann Grau, Never Backing Down»։ The Washington Post։ 2003-12-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին։ Վերցված է 2011-01-08
- ↑ «Interview with Deep South Magazine»։ Վերցված է հուլիսի 28, 2017
- ↑ «Shirley Ann Grau Biography»։ biography.jrank.org (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 4, 2017
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 «Grau, Shirley Ann»։ Contemporary Novelists։ 2001-01-01։ Վերցված է 2011-01-08(չաշխատող հղում)
- ↑ «Pulitzer Winner Writes Between Domestic Crises»։ Edmonton Journal։ 1965-07-05։ էջ 13։ Վերցված է 2011-01-08
- ↑ Allen-Taylor, J. Douglas (1998). "The World According To Grau", Metro Newspaper, San Jose, California (February 26, 1998)
- ↑ «The Undramatic Life of Shirley Ann Grau»։ Deep South Magazine։ հոկտեմբերի 31, 2013։ Վերցված է հուլիսի 4, 2017
- ↑ «Shirley Ann Grau profile»։ Encyclopedia of Alabama։ Վերցված է հուլիսի 4, 2017
- ↑ «Shirley Ann Grau - Know Louisiana»։ Know Louisiana։ Վերցված է հուլիսի 4, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը (eNotes.com)
- Կենսագրությունը (biography.jrank.org)
- Կենսագրությունը (Encyclopedia of Alabama) Archived 2014-07-26 at the Wayback Machine.
- http://www.alabamaliterarymap.org/author.cfm?AuthorID=27 Archived 2011-03-09 at the Wayback Machine. | wayback=20070707094353 | text=Կենսագրությունը (Alabama Literary Map)
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 2020 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ