Շիրի Նորթ
| Շիրի Նորթ անգլ.՝ Sheree North | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 17, 1932[1][2][3] |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
| Մահացել է | նոյեմբերի 4, 2005[5][1][2][…] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Հոլիվուդի ավագ դպրոց |
| Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Շիրի Նորթ (անգլ.՝ Sheree North, հունվարի 17, 1932[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 4, 2005[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի, առավել հայտնի է 1950-ական թվականների կինոֆիլմերում խաղացած դերերով։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրի Նորթը ծնվել է 1932 թվականի հունվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[7]։ Պարուհու կարիերան սկսել է տասը տարեկան հասակում՝ ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում, տասնհինգ տարեկանում ամուսնացել և մեկ տարի անց երեխա է ունեցել[8]։
Նորթը կինոյում առաջնաելույթ է ունեցել 1951 թվականին։ 1953 թվականին Բրոդվեյի «Hazel Flagg» մյուզիքլում իր առաջնաելութային դերի համար արժանացել է «Theatre World Award» մրցանակի։ 1954 թվականին Նորթը պայմանագիր է ստորագրել 20th Century Fox ստուդիայի հետ, որը մտադիր էր նրանից Մերիլին Մոնրոյի յուրօրինակ կրկնօրինակը ստանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո 1955 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Ինչպես լինել շատ, շատ հայտնի» ֆիլմում։ Նույն թվականին հայտնվել է Life ամսագրի շապկին[9]։ Հետո շարունակել է գլխավոր դերեր ստանալ ֆիլմերում, ինչպիսիք են «Կիսաշրջազգեստով լեյտենանտը», որը վարձույթում շատ հաջողակ էր և «Լավագույն բաները կյանքում անվճար են», որը ևս առևտրային հաջողություն է ունեցել, սակայն ստուդիաները սկսել են կորցնել հետաքրքրությունը նրա հանդեպ՝ պլանավորելով աստղ դարձնել սկսնակ դերասանուհի Ջեյն Մենսֆիլդին։
1957 թվականին «Ճանապարհ դեպի ոսկի» դրամայում գլխավոր դերով գրավել է քննադատների ուշադրությունը։ Ֆիլմը վարձույթում ունեցել է փոքր հաջողություն։ Նույն թվականին նկարահանվել է ևս մեկ առևտրային ձախողված «Առանց կանխավճարի» ֆիլմում։ Հաջորդ տարի նկարահանվել է հաջողություն ունեցած «Սիրո և պատերազմի մեջ» ռազմական դրամայում, ինչը օգնել է դերասանուհուն ևս մեկ գլխավոր դեր ստանալ «Մարդի Գրաս» մյուզիքլում։ Այն ձախողվել է վարձույթում և Fox ստուդիան որոշել է չերկարաձգել պայմանագիրը դերասանուհու հետ։ Հետագա տարիներին շարունակել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում՝ գլխավոր դեր խաղալով «Իններ Սփեյս» ֆանտաստիկ ֆիլմում։ Նաև հայտնվել է «Անախորժություն աղջիկների հետ», «Չարլի Վերիկ», «Փախուստ», «Հեռախոս» ֆիլմերում։ Հեռուստատեսությունում մի քանի հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Մերի Թայլեր Մուրի շոուն», «Մասնավոր դետեկտիվ Մագնումը», «Ոսկե աղջիկներ» և «Սայնֆելդը», եղել է հրավիրված աստղ։ Հեռուստատեսությունում իր աշխատանքի համար 1976 և 1981 թվականներին ստացել է «Էմմի» մրցանակի երկու անվանակարգ։
Շիրի Նորթը ամուսնացած է եղել հինգ անգամ։ 2005 թվականի նոյեմբերի 4-ին մահացել է քաղցկեղից առաջացած բարդությունների պատճառով[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1061938093 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 http://www.legacy.com/Obituaries.asp?Page=APStory&Id=10294
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Sheree North». FilmBug.Com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Hayward, Anthony (2005 թ․ նոյեմբերի 22). «Obituary: Sheree North». Independent, The (London). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
{{cite news}}: Invalid|url-status=404(օգնություն) - ↑ Sheree North at Variety.com
- ↑ «Sheree North (1932-2005)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրի Նորթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 17 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 4 մահեր
- 2005 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ