Jump to content

Շիրին Աբու Ակլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրին Աբու Ակլե
արաբ․՝ شيرين أبو عاقلة‎‎
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1971(1971-04-03)[1]
ԾննդավայրԵրուսաղեմ, Իսրայել[2]
Մահացել էմայիսի 11, 2022(2022-05-11)[3][4] (51 տարեկան)
Մահվան վայրJenin, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[2]
ԳերեզմանMount Zion Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ,  Պաղեստին և Պաղեստին
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնուղղափառություն[2][5]
ԿրթությունՅարմուկ համալսարան (1991), Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարան և Rosary Sisters of Jerusalem?
Մասնագիտությունլրագրող, լրագրող և հեռուստալրագրող
ԱշխատատուԱլ Ջազիրա, Monte Carlo Doualiya?, ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն և Voice of Palestine?
Պարգևներ և
մրցանակներ
 Shireen Abu Akleh Վիքիպահեստում

Շիրին Աբու Ակլե (արաբ․՝ شيرين أبو عاقلة‎‎, ապրիլի 3, 1971(1971-04-03)[1], Երուսաղեմ, Իսրայել[2] - մայիսի 11, 2022(2022-05-11)[3][4], Jenin, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[2]), քաթարյան Al-Jazeera հեռուստաալիքի պաղեստինա-ամերիկացի լրագրող, փորձառու հեռուստալրագրող ով հայտնի է եղել արաբա-իսրայելական հակամարտության գոտուց իր համարձակ ռեպորտաժներով:

Աբու Ակլեն սպանվել է, 2022 թվականի մայիսի 11-ին՝ Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին պաղեստինյան փախստականների ճամբար ներխուժման մասին ռեպորտաժը նկարահանելիս՝ գլխին ստացած մահացու հրազենային կրակոցից: Իսրայելի պաշտպանության ուժերը խոստովանել են, որ մեծ է հավանականությունը, որ Աբու Ակլեն սխալմամբ գնդակահարվել է իսրայելցի զինվորի կողմից՝ զինվորների մեքենայի վրա պաղեստինյան զինյալների հարձակման ժամանակ[7][8]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Ակլեն ծնվել է 1971 թվականին Արևելյան Երուսաղեմի Բեյթ Հանինա թաղամասում, հունական կաթոլիկ մելքիթի ընտանիքում[9]։

1987 թվականին, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, նա ընդունվել է Յարմուկ համալսարան՝ Իրբիդում, Հորդանան[10]։ Սկզբում սովորել է ճարտարապետություն, ապա ընտրել լրագրությունը, որը դարձել է նրա մասնագիտությունն ու կոչումը[11]։

Լրագրողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների սկզբին նա վերադարձել է Պաղեստին։ Աշխատել է մի քանի լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Պաղեստինի ձայն» ռադիոյում և Ամմանի արբանյակային ալիքում[12]:

1997 թվականին նա միացել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին՝ դառնալով Կատարի արաբալեզու ցանցի առաջին կին թղթակիցներից մեկը։

Նրան առավել հայտնիություն է բերել 2000 թվականին «Երկրորդ Պաղեստինի Ինթիֆադայի» լուսաբանումը[13]:

Նաև որպես հեռուստալրագրող, պատրաստել է ռեպորտաժներ Գազայի պատերազմների մասին 2008, 2009, 2012, 2014 և 2021 թվականներին․ Իսրայելի հյուսիսում գտնվող խիստ ռեժիմի բանտից վեց պաղեստինցիների համարձակ փախուստի մասին, որը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերին [14]: Նա նաև լուսաբանել է տարածաշրջանային նորությունները՝ 2006 թվականի Լիբանանի պատերազմը[14]:

2022 թվականի մայիսի 11-ին Շիրին Աբու Աքլեն նկարահանող խմբի հետ միասին ռեպորտաժ էր պատրաստում «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության համար Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքից: Այդ օրը Իսրայելի Պաշտպանության Բանակի զինծառայողները իրականացրել են ռազմական գործողություն փախստականների ճամբարի տարածքում՝ Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո[15]։ Չորս հոգուց բաղկացած նկարահանող խումբը՝ ովքեր կրել են սաղավարտներ և զրահաբաճկոններ «press» մակագրությամբ, գտնվել է ճամբարի մոտակայքում, երբ նրանց ուղղությամբ Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից արձակվել է մի քանի առանձին կրակոց[16]:

Հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրին Աբու Աքլեի հուղարկավորությունը

Մայիսի 13-ին հազարավոր մարդիկ մասնակցել են Շիրին Աբու Աքլեի հուղարկավորությանը։ Հուղարկավորության ընթացքի ժամանակ, երբ մասնկաիցները Երուսաղեմի Սուրբ Ջոզեֆ հիվանդանոցից լրագրողի դագաղը տանում էին դեպի Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տաճար իսրայելի ոստիկանությունը կիրառեց մահակներ և ծխային նռնակներ։ Արևելյան Երուսաղեմում հուղարկավորության ընթացքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին[17]։

Սպանության հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Աքլեի սպանությունը լայն արձագանք է գտել ողջ աշխարհում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ դատապարտել են լրագրողի սպանությունը և կոչ արել անկախ հետաքննություն անցկացնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել[18]: Նրանց միացել են ՅՈՒՆԵՍԿՕ -ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը և Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վեննեսլանդը[18]: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն իրականացրել է իր սեփական հետաքննությունը և եզրակացրել, որ լրագրողին սպանած թիրախային կրակոցներն արձակվել են իսրայելցի զինվորականների կողմից, այլ ոչ թե պաղեստինցիների կողմից անկանոն կրակոցների միջոցով[19]:

Ճանաչում և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շիրին Աբու Աքլե մրցանակ՝ ԶԼՄ-ների ոլորտում գերազանցության համար: Մրցանակը սահմանվել է Բիրզեյթի համալսարանի կողմից: Պաղեստինյան ԶԼՄ-ների մասնագետներին շնորհվում է ամեն տարի մայիսի 11-ին՝ լրագրողի մահվան օրը[21]։
  • Շիրին Աբու Աքլե կրթաթոշակ «Լրագրության և լրատվամիջոցների բնագավառում ակադեմիական նվաճումների համար»: Կրթաթոշակը սահմանվել է Բիրզեյթի համալսարանի կողմից: Պարգևատրվում է մեկ աչքի ընկնող ուսանողի որպես մրցանակ ակադեմիական գերազանցության համար[21]:

Ծնողներ՝ Լուլի և Նասրի Աբու Ակլե[22]։

Եղբայր՝ Անտուան Աբու Ակլե։

Զարմուհի - Լինա Աբու Ակլե- պաղեստինահայ իրավապաշտպան . Նա դարձավ միջազգային արշավի դեմքը, որը պահանջում էր Իսրայելից պատասխանատվություն իր մորաքրոջ՝ Շիրին Աբու Ակլեի մահվան համար[23]: Ըստ Time ամսագրի՝ նա 2022 թվականին ընդգրկվել է 100 հայտնի կանանց ցուցակում[23]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 شاهد قبر شيرين أبو عاقلة
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  3. 3,0 3,1 3,2 مقتل الزميلة شيرين أبو عاقلة برصاص الجيش الإسرائيلي... ولم تنهِ رسالتها بعدAn-Nahar, 2022.
  4. 4,0 4,1 4,2 الشهيدة الصحفية شيرين نصري أبو عاقلة
  5. أبو عاقلة.. المسيحية التي دافعت عن المسجد الأقصى
  6. Shireen Abu Akleh (1971-2022)International Women’s Media Foundation.
  7. Мовсесян, Люся (2022-09-05). «Военные Израиля признали, что «скорее всего» случайно застрелили палестинскую журналистку». Главные новости в России и мире - RTVI (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-30-ին. Վերցված է 2024-07-30-ին.
  8. «Shireen Abu Aqla: Israel says 'high probability' soldier killed reporter» (բրիտանական անգլերեն). 2022-09-05. Արխիվացված օրիգինալից 2022-09-26-ին. Վերցված է 2024-07-30-ին.
  9. CNA. «Christian leaders condemn Israeli police violence at funeral of Palestinian journalist Shireen Abu Akleh». Catholic News Agency (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  10. Al Jazeera Staff. «Shireen Abu Akleh: A trailblazer who gave voice to Palestinians». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-11-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  11. Chulov, Martin (2022-05-20). «Shireen Abu Aqleh obituary». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2022-05-21-ին. Վերցված է 2023-03-13-ին.
  12. Al Jazeera Staff. «Shireen Abu Akleh: A trailblazer who gave voice to Palestinians». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-11-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  13. Al Jazeera Staff. «Shireen Abu Akleh: A trailblazer who gave voice to Palestinians». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-11-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  14. 14,0 14,1 Al Jazeera Staff. «Shireen Abu Akleh: A trailblazer who gave voice to Palestinians». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-11-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  15. «Журналистка «Аль-Джазиры» погибла в ходе рейда израильских силовиков». Сетевое издание "Политика Сегодня" (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  16. «УВКПЧ: за убийством журналистки «Аль-Джазиры» Ширин Абу Аклех стояли израильские силы | Новости ООН». news.un.org (ռուսերեն). 2022-06-24. Արխիվացված է օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  17. «В Иерусалиме похоронили убитую журналистку Ширин Абу Акле». euronews (ռուսերեն). 2022-05-13. Արխիվացված է օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  18. 18,0 18,1 «В ООН призвали провести расследование убийства журналистки «Аль-Джазиры» Ширин Абу Аклех | Новости ООН». news.un.org (ռուսերեն). 2022-05-11. Արխիվացված է օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  19. «УВКПЧ: за убийством журналистки «Аль-Джазиры» Ширин Абу Аклех стояли израильские силы | Новости ООН». news.un.org (ռուսերեն). 2022-06-24. Արխիվացված է օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2023-03-14-ին.
  20. «Shireen Abu Akleh nominated for top EU human rights award». web.archive.org. 2023-01-11. Արխիվացված է օրիգինալից 2023-01-11-ին. Վերցված է 2023-03-21-ին.
  21. 21,0 21,1 «جامعة بيرزيت تطلق منحة دراسية وجائزة للتميز الإعلامي باسم الشهيدة شيرين أبو عاقلة». وكـالـة مـعـا الاخـبـارية (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-29-ին. Վերցված է 2023-08-29-ին.
  22. Chulov, Martin (2022-05-20). «Shireen Abu Aqleh obituary». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2022-05-21-ին. Վերցված է 2023-03-13-ին.
  23. 23,0 23,1 «2022 TIME100 Next: Lina Abu Akleh». Time (անգլերեն). 2022-09-28. Արխիվացված է օրիգինալից 2023-02-01-ին. Վերցված է 2023-03-14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրին Աբու Ակլե» հոդվածին։