Շիրինի Օհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրինի Օհան
Մասնագիտությունաշուղ

Շիրինի Օհան, 19-րդ դարի աշուղ։

Հորինել է և սազի նվագակցությամբ կատարել հայերեն ու թուրքերեն սիրային, կենցաղային երգեր։ Աչքի է ընկել առավելապես թուրքերեն երկիմաստ բառախաղերով, որի համար նրան մեղադրանքով հաճախ թուրքական դատարան են կանչել, սակայն սրամիտ բացատրությունների շնորհիվ ազատ է արձակվել։ Նրա երգերից և բառախաղերից ընդգրկված են Տ. Մկունդի «Ամիտայի արձագանգներ» (1950) գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։