Շիրետոկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox map.png
Շիրետոկո
Shiretoko Peninsula Hokkaido Japan SRTM.jpg
Տեսակթերակղզի
ԵրկիրՃապոնիա
Վարչատարածքային միավորShari?, Rausu? և Shibetsu?
Մասն էTop 100 Geological Sites in Japan?
Երկարություն70 կիլոմետր
Լայնություն25 կիլոմետր
Մակերես1,230

Շիրետոկո[1] (ճապ.՝ 知床半島 Շիրետոկո հանտո։), թերակղզի Ճապոնիայի Հոկայդո կղզու արևելքում։ Թերակղզու անունը ծագում է այնու ժողովրդի լեզվից և նշանակում է «երկրի ծայր» (այներեն՝ シリ エトク):

Թերակղզու արևելյան ծայրամասից լավ երևում է Կունաշիր կղզին, որը Ճապոնիայի ամենաքիչ բնակեցված և մշակովի տարածքներից մեկն է։ Թերակղզու տարածքում գտնվում են Մենասի և Շյարի գավառները։

Թերակղզու կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրիլյան հոսանքն ուժեղ ազդեցություն է ունենում թերակղզու կլիմայի ձևավորման վրա[2]։ Շիրետոկո թերակղզուն բնորոշ են կարճ ամառները և երկար ձմեռները[2]։ Ձյունը սարերը ծածկում է սեպտեմբերից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում, բացառությամբ ամենաբարձր լեռների գագաթների, որոնց վրա ողջ ամառը ձյուն է[2]։

Շիրետոկոյի լեռներ և հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինամի լեռ
Շյարի հրաբուխ
  • Իոդձան (ճապ.՝ 硫黄山)
  • Մինամի (ճապ.՝ 南岳)
  • Օկաբակե (ճապ.՝ オッカバケ岳)
  • Օբբեբեցո (ճապ.՝ 遠音別岳)
  • Պորոմոյ (ճապ.՝ ポロモイ岳)
  • Ռաուսու (ճապ.՝ 羅臼岳)
  • Ռուսյա (ճապ.՝ ルシャ岳)
  • Սամակե նուպուրի (ճապ.՝ サマッケヌプリ山)
  • Սասիրույ (ճապ.՝ サシルイ岳)
  • Սիբեցու (ճապ.՝ 標津岳)
  • Շիրետոկո (ճապ.՝ 知床岳)
  • Շյարի (ճապ.՝ 斜里岳)
  • Տինիսիբեցու (ճապ.՝ 知西別岳)
  • Տիմեբեցու (ճապ.՝ 知円別岳)
  • Տոկարիմույ (ճապ.՝ トッカリムイ岳)
  • Ունաբեցու (ճապ.՝ 海別岳)
  • Հիգասի (ճապ.՝ 東岳)

Համաշխարհային ժառանգության կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրետոկո ազգային պարկում վայրի բնության լավ պահպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին թույլ է տվել 2005 թվականին այն ներառել Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Դրանից բացի ցանկություն է առաջացել պահպանվող օբյեկտի տարածքի ընդլայնման մասին՝ Կուրիլյան մի շարք կղզիների տարածքի ավելացման և օբյեկտի համատեղ ռուս-ճապոնական «խաղաղության զբոսայգի» վերափոխման հաշվին։

Տեսարան դեպի թերակղզին Օխոտի ծովից

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերակղզու պատվին անվանվել է Շիրետոկո գլխավոր գոտու աստերոիդը (3867), որը 1988 թվականին բացվել է Կիտամիի աստղադիտարանի կողմից[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 337.
  2. 2,0 2,1 2,2 Paul Hunt 33. Shiretoko // Hiking in Japan: An Adventurer's Guide to the Mountain Trails. — Tokyo and New York: Kodansha International Ltd, 1988. — С. 200—205. — ISBN 0-87011-893-5
  3. Lutz D. Schmadel Dictionary of Minor Planet Names. — Springer Science+Business Media, 2013. — С. 509. — ISBN 978-3-662-06615-7
  4. The Internation Astronomical Union. Minor Planet Center Shiretoko = 1988 HG = 1941 EB = 1973 AS3 = 1979 XM = 1984 DJ1 = 1986 VA6(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]