Շիրակ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Շիրակ
Shirak gyugh.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.7 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1103[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Շիրակ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png

Շիրակ (նախկինում՝ Ղոնախղռան), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղը հիմնադրվել է XVIII դարի վերջերին՝ Կարսի Ենիքեյ, Ջային Մազրա և Ղարախան գյուղերից եկածների կողմից։ Վերանվանվել է Շիրակ 1940 թ. մարտի 2-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շիրակի մշտական բնակչությունը կազմել է 1153, առկա բնակչությունը` 1147 մարդ[3]։ Շիրակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 192 775[5] 1125 1158 1132 847 859 839 548 1081 1153[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակում են 19-րդ դարի Սբ. Հակոբ եկեղեցին և 19-րդ դարի Սբ. Մինաս մատուռը, ինչպես նաև Սբ. Նշան մատուռը։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսիկ բռնավորները այս գյուղից առևանգում են մի գեղեցիկ հայ աղջկա։ Ժամանակ անց լքված աղջիկը վերադառնում է տուն։ Աղբյուրի մոտ նա մի անգամ լսում է պարսիկ զինվորների խոսակցությունը, այն մասին, որ մեծավորի հրամանով իրենցից ամեն մեկը գիշերը պետք է մորթի այն հայ տղամարդուն, ում տանը որ ինքը գիշերելու է։

Պարսկերեն սովորած հայ աղջիկը լսելով այդ, անմիջապես լուր է տալիս գյուղի քյոխվային։ Հավաքվում են գյուղի մեծերը և որոշում պարսիկ զինվորներին տեղավորել այն տներում, ուր մի քանի տղամարդ կա և գիշերով սպանել նրանց։ Այդպես էլ անում են։ Եվ այդ օրվանից գյուղը սկսում է կոչվել Ղոնախռան՝ հյուրասպան[6][7][8][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 130 — 804 էջ։
  3. 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 7 
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  7. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  8. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  9. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва