Շիրակավա-գո և Գոկայամա
![]() 白川郷・五箇山の合掌造り集落 | |
Historic Villages of Shirakawa-go and Gokayama* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Գյուղի համայնապատկեր | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա և Օվկիանիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1995 (19-րդ նստաշրջան) |
Համար | 734 |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Շիրակավա-գո և Գոկայամա (ճապ.՝ 白川郷・五箇山の合掌造り集落), համաշխարհային ժառանգության օբյեկտներ Ճապոնիայի Գիֆու և Տոյամա պրեֆեկտուրաներում։ Գտնվում են Հոնսյու կղզու դժվարհասանելի և լեռնային մասում․ նախկինում ձմռանն այս շրջանն հաճախ էր կտրված լինում մնացյալ Ճապոնիայից։ Պատմական գյուղերը տեղակայված են Սյոգավա գետի հովտում՝ շրջապատված Չուբու լեռնահամակարգով։
Գյուղերը հայտնի է իր տներով, որոնց կառուցված են մինկա (ճապ.՝ 合掌造り) ճարտարապետական ոճով։ Այս ոճին հատուկ են աղոթող ձեռքերի նմանության տանիքները։ Տները լայն են և բաղկացած երեք կամ չորս հարկերից։ Տեղացիների հիմնական զբաղմունքը շերամապահությունն է․ տների վերին հարկերը հարմարեցված են շերամ պահելու համար։
Որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Շիրակավա-գոն և Գոկայաման գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ։ Համաշխարհային կազմակերպությունն այս վայրերը պաշտպանում է որպես «ավանդական կենսակերպի նշանավոր օրինակ՝ կատարելապես հարմարեցված շրջակա միջավայրին և տեղական սոցիալական և տնտեսական պայմաններին»[1]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ է գտնվում նաև Շիրագավա-գո շրջանի Օգիմաչի գյուղն ու Գոկոյամա շրջանի Այնոկուրա և Սուգանումա գյուղերը։ Վերջիններս գոյություն ունեն 11-րդ դարից։
Գասսյո-ձուկուրի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնից Շիրակավա և Գոկոյամա գյուղերի բնակիչները զբաղվել են շերամապահությամբ։ Նրանք կառուցել են տներ սուր եռանկյունաձև տանիքներով, որոնց վերին հարկերն օգտագործել են շերամապահության կարիքները հոգալու համար։ Տները ստացել են «գասսյո-ձուկուրի»։
Այսպիսի տների հիմնական առանձնահատկությունը ծղոտից պատրաստված բարձր տանիքներն են։ «Գասսյո-ձուկուրի» ոճով պատրաստված շինությունները հիշեցնում են աղոթքի համար միավորված ձեռքեր։ Ծղոտե տներն ունեն կտրուկ թեքություն, որն էլ թույլ է տալիս ձյանը երկար չմնալ տանիքին։ Այսպիսով տները կարող են դիմանալ ձյան ամենաուժեղ տեղումներին։ Ծղոտե տանիքները պետք է փոխել 15-20 տարին մեկ։