Շիվանասամուդրա ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Warning
Ուշադրություն, այս էջը կամ բաժինը այլ լեզվով հոդվածի վատ թարգմանություն է։

Դուք կարող եք բարելավել թարգմանությունը։ Օրիգինալ տեքստը կարող եք գտնել ձախ կողմի «այլ լեզուներով» ենթաբաժնում։
Եթե յոթ օրվա ընթացքում բովանդակությունը չվերանայվի, հոդվածը կջնջվի։
Հոդվածը պիտակողին՝ խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Վատ թարգմանություն|Շիվանասամուդրա ջրվեժ}} հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում։
Հոդվածը պիտակվել է՝ 2020,10,15-ին։
Մեքենայական թարգմանությունը ենթակա է ջնջման առանց զգուշացման։

Շիվանասամուդրա
Գագանաչուկի և ԲՀարաչուկի
Barahachukki.jpg
Տեսակջրվեժ
ԵրկիրՀնդկաստան
Վարչատարածքային միավորՄանդյա
ՎայրԿառնատակա
Մասն էKaveri River?
Ջրածախս934 մ³/վ
Հարաբերական
բարձրություն
90 մետր
Լայնություն305 մետր

Շիվանասամուդրա, ջրվեժ Հնդկաստանի Կառնատակա նահանգի Մանդյա շրջանում: Այն Կավերի գետի վրա է, որը Մանդյայի սահմանն է և որի վրա կառուցել են Ասիայում առաջին հիդրոէլեկտրակայաններից մեկը: Ջրվեժը կառուցվել է 1902 թվականին: Նախագիծը մշակել է Դիվան Շեշադրի Այերը[1]:

Ջրվեժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիվանասամուդրա ջրվեժըի սկզբանե Կավերի գետի վրա եղել է [2]: Կղզու վրայի Շիվանասամուդրա քաղաքը Կավերի գետը բաժանում է երկու ջրվեժների: Այստեղ կան մի խումբ հին տաճարներ և, ամենայն հավանականությամբ, այստեղ գյուղ է եղել:

Այսպիսի սեգմենտային ջրվեժները լինում են հատկապես այնտեղ, որտեղ նախքան ժայռից գահավիժելը ջրի հոսքը բաժանվում է երկու կամ ավելի մասերի, և արդյունքում կողք կողքի ջրվեժներ են առաջանում: Ջրվեժի միջին լայնությունը 305 մետր (1,001 ոտնաչափ) է, բարձրությունը` 98մ (322 ոտնաչափ) և ջրի միջին ծավալը` 934 խոր. մ/վրկ (33,000 կվտ/վ):

Այս ջրվեժը կարելի է համարել չչորացող: Առատ հոսքի ժամանակը հուլիս-հոկտեմբեր ամիսներին է[3]:

Շիվանասամուդրայի մասին ընդհանուր թյուր կարծիք կա, որ ջրվեժի ձախ հատվածը կոչվում է Գագանաչուկի, իսկ աջը՝ Բհարաչուկի: Իրականում Բհարաչուկին առանձին ջրվեժ է[4], որը գտնվում է Գագանաչուկի ջրվեժից մի քանի կիլոմետր հարավ-արևմուտք[5]: Դա պայմանավորված է նրանով, որ Կավերի գետը բաժանվում է արևմտյան և արևելյան ճյուղերի[6]: Արևմտյան ճյուղից առաջանում է Գագանաչուկի, իսկ արևելյան ճյուղից` Բհարաչուկի ջրվեժը: Գագանաչուկին էլ իր հերթին բաժանվում է երկու ջրվեժի: Գագանաչուկի և Բհարաչուկի ջրվեժները առավել գեղեցիկ են, երբ դիտվում է Շիվանասամուդրայից[7]: Նկարների մեծ մասը, որոնք ցույց են տալիս այս երկու ջրվեժները, արված են այդտեղից: Չնայած տեղադրված նախազգուշացումներին, մարդիկ իջնում ​​են ժայռերով և փորձում վերևից դիտել ջրվեժները, ինչը հանգեցնում է բազմաթիվ մահերի: Այս ջրվեժը գտնվում է Բանգալոր քաղաքից 139 կմ հեռավորության վրա:

Տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ տեղակայված Շրի Ռանգանաթասվամի տաճարը կառուցված է դրավիդյան ճարտարապետական ոճով: Շրի Ռանգանաթասվամին այստեղ նաև կոչվում է «Մադյա Ռանգա». այն շատ մեծ հարգանք է վայելում Շրի Վայշնավայի նվիրյալների կողմից: Ենթադրվում է, որ բոլոր երեք ռանգաներից միայն այստեղ է, որ աստվածությունը ներկայացնում է Աստծո երիտասարդ հասակը, ուստի այն նաև կոչվում է «Մոհանա Ռանգա» և «Ջագանմոհանա Ռանգա»: Մադյա Ռանգան հնագույն գեղեցիկ տաճար է, բայց ջրվեժից հեռու գտնվելու պատճառով քիչ այցելուներ են գալիս այստեղ[8]: Կղզու երեք այլ կողմերում կան ևս երեք տաճարներ:

Հին Շրի Սոմեշվարա տաճարը ևս մեկ հայտնի տաճար է այստեղ՝ Շիվանասամուդրայում: Ասում են, որ Ադի գուրու Շրի Շանկարաչարյան այցելել է այս վայր և հիմնել «Շրի չակրան»:

Վանադուրգա Դեվիի Շարկթի Դիվեյթ տաճարը Սոմեշվարա տաճարից 1 կմ հեռավորության վրա է:

Էլեկտրաէներգիայի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավերի գետի վրա կառուցված է Հնդկաստանի երկրորդ հիդրոէլեկտրակայանը: Այն գտնվում է ջրվեժի մոտ և մինչ օրս գործում է: Այս կայանը կառուցվել է Միսորի Դիվանի՝ Սըր Կ. Սեշարդրի Այերի պատվերով: Այստեղ արտադրված էլեկտրաէներգիան սկզբում օգտագործվել է «Kolar Gold Fields»-ում: Հնդկաստանի առաջին հիդրոէլեկտրակայանը Դարջիլինգի Սիդրափոնգն է: Դրանք առաջիններից էին Ասիայում:

Կառնատակայի էլեկտրական կորպորացիայից հատուկ թույլտվություն ստանալով կարելի է այցելել էլեկտրակայան: Այցելելու համար ամենահարմար տարբերակը բրիտանացիների նախագծած ճանապարհորդությունն է: Այն կազմակերպվում է ճոպանուղով:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ավտոբուսներ կան, որոնց երթուղին Բանգալորի «KR» շուկայից և Մալավալլիից դեպի Միլեգա է ուղղված: Այստեղ հասնելու համար խորհուրդ է տրվում նստել «Satya Gala» փոստի մոտից. հեռավորությունը 2 կիլոմետր (1,2 մղոն) է:

Կան նաև եռանիվ մոտոցիկլետներ, որոնցով կարելի է ջրվեժից հասնել փոստ կամ հակառակը: Վերջերս այս ջրվեժների մոտակայքում կառուցվել են շատ էկոլոգիապես մաքուր հանգստավայրեր, ինչպիսին Չուկիմեյնն, որը գիշերային կացարան է առաջարկում այն ճանապարհորդներին, ովքեր կցանկանան ևս մեկ օր անցկացնել ջրվեժի մոտ:

Գագանաչուկի ջրվեժի մոտակայքում Կառնատակայի զբոսաշրջության զարգացման պետական կորպորացիայի կողմից կառավարվող փոքրիկ ռեստորան կա:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]