Jump to content

Շիվազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիվազի
մարաթհի՝ शिवाजी शाहजी भोसले
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 1), 1627[1]
ԾննդավայրShivneri, Ahmadnagar Sultanate, Հնդկաստան
Մահացել էապրիլի 3 (13), 1680[1] (53 տարեկան)
Մահվան վայրRaigad
ԱզգությունMarathi people?
Մայրենի լեզումարաթհի
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկայսր
ԱմուսինSaibai?[2], Putalabai?[2], Sakavaarbai?[2] և Soyarabai?
Ծնողներհայր՝ Shahaji?, մայր՝ Jijabai?
Զբաղեցրած պաշտոններChatrapati?
ԵրեխաներSambhaji? և Rajaram I?

Շիվազի (փետրվարի 19 (մարտի 1), 1627[1], Shivneri, Ahmadnagar Sultanate, Հնդկաստան - ապրիլի 3 (13), 1680[1], Raigad), Հնդկաստանում մարատհների պետության հիմնադիր (1674), մարատհների անկախության պայքարի առաջնորդ։ Խոշոր ֆեոդալի և զորահրամանատարի որդի։ 1640-1670-ական թթ․ Մեծ մոնղոլների և ֆեոդալական տարբեր իշխանությունների դեմ հաջող պայքարի հետևանքով ստեղծել է մարատհական պետություն, որի մեջ ընդգրկվել են Միջին Հնդկաստանի արևմտյան մասի զգալի տարածություններ։ 1674 թվականին Շիվազին թագադրվել է իբրև Մահարաշտրայի (մարատհների երկիրը) գերագույն կառավարիչ։ Նրա մի շարք միջոցառումները (հողագրանցում, ֆեոդալական հիերարխիայի միջանկյալ օղակների վերացում, կառավարման կենտրոնացում) զգալիորեն թեթևացրել են ֆեոդալական շահագործման լուծը մարատհների համար։ Միևնույն ժամանակ Շիվազին դաժանորեն կողոպտել է նվաճած տարածքների բնակչությանը։ Կարևոր դեր է խաղացել Մեծ մոնղոլների կայսրության թուլացման գործում։ Շիվազին մեծարվում է իբրև մարատհների ազգային հերոս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 http://www.tifr.res.in/~vahia/shivaji.pdf
  2. 1 2 3 mr.wikipedia.org (маратхи) — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 511