Jump to content

Սերգեյ Շիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շիպով Սերգեյից)
Սերգեյ Շիպով
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 17, 1966(1966-04-17) (59 տարեկան)
ԾննդավայրՄուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2541
ՖԻԴԵ համար4113624
365chessSergei_Shipov
Chesstempo համար195070
ICCF համար195070
 Sergei Shipov Վիքիպահեստում

Սերգեյ Յուրևիչ Շիպով (ռուս.՝ Серге́й Ю́рьевич Ши́пов, ապրիլի 17, 1966(1966-04-17), Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր, (1996), շախմատի մարզիչ, մեկնաբան, գրող, շախմատ մարզաձևը մասսայակացնող անձ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Գարի Կասպարովն ու Սերգեյ Շիպովը Բլեդում անցկացվող 35-րդ շախմատի օլիմպիադայի ժամանակ, 2002 թ․
Ռոբերտ Հյուբների հետ
Մեկնաբանական ժամանակ Սերգեյ Շիպովն ու Կիրսան Իլյումժինովը
Սերգեյ Շիպովը պատրաստվում է հաղթել աշխարհի ապագա չեմպիոն Մագնուս Կառլսենին, 2006, Թրոմսյո

Սերգեյ Շիպովը ծնվել է 1966 թվականի ապրիլի 17-ին։ 1970-ական թվականների սկզբին ընտանիքը տեղափոխվել է Կիրժաչ քաղաք[2], որտեղ Սերգեյը երկար ժամանակ զբաղվել է շախմատի պարապմունքներով։ Երկրորդ դասարանում Սերգեյը ստացել է ոտքի ծանր վնասվածք, ինչի արդյունքում երեքուկես տարի պառկել է հիվանդանոցում։ 1979 թվականին ընդունվել է Մոսկվայի մարզական գիշերօթիկ դպրոց, որտեղ նույն դասարանում սովորում էին նաև ապագա գրոսմայստերներ Եվգենի Բարեևն ու հայազգի Յուրի Դոխոյանը[3]։

1983-1989 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1989-1991 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզի Չեռնոգոլովկա քաղաքի ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտում[4]։

1992 թվականին լրացրել է միջազգային վարպետի նորմը, 1996 թվականին ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում։ 1998 թվականին Սանկտ Պետերբուրգում ճանաչվել է Ռուսաստանի փոխչեմպիոն[5]։ Մասնակցել է 1999 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը[6]։

Եղել է Կասպարովի սպարինգ-խաղընկերը[7][8]։

1999 թվականից ապրում է Մոսկվայում։

Շիպովը մեծ հաջողությունների է հասել մարզչական ոլորտում․ տարբեր ժամանակաշրջանում նրա մարզչական հսկողությակ տակ են գտնվել այնպիսի հայտնի գրոսմայստերներ, ինչպիսիք են Ալեքսանդրա Կոստենյուկը, Սվետլանմա Մատվեևան, Վլադիմիր Բելովը, Յան Նեպոմնյաշչին, Դանիիլ Դուբովը, Գրիգորի Օպարինը, Անդրեյ Եսիպենկոն։

Որպես մեկնաբան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մեկնաբան, իր կարիերայի ընթացքում Շիպովը համագործակցել է kasparov-chess.ru, chesspro.ru, և 64.ru շախմատակին կայքերի հետ։ 2006 թվականին նա հիմնել է իր սեփական crestbook.com կայքը։

2013-2014 թվականներին եղել է Chess TV և Chess Cast ինտերնետային հեռուստաալիքների կանոնավոր մեկնաբան[9]

2016 թվականի նոյեմբերին Շիպովը պաշտոնապես հանդիսացել է շախմատի աշխարհի առաջնության խաղի ռուսալեզու մեկնաբանը[10][11]։

2016 թվականից «Match» հեռուստատեսային մարզական հեռուստաալիքի շախմատի փորձագետ է[12]։

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1994 Էլիստա Ռուսաստանի 47-րդ առաջնություն 2 2 7 11-ից 5½ 24–31
1998 Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի 51-րդ առաջնություն 5 1 5 11-ից 7½ 1–4
1998/1999 Հասթինգս Հասթինգսի շախմատի մրցաշար 4 3 2 9-ից 5 2-6
2001 Էլիստա Ռուսաստանի 54-րդ առաջնություն 3 2 4 9-ից 5 21–26
2002 Մոսկվա Աերոֆլոտ օփեն 2 2 5 9-ից-4½ 62
2003 Կրասնոյարսկ Ռուսաստանի 54-րդ առաջնություն 3 2 4 9-ից 5 20–37
2006 Թրոմսյո Միջազգային մրցաշար 6 0 3 9-ից-7½ 1

2006 թվականին Թրոմսյո քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարի ժամանակ հաղթել է Մագնուս Կառլսենին[13][14]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[15] RatingDate245025002550260026502700Հուլ. 1991Հունվ. 2014Սերգեյ ՇիպովElo rating

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. «Crestbook.com - шахматы в онлайн» (ռուսերեն). Crestbook.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «Мистер Фёст информационной эпохи» (ռուսերեն). Российская Шахматная Федерация. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  4. Сергей Шипов. Мои полвека
  5. Чемпионат России по шахматам 1998(ռուս.) // Википедия. — 2018-09-01.
  6. «Чемпионат мира ФИДЕ по шахматам 1999 - FIDE World Chess Championship 1999 - qwertyu.wiki». ru.qwertyu.wiki. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Crestbook.com - шахматы в онлайн» (ռուսերեն). Crestbook.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «СЕРГЕЙ ШИПОВ» (ռուսերեն). Российская Шахматная Федерация. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. ChessTV: Сергей Шипов
  10. Матч Карлсен - Карякин. Сергей ШиповYouTube
  11. «Карлсен Карякин 2016 - чемпионат мира по шахматам - Нью-Йорк 2016» (ռուսերեն). Русская Пресса. 2016 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  12. «Сергей Шипов: «Карлсен и Карякин напоминают боксёров-тяжеловесов»» (ռուսերեն). 13 ноября 2016 16:35.
  13. «Сергей Шипов опередил Карлсена в Тромсе» (ռուսերեն). www.sport-express.ru. 2006 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «Magnus Carlsen vs Sergei Yuryevich Shipov, 2006 0-1» (անգլերեն).
  15. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Շիպով» հոդվածին։