Շիպիոնե Վաննուտելլի
Շիպիոնե Վաննուտելլի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1834[1] |
Ծննդավայր | Ջենացանո, Հռոմ, Լացիո, Իտալիա[1][2][3] |
Մահացել է | մայիսի 18, 1894[1][3] (59 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[1][2][4][…] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փորագրիչ, նկարիչ և արվեստագետ |
Ծնողներ | հայր՝ Giuseppe Vannutelli? |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
![]() |
Շիպիոնե Վաննուտելլի (իտալերեն՝ Scipione Vannutelli, նոյեմբերի 10, 1834[1], Ջենացանո, Հռոմ, Լացիո, Իտալիա[1][2][3] - մայիսի 18, 1894[1][3], Հռոմ, Իտալիա[1][2][4][…]), իտալացի գեղանկարիչ և փորագրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հարուստ և ազնվական ընտանիքում։ Հայրը դեմ էր որդու` արվեստ ուսումնասիրելուն։ Սկզբում նա սովորել է Թոմմազո Մինարդիի, ապա` Կառլ Վուրսինգերի մոտ։ Հետագայում նա սովորել է Վիեննայում, Փարիզում, Նիդերլանդներում, Իսպանիայում։
1861 թվականին նա իր նկարները առաջին անգամ ցուցադրել է Ֆլորենցիայի կերպարվեստի ազգային ցուցահանդեսում, 1864 թվականին հաջողությամբ ցուցադրվել է Փարիզի Սալոնում։ Հետագայում նա ապրել է արտերկրում և Հռոմում։ Հռոմում աշխատել է որպես փորագրիչ և Ազգային դրամահատարանի պահակ։
Ունեցել է սեփական արվեստի ստուդիան Պալացցո Պամֆիլիում։ Նկարիչ է դարձել նաև նրա դուստրը` Ջուզեպինա Վաննուտելլին։
Եղել է գեղարվեստի մի շարք ակադեմիաների անդամ, երկար տարիներ եղել է Հռոմի նկարիչների կենտրոնի նախագահը։
Նկարիչը մահացել է 1894 թվականին Հռոմում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիական ոճի նկարիչ է։ Պատմական սյուժեների, բնապատկերների, դիմանկարների և հիմնականում սրբապատկերների հեղինակ է, որոնք այսօր զարդարում են եկեղեցիների ներսի պատերը։
Նա զբաղվում էր նկարչությամբ` իր գործերի համար սյուժեներ ընտրելով հիմնականում Վենետիկի հնագույն կենցաղից։ Նրա նկարները միշտ գեղեցիկ են համադրված, դրանց կերպարները բնութագրային են և կենսական, կատարելապես խմբավորված, նկարների գունավորումը ուժեղ և հաճելի է։
Նկարչի աշխատանքներում որոշակիորեն արտացոլված են Մ. Ֆորտունի և նրա իսպանացի հետևորդների ազդեցությունը։
Վանուտելլիի ամենահայտնի նկարներից են.
- «Վենետիկյան ազնվականների զբոսանքը Վենետիկի դոժի պալատի կամասրահի տակ» (1864 թվականին Փարիզի ցուցահանդեսում մեդալ է ստացել),
- «Փրկչի տոնը Վենետիկում»,
- «Եկեղեցական երթ»,
- «Ջիրոլամո Սավոնարոլա»
- «Մերի Ստյուարտը գնում է մահապատժի» (գտնվում է Ֆլորենցիայի Պիտտի պալատում),
- «Գաբրիել դ'Էստրե»
- «Օդալիսկան հարեմում»
- «Հովվերգություն»
- «Ջուլիետտայի հուղարկավորությունը (1888 թվական Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (Հռոմ))»,
- «Վիկտոր Էմանուիլ II թագավորի դիմանկարը» և ոմանք др.
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1888` Սուրբ Մավրիկի և Լազարի շքանշանի ասպետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.musee-orsay.fr/fr/espace-professionnels/professionnels/chercheurs/rech-rec-art-home/notice-artiste.html?nnumid=124260
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Շիպիոնե Վաննուտելլի»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Նկարչի աշխատանքները
|