Շին Ֆեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շին Ֆեյն
Sinn Féin
SinnFeinLogo.png
Տեսակ կուսակցություն
Երկիր Իռլանդիա և Flag of the United Kingdom.svg Իռլանդիա
Առաջնորդ Ջերի Ադամս[1]
Հիմնադիր Արթուր Գրիֆիթ
Հիմնադրված նոյեմբերի 28, 1905
Գաղափարախոսություն Irish republicanism և դեմոկրատական սոցիալիզմ[2]
Պաշտոնական գույն(եր) կանաչ
Շտաբ 44 Parnell Square, Դուբլին 1, Իռլանդիա
Թերթ An Phoblacht
Միջազգայիին պատկանելություն European United Left–Nordic Green Left
Կայք sinnfein.ie
Sinn Féin Վիքիպահեստում

Շինֆեյներներ , 1905 թ. ստեղծված Շին ֆեյն (իռլանդերեն Sinn Fein — բառացի՝ մենք ինքներս) իռլանդական քաղաքական կազմակերպության անդամներ։ Միավորում Էին մանր և միջին բուրժուազիայի, ռադիկալ մտավորականության հայրենասիրաբար տրամադրված ներկայացուցիչներին։ Հանդես են եկել հանուն անգլիական գաղութային տիրապետությունից Իռլանդիայի ազատագրման։ Հաջողության հասնելով 1919 թ. բրիտանական պառլամենտի ընտրություններում (իռլանդացիներին պատկանող 105 տեղից՝ 73-ը)՝ շինֆեյներներ Դուբլինում հրավիրեցին իռլանդական պառլամենտ և հռչակեցին Իռլանդիայի անկախությունը։ Բայց հետագայում (1921) շինֆեյներների աջ ղեկավարները կնքեցին անգլո-իռլանդական համաձայնողական պայմանագիր, որով իռլանդական ազգային-ազատագրական շարժումը պառակտվեց, և 1922—1923 թթ. սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Պատերազմում պարտվելուց հետո, շինֆեյներների մի մասը, չընդունելով պայմանագիրը, անցավ ընդհատակ։ 1950-ական թվականներին վերստին քաղաքական ասպարեզ գալով՝ շինֆեյներներ (որ վերստեղծեցին կուսակցությունը) առաջադրեցին Իռլանդիայի միավորման հակաիմպերիալիստական ծրագիր։ 1970-ական թվականների սկզբին շինֆեյներներ պառակտվեցին երկու թևի՝ «պաշտոնական» (հանդես Էին գալիս քաղաքական միջոցներով Իռլանդիայի միավորման համար) և «ժամանակավոր» (կողմ Էին զինված տեռորիստական պայքարին)։ 1977 թ. «պաշտոնական» թևն ընդունեց Շին ֆեյն-Բանվորական կուսակցություն անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 509 CC-BY-SA-icon-80x15.png