Շին Սայմ Դանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շին Սա Իմ Դանգ
신사임당 (申仁善)
Շին Սա Իմ Դանգի դիմանկարը
Ծննդյան անունՇին Ին Սոն (신인선)
Ծնվել էդեկտեմբերի 5, 1504 թվական
ԾննդավայրՕջուկհոն, Քանգնընգ, Քանգվոն նահանգ, Չոսոն
Վախճանվել էհունիսի 20, 1551 (46 տարեկան)
Վախճանի վայրՓաջու, Քյոնգի նահանգ, Չոսոն
ԳերեզմանQ12621504?
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, գեղանկարիչ
Լեզուկորեերեն
Ազգությունկորեացի
Քաղաքացիություն Չոսոն
Ուշագրավ աշխատանքներ«Ցրտահարում», «Ձմերուկն ու դաշտամուկը», «Ծաղկած սալորենի» և այլն
ԱմուսինԼի Վոն Սու
ԶավակներԻ Սոն, Ի Բոն, Յուլկոգ Իի, Ի Ու (որդիներ), Մեչանգ (դուստր)
 Shin Saimdang Վիքիպահեստում

Շին Սա Իմ Դանգ (հանգըլ՝ 사임당 신씨, հանջա՝ 申師任堂, հոկտեմբերի 29, 1504 - հունիսի 20, 1551) բանաստեղծուհի, նկարչուհի, որը ստեղծագործել է Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում։ Նա Յուլկոգ Իի-ի և հայտնի նկարչուհի Լի Մեչանգի մայրն է։ Ծնունդով Շին Սա Իմ Դանգը Քանվոնդո նահանգի, Քանգնընգ շրջանի, Օջուկհոն-Փուկփյոնգչոն գավառից է (강원도 강릉부 죽헌리 북평촌)։ Ենթադրվում է, որ նրա ծննդյան ժամանակ տրված անունը Շին Ին Սոն է, սակայն հայտնի է Շին Սա Իմ Դանգ անունով։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Սայմ Դանգը ծնվել և մեծացել է Քանգնընգում՝ իր մորական կողմի տատիկի ու պապիկի հետ։ Նրա հայրը՝ այդ ժամանակ նեոկոնֆուցիականությանը հարող, արդեն ոչ ակտիվ քաղաքական գործիչ Շին Մյոնգ Հվան էր (신명화, 申命和), որը Փյոնգսանի Շին տոհմից էր, (평산 신씨, 平山 申氏)։ Հայրը մահանում է, այդպես էլ որդի չունենալով։ Չնայած այն փաստին, որ Շին Սայմ Դանգը մահացել է վաղ հասակում, նրա որդին՝ Յուլկոգ Իի-ն դառնում է հայտնի պաշտոնյա և գիտնական, մինչ դուստր Լի Մեչանգն ու մյուս որդի՝ Ի Ու-ն՝ գրողներ։ Նրանց իրենց մեծությամբ համեմատում են թագուհի Մունջոնգի, Չոնգնան Չոնգի, Լի Հվանգջինի և այլոց հետ։ Շին Սայմ Դանգը շատ լավ նկարում էր, գրում, հետաքրքրված էր գեղագրությամբ, ինչպես նաև զբաղվում էր կտորների ու տարատեսակ զգեստների արտադրությամբ։ Վերջինս դրանից բացի հիանալի տիրապետում էր նեոկոնֆուցիականության ուսմունքին, տաոիզմին, գիտեր պատմություն։ Մայր դառնալուց ի վեր, նա իր անվանը կցել է Սայմ (師任) մասնիկը, հետևելով իշխող Չժոու արքայատոհմի Չու Մունվանգ արքայի կնոջ՝ Թեյիմի (太任) անվանը։ Սայմ թարգմանաբար նշանակում է «իմաստուն», հենց այստեղից էլ Շին Սայմ Դանգը ստացել է իր կեղծանունը՝ իմաստուն մայր[1][2]։ Ընդգծելու համար կանացի սկիզբը՝ նրան հետագայում սկսում են անվանել «դանգ» 당(堂), որը նշանակում էր «առանձին տոհմ, գերդաստան»։ Նրա բանաստեղծական կեղծանուններից էին Ին Իմ Դանգ 인임당(姻姙堂) կամ Իմ Սա Ջէ 임사제(姙師齊)։ 2007 թվականին, չնայած Կորեայի կանանց համայնքի ընդդիմությանը և հավաքական բողոքներին, կառավարությունը հատուկ դիզայն է մշակում 50,000-անոց թղթադրամի համար՝ պատկերելով Շին Սայմ Դանգին դրա վրա։ Ճապոնական զորքերի ներխուժման ժամանակ Մեծ Թանգըմի Չունգջու գավառում մահանում է գեներալ Շիլ Լիպը, որը Սայմ Դանգի իններորդ հորեղբոր որդին էր, և կառավարման է անցնում Շին Իկ Հէ-ն։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Սայմդանգը ծնվել է 1504 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Օջուկհոնում՝ մոր ծնողների տանը, և այն մինչ օրս լավ պահպանվում է։ Սայմ Դանգը եղբայրներ չուներ, միայն հինգ քույր։ Ընտանիքում Սայմ Դանգը երկրորդ երեխան էր[3]։ Նրա հայրը Շին Մյոնգ Հվան էր (신명화, 申命和), որը Փյոնգսանի Շին տոհմից էր, (평산 신씨, 平山 申氏), իսկ մոր անունը Յոնգին Իշի (용인 이씨-龍仁 李氏) էր։ Նրա հայրը՝ Շին Մյոնգ Հվան, երկար տարիներ փորձում էր քննություն հանձնել՝ պաշտոնյա դառնալու համար, սակայն փորձերը ձախողվում էին, ու միայն 1516 թվականին՝ Հանյանգում (ներկայումս՝ Սեուլ) նրան հաջողվում է հանձնել քննությունը՝ 41 տարեկանում։ Այդ ժամանակաշրջանում Չո Կվանգջոնը բազմաթիվ բարեփոխումներ ու ռեֆորմներ է անում քաղաքական հարթակում, իսկ Շին Մյոնգ Հվան և նրա զարմիկ Շին Մյոնգ Ինը նոր ծանոթություններ ու կապեր են հաստատում իշխանավորների հետ։ 1519 թվականին Շին Մյոնգ Հվային ու իր ընկերներին ձերբակալում են չորս օրով։ Դրանից հետո Մյոնգ Հվան հրաժարվում է իր պաշտոնից ու վերադառնում է Քանգնընգ՝ իր ընտանիքի մոտ։ Քանի որ դեռ վաղ մանկությունից Շին Սայմ Դանգը շատ լավ հիշողություն ուներ, բոլորից ավելի շուտ սկսեց գրել սովորել։ Հայրը նրան ու մնացած դստրերին գրել, կարդալ, նկարել էր սովորեցնում, ինչպես նաև ծանոթացնում էր նեոկոնֆուցիականության ուսմունքի հետ։ Մինչ Չոսոնի դինաստիայի կառավարման միջին շրջանը, աղջիկները շատ վաղ հասակում էին ամուսնանում, և այդ պատճառով, Սայմ Դանգի մայրը մեծ համբավ ու հարգանք էր վայելում, քանի որ այրիանալով միայնակ էր մեծացրել իր հինգ աղջիկներին։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմ Դանգի մայրը անդադար աջակցում էր ամուսնուն, որպեսզի Մյոնգ Հվան կարողանար կենտրոնանալ ուսման վրա։ Այդուհանդերձ, Շին Մյոնգ Հվան հանձնում է միայն նախնական ջինսա (진사) կոչվող թեստը, յանգբանի թեստը, և հանձնվում է, չհանձնելով (대과) դեգվան։ Նույնիսկ կնոջ մահից հետո Շին Մյոնգ Հվան շարունակում էր տարվա մեջ մի քանի անգամ այցելել վերջինիս ծնողների տուն։ Մայրը նույնպես մանկուց զբաղվել է Սայմ Դանգի կրթությամբ՝ սեր սերմանելով դեպի արվեստը, գիտությունը։ Բացի դրանից, Շին Սայմ Դանգը շավ ծանոթ էր չինական բժշկությանը։ Մանկուց Սայմ Դանգը հիանալի ասեղնագործում էր, կարում, գրում էր բանաստեղծություններ ու նկարում էր։ Յոթ տարեկանում նա արտանկարել էր հայտնի նկարիչ Ան Գյոնի նկարներից մեկը՝ զարմացնելով բոլորին։ Շին-ը հիմնականում նկարում էր մրգեր, բնության տեսարաններ, միջատներ և այլն։ Դրա հետ մեկտեղ, նա կարդում էր տարատեսակ գրքեր կոնֆուցիականության մասին։

Ամուսնությունից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին լինելով հանդերձ՝ Շին Սայմ Դանգը շատ մեծ գիտելիքներ ուներ տարբեր գիտությունների՝ մաթեմատիկայի, գրականության, պատմության մասին։ Նրա հայրը շատ մոտ էր Ջո Գվանգ Ջո-ի հետ։ Շին Մյոնգ Հվան որևէ տարբերություն չէր դնում աղջիկների ու տղաների միջև, և հավասարաչափ կրթում ու սովորեցնում էր նաև իր զարմիկներին ու զարմուհիներին։ Մյոնգ Հվայի հինգ դստրերը՝ ներառյալ Շին Սայմ Դանգը, դեռ վաղ հասակից սովորում էին նեոկոնֆուցիականության ուսմունքի, հազարաբարբառի (천자문 - 千字文) մասին։ Ունենալով փայլուն գիտելիքներ ու հիշողություն՝ նրանք միշտ վայելել են Մյոնգ Հվայի հարգանքը, սակայն Սայմ Դանգը միևնույն է աչքի էր ընկնում իր կարողություններով։ Չունենալով եղբայրներ՝ նա այնպիսի կրթություն է ստանում, որն այդ ժամանակ կարղ էին ստանալ միայն տղաները։ Դա իր հերթին հետագայում մեծ դեր է ունենում նրա՝ սեփական զավակներին կրթելու ու դաստիարակելու գործում։ Ավելի ուշ շրջանում, գրող Օ Գվի Հվանը գրում է, որ Շին Սայմ Դանգը այնպիսի իմաստուն կին էր ու այնպիսի ոգի ուներ, որ կարող էր հեշտությամբ հեղափոխություն անել իր ժամանակին։ Սայմ Դանգի հայրը տեղափոխվում է հետագայում Հանսոնգ ու ապրում է ընտանիքից առանձին շուրջ տասնվեց տարի, այդ պատճառով նրանք տեսնվում էին միայն այն ժամանակ, երբ վերջինս այցելում էր Քանգնընգ։ Քանի որ Շին Սայմ Դանգը դեռ վաղ հասակից նկարում էր, Մյոնգջոնգում բնակվող Օ Սուկ Գվոնը (어숙권 - 魚叔權) տեսնելով երիտասարդ Ին Սոնի նկարները, ասում է իր «Փեգվան Չաբկի» (패관잡기 - 稗官雜記) կոչվող գրքում․ «Նա Անգյոնից է ոգեշնչվել», ավելացնելով «Ինչպե՞ս ես կարող եմ չհիանալ այս կնոջ նկարով ու արվեստով կամ ասել, որ վերջինս արժանի չէ ստեղծագործել, քանի որ կին է»։ Քանի որ մայրը խիստ էր, Շին Սայմ Դանգը գիտեր նաև կարել, տնային, խոհանոցային գործեր անել, և դա նրան էլ ավելի էր բարձրացնում հանրության աչքերում։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Մյոնգ Հվան որոշում է, որ աղջիկը պետք է ամուսնանա Դոնգսուկ տոհմին պատկանող Լի Վոնսուի (李元秀) հետ։ Վերջինս այդ ժամանակ ոչ մի պաշտոն չուներ։ Նա կորցրել էր իր հորը ու նրա մահից հետո մայրն էր իրեն միայնակ մեծացրել։ Չնայած նրան, որ Դոնգսուկ տոհմի մնացած երկու ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնյաներ էին, տարօրինակ էր այն, որ ընտանիքը աղքատ էր ու հասարակությունը չգիտեր՝ ինչպես ընդունել Լի Վոնսույի՝ Սայմ Դանգի ամուսինը դառնալու փաստը։ Սակայն Շին Մյոնգ Հվան նշում է, որ իր դստեր համար ամուսին ընտրելիս առաջնորդվել է ոչ թե վերջինիս ֆինանսական կարողությամբ կամ պաշտոնով, այլ մտածել է աղջկա՝ հետագայում գեղագրությամբ զբաղվելու մասին։ Նա ցանկանում էր, որ իր աղջկա կողակիցը ապահով էր դստեր կայուն ապագան։ Մյոնգ Հվան մտածում էր, որ եթե այն տունը, որտեղ իր դուստրը պետք է հարս գնա, չափազանց աղքատ լինի ու դրա հետ մեկտեղ չգնահատի գեղեցիկը, Սայմ Դանգին դժվար կլինի նկարչությամբ ու գեղագրությամբ զբաղվել, բացի դրանից նա անընդհատ պարտավոր կլինի զբաղվել տան գործերով ու ժամանակ չի ունենա զբաղվել իր ապագայով։ Այսպիսով, կարելի է ասել, որ Մյոնգ Հվան ցանկանում էր ամուսնացնել դստերը հիմնականում վերջինիս ապագան կառուցելու համար։ Լի Վոնսուն՝ Սայմ Դանգի ապագա ամուսինը, հայտնի Լի Մյոնգ Ջինի չորրորդ որդին էր։

Ամուսնության վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1522 թվականին (Ջունգջոնգ արքայի կառավարման տասնյոթերորդ տարին) Սայմ Դանգը ամուսանանում է Լի Վոն Սուի հետ։ Սկզբնական շրջանում նրրանք ապրում են Քանգնընգում, իսկ հետո՝ սովորույթի համաձայն, տեղափոխվում են Սեուլ՝ ունենալով հինգ տղա ու երեք աղջիկ։ Յուլկոգ Իի-ն Սայմ Դանգի երրորդ որդին է։ Վերջինս մեծանալով լքում է հորական տունը՝ հաստատվելով Փաջույում։ Ամուսնությունից մի քանի ամիս անց, երբ Շին Մյոնգ Հվան մահանում է, Սայմ Դանգը տեղափոխվում է Հանսոնգ՝ ապրելով Փաջույում։ Այնուհետ մի քանի տարի՝ Բոնգ Փյոնգ Մյոնում, Բեկ Օկ Փորիյում։ Քանի որ նա ապրում էր Հանսոնգում, իսկ իր ընտանիքը՝ Քանգնընգում, այցելելն իրար այնքան էլ հարմար չէր, այդ պատճառով Սայմ Դանգը տուն է կառուցում Փյոնգչանգում, ինչպես նաև՝ Հանսոնգի Քանգնընգի միջնամասում՝ հատուկ իր ամուսնու՝ Լի Վոն Սույի համար։

Լեռ Դեգվալյոնգում

Սայմ Դանգի զավակներից Յուլկոգ Իի-ն հետագայում դառնում է մեծ գիտնական ու Չոսոն դինաստիայի կառավարման շրջանում նեոկունֆուցիականությունը զարգացնող անձանցից մեկը։ Շին-ի հինգերորդ որդին՝ Ի Ու-ն հայտնի էր իր գրած հիանալի պոեմներով, գեղագրությամբ, իսկ ավագ դստերը՝ Լի Մեչանգին հաճախ նույնիսկ անվանում էին «փոքրիկ Սայմդանգ» կամ «Սո Սայմ Դանգ», քանի որ աղջիկը նույնպես իր մոր նման տիրապետում էր նկարչության ու ստեղծագործելու արվեստին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոսոն դինաստիայի կառավարման շրջանում, երբ հասարակությունը ապրում էր կոնֆուցիականության նորմերով, կանայք, ամուսնանալով, պետք է թաղեին իրենց նպատակներն ու երազանքները, չնայած նրան, թե որքան տաղանդավոր էին։ Մինչ մեր օրերը հասած կանանց կողմից ստեղծված նշանավոր գործերը հիմնականում պատկանում են գիսեններին (թեթևաբարո կանայք), իսկ սովորական ընտանիքների կանանց համար գրեթե անհնար էր զբաղվել արվեստով՝ տնային գործերի փոխարեն։ Այդուհանդերձ, Շին Սայմ Դանգը կարողացավ նմանատիպ սոցիալական կապանքներից զերբազատվել։ Ինչպես և իր մայրը, Սայմ Դանգը եղբայրներ չուներ, այդ պատճառով հանգիստ կարող էր ապրել իր հայրական տանը՝ առանց ամուսնանալու։ Այն փաստը, որ Շին-ը, ապրելով նման ժամանակներում, կարողանում է ստեղծագործել և զբաղվել իր սիրած գործով նաև իր հոր՝ Շին Մյոնգ Հվայի շնորհիվ է, որը իր դստեր համար այնպիսի փեսացու էր ընտրել, որ վերջինս ոչ թե խանգարի, այլ խթանի դստեր՝ արվեստի հետ կապված ապագային։ Լի Վոնսուն այն ամուսիններից չէր, որոնք ջանում էին ցուցադրել իրենց տղամարդկային գերակայությունը։ Ընդհակառակը՝ Վոն Սուն առատաձեռն մարդ էր, որն ընդունում էր իր կնոջ տաղանդն ու լսում էր նրան։ Կարելի է ասել, որ հենց իր ամուսնու ու սկեսրոջ առատաձեռնության շնորհիվ է, որ Սայմ Դանգը կարողանում էր ապրել իր հորական տանը՝ զբաղվելով սիրած գործով։ Լի-ն երբեք չէր ընդհատում կնոջ խոսքը, միշտ լսում ու ընդունում էր նրան, սակայն, դրա հետ մեկ տեղ, հեռու էր մնում Շին-ից։ Սայմ Դանգը շատ էր տարբերվում, օրինակ՝ թագուհի Մունջոնգից, Ջոնգ Նանջոնգից, Հվանգ Ջինլիից և Ջանգ Նոկսուից, որոնք մեծ հարգանք էին վայելում ու համարվում էին իմաստուն կնոջ մարմնացում։ Նեոկունֆուցիականության մեջ ասվում է, որ կնոջ առաքինությունը ամուսնուն հնազանդ լինելն է։ Ամուսնության հենց առաջին տարում, երբ Սայմ Դանգի հայրը մահանում է, Լի Վոն Սուին ոչինչ չէր մնում, բացի Քանգնընգ, Փաջու տեղափոխվելը։ Շինը, չնայած ընդունված կարգին, հնազանդ չէր իր ամուսնուն։ Լի Վոնսուի պաշտոնյա դառնալու համար թեստերը հանձնելու համար, Շինը մի լավ վայր է գտնում սարերում ու ամուսնուն ուղարկում է այնտեղ ապրելու։ Լի Վոն Սուն խոստանում է, որ շուրջ տասը տարի առանձին է ապրելու, մինչև որ չհանձնի բոլոր քննություները, սակայն քանի որ շատ էր կնոջը կարոտում, ժամանակից շուտ վերադառնում է, իսկ Սայմ Դանգը նրան մեղադրում է, ասելով, որ վերջինս այնքան էլ նպատակասլաց չէ, որքան պետք է։ Սայմ Դանգը նույնիսկ մկրատով կտրում է սեփական մազերը, սպառնալով, որ եթե ամուսինը իրեն չնվիրի կրթությանն ու սովորելուն, նա կլքի վերջինիս ու կդառնա միանձնուհի։ Սակայն Լի Վոնսուն այդպես էլ չի կարողանում երեք տարվա ընթացքում հանձնել իր քննությունները ու այդ ամենը թողնելով անցնում է պետական ծառայության՝ հատուկ գրասենյակի համապատասխան թույլտվությմբ 음서(蔭敍)։

Ամուսնական առօրյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ամենից հետո, Լի Վոն Սուն տարբեր տեղեր է տեղափոխվում ապրելու՝ Հանսոնգբու և Փյոնգչանգ։ Իսկ Սայմ Դանգը, առանց իր որոշումը փոխելու, երեսուներեք տարեկանում վերադառնում է իր հարազատ քաղաք՝ հորական տուն, որտեղ էլ ունենում է երրորդ զավակին։ Այդ զավակը գիտնական Յուլկոգ Իի-ն էր։ 1537 թվականին Շին-ը նոր պոեմ է գրում իր հեռվում գտնվող հարազատ քաղաքի, տան ու սիրելի մոր մասին։ Հետագա սերունդները՝ անկախ սեռի ու տարիքի, երգեր են ձոնել նրա ստեղծագործությունների հիման վրա։

慈親鶴髮在臨瀛 / 늙으신 어머님을 고향에 두고 Թողնելով ծեր մորս իմ հարազատ քաղաքում

身向長安獨去情 / 외로이 서울길로 가는 이 마음 Միայնակ ես գնում եմ Սեուլ

回首北村時一望 / 머리 돌려 북평 땅을 한번 바라보니 Շրջվում եմ, որ մեկ անգամ ևս տեսնեմ Փուկփյոնգը

白雲飛下暮山靑 / 흰 구름만 저문 산을 날아 내리네.

Բայց միայն ճերմակ ամպերն են թռչում սարերի վրայով։

산처럼 내고향 천리연마는

자나 깨나 꿈 속에도 돌아가고파 Քնած թե արթուն ուզում եմ վերադառնալ իմ լեռնային հարազատ քաղաքը

한송정가에 외로이 뜬 달 Հանսոնգ չոնգայում միայնության մի ամիս

경포대 앞에 한 줄기 바람 Քամու մի թև Քյոնգփոյի դիմաց

갈매기는 모래톺에 혜락 모이락 Ճայերն են հավաքվում ավազների մեջ

고깃배틀 바다 위로 오고 가리니 Ծովի ալիքներն անդադար ալեկոծվում են, գնում ու գալիս

언제나 강릉길 다시 밟아 가 Մի օր կրկին ես կլինեմ Քանգնընգում

색동옷 입고 앉아 바느질할꼬

Կհագնեմ գունազարդ զգեստներս, կնստեմ ու կար կանեմ։

Քանի որ Սայմ Դանգը շատ էր անհանգստանում իր կեսուրի մասին, երեսունութ տարեկանում որոշում է նոր տուն կառուցել Հանսոնգբու վայրում ու այնտեղ ապրել վերջինիս հետ։ Շինը շատ էր կարոտում սեփական մորը, այդ պատճառով անչափ կապված էր ամուսնու մոր հետ ու ամեն կերպ հոգ էր տանում նրա մասին։

Ամուսնու արտամուսնական կապերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Սայմ Դանգն իր ամուսնուց` Լի Վոն Սուից, սպասում էր հոգատար ու սիրառատ վերաբերմունք, այնպես, ինչպես իր հայրը` Շին Մյոնգ Հվան էր վերաբերվել Շինի մորը, բայց, ընդհակառակը, նա ստիպված է լինում երկար ժամանակ տանջվել ու անսպասելի փորձությունների միջով անցնել Վոն Սուի պատճառով։ Եվ նրա համար մեծ շոկ էր իմանալ, որ Վոնսուն ուրիշ կնոջ հետ է կապվել ու առանձին սենյակում է մնում։ Սայմ Դանգը գիտեր, որ իր հայրը՝ Շին Մյոնգ Հվան իր ամբողջ կյանքը ապրել է իր կնոջ հետ՝ ընթացքում ճանապարհորդելով Հանյանգից Քանգնընգ։ Նրա մորական պապը՝ Լի Սա Ոն, նույնպես իր ամբողջ կյանքում նման քայլերի չէր գնացել, այդ պատճառով Շինի համար խորթ էր դավաճանության երևույթը։ Ի վերջո, Լի Վոն Սուն չի սահմանափակվում պարզապես արտամուսանական կապերով, այլ նույնիսկ մի հարճ է ձեռք բերում։ Սակայն ամուսինը երբ խմում էր, դաժանությամբ ծեծում էր այդ հարճին։

Շին Սայմ Դանգ։ երբ ես մահանամ, այլևս մի ամուսնացիր։ Մենք արդեն իսկ ունենք հինգ որդի, երեք դուստր և ութ զարմիկ ու զարմուհի։ Եթե նորից երեխա ուզենաս ունենալ, ինչպե՞ս պիտի դաստիարակես նրան՝ թողնելով մեր երեխաներին։ Լի Վոն Սու։ Իսկ ի՞նչն էր ճիշտ Կոնֆուցիոսի արարքի մեջ, երբ վերջինս իր կնոջը դուրս արեց։ Շին Սայմ Դանգ։ Կոնֆուցիոսը այդպես վարվեց, քանի որ նա հանդիպել էր իր կնոջը հին դինաստիայի կառավարման շրջանում։ Նա գնաց Լիգյե կոչվող մի տեղ՝ Զեն դինաստիայի կառավարման ներքո, սակայն կինը նրան չի հետևում ու թողնելով վերջինիս միանգամից ուղևորվում է Սոնգ դինաստիայի մոտ։ Լի Վոն Սու։ ուրեմն կարծում ես, որ Կոնֆուցիոսը ոչ մի պատճառ չունե՞ր իր կնոջից հրաժարվելու։ Այդ դեպքում ասա, թե ինչու է Չընգջան իր կնոջը քշել տանից։ Շին Սայմ Դանգ։ Չընգջանի հայրը շատ էր սիրում շոգեխաշած տանձ ուտել, սակայն կինը չի կարողանում դրանք ճիշտ պատրաստել, այդ պատճառով էլ Չընգջանի ծնողներին նա դուր չի գալիս ու վերջինս ստիպված կնոջը վռնդում է։ Լի Վոն Սու։ Մի՞թե նույնը չէր եղել Չուջայի տանը։ Շին Սայմ Դանգ։ քառասունյոթ տարեկանում նրա կինը մահանում է, ու աղջիկը որբ է մնում, քանի որ Չուջան այլևս ուրիշի հետ չի ամուսնանում։

Համաձայն Չոսոն դինաստիայի արքա Գվանգհեգունի կառավարման տարիներին գրված Դոնգե Մալլոկ գրքի տվյալների՝ Սայմ Դանգը կտրականապես դեմ էր, որ ամուսինն իր մահից հետո կրկին ամուսնանա մեկ այլ կնոջ հետ։ Նա դեմ էր գնում դրան՝ մտածելով երեխաների, նրանց կրթության, դաստիարակության մասին, սակայն, այդուհանդերձ, այնպես չի լինում, ինչպես նա ցանկանում էր։ Լի Վոն Սուն պանդոկում հանդիպում է Կվոն անունով մի կնոջ ու Սայմ Դանգից հետո ամուսնանում է այդ կնոջ հետ։

Նկարչական տաղանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Սայմ Դանգին հիմնականում ճանաչում են որպես Յուլկոգ Իի-ի մայր, սակայն նա տաղանդաշատ կին էր։ Նա արտանկարել է Սեջոնգի կառավարման տարիներին ստեղծագործած Անգյոնի նկարներից՝ ոգեշնչելով այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են Սուկ Ջոնգը, Սոնգ Շի Յոլը, Լի Հյոն Գու-ն և այլք։ Որպես գեղագիր ու հիանալի գրող նա բազմաթիվ ստեղծագործություններ է գրել։ Օրինակ՝ «Կարոտում եմ մորս» հայտնի բանաստեղծությունը '어머니가 그리워'(思親)։ Զարմանալիորեն լավ տիրապետելով նկարչության ու գրելու արվեստին՝ Շին Սայմ Դանգը այնուամենայնիվ չէր պարծենում դրանցով և գոռոզանում։ Մի օր Շին Սայմ Դանգը, որին հրավիրել էին տոնախմբության, զրուցելիս է լինում մի քանի ազնվական տիկնանց հետ։ Սպասուհին, որը ապուր էր մատուցում այդ կանանց, պատահաբար թափում է այն մի կնոջ զգեստի վրա ու զգեստն ամբողջովին թրջվում է։ Պարզվում է, որ այդ կինը աղքատ էր ու որպեսզի գար ճաշկերույթին, ուրիշից էր զգեստ վերցրել ու հիմա պետք է ստիպված դեն գցեր հագուստը։ Այդ պահին Շին Սայմ Դանգն այդ կնոջն է դիմում ու ասում է․

Հանեք այդ զգեստը և տվեք ինձ։ Ես այն ինչ էլ լինի կարգի կբերեմ։

Այդ կինն, իհարկե, զարմանում է խնդրանքի վրա, սակայն հանում է զգեստն ու տալիս է Սայմ Դանգին։ Շինը վերցնում է զգեստը ու վրձինը ձեռքին սկսում նկարել դրա վրա։ Զգեստի փեշին, որին ապուր էր թափվել, Սայմ Դանգի վրձնի ամեն շարժումից հետո խաղողի գեղեցիկ ծաղիկներ ու տերևներ են հայտնվում։ Մարդիկ նայելով այդ ամեն շատ են զարմանում։ Վերջացնելով նկարելը նա տալիս է այդ զգեստն ու ասում է․

Վերցրեք այդ զգեստը ու գնացեք շուկա։ Եթե վաճառեք սա, կկարողանաք նոր շրջազգեստ գնել։

Զգեստի վրայի նկարներն այնքան իրական էին թվում, որ ասում են, թե այդ կինը շատ բարձր գնով է վաճառել այն։ Սայմ Դանգի այս տաղանդները փոխանցվել են նաև իր զավակներին։ Ինչպես իրենց մայրը՝ Ի Ու-ն ու Սայմ Դանգի ավագ դուստրը նույնպես հիանալի նկարում էին։ Հատկապես Ի Ու-ն այնքան լավ էր նկարում, որ նույնիսկ կատակով ասում էին «նա այքան իրական էր նկարում, որ երբ նրա նկարած որդերի նկարները գցեցի փողոց, հավերը մտածելով, որ դրանք իրական որդեր են, սկսեցին կտցահարել նկարը»։ 1550 թվականին հիվանդանով սրտային հիվանդությամբ նա գամվում է անկողնում ու այլևս չի կարողանում վեր կենալ։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է դառնում, որ Լի Վոն Սուն կապվել է պանդոկում աշխատող մի կնոջ հետ և դա մեծ կոնֆլիկտի է վերածվում։ Իմանալով, որ ամուսինը հարճ ունի, Շին Սայմ Դանգը ոչ մի կերպ չի համակերպվում այդ մտքի հետ և ի վերջո, երբ նրանց հարաբերությունները վերջնականապես սառում են, Շինը թողնում է նրան ու գնում է Քըմ Գանգ Սան կոչվող վայրը (금강산 - ոսկե սար)։ Չնայած նրան, որ Սայմ Դանգը ասում է ամուսնուն, որ այլևս չամուսնանա իր մահից հետո, ամուսինը համառելով, որ Կոնֆուցիոսը, Չընգջան, ինչպես նաև Չուջան նույնպես ամուսնացել են, չի լսում կնոջ խնդրանքը։ Նա ասում է, որ միակ կինը, որ կարողացել է լցնել իր սրտի դատարկությունը Կվոնն էր։ Սակայն Կվոնը եսակենտրոն մի կին էր ու ոչ մի բանով նման չէր Սայմ Դանգին։ Հասկանալով, թե ինչ բնույթի կին է Կվոնը, Սայմ Դանգը խնդրում է ամուսնուն, որ վերջինս այդ կնոջն այլևս իրենց տուն չթողնի։ Թե՛ Սայմ Դանգը, թե՛ Լի Վոն Սուն իրենց երեխաներից ամենաշատը կապված էին Յուլկոգ Իի-ի հետ, սակայն քանի որ ընտանիքը կարծանման եզրին էր, Յուլկոգ Իի-ն իր ամբողջ կյանքի ընթացքում երազում էր միայն, որ ընտանիքը նորից ջերմությամբ ու սիրով լցվի։ Իսկ ավագ դուստրը՝ Լի Մեչանգը, քանի որ մեծ սեր ուներ գիտության, նկարչության նկատմամբ, Սայմ Դանգը դա նկատելով հենց ինքն է աղջկան նկարել սովորեցնում։ Յուլկոգ Իի-ն այնքան խորն էր կապված իր մոր հետ, որ երբ վերջինս հիվանդանում է, տասնհինգամյա պատանին լքում է տունը՝ ուղևորվելով մայրական տուն, ու այնտեղ ամեն օր մեկ ժամ անդադար աղոթում է։ Մարդիկ հիանում էին, տեսնելով թե ինչպես է Յուլկոգ Իի-ն աղոթում իր պապիկի գերեզմանի մոտ, որպեսզի իր մայրն առողջանա ու ոտքի կանգնի։ Այդուհանդերձ, մայրը չի ապաքինվում ու մահանում է։ Կնոջ մահից անմիջապես հետո Լի վոն Սուն իր նոր կնորը՝ Կվոնին, բերում է տուն և այդ պատճառով Յուլկոգ Իի-ն հոր հետ կռվում է։ Շին Սայմ Դանգն իր մահից հետո մեծ ժառանգություն է թողնում․ բազմաթիվ նկարներ, գեղագրային մագաղաթներ, բանաստեղծությունների տոմեր (산수도(山水圖), 초충도(草蟲圖), 연로도(蓮鷺圖), 자리도(紫鯉圖), 노안도(蘆雁圖), 요안조압도(蓼岸鳥鴨圖)։ Ինչպես նաև մեծ ազդեցություն է թողնում արդեն Չոսոն դինաստիայի կառավարման անկումից հետո ստեղծագործած Սոնգ Շի Յոլի, Յուն Ջընգի վրա։ 1551 թվականին ՝ ամռանը, Լի Վոն Սուն, որն այդ ժամանակ հատուկ ծառայության էր Սուն Փանգ Գվանում, գործուղվում է Փյոնգան։ Լի Սանը և նրա երրորդ որդին՝ Յուլկոգ Իի-ն նույնպես գնում են նրա հետ։ Սակայն մի օր Սայմ Դանգը նրանց արցունք աչքերին նամակ է գրում ու ուղարկում։ Նա երբեք նման բան չէր արել, այդ պատճառով մարդիկ, իմանալով եղելության մասին, շատ են զարմանում։ Այդ ընթացքում Լի Վոն Սուն վերջացնում է իր բոլոր գործերն ու արդեն վերադառնալիս է լինում Հանսոնգբու։ Նամակն ուղարկելուց մի քանի օր անց Շին Սայմ Դանգը հիվանդանում ու գամվում է անկողնուն, ասելով, որ այլևս վեր չի կարողանա գալ։ Նրա հիվանդությունն էլ ավելի խորանում և վերջո հունիսի 20-ին Սայմ Դանգը, տանջվելով սրտային հիվանդությունից, մահանում է։ Սայմ Դանգը քառասունութ տարեկան էր։ Նրա մահից հետո, Յուլկոգ Իի-ն անդադար սկսում է մտածել կյանքի ու մահվան փիլիսոփայության մասին և հետագայում բուդդիստական տաճարներից մեկում դառնում է վանական։

Մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոր մահից հետո նրա զավակները բավականին մեծ փորձությունների ու դժվարությունների միջով են ստիպված լինում անցնել Կվոնի պատճառով։ Մինչ Սայմ Դանգն իր կենդանության տարիներին հոգատար մայր էր ու ամեն կերպ օգնում էր իր երեխաներին, տիկին Կվոնը նրա հակապատկերն էր․ Կվոնը շատ էր սիրում խմել ու այնքան էր հարբում, որ նույնիսկ չէր կարողանում առավոտյան տեղից վեր կենալ, իսկ երբ նրան ինչ որ մանրուք դուր չէր գալիս, նա բարկանում էր, գլուխը մտցնում դատարկ տարայի ու մեջ ու բարձր լաց էր լինում։ Կվոնը բղավում էր ու այրում ինքն իրեն ածուխի մեջ տաքացրած լարով։ Այդ ամենի մեջ ապրելն աննկարագրելի տանջանք էր երեխաների համար և ի վերջո, Յուլկոգ Իի-ն, չդիմանալով դրան, փախչում է տանից։ Այն փաստը, որ Շին Սայմ Դանգը, լինելով կին, կարողացել էր դեմ գնալ իր ժամանակներին, մեծ գիտելիքներ ուներ նեոկոնֆուցիականության մասին, նկարչության, գեղագրության, մեծ հարգանք ու սեր էր առաջացնում նրա նկատմամբ երեխաների մոտ։ Չոսոնի չորս հայտնի վարպետները քննադատում էին նույնսիկ Շին Սայմ Դանգի ժամանակակիցներ թագուհի Մունջոնգին, Չոնգնանչոնգին՝ համարելով նրանց ագահության խորհրդանիշներ, մինչդեռ Սայմ Դանգին գովերգում էին՝ համարելով իմաստուն կին ու վառ անհատականություն 부덕(婦德)։ Շին Սայմ Դանգը թաղված է Քյոնգիդո-Փաջույում, իսկ նրա ամուսինը՝ Լի Վոն Սուն՝ իր կողքին։ Հետագայում Սայմ Դանգին դասում են իր ժամանակաշրջանի ամենահայտնի, հարգանք վայելող ու ազդեցիկ կանանց շարքին։ Իսկ Յուլկոգ Իի-ն, քանի որ Վեսթինի հոգևոր հայրն էր, պատվում էին որպես հարստության ու իմաստության խորհրդանիշ։ Սայմ Դանգի հարազատ զարմիկը՝ Շիլլիպը, մահանում է Թանգըմդեյում։ Նա հայտնի հարավկորեական քաղաքական գործիչ Շին Իկ Հէ-ի նախահայրն է։

50,000-անոց վոնի վրա պատկերված Շին Սայմ Դանգ

1960 թվականին՝ երրորդ հանրապետության կառավարման տարիներին, Շին Սայմ Դանգի զավակներից Յուլկոգ Իի-ին և գեներալ Լի Սուն Շին-ին ազգային հերոսի կոչում են տալիս՝ նշելով նրանց մեծ ներդրումը կորեական գրականության մեջ։ 2007 թվականին՝ չնայած կանանց բողոքներին, Հարավային Կորեայի կառավարությունը նոր թղթադրամ է մշակում և 50,000-անոց վոնի վրա պատկերում է Շին Սայմ Դանգին։ 2007 թվականի նոյեմբեր ամսին Հարավային Կորեայի կենտրոնական բանկը հայտարարում է, որ Բէկ Բոմ Քիմ Գուն իր մեծ ներդրումն է ունեցել երկրի ազատագրման, իսկ Սայմ Դանգը՝ որպես կին, գրականության մեջ, նա իրենց մշակույթում կանանց խորհրդանիշն է ու պետք է պատկերվի թղթադրամի վրա»[4]։ Այնուամենայնիվ, կանանց համայնքը բացասական էր տրամադրված այս ամենի նկատմամբ և շատ կին քաղաքական գործիչներ բացասական կարծիք ունեին Շին Սայմ Դանգի գործունեության վերաբերյալ։ Քիմ Շին Մյոնգ Սուկը՝ Culture Future-IF-ի տնօրենը քննադատակն ելույթ է ունենում, նշելով, որ «հյունմյոնգչէ» կոչվող այսօրվա գաղափարախոսությունը, որը ներկայացնում էր Շին Սայմ Դանգը, դեռևս ճապոնական գաղութացման շրջանի մնացորդներ են, որոնք պետք է ոչնչացվեն, այլ ոչ թե սատարվեն կառավարության կողմից։ Իր բացասական տեսակետն է հայտնում նաև Ավստրալիայի ֆոնդի գլխավոր գործադիր տնօրեն Գո Ըն Կվանգ Սուն, ասելով, որ Շին Սայմ Դանգը չպետք է պատկերվի նոր թղթադրամի վրա, քանի որ Շին-ը ապրում էր այնպիսի կյանքով ու այնպիսի գործունեություն էր ծավալում, որ այդ ժամանակաշրջանում հարիր էր միայն տղամարդկանց։

Պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետ եմ նայում դեպի հայրական տունս՝ քայլելով Դեգվալյոնգի կողքով(유대관령망친정, 踰大關嶺望親庭) - պոեմ հայրական տունը լքելու, մորը միայնակ թողնելու թախծի ու կարոտի մասին
  • Մտքեր ծնողներից մասին (사친,思親) - պոեմ իր մոր մասին

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնության տեսարան (자리도, 紫鯉圖)
  • Սարեր և գետեր (산수도, 山水圖)
  • Կանաչավուն խոտի և միջատների պատկերներ(초충도, 草蟲圖)
  • Սագերը եղեգների մեջ (노안도, 蘆雁圖)

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Սայմ Դանգը՝ որպես կին, միշտ կենտրոնանում էր իր ինքնազարգացման վրա, չնայած ֆեոդալական ժամանակաշրջանի բազմաթիվ սահմանափակումներին։ Նա անկախ բացասական կարծիքներին զբաղվում էր իր սիրելի գործերով, նկարում էր, գրում, ստեղծագործում։ Իր կենդանության օրոք, նա մեծ հարգանք ու սեր էր վայելում որպես խելացի կին՝ ավելի բարձր դասվելով նույնիսկ այնպիսի ազնվական կանանցից, ինչպիսիք են թագուհի Մունջոնգը, Չոնգնանչոնգը, Լի Հվանգ Ջի-ն, Ջանգ Նոկ Սու-ն, Հան Յու-ն և այլն։ Եվ իր մահից հետո էլ նրան հիշում էին, որպես Յուլկոգ Իի-ի մայր, իսկ արդեն 17-րդ դարում նրան հիշատակում և գովերգում է նաև Սոնգ Շի Յոլը։ Չոսոն դինաստիայից հետո էլ ազնվական ընտանիքները իրենց դուստրերին դաստիարակելիս Շին Սայմ Դանգին էին որպես օրինակ վերցնում։ Հետագայում Սոնգ Շի Յոլը, անդրադառնալով Չոսոն դինաստիայի պատմությանը և, մասնավորապես, Յուլկոգ Իի-ն, գովերգում է Շին Սայմ Դանգի նկարները, բանաստեղծությունները, գեղագրության տաղանդը և նշում, որ այդպիսի կինն իրոք արժանի էր Յուլկոգ Իի-ն լույս աշխարհ բերել։ Այս բարձր գնահատականն էլ ավելի է բարձրացնում Սայմ Դանգին հանրության աչքերում։ Սոնգ Շի Յոլը դասում էր իր ուսուցիչ՝ Յուլկոգ Իի-ին և նրա մորը՝ Շին Սայմ Դանգին, սրբերի շարքին, մինչդեռ հորը՝ Լի Վոն Սու-ին համարում էր տգեղ, անգործունակ և վստահության չարժանի կերպար։ Նույնիսկ Կորեայի հանրապետության ստեղծումից հետո՝ երրորդ հանրապետության կառավարման ժամանակ, Յուլկոգ Իի-ին շարունակում են դասել Կորեայի ամենանշանավոր տղամարդկանց շարքին, իսկ Սայմ Դանգին ներկայումս էլ համարում են իմաստության, հիանալի և տաղանդավոր կնոջ կերպար։

Բացասական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Սայմ Դանգը խելացի, իմաստուն կին և առաքինի, հոգատար մայր էր, սակայն նա երկար ժամանակ չի մնում իր երեխաների կողքին։ Այսօր Շին Սայմ Դանգի «հյունմյոնգչէ» կոչվող գաղափարախոսությունը բացասական տեսանկյունից է դիտվում, քանի որ այն ճապոնական գաղութացման շրջանից է մնացել։ Կա նաև տեսակետ, որ Շին Սայմ Դանգը բռնության է ենթարկվել՝ արժեզրկելով կանանց։ Կանաք մարդկային զարգացման պատմության ընթացքում անդադար ճնշվել են և հետ են մնացել ամեն ինչից՝ ելնելով այդ ժամանակ տիրող բռնի սոցիալական մթնոլորտից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Շին Սայմ Դանգի մասին, որին մինչ օրս էլ բորոլ դասագրքերում պատկերում են, որպես բոլոր կանանց ներակայացնող հավաքական կերպար․ չնայած նրան, որ Սայմ Դանգը հիանալի գրող, նկարիչ էր և ուներ նաև այլ տաղանդներ, կորեական պատմության մեջ նրան հիմնականում ներկայացնում են ու հիշում, որպես Յուլկոգ Իի-ի մայր։ Չնայած նրան, որ բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ Սայմ Դանգը հոգատար մայր էր, որը շատ էր հոգ տանում իր երեխաների ու վերջիններիս ապագայի մասին, ինչպես նաև իր ամուսնու համար առաքինի կին, բացասական կարծիքների տեղատարափը չի դադարում։ Նշվում է, որ Շին Սայմ Դանգին պարզապես որպես լավ կին և մայր ներկայացնելու փոխարեն, պետք է առավել կենտրոնանալ նրա գործունեության վրա, քանի որ մինչ օրս կանանց դերը պատմության մեջ միշտ ավելի սահմանափակված է եղել, քան տղամարդկանցը։

Այլ տեսակետներ և հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է ասել, որ Շին Սայմ Դանգը իր ժամանակի ռահվիրան էր, որը պայքարում էր Չոսոն դինաստիայի կանանց հատկացված դերերի դեմ։ Դրանից բացի, կա կարծիք, որ չնայած նրան, որ Սայմ Դանգը իր երեխանեի համար լավ մայր էր, ամուսնու համար նա լավ կին չէր։ Գրող Քիմ Բյոլն իր գրվածքներում նշում է, որ այն փաստը, որ Շին-ը ինքն իրեն Շին Սայմ Դանգ էր անվանել՝ ներշնչվելով փառահեղ Չժոու արքայատոհմի Մուն Վանգ փագավորի կնոջ՝ Թայիմից, արդեն վերջինիս ինքնուրույնության, խելքի ցուցանիշ է, և որ Սայմ Դանգը շատ լավ մայր է եղել իր երեխաների համար, ներառյալ Յուլկոգ Իի-ն։ Կորեական պատմության մեջ հազվադեպ են հանդիպում կանայք, որոնք այդքան մեծ ներգործություն են ունեցել, այդ պատճառով ՅուլԿոգ Իի-ի կողմից գրված կենսագրությունը իր մոր մասին մեծ դեր և նշանակություն է ունենում Շին Սայմ Դանգի՝ որպես կին գործչի ճանաչման հարցում։ Յուլկոգ Իի-ն երբեք ոչ մի գրառում չի արել իր հոր՝ Լի Վոն Սու-ի մասին, մինչդեռ իր աշխատություններից մեկում մանրամասն նկարագրել է, թե ինչպես է մոր մահից հետո, լցված լինելով ցավով, կսկիծով ու կարոտով, փակվել Քըմ Գանգ Սանում և երկար ժամանակ մնացել այնտեղ՝ իր խորը վիշտը փարատելու համար։ Չկա որևէ կասկած, որ Սայմ Դանգը հարում էր «հյունմյոնգչէ» կոչվող գաղափարախոսությանը, սակայն նրա կերպարը, այնուամենայնիվ, ամբողջովին չի համապատասխանում դրան։ Այդ պատճառով այն կերպարը, որը կարելի է տեսնել Յուլկոգ Իի-ի աշխատություններում, չի համապատասխանում նրան, թե ինչպես են ժամանակակիցները ներկայացնում Շին Սայմ Դանգին։ Սայմ Դանգը շատ երկար ժամանակ ապրել է իր հայրենի քաղաքում՝ մինչև Չոսոն դինաստիայի կառավարման շրջանի կեսերը։ Այդ ժամանակ գերակշռող էր տղամարդու դերը բոլոր բնագավառներում, այդուհանդերձ, Սայմ Դանգը չէր փորձում հասնել գերակայության։ Նրան կոչում էին «նուրբ տղամարդ», քանի որ անկախ իր կարգավիճակին և բոլոր գործոններին, որևէ բան անելուց առաջ, նա ասում էր, որ ճիշտ է իր ամուսնուց՝ Լի Վոն Սուից խորհուրդ հարցնելը։ Քիմ Բյոլ Ա-ն նաև մատնանշում է, որ Սայմ Դանգի հայացքներն ու գործունեությունը չէին համապատասխանում Չոսոն դինաստիայի կառավարման ժամանակ ընդունված նեոկոնֆուցիականության արժեհամակարգին։ Ասում են՝ կնոջ կողմից շահարկումը աշխարհի յոթ չարիքներից մեկն է, և նույնիսկ որպես կատակ ավելացնում են, որ Շինն այնքան խորամանկ էր, որ իբրև հիվանդ լինելու ժամանակ գաղտնի այցելել էր հոր շիրիմին։ Նրան ճանաչողներն ասում էին, որ որքան շատ ես նրան ճանաչում իրական կյանքում, այնքան հասկանում ես, թե որքան ինքնուրույն, առաջադեմ կին է Սայմ Դանգը, և որ հնարավոր չէ նրան կնոջ ավանդական կերպարի հետ։

Հարավկորեական 50,000 վոն թղթադրամին պատկերված կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարերով եկած կարծրացած ավանդույթները վերացնելու մեջ կարևոր դեր էր խաղում այն փաստը, որ Շին Սայմ Դանգն առաջին կինն էր, որին պատկերել էին հարավկորեական թղթադրամի վրա։ Այսպիսի տեսակետ շատերն ունեն, սակայն կան նաև մարդիկ, որոնք չեն կարծում, որ հենց Շին Սայմ Դանգին է պետք պատկերել դրա վրա։ Մասնավորապես, ուժեղ էր Կորեայի կանանց համայնքի ըմբոստությունը։ Հարց է բարձրացվում, թե արդյոք Շին Սայմ Դանգն այնքան նշանակալի դեմք է, որպեսզի ներկայացնի ժամանակակից կանանց։ Բազմաթիվ քննադատություն ու բախումներ են լինում Շին-ի՝ թղթադրամին պատկերելու որոշման վերաբերյալ։

50,000 վոն թղթադրամի գլխավոր կերպի ընտրության օրինագծի ընդունում և չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ որոշվեց, որ Շին Սայմ Դանգին պատկերելու են թղթադրամի վրա, կանայք բողոքի ցույց սկսեցին։ Մեծ կազմակերպությունները, որոնք գլխավորվում էին կանանց կողմից, սատարում էին տվյալ բողոքը։ Culture Future IF-ը և մյուսները նաև անցկացնում էի հակափառատոնային մշակութային արշավներ՝ ընդդեմ նոր նախագծի։ Հոկտեմբերի մեկին ֆեմինիստական ամսագիր արտակարգ հայտարարությամբ իր պաշտոնական կայքում գրում է, որ Շին Սայմ Դանգին աջակցում են ոչ թէ որպես կին անհատ, այլ մեկին, որը հաջողությամբ ժառանգել և բերել մեր օրերն է հասցրել պատրիարքությունը, ավելացնելով, որ նրանք շարունակելու են ակտիվորեն բողոքի ցույցեր կազմակերպել։

Բողոք-արշավ՝ ընդդեմ Շին Սայմ Դանգի ընտրման նախագծի[խմբագրել | խմբագրել կոդը]

Culture IF-ի և այլ մշակութային կազմակերպությունների բողոքից հետո, նաև այլ կազմակերպություններ են սկսում բացասական գնահատական տալ Շին Սայմ Դանգին՝ թղթադրամի վրա պատկերելու նախագծին։ Կորեայի կանանց ասոցիացիան, որի նախագահը Քիմ Հվա Ջունգն էր, 2007 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարություն է տարածում, որում ասվում էր, որ այս դարաշրջանում, անհատական զարգացումն է կարևոր, ինչը պետք է խթանի սոցիումի ընդհանուր զարգացմանն ու աճին։ Հինգ այլ կազմակերպություններ, ներառյալ Կորեայի կանանց ասոցիացիան, Կորեայի կանանց աշխատողների ասոցիացիան, Կորեայի կանանց հեռահաղորդակցության միությունը, Կորեայի սեռական բռնության խորհրդատվական կենտրոնը և մարմնավաճառության խնդրի լուծման ազգային համերաշխության ֆոնդը նույնպես նմանատիպ հայտարարություն են տարածում նույն օրը։ «Համաձայն Կորեայի բանկի կողմից մայիսից մինչև հուլիսի վերջ անցկացրած հարցմանը՝ Յու Գվանին աջակցության ընդհանուր տոկոսը ամենաբարձրն է կին գործիչների շրջանում», - ասում է Կորեայի կանանց ասոցիացիայի գործադիր քարտուղար Հվանգ Ջու Յոնը։ Միևնույն ժամանակ, Culture Future If-ի տնօրենը, որը դեմ էր Շին Սայմ Դանգ-ին, նույնպես հայտարարություն է տարածում, որում քննադատում է Սայմ Դան-ի առաջադրումը՝ որպես վերջնական կին թեկնածույի։ Հայտարարության մեջ նրանք քննադատում են Կորեայի բանկը և կառավարությանը իրենց վերաբերմունքի համար՝ ասելով. «Կին թեկնածուի ընտրության հնարավորությունը կիսով չափ կրճատվել է, քանի որ դեռևս մրցակցություն է գնում Շին Սայմ Դանգ-ի և Ջանգ Յոնգ Շիլ-ի միջև` որպես 50,000 վոն թղթադրամի վրա պատկերվելու կերպար»։ Culture IF-ի գլխավոր քարտուղար Կվոն Հի Ջունգն ասում է, որ գլխավր սկզբունքը ժամանակակից կին թեկնածու ընտրելն է, իսկ Շին Սայմ Դանգը չի համապատասխանում այդ ցուցանիշին։ Հոկտեմբեր ամսվա հայտարարության մեջ Յիֆն ասում է, որ Ավստրալիայում, Նորվեգիայում, Շվեդիայում կին երաժիշտներն ու արձակագիրները իսկ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Իսրայելում կին ակտիվիստներն ու քաղաքական գործիչներ են ընտրվել են որպես այնպիսի կերպարներ, որոնց պետք է պատկերել թղթադրամի վրա։ Culture IF-ը նոր հայտարարությամբ նաև հավելում է, նշելով, որ մինչև Չոսոն դինաստիան այնպիսի նշանավոր և արժանի կանայք են գործունեություն ծավալել, ինչպիսիք են թագուհի Սոնդոկը, ինչպես նաև հենց Չոսոնի կառավարման ժամանակաշրջանում, Շին Սայմ Դանգից բացի եղել են Հոնան Սոլհանը, Մանդոկը, մեր ժամանակներում՝ Յու Գվան Սու-ն, Նա Հյե Սոկը և այլք։ Յիֆը այդ ընթացքում կոչ է անում, որպեսզի կառավարությունը չեղյալ համարի օրինագիծը և հաշվի առնի բոլոր այն կանանց կարծիքներն ու բողոքները, որոնք դեմ են Սայմ Դանգի թեկնածությանը։ Բազմաթիվ անկախ կազմակերպություններ, որոնք նեյտրալ էին վերաբերվում Սայմ Դանգի թեկնածությանը, նույնպես միանում են այդ պահանջին, քանի որ հորիզոնում ուրիշ այլ կին թեկնածուներ են հայտնվում։ Կորեայի կանանց ասոցիացիայի քաղաքականության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Քիմ Ըն Կյունգն ասում է. «Չնայած կարծիքները բաժանված են անդամների շրջանում, մենք համաձայն ենք, որ անհրաժեշտ է կանանց կերպարների վերաիմաստավորում և ավելւ լավ կլինի տարբեր այլ կին գործիչներ նույնպես իրենց թեկնածությունն առաջադրենր»։ Այնուհետև իր զգուշավոր կարծիքը հայտնում է նաև Կորեայի կանանց ասոցիացիայի գործադիր տնօրեն Յու Կյունգ Հին՝ ասելով, որ համաձայն է, որպեսզի նոր թղթադրամի վրա կին պետք է պատկերվի, բայց հուսով է, կպատկերվի այնպիսի անձնավորություն, որի ինքնությունը բոլորի համար հնարավորինս պարզ կլինի։ Ստորագրահավաքային արշավներն անց են կացվում ամբողջ հանրապետությունում՝ լրատվամիջոցներով, առցանց բջջային կայքի և պորտալ կայքերի միջոցով, ավելի քան 500 կողմնակիցներ են ստորագրում ընդամենը երեք օրվա ընթացքում։ IF-ը նաև երեկոյան խնջույք է կազմակերպում, հրավիրելով այլ հինգ խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների և այդ ընթացքում ստորագրահավաք անցկացնում։ Բացի այդ, Սեուլի ազգային համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Պարկ Հյո Ջոնգը խիստ քննադատում է ընտրության գործընթացի անթափանցիկ լինելու փաստը։

Պատրիարքության արդարացման հակասական կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Հարավային Կորեայի կանանց կազմակերպությունները արշավներ են կազմակերպում՝ բոյկոտելով Շին Սայմ Դանգի թեկնածության դեմ։ Նրանք դա պատճառաբանում են նրանով, որ Շին Սայմ Դանգը պատրիարքային արժեքների հետնորդ է։ 2007 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունենում ֆորում-բանավեճ, որի ընթացքում քննարկվում է այն հարցը, թե ով պետք է ընտրվի և պատկերվի թղթադրամի վրա։ Culture IF կազմակերպության տնօրեն Կիմ Շին Մյոնգ Սուկը նշում է, որ արժույթի վրա պետք է պատկերվի այնպիսի մի կին, որն իր կյանքը ապրել է ինքն իր համար, այլ ոչ թե ելնելով պատրիարքային հասարակության կանոններից։ Ասվում է, որ որպես պատմական կերպար՝ Շին Սայմ Դանգն ընդունվում է ավելի շատ որպես Յուլկոգ Իի-ի մայր և Լի Վոն Սուի կին, քան որպես ինքնուրույն գործիչ։ Ստացվում է, որ միայն մայր կամ որևէ մեկին կին լինելու դեպքում կինը կարող է հայտնվել թղթադրամի վրա, ինչն անընդունել է։ Եվ եթե Շին Սայմ Դանգին այնուամենայնիվ պատկերեն 50,000 վոնի վրա, մտահոգություն կա, որ նահապետական բարքերի հարող հասարակությունը կսկսի արդարացնել կնոջ մասին տարածված երկակի ստանդարտները։ Անդրադառնալով արտասահմանյան դեպքերին, երբ երաժիշտներ, արձակագիրներ և կին ակտիվիստներ են ընտրվում արտարժույթին պատկերելու համար, Յիֆը պնդում է, որ Շին Սաիմդանգին ընտրելու ցանկությունը, որը կարևորվում է որպես իմաստուն որոշում, հակասում է ազգային զարգացման քաղաքականության ուղղությանը՝ թերագնահատելով կանանց աշխատուժը։

Հասարակության կարծիքը 50,000 վոն թղթադրամին պատկերված անձի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ.-ին կառավարությունը ըտրում է Շին Սայմ Դանգին՝ 50,000 վոն թղթադրամին պատկերելու համար, սակայն նույնիսկ նախագծի ընդունումից հետո, մի շարք սոցիալական կոնֆլիկտներ են առաջանում`կանանց և քաղաքացիական խմբերի ընդդիմության և քննադատության պատճառով։ Նույնիսկ թղթադրամի բաց թողումից հետո, կանանց կազմակերպությունները շարունակում են բողոքել և ցույցեր կազմակերպել։ 2007 թվականի հոկտեմբերին Culture IF-ի գլխավոր քարտուղարը դիմելով կառավարությանն ասում է, որ հարավկորեական թղթադրամին կին պատկերելուց կարևոր է այն փաստը, թե ինչ է կին է պատկերված, նշելով, որ կանայք մեր հասարակությունում կարող են, բացի կին և մայր լինելուց, ավելի տարատեսակ դերեր ունենալ, այդ պատճառով թղթադրամին պետք է այնպիսի կին պատկերվի, որը դրական օրինակ կծառայի ժամանակակից կանանց համար[5]։ Նա առաջարկում է այլ կանանց թեկնածություն, ընդգծելով նաև, որ հարավկորեացի կանայք պետք է ընտրության իրավունք ունեն և որոշեն, թե ով պետք է պատկերված լինի թղթադրամին։ Միայն այդ ճանապարհով, հաշվի առնելով մարդկանց կարծիքը, հնարավոր կլինի օպտիմալ և բոլորի համար ընդունելի տարբերակ գտնել։ 2007 թվականի նոյեմբերին «Կանանց մշակութային ապագայի» մեդիա-կազմակերպության լրագրող Օմ Ըլ Սունը հայտարարություն է անում, նշելով, որ միայն այն փաստը, որ Կորեայի կառավարությունը ընտրում է Շին Սայմ Դանգին առաջնորդվելով նրանով որ վերջինս իմաստուն կին էր, ակներև ցույց է տալիս, թե կորեական հասարակությունը մշակութային տեսանկյունից որքան հետ է մնացել։ Կոերայի կանանց ասոցիացիայի տնօրեն Կիմ Գըմ Օկ Օնը ասում է, որ ինքն անձնապես դեմ չէ Շին Սայմ Դանգի թեկնածությանը, սակայն, այդուհանդերձ, կարծում է, որ վերջինս չի համապատասխանում դրա համար։ Յու Գվան Սունի հիշատակին նվիրված նախագծի հեղինակ և տնօրեն Րյու Գըն Չանգն ասում է, որ չգիտի, թե որքան է Շին Սայմ Դանգի կերպարը համապատասխանում քսանմեկերորդ դարի կականց պատկերացումներին, բայց Սայմ Դանգի որդին՝ Յուլկոգ Իի-ն արդեն պատկերված է կորեական վոնին և նա իմաստ չի տեսնում Շին Սայմ Դանգին նույնպես թղթադրամին պատկերելու մեջ։ Սեուլի ազգային համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Պարկ Հյո Ջոնգն իր հերթին քննադատում է այն փաստը, որ ընտրության գործընթացը ժողովրդական քվեարկության չի դրվում։ Կորեայի բանկի պնդում է, որ ընտրության գործընթացը հանրայնացվել, քանի որ դա կարող էր հասարակական պառակտում առաջացնել։ 30 տարեկան մի տնային տնտեսուհի հարցման ընթացքում ասում է, որ եթե Շին Սայմ Դանգի որդին Յուլկոգ Իի-ն չլիներ, կամ լիներ որևէ մի հիմար, տգետ մեկը, ճանաչում ձեռք չբերեր, ոչ ոք չէր ցանկանա նրան պատկերել թղթադրամին։ Անկախ բոլոր քննարկումներից ու բողոքներից, Կորեայի կառավարությունը չի փոփոխում օրինագիծը և Շին Սայմ Դանգին այնուամենայնիվ պատկերում են 50,000 վոն թղթադրամին։ Որոշները պնդում են, որ Շին Սայմ Դանգն իր ողջ կյանքի ընթացքում դեմ է գնացել Չոսոնի բարքերին և երբեք չի հետևել դրանց։ Նա պետք է համարվի Կորեայի հանրապետությունը ներկայացնող դեմքը։ Քննադատներից ոմանք ասում են, որ կառավարությունը միտումնավոր քարոզում է ազգայնականություն և ֆամիլիզմ։ Պատասխան դրան՝ Կորեական բանկը նշում է, որ տղամարդը պետությունն է, երկիրը, իսկ կինը՝ ընտանիքը։ Շին Սայմ Դանգի ընտրությունը կխթանի, որպեսզի էլ ավելի ամրանա ընտանեկան կառույցը հասարակությունում և այդ ամենի հետ հանդերձ գլխավորվի ներկա և ապագա սերունդների կրթությունը։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շին Իկ Հե-ն, որը Կորեայի անկախության ակտիվիստ և քաղաքական գործիչ է, համարվում է Շին Մյոնգ Հվայի տասնհինգերորդ հետնորդ ու ժառանգը։ Շիլլիպը՝ Սայմ Դանգի իններորդ զարմիկը։ Նրա հայրը Շին Մյոնգ Հվայի վեցերորդ զարմիկն էր, որը մահանում է Թանգըմդեյում՝ 1592 թվականին, Ճապոնիայի Կորեա ներխուժման ժամանակ։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին Culture IF-ը կրկին քննադատում է Կորեայի ազգային բանկին՝ Կիմ Ֆու Րըլ-ին 100,000 վոն թղթադրամին, իսկ Շին Սայմ Դանգին՝ 50,000 վոնին պատկերելու համար, նշելով, որ դա խախտում է Կորեայի սահմանադրությամբ ընդունված գենդերային հավասարության սկզբունքը։ IF-ը նաև պնդում է, որ անձանց նկարների ընտրության գործընթացը խախտում է ժողովրդավարության սկզբունքները։ Կազմակերպության եզրակացությունների համաձայն՝ այն փաստը, որ դրամական նմուշի խորհրդատվական կոմիտեի փոխնախագահ Լի Սենգ Իլը պատկանում է Շին Սայմ Դանգի որդի՝ Յուլկոգ Իի-ի տոհմին, կասկածի տակ է դնում խորհրդատվական հանձնաժողովի անկախությունը և անձնական հայացքների ու մղումների բացակայությունը։ Սրան ի պատասխան, Կորեայի ազգային բանկը նշում է, որ նրանք չեն կարող փոփոխությունների ենթարկել արդեն տպված թղթադրամները։ Կորեական գրականությունում կա հեքիաթ, որում Շին Սայմ Դանգին անվանում են Ին Սոն, և հենց այդտեղից էլ եկել է այն համոզմունքը, որ Սայմ Դանգի իրական անունը Ին Սոն է եղել։ Սակայն մինչ այժմ դա հաստատող որևէ ապացույց չի հայտնաբերվել։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին։ Լի Վոն Սու, 이원수(李元秀, 1501 - 1561 )
    • ամուսնու հայր։ Լի Չոն, 이천
    • առաջին որդի։ Ի Սոն, 이선
    • առաջին դուստր։ Լի Մեչանգ, 이매창(李梅窓)
    • երկրորդ որդի։ Ի Բոն, 이번
    • երրորդ որդի։ Յուլկոգ Իի (李珥)
    • զարմիկ։ Քիմ Ջիփ (김집, 金集) (1574 - 1656)[6] հանրահայտ թագուհի ԻնՀյոնի զարմիկը՝ մորական կողմից

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գո Ըն Ա, ֆիլմ «Յուլկոգ Իի-ն և Շին Սայմ Դանգը», 《율곡과 신사임당》, 1978 թվական
  • Քիմ Յե Րյոնգ, Չոնգ Ին Սոն, EBS հեռուստաալիք, «Պատմական կինոթատրոն», 《역사극장》, 2003 թվական
  • Քիմ Յե Րյոնգ, EBS հեռուստաալիք, «Թռիչք», 《점프》, 2005 թվական
  • Լի Յոնգ Է, Պակ Հյե Սու, SBS հեռուստաալիք, «Սայմ Դանգ; լույսի օրագիր», 《사임당, 빛의 일기》, 2007 թվական

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sin Saimdang(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia
  2. Sin Saimdang Արխիվացված 2012-02-27 Wayback Machine at The Academy of Korean Studies
  3. Kim-Renaud, Young-Key (2015 թ․ փետրվարի 24). Creative Women of Korea: The Fifteenth Through the Twentieth Centuries. Taylor & Francis Group. էջ 59. ISBN 9781315705378.
  4. «황당한 한은의 '화폐인물' 선정이유 "어진 아내에 영재교육에 남다른 성과" (Korean)». The Hankyoreh. 2017 թ․ հոկտեմբերի 4.
  5. «'Best mom' chosen as face of currency». Reuters. 2007 թ․ նոյեմբերի 6.
  6. He later became the teacher to Song Jun-gil (the maternal grandfather to the future Queen Inhyeon)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]