Jump to content

Շինյա Յամանակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինյա Յամանակա
ճապ.՝ 山中伸弥
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1962(1962-09-04)[1][2][3] (63 տարեկան)
ԾննդավայրHiraoka, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունKobe University?, Osaka City University? և Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և Doctor of Medical Science? (1993)
Մասնագիտությունկենսաբան, բժիշկ, պրոֆեսոր, վիրաբույժ, ֆիզիկոս, գենետիկ և հետազոտող
ԱշխատատուԿիոտոյի համալսարան, Nara Institute of Science and Technology? և Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
Մշակույթի շքանշան Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[4][5]

Breakthrough Prize in Life Sciences?

[6]

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[7]

Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր

[8]

Բալցանի մրցանակ

[9]

Գայդների միջազգային պարգև

[10]

Բժշկության ոլորտում Ֆեյսալ թագավորի անվան միջազգային մրցանակ

[11]

Albany Medical Center Prize?

[12]

March of Dimes Prize in Developmental Biology?

[13]

Մասրի մրցանակ

[14]

Ռոզենստիլի մրցանակ

[15]

Meyenburg Prize?

[16]

մշակույթի վաստակավոր գործիչ

Կիոտոյի մրցանակ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում

[17]

Ասահի մրցանակ

[18]

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

[19]

Հազարամյակի տեխնոլոգիական մրցանակ

[20]

Ռոբերտ Կոխի անվան մրցանակ

[21][22]

The Shaw Prize in Life Science and Medicine?

[23]

Yamazaki-Teiichi Prize?

[24]

Հոնկոնգի համալսարանի պատվավոր դոկտոր

Imperial Prize of Japan Academy?

[25]
և

Clarivate Citation Laureate

[26]
ԱնդամությունՊապական գիտությունների ակադեմիա[27], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[28], Ճապոնական ակադեմիա[29], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[30] և Pontifical Academy for Life?[31][32]
🌐
 Shinya Yamanaka Վիքիպահեստում

Շինյա Յամանակա (ճապ.՝ 山中 伸弥 Yamanaka Shin'ya, սեպտեմբերի 4, 1962(1962-09-04)[1][2][3], Hiraoka, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա) ճապոնացի ցողունային բջիջների հետազոտող և Նոբելյան մրցանակի դափնեկիր[33][34][35]։ Նա Կիոտոյի համալսարանի iPS Cell (induced Pluripotent ցողունային բջիջների) հետազոտության և կիրառման կենտրոնի պրոֆեսոր է և պատվավոր տնօրենը[36]։ Նա նաև Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանում (UCSF) անատոմիայի պրոֆեսոր է։ Յամանական նաև Ցողունային բջիջների հետազոտությունների միջազգային ընկերության (ISSCR) նախկին նախագահն է։

Նա ստացել է 2010 BBVA Foundation Frontiers of Knowledge մրցանակը կենսաբժշկության անվանակարգում, 2011 թվականին Վոլֆի մրցանակը բժշկության ոլորտում Ռուդոլֆ Յայնիշի հետ[37], և 2012 թվականին Հազարամյակի տեխնոլոգիական մրցանակը Լինուս Տորվալդսի հետ միասին։ 2012 թվականին նա և Ջոն Գուրդոնը արժանացան Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի կամ բժշկության համար այն բացահայտման համար, որ հասուն բջիջները կարող են վերածվել ցողունային բջիջների[38]։ 2013 թվականին նա իր աշխատանքի համար արժանացել է 3 միլիոն դոլար արժողությամբ Կյանքի գիտության մեջ բեկում մտցնելու (Breakthrough Prize in Life Sciences-ում)։

Յամանական ծնվել է Ճապոնիայի Հիգասիոսակա քաղաքում 1962 թվականին։ Նա ավարտել է Օսակա Կյոիկուի համալսարանին կից Թեննոջիի միջնակարգ դպրոցը։ 1987 թվականին նա ավարտել է Կոբեի համալսարանը, բժիշկ մասնագիտությամբ, իսկ թեկնածուական թեզը պաշտպանել է 1993 թվականին Օսակայի Սիթիի համալսարանում։ Դրանից հետո նա օրթոպեդիկ վիրաբուժության օրդինատուրա է անցել Օսակայի ազգային հիվանդանոցում և հետդոկտորական կրթաթոշակ Սան Ֆրանցիսկոյի Գլադստոն սրտանոթային հիվանդությունների ինստիտուտում։

Այնուհետ նա աշխատել է Սան Ֆրանցիսկոյի Գլադստոն ինստիտուտում, ԱՄՆ և Ճապոնիայի Նարա գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտում։ Յամանական պրոֆեսոր է և Կիոտոյի համալսարանի iPS հետազոտությունների և կիրառման կենտրոնի (CiRA) պատվավոր տնօրեն[36]։ Նա նաև ավագ հետազոտող է Գլադստոնի ինստիտուտում[38][39]։

Մասնագիտական ​​կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-ից 1989 թվականներին Յամանական օրթոպեդիկ վիրաբուժության օրդինատոր էր Օսակայի ազգային հիվանդանոցում։ Նրա առաջին վիրահատությունն իր ընկերոջ՝ Շուիչի Հիրատայի, բարորակ ուռուցքը հեռացնելն էր, վիրահատություն, որը նա չկարողացավ կատարել մեկ ժամվա ընթացքում, մինչդեռ հմուտ վիրաբույժը այն կկատարեր տասը րոպեում։ Փորձառու վիրաբուժները նրան անվանում էին «Jamanaka»՝ բառախաղ ճապոնական արգելք բառի վրա[40]։

1993-1996 թվականներին Յամանական աշխատել է Գլադստոնի սրտանոթային հիվանդությունների ինստիտուտում։ 1996-ից 1999 թվականներին նա Օսակա քաղաքի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ էր, բայց լաբորատորիայում իրական հետազոտություններ չէր անում, հիմնականում մկներին էր հետևում[40]։

Կինը նրան խորհուրդ էր տալիս դառնալ պրակտիկ բժիշկ, սակայն փոխարենը նա դիմեց Նառայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտ։ Նա նշեց, որ կարող է և կհստակեցնի սաղմնային ցողունային բջիջների առանձնահատկությունները, որը և այդ աշխատանքը ձեռք բերելու հիմք հանդիսացավ։ 1999-ից 2003 թվականներին նա այնտեղ դոցենտ էր և հետազոտություններ էր սկսել, որոնք հետագայում նրան հասցրին 2012 թվականի Նոբելյան մրցանակին։ Նա դարձավ պրոֆեսոր և 2003-2005 թվականներին մնաց ինստիտուտում։ 2004-ից 2010 թվականներին Յամաականան եղել է Կիոտոյի համալսարանի Առաջադեմ բժշկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր[41]։ 2010-ից 2022 թվականներին Յամանական եղել է Կիոտոյի համալսարանի iPS բջջային հետազոտության և կիրառման կենտրոնի (CiRA) տնօրեն և պրոֆեսոր[36]։ 2022 թվականի ապրիլին նա դարձավ CiRA-ի պատվավոր տնօրեն՝ պահպանելով պրոֆեսորի հաստիքը[36][42]։

Յամանակայի iPS բջիջներում հետազոտությունը, որը նրան արժանացրել է Նոբելյան մրցանակի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2012 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է համատեղ սըր Ջոն Գուրդոնին և Շինյա Յամանակային «հայտնագործության համար, որ հասուն բջիջները կարող են վերածրագրավորվել՝ դառնալու պլյուրիպոտենցիալ[38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Rogers K. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2012/
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. https://breakthroughprize.org/Laureates/2
  7. http://www.laskerfoundation.org/awards/2009basic.htm
  8. https://wolffund.org.il/2018/12/11/shinya-yamanaka/
  9. https://www.balzan.org/en/prizewinners/shinya-yamanaka
  10. https://gairdner.org/winners/index-of-winners/#Shinya_Yamanaka
  11. https://kingfaisalprize.org/professor-shinya-yamanaka/
  12. https://www.amc.edu/academic/AlbanyPrize/previous_recipients/index.cfm
  13. https://www.marchofdimes.org/glue/css-images/_notes/prize-in-developmental-biology-award-recipient-history.pdf
  14. https://keck.usc.edu/massry-prize/past-laureates
  15. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  16. http://www.meyenburg-stiftung.de/2preis.htm
  17. https://www.kyotoprize.org/en/laureates/shinya_yamanaka/
  18. https://www.asahi.com/corporate/award/asahi/12737983
  19. https://www.frontiersofknowledgeawards-fbbva.es/galardonados/shinya-yamanaka-2/
  20. https://phys.org/news/2012-06-linux-creator-stem-cell-scientist.html#nRlv
  21. Robert Koch Award
  22. https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=15&clang=0
  23. https://www.shawprize.org/laureates/life-science-medicine/2008
  24. https://www.mst.or.jp/portals/0/prize/english/winners/bio/bio2008_en.html
  25. https://www.japan-acad.go.jp/en/activities/jyusho/091to100.html#anker010
  26. https://clarivate.com/citation-laureates
  27. Shinya Yamanaka
  28. Shinya Yamanaka – NAS
  29. Personal Information - YAMANAKA Shinya | The Japan Academy
  30. https://web.archive.org/web/20170426085852/http://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-de-l-Academie-des-sciences-/-Y/shinya-yamanaka.html
  31. http://www.academyforlife.va/content/pav/en/the-academics.html
  32. Our Academicians
  33. Takahashi, K.; Yamanaka, S. (2006). «Induction of Pluripotent Stem Cells from Mouse Embryonic and Adult Fibroblast Cultures by Defined Factors». Cell. 126 (4): 663–76. doi:10.1016/j.cell.2006.07.024. hdl:2433/159777. PMID 16904174. S2CID 1565219.
  34. Takahashi, K.; Tanabe, K.; Ohnuki, M.; Narita, M.; Ichisaka, T.; Tomoda, K.; Yamanaka, S. (2007). «Induction of Pluripotent Stem Cells from Adult Human Fibroblasts by Defined Factors». Cell. 131 (5): 861–872. doi:10.1016/j.cell.2007.11.019. hdl:2433/49782. PMID 18035408. S2CID 8531539.
  35. Okita, K.; Ichisaka, T.; Yamanaka, S. (2007). «Generation of germline-competent induced pluripotent stem cells». Nature. 448 (7151): 313–317. Bibcode:2007Natur.448..313O. doi:10.1038/nature05934. PMID 17554338. S2CID 459050.
  36. 36,0 36,1 36,2 36,3 «Dept. of Life Science Frontiers Shinya Yamanaka (Director Emeritus & Professor)». Principal Investigators. Center for iPS Cell Research and Application (CiRA), Kyoto University. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  37. «Shinya Yamanaka - Winner of Wolf Prize in Medicine 2011». Wolf Foundation. 2011. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  38. 38,0 38,1 38,2 «The Nobel Prize in Physiology or Medicine 2012». Nobel Prize (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  39. «Shinya Yamanaka, MD, PhD». Gladstone Institute of Cardiovascular Disease. Gladstone Institutes. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  40. 40,0 40,1 The Asahi Shimbun After failure as a surgeon, Yamanaka rises to stem cell glory October 9, 2012 Արխիվացված Հոկտեմբեր 12, 2012 Wayback Machine
  41. «Shinya Yamanaka MD., PhD». Kyoto University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 10-ին.
  42. Nonaka, Ryosuke (2021 թ․ դեկտեմբերի 8). «Nobel laureate Yamanaka to retire as director of iPS cell center». National Report. The Asahi Shinbun. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.