Շինեյդ Հարնեթ
Շինեյդ Հարնեթ | |
---|---|
![]() Շինեյդ Հարնեթի ելույթը 2015 թվականի հուլիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sinéad Harnett |
Ի ծնե անուն | Շինեյդ Մոնիկա Հարնեթ |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1989 (34 տարեկան)![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր |
|
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2011-այժմ |
Լեյբլ |
|
Կրթություն | Բորնմութի արվեստի համալսարան |
![]() |
Շինեյդ Մոնիկա Հարնեթ (անգլ.՝ Sinéad Monica Harnett, հոկտեմբերի 12, 1989[1], Hat Yai, Hat Yai, Songkhla, Թաիլանդ[2]), անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է թաիլանդացի մոր և իռլանդացի հոր ընտանիքում։ Մեծացել է Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Ֆինչլի համայնքում[3][4]։ Հաճախել է Բորնմութի արվեստի համալսարանական քոլեջը, որտեղ սովորել է դերասանական վարպետության աստիճանի համար և ելույթներ ունեցել մի շարք ուսանողական ներկայացումներում, ինչպիսին է օրինակ «Հազար ու մի գիշեր»-ը[5][6]։
Որպես երգչուհի Հարնեթը հայտնի է դարձել 2011 թվականին, երբ Թվիթթերում հետևորդներին ուղղված առաջարկների և թեկնածուների համար բաց հարցումից հետո, գրայմ արտիստ Ուայլիի կողմից ընտրվել է իր «Chill Out Zone» ալբոմի «Walk Away» սինգլին մասնակցելու համար[7][8][9]։ 2012 թվականին մասնակցել է «Disclosure»-ի «Boiling» թրեքին («The Face» մինի ալբոմից)։ Իր դեբյուտային սինգլը՝ «Got Me»-ն, երգչուհին թողարկել է 2013 թվականին Black Butter Records-ում[10]։ Նա նաև մասնակցել է որպես երգերի հեղինակ և լրացուցիչ վոկալիստ Rudimental-ի դեբյուտային՝ «Home» ալբոմին[4][11]։ Հարնեթը նաև մասնակցել է Ռայան Հեմսվորթի «Guilt Trips» սոլո ալբոմի «Small + Lost» մեկնարկային թրեքի ձայնագրմանը[12] և չարձանագրվող վոկալ է ձայնագրել Kidnap Kid-ի «So Close» սինգլի համար[13]։
«N.O.W.» անվամբ դեբյուտային մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին «333 Records» լեյբլում[14][15]։ Այն ներառել է «No Other Way» սինգլը, որը The Guardian-ի կողմից անվանվել է շաբաթվա թրեք[16]։ Մինի ալբոմի մեկ այլ թրեքը՝ «Paradise»-ն արժանացել է նույն պատվին The Huffington Post-ի կողմից[17]։ Snakehips խումբը, որը մասնակցել է «No Other Way»-ին, ներառել է Հարնեթի մասնակցությունը իր «Days with You» սինգլում[18]։ 2014 թվականի վերջին նա ձայնագրել է իր դեբյուտային ալբոմը պրոդյուսեր Քրիս Լոքոյի հետ Virgin EMI Records լեյբլում թողարկելու համար և առաջադրվել է MTV UK-ի Brand New for 2015 մրցանակի կարճ ցանկում[19]։ Ալբոմը թողարկվել է 2015 թվականին և ներառել է մասնակցություններ այնպիսի երաժիշտների կողմից, ինչպիսիք են Ջեյմս Ֆաունթլերոյը, Քլոի Մարտինին, KOZ-ը, TMS-ը և Two Inch Punch-ը[20]։ Դրա առաջին սինգլը՝ «She Ain't Me»-ն, թողարկվել է 2015 թվականի հունիսին, որին նույն թվականի սեպտեմբերին հետևել է «Do It Anyway»-ը[20][21]։
2016 թվականի սկզբին Հարնեթը մասնակցել է ռեփեր Նիք Բրյուերի «Never Say Never?» սինգլի ձայնագրմանը[22]։ Օգոստոսին նա թողարկել է «Sinead Harnett» մինի ալբոմը Rinse FM-ում, որը ներառել է համագործակցություններ GRADES-ի, JD. Reid-ի, Kaytranada-յի և Snakehips-ի հետ, և արտադրել է «If You Let Me» և «Rather Be with You» սինգլները[23][24]։
2019 թվականի հունիսին Մեդիսոն սքուեր գարդենում Հարնեթը երգել է Միացյալ Թագավորության ազգային օրհներգը՝ Էնթոնի Ջոշուա-Էնդի Ռուիս կրտսեր բռնցամարտի հանդիպումից առաջ։
Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարնեթի վրա ազդեցություն թողած երաժիշտների ցանկում են «The Fugees»-ը, Ուիթնի Հյուսթոնը, Լորին Հիլը, Մայքլ Ջեքսոնը, Դիզի Ռասկալը, Թինա Թըրները և Էմի Ուայնհաուսը[4][25][26]։ 2013 թվականին Billboard-ը գրել է, որ «Հարնեթի հարուստ, անկեղծ ձայնը և դիապազոնը համեմատելի է Ադելի հետ, սակայն նրա ձայնագրություններն ավելի փորձառական և ժամանակակից են՝ ջազային երանգի դիրքերից, մեղեդային էլեկտրոնային փոփը մի փոքր հիշեցնում են Ջեսսի Ուերին կամ Ջենեյ Այքոյին»[27]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lessons In Love (2019)
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Got Me (2013)
- N.O.W (2014)
- She Ain't Me (2015)
- Sinéad Harnett (2016)
Միքսթեյփեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chapter One (2017)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Got Me (2013)
- No Other Way (Snakehips-ի մասնակցությամբ) (2014)
- She Ain't Me (2015)
- Do It Anyway (2015)
- If You Let Me (GRADES-ի մասնակցությամբ) (2016)
- Rather Be with You (2016)
- Still Miss You (2017)
- Unconditional (2017)
- Body (2018)
- System (JD. Reid-ի հետ) (2018)
- Lessons (2018)
- By Myself (2019)
- Leo Bear (2019)
- Pulling Away (Gallant-ի մասնակցությամբ) (2019)
Մասնակցություն որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Երգ | Ալբոմ |
---|---|---|
2011 | Walk Away (Wiley՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Chill Out Zone |
2012 | Boiling (Disclosure՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
The Face EP |
What's in Your Head (Disclosure) (չարձանագրված վոկալ Շինեյդ Հարնեթի կողմից) | ||
2013 | So Close (Kidnap Kid) (չարձանագրված վոկալ Շինեյդ Հարնեթի կողմից) |
Ոչ ալբոմային սինգլ |
Hide (Rudimental՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Home | |
Baby (Rudimental՝ MNEK-ի և Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) | ||
Small + Lost (Ռայան Հեմսվորթ՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Guilt Trips | |
2014 | Days with You (Snakehips՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
2015 | Treading on Water (Rudimental՝ Շինեյդ Հարնեթի և Ուիլ Հերդի մասնակցությամբ) |
We the Generation |
2016 | Never Say Never? (Նիք Բրյուեր՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
2017 | Love in Ruins (Gryffin՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Discogs — 2000.
- ↑ Harnett, Sinéad (12 October 2015), Happy BUTTday !! Birthday twin x
Cass Lowe @CassLowe @SineadHarnett HAPPY BIRTHDAY TO YOUUU AND TO MEEEEE - ↑ «New voice for LDN: Sinead Harnett interview»։ London Evening Standard։ հունվարի 23, 2015։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ 4,0 4,1 4,2 Gilgrass Will (2013-07-09)։ «Mixmag | Hello: Sinead Harnett»։ Web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-12-ին։ Վերցված է 2020-04-04
- ↑ «The First Arabian Night, AUCB School of Performance, The Arts University, Dorset»։ bournemouthecho.co.uk։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Wayback Machine»։ Web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2020-04-04
- ↑ «UP & COMING ARTIST: SINEAD HARNETT»։ sickchirpse.com։ հուլիսի 16, 2011։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «New Music Videos, Reality TV Shows, Celebrity News, Pop Culture»։ mtviggy.com։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «British Talent! – Sinead Harnett»։ buzzinunlimited.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-05-ին։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «"Got Me" by Sinead Harnett Review»։ Pitchfork։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-19-ին։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Sinead Harnett Prepares Debut Single»։ Clash։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Artist in profile: Sinead Harnett»։ Yahoo!։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Kidnap Kid - So Close - Black Butter Records»։ Web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2020-04-04
- ↑ «Listen: Sinead Harnett 'Paradise' – MTV UK»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Watch Sinead Harnett's sultry and summery new video»։ dazeddigital.com։ հուլիսի 9, 2014։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ Sampson Issy (օգոստոսի 29, 2014)։ «Sinead Harnett's No Other Way, this week's best new track»։ The Guardian։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ Kristobak Ryan Kristobak Ryan, Editor HuffPost Associate Entertainment (օգոստոսի 14, 2014)։ «The Artist You Need To Know This Week Is Sinead Harnett»։ HuffPost։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ Lester Paul (հուլիսի 11, 2014)։ «New band of the week: Snakehips (No 13)»։ The Guardian։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «MTV Brand New For 2015 Nominees Revealed! – MTV UK»։ MTV։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ 20,0 20,1 «Sinead Harnett Got Her Break Singing For Wiley And Disclosure, But Now It's Her Turn on Top»։ thefader.com։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Listen to Sinead Harnett's new single 'Do It Anyway'»։ Thefourohfive.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «In Conversation: Sinead Harnett x Nick Brewer | Features | Clash Magazine»։ Clashmusic.com։ 2020-03-08։ Վերցված է 2020-04-04
- ↑ «Sinead Harnett releases self-titled EP prod. by Kaytranada, Snakehips & JD Reid | RWD»։ Rwdmag.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2020-04-04
- ↑ Sydney Gore (2016-12-14)։ «Sinead Harnett Will Mend Your Broken Heart With Her Cozy Voice»։ Nylon.com։ Վերցված է 2020-04-04
- ↑ «Premiere: Listen to Sinead Harnett's "Paradise"»։ complex.com։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Singer Sinead Harnett steps into spotlight at Chadderton Baths gig after 'eye opening' collaborations – Mancunian Matters»։ mancunianmatters.co.uk։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ «Backbeat: Singer Sinead Harnett Lights Up London Gig for Full House of A&Rs»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-05-ին։ Վերցված է հունվարի 10, 2017
|