Շինանյութերի կայունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շինանյութերի կայունություն, ֆիզիկական և քիմիական տարբեր ներգործությունների դեպքում շինանյութերի ամրությունը, կառուցվածքային որակը և օգտակար այլ հատկությունները պահպանելու ունակություն։ Ջերմության, խոնավության, էլեկտրական դաշտի ազդեցության, ինչպես նաև օքսիդիչների, թթուների, հիմքերի, աղերի ներգործության նկատմամբ շինանյութերի կայունությունը չափում են լաբորատոր մեթոդներով։ Սառչելու կամ ծակոտիներում սառույց առաջանալու դեպքում ջրով հագեցված քարային շինանյութերի՝ քայքայմանը դիմադրելու հատկությունն անվանում են սառնակայունություն։ Համեմատաբար բարձր ջերմաստիճանների ներգործությանը նյութի երկարատև դիմադրությունն անվանում են ջերմակայունություն կամ կրակտկայունություն։ Բավականաչափ բարձր ջերմաստիճանների ներգործությանը նյութի ցուցաբերած դիմադրությունը կրակահեստությունն է, իսկ հրի ներգործության դիմադրությունը՝ հրահևստությունը։ Բարձր ջերմաստիճանների դեպքում մետաղները փափկում են և հալվում, բետոնները և քարերը՝ ջրազրկվում և քայքայվում։ Հատկապես ուժեղ փոփոխությունների են ենթարկվում օրգանական ծագում ունեցող նյութերը՝ փայտանյութը, ասֆալտբետոնը, պլաստմասսան։ Քարային շինանյութերի և ջերմապլաստիկների կարեոր հատկություններից է ջրակայունությունը (գնահատվում է ամրության կորստով՝ ջրահագեցման դեպքում)։ Նյութերի վրա ագրեսիվ հեղուկների և խոնավ գազերի ներգործության դեպքում կարևոր է քիմիական կայունությունը (կոռոզիայի դեմ)։ Վերջինիս կարևոր տեսակներից է թթվակայունությունը (հատկապես ազոտական, քրոմական թթուների ներգործության նկատմամբ), ալկալիակայունությունը (հատկապես կրի, սոդայի, պոտաշի, ամոնիակի լուծույթների և կծու կալիումի, նատրիումի ներգործության նկատմամբ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 499 CC-BY-SA-icon-80x15.png