Շիկապոչ սոխակ
Արտաքին տեսք
Շիկապոչ սոխակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Cercotrichas galactotes (Temminck, 1820) | ||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնադրման արեալ
Ձմեռման արեալ Կլոր տարին | ||||||||||||||
|

Շիկապոչ սոխակ (լատին․՝ Cercotrichas galactotes), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Բարեկազմ է, ամուր կտուցով, պոչը՝ երկար, ծայրը՝ սև ու սպիտակ պտերով։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, գոտկատեղը, պոչը՝ շիկակարմիր, հոնքերը՝ սպիտակ, ակնաշերտը՝ մուգ։ Շարժվում է թռչկոտելով կամ քայլելով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է անմշակ այգիներում, աղբանոցներում, գերեզմանոցներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է բանջարանոցներում, խաղողի վազի տակ, աղբանոցներում։ Դնում է 21 մմ տրամագծով, վարդագույն երանգով՝ պտավոր 4-6 ձու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ սոխակ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ սոխակ» հոդվածին։ |
|