Շիխանի համախտանիշ
Շիխանի համախտանիշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | complication of pregnancy, childbirth and the puerperium?, արյունահոսություն և հիպովոլեմիկ շոկ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա և մանկաբարձ-գինեկոլոգ |
ՀՄԴ-9 | 253.2 |
Անվանվել է | Harold Leeming Sheehan? |
Շիխանի համախտանիշ (հիպոֆիզի հետծննդաբերական նեկրոզ)- առաջանում է բարդացած հետծննդաբերական շրջանի արյունահոսությունների հետևանքով, որի արդյունքում զարգանում է հիպոտոնիա և խախտվում է արդեն իսկ չափերով մեծացած հիպոֆիզի արյան շրջանառությունը: Այս ամենի հետևանքով հիպոֆիզում զարգանում է հիպօքսիա և նեկրոզ։ Պրոցեսի
մեջ կարող է ընգրկվել նաև ամբողջ ադենոհիպոֆիզը (հիպոպիտուիտարիզմ), բայց ավելի հաճախ[1] վնասվում են լակտոտրոպ բջիջները։ Պրոլակտինի արտադրման խափանման պատճառով էլ, խանգարվում է կաթնարտադրությունը և կրծքով կերակրումը դառնում է անհնար։ Շիխանի համախտանիշը հիպոպիտուիտարիզմի երկրորդ տարածված պատճառն է մեծահասակների մոտ[2]։
Էթիոլոգիա և պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծննդաբերության ժամանակ զարգացած հիպովոլեմիան, որը զանգվածային արյունահոսության հետևանք է, առաջ է բերում արդեն իսկ չափերով մեծացած հիպոֆիզի արյան շրջանառության խանգարում։ Այն էլ իր հերթին բերում է անոթասեղման, որին էլ հետևում է հիպոֆիզի ինֆարկտը։
Կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիխանի համախտանիշի ժամանակ դրսևորվող տարբեր կլինիկական դրսևորումները առաջանում են հիպոֆիզի վնասման հետևանքով, ինչը հանգեցնում է հորմոններից մեկի կամ մի քանիսի նվազմանը, որը սովորաբար արտազատվում է գեղձի կողմից։ Քանի որ հիպոֆիզը վերահսկում է նաև էնդոկրին համակարգի բազմաթիվ այլ գեղձերի, այդ իսկ պատճառով կարող է առաջանալ մի շարք այլ օրգան-համակարգերի գործառույթների մասնակի կամ ամբողջական կորուստ [3] :
Հիպոֆիզը[4] կազմված է 2 բլթերից՝ առաջնային և հետին։ Շիխանի համախտանիշի ժամանակ ավելի հաճախ վնասվում է առաջնային բիլթը, որի արդյունքում էլ խանգարվում է աճի հորմոնի,պրոլակտինի,թիրեոտրոպի, ԱԿՏՀ-ի,ֆոլիկուլխթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների արտադրությունը։ Առաջին կլինիկական դրսևորումները սուր դեպքերում լինում են անմիջապես ծննդաբերությունից հետո՝
- կաթնարտադրության խանգարում (ագալակտորեա)
- կրծքագեղձերի հետզարգացում
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- դաշտանային ցիկլի խանգարում կամ նույնիսկ բացակայություն(օլիգոմենորեա,ամենորեա)
- լիբիդոյի նվազեցում
- հոգնածություն
- մաշկի չորություն
- քաշի ավելացում
- փորկապություն
և այլ կլինիրկական դրսևորումներ, որոնք անմիջականորեն պայմանավորված են պանհիպոպիտուիտարիզմով։
Դիագնոստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիխանի համախտանիշի ախտորոշումը[5] սովորաբար դրվում է, երբ կնոջ մոտ առկա են հիպոպիտուիտարիզմի ախտանիշներ, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ արյունահոսության առկայությունը բժշկական պատմության մեջ։ Ախտորոշումը հաստատելու համար բուժաշխատողը կարող է նաև նշանակել այլ հետազոտություններ՝ հիպոֆիզային գեղձի հորմոնների մակարդակը որոշելու համար։
Բացի այդ,նշանակվում է ՄՌՏ կամ ԿՏ հետազոտություն հիպոֆիզի պատկերավոր հետազոտության համար և հիպոֆիզի այլ խնդիրների հավանականությունը բացառելու նպատակով, ինչպիսին է օրինակ ուռուցքը (հիպոֆիզի ուռուցքները հիպոպիտուիտարիզմի և դրան հաջորդող ախտանիշների հիմնական պատճառն են)։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժումը[6] իրականացվոմ է հորմոն փոխարինիչ թերապիայով կամ պարզապես դիմում են սիմպտոմատիկ բուժման։ Լրացվում են արդեն իսկ բացակայող հորմոնների պահանջը, նշանակվում են՝ գոնադոտրոպիններ, պրոլակտին, ԱԿՏՀ, կորտիզոլ, թիրեոիդ հորմոններ։ Բուժումը ամբողջովին նմանվում է հիպոպիտուիտարիզմի բուժմանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «What to Know About Sheehan's Syndrome»։ Verywell Health (անգլերեն)
- ↑ Kaufman Matthew S., Stead Latha G. (2011)։ First aid for the obstetrics & gynecology clerkship։ McGraw-Hill Professional։ ISBN 9780071634199։ OCLC 768527672
- ↑ Keleştimur Fahrettin (December 2003)։ «Sheehan's Syndrome»։ Pituitary (անգլերեն) 6 (4): 181–188։ ISSN 1573-7403։ PMID 15237929։ doi:10.1023/B:PITU.0000023425.20854.8e
- ↑ https://www.verywellhealth.com/sheehans-syndrome-overview-4588420
- ↑ https://rarediseases.info.nih.gov/diseases/7630/sheehan-syndrome
- ↑ «Sheehan's Syndrome A Case Report and Literature Review»։ The Libyan Journal of Medicine 4 (2): 81–2։ June 2009։ PMC 3066722։ PMID 21483515։ doi:10.4176/081201
|