Շիլպա Շեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիլպա Շեթի
անգլ.՝ Shilpa Shetty
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1975(1975-06-08) (48 տարեկան)
ԾննդավայրՄանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ[1]
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կարատեիստ և կինոդերասանուհի
ԱմուսինRaj Kundra?
ԵրեխաներViaan Raj Kundra?
 Shilpa Shetty Վիքիպահեստում

Շիլպա Շեթի Կունդրա (ի ծնե՝ Աշվինի Շեթի, Շեթի, հունիսի 8, 1975(1975-06-08), Մանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան)[2], հնդիկ դերասանուհի, որը հիմնականում նկարահանվում է հնդկական ֆիլմերում։ Շեթին իր դերասանական դեբյուտն է կատարել «Baazigar» (1993) թրիլլերում, որը արժանացրել է նրան Filmfare Awards մրցանակաբաշխության 2 նոմինացիայի, որից հետո նա երկակի դեր է խաղացել «Main Khiladi Tu Anari» (1994) կատակերգական մարտաֆիլմում։

Հազարամյակի ավարտին Շեթիի կարիերան, որպես գլխավոր դերասանուհի, վերածնունդ է ապրել Dhadkan (2000) ռոմանտիկ դրամայի շնորհիվ, նշմարելով շրջադարձային փուլ նրա կարիերայում։ Հաջորդիվ նա դերակատարումներ է ունեցել «Indian» (2001) և «Rishtey» (2002) ֆիլմերում, որոնք նրան արժանացրել է գովասանքի, իսկ վերջինի համար նա արժանացել է մեկ այլ Filmfare մրցանակաբաշխության նոմինացիայի «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Շեթին քննադատների գնահատանքին է արժանացել Phir Milenge (2004) սոցիալական դրամայում ՁԻԱՀ-ով հիվանդ կարիերիստ կնոջ դեր խաղալու համար, որը նրան արժանացրել է Filmfare մրցանակաբաշխության նոմինացիայի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Հետագայում նա նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում, ինչպիսիք են «Dus» (2005) մարտաֆիլմը, «Life in a... Metro» (2007) անսամբլային դրաման, որի համար նա արժանացել է քննադատների գովասանքին, և «Apne» (2007) սպորտային դրաման։ Նա նաև աչքի է ընկել «Dostana» (2008) ռոմանտիկ կատակերգությունում "Shut Up & Bounce" երգի ներքո իր պարային կատարմամբ։ Այնուհետև նա դադար է վերցրել ֆիլմերում նկարահանվելուց։

2006 թվականին, նա հայտնվում է հեռուստատեսությունում, որպես «Jhalak Dikhhla Jaa» պարային ռեալիթի հաղորդման ժյուրի։ 2007 թվականի սկզբին Շեթին միանում է Celebrity Big Brother բրիտանական ռեալիթի շոուի հինգերորդ սեզոնին։ Իր դադարի ընթացքում նա արժանանում է միջազգային լրատվամիջոցների լայնածավալ լուսաբանմանը և ուշադրությանը՝ մրցակիցների կողմից ստացած ռասիզմի և, ի վերջո, շոուում հաղթելու համար։ Հաջորդիվ նա վարել է «Bigg Boss» ռեալիթի շոուի երկրորդ սեզոնը։ Այնուհետև Շեթին ստանձնել է ժյուրիի դերը մի քանի հնդկական պարային ռեալիթի շոուներում, ինչպիսիք են՝ «Zara Nachke Dikha» (2010), «Nach Baliye» (2012–20) և «Super Dancer» (2016–ներկա)։

Ֆիլմերում նկարահանվելուց բացի, Շեթին հանդիսանում է ապրանքանիշերի և արտադրանքների հայտնի դեմք, և բարձրաձայնում է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են ֆեմինիզմը և կենդանիների իրավունքները[3][4][5][6]։ 2006 թվականից սկսած Շեթին աշխատում է PETA-ի հետ՝ կրկեսներում վայրի կենդանիների օգտագործման դեմ գովազդային արշավի շրջանակներում։ Նա նաև սիրում է ֆիթնես և 2015 թվականին թողարկել է Յոգայի մասին իր DVD-ին։ Նա ներգրավված է մի քանի ֆիթնես արշավներում, ինչպիսին է Fit India Movement-ը, որը ձեռնարկվել է Հնդկաստանի կառավարության կողմից։ Շեթին արժանացել է «Փոփոխությունների չեմպիոններ» մրցանակին՝ Swachh Bharat Mission-ի մաքրության արշավում իր աշխատանքի համար։ 2009-ից 2015 թվականներին նա եղել է Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի «Rajasthan Royals» թիմի մասնակի սեփականատերը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեթին ծնվել է Կարնատակա նահանգի Մանգալոր քաղաքում, տուլու բարբառով խոսող բունտերի ընտանիքում[7]։ Նրա մայրը՝ Սունանդան, և հանգուցյալ հայրը՝ Սուրենդրա Շեթին, երկուսն էլ աշխատում էին դեղագործական արդյունաբերության ոլորտում և ջրի ամուր փականներ էին արտադրում[8]։ Նա Շամիտա Շեթիի ավագ քույրն է։ 2016 թվականին Շեթին հայտնել է իր բենգալական ծագման մասին՝ Դաքքայում նորաձևության ցուցադրության այցելության ժամանակ, որտեղ նա նաև նշեց իր ապագա պլանները՝ այցելելու իր նախնիների տունը Սիլհեթում և նկարահանվելու Բանգլադեշի արտադրության ֆիլմում[9]։

Շեթին կրթություն է ստացել Չեմբուրում գտնվող Սուրբ Էնթոնիի աղջիկների միջնակարգ դպրոցում և Մատունգայի Պոդար քոլեջում[10]։ Նա փորձառու բհարատանատյամ ոճի պարուհի է, ինչպես նաև իր դպրոցի վոլեյբոլի թիմի ավագն էր[11]։

1991 թվականին, տասներորդ դասարանի քննություններն ավարտելուց հետո, Շեթին սկսել է մոդելի իր կարիերան՝ Limca հեռուստատեսային գովազդով և այնուհետև նկարահանվել է մի քանի այլ գովազդներում, որից հետո նա սկսել է առաջարկներ ստանալ ֆիլմերում դերերի համար։ Շեթին շարունակել է զբաղվել մոդելի իր կարիերայով մինչև դերասանուհի դառնալը[12]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993–1994: Դեբյուտ և վաղ դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի սեպտեմբերին, Շեթին ստորագրեց և սկսեց աշխատել Դիլիպ Նայիկի ռեժիսորությամբ իր առաջին ֆիլմի՝ «Gaata Rahe Mera Dil» ռոմանտիկ դրամայի վրա[13], որը պատմում է երկու տղամարդկանց հետ (մարմնավորվում են Ռոնիտ Ռոյը և Ռոհիտ Ռոյը) սիրային եռանկյունու մեջ հայտնված աղջնակի մասին։ Այնուամենայնիվ, ֆիլմը չի թողարկվում, ինչը նշանակում է, որ Շեթիի դեբյուտային թողարկումը նրա հաջորդ ֆիլմն էր՝ Աբբաս-Մուստանի «Baazigar» թրիլլերը, Շահրուխ Խանի և Կաջոլի կողքին։ Ոգեշնչված հոլիվուդյան «A Kiss Before Dying» (1956) ֆիլմով, Շեթին նկարահանվել է Սեմա Չոպրայի երկրորդական դերում․ մի աղջկա, որը սպանվում է իր վրեժ փնտրող ընկերոջ կողմից, որի դերը խաղում է Խանը։ «Baazigar»-ը դառնում է դրամարկղային մեծ հիթ և դառնում է տարվա չորրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը[14]։ Թե՛ ֆիլմը, և թե՛ Շեթիի խաղը արժանացան քննադատական գնահատանքի։ Ամենամյա Filmfare մրցանակաբաշխության ժամանակ Շեթին նոմինացվել է «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» և «Տարվա լյուքս նոր դեմք» անվանակարգերում[15]։

1994 թվականին Շեթիի մասնակցությամբ երեք ֆիլմ է թողարկվում[14]։ Այդ տարվա նրա առաջին թողարկումը «Aag» մարտաֆիլմն էր, որտեղ նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը։ Գովինդայի և Սոնալի Բենդրեի հետ միասին ֆիլմում Շեթին պատկերում է Բիջլի անունով գյուղացի գեղեցկուհու, որը իրականում քաղաքացիական հագուստով ոստիկան է, որին հանձնարարված է ամեն գնով ձերբակալել մի մարդասպանի (մարմնավորել է Գովինդան)։ «Aag»-ը ստանում է միջին դրամարկղային հաջողություն և տարբեր քննադատական ակնարկներ, ինչպես և Շեթիի խաղը։ Հաջորդիվ Շեթին նկարահանվել է Ակշայ Կումարի, Սաիֆ Ալի Խանի, Ռաաջեշվարիի և Շակտի Կապուրի հետ՝ «Main Khiladi Tu Anari» կատակերգական մարտաֆիլմում։ Ֆիլմում Շեթին խաղացել է Մոնայի (կաբարեի պարուհի և գանգսթերի ընկերուհի) և նրա նմանակ Բասանտիի (գյուղացի գեղեցկուհի) երկակի դերերը։ Ֆիլմը, որը ազդարարեց Կումարի հետ բազմաթիվ համագործակցություններից առաջինը, մեծ հաջողության է հասնում։ Ե՛վ ֆիլմը, և՛ Շեթիի կատարումը արժանանում են քննադատների մեծ գնահատանքին. «Main Khiladi Tu Anari»-ի հաջողությունը բեկումնային դարձավ Շեթիի համար։ Այդ տարվա նրա երրորդ և վերջին թողարկումը Սաիֆ Ալի Խանի մասնակցությամբ «Aao Pyaar Karen» ռոմանտիկ դրաման էր։ Ֆիլմը, որը պատմում է մեծահարուստ տղամարդու և նրա սպասուհու (համապատասխանաբար Խանի և Շեթիի դերակատարմամբ) սիրո պատմությունը, դրամարկղում հաջողության չի հասնում[14]։

1995–1999: Հանրային ճանաչում և հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Շեթին նկարահանվել է «Hathkadi»-ում, որտեղ նա աշխատում էր այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են Սաիֆ Ալի Խանը, Գովինդան և Մադհուն, բայց ֆիլմը հաջողության չի հասնում։ 1996 թվականին նա կատարել է իր դեբյուտը «Mr. Romeo» թամիլերեն ֆիլմում` դերասաններ Պրաբհու Դևայի և Մադհուի կողքին։ Ֆիլմը հետագայում դառնում է երաժշտական հիթ տոմսարկղերում։ 1997 թվականը նրա ամենազբաղված տարիներից մեկն էր. նա նկարահանվել է վեց տարբեր ֆիլմերում՝ սկսած թելուգու լեզվով «Veedevadandi Babu» ֆիլմից։ Այդ տարվա նրա առաջին խոշոր բոլիվուդյան ֆիլմը «Auzaar» մարտաֆիլմն էր։ Շիլպան մարմնավորել է Պրատնա Թակուրի կերպարը՝ դերասաններ Սալման Խանի և Սանջայ Կապուրի կողքին։ 1998 թվականին նա ունեցել է մեկ թողարկում՝ «Pardesi Babu»-ն, որի համար արժանացել է քննադատների գնահատանքին և Bollywood Movie Awards մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ֆիլմում իր դերակատարման համար։ 1999 թվականին նա հայտնվեց կոմերցիոն հաջողություն գրանցած «Jaanwar» ֆիլմում՝ Ակշայ Կումարի և Կարիշմա Կապուրի կողքին։

2000–2007: Քննադատների ճանաչում և կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեթին՝ IIFA Awards 2007-ին

2000 թվականին Շեթին բարձր գնահատանքի արժանացավ «Dhadkan» ֆիլմում իր դերի համար, որը հաջողություն գրանցեց դրամարկղում[16]։ Մի շարք մրցանակաբաշխություններում նա ստացել է մի քանի նոմինացիա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Հետագայում նա նկարահանվել է Անիլ Կապուրի և Կարիշմա Կապուրի հետ «Rishtey» (2002) ֆիլմում։ Նրա ծիծաղելի կերպարը՝ որպես տարօրինակ ձկնորսուհի արժանացել է գնահատանքի, և նա նոմինացվել է Filmfare մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև «Լավագույն կատակերգու» անվանակարգերում ևս[17]։

2004 թվականին Սալման Խանի հետ միասին Շեթին նկարահանվել է «Garv»-ում, որտեղ նա մարմնավորել է մուսուլման որբի և հիասթափված պարուհու։ Ըստ Շեթիի, նա ընտրել է ֆիլմը, քանի որ իրեն դուր է եկել թեման։ Ֆիլմը ոստիկանական դրամա էր[18]։ Նա արժանացավ քննադատների բարձր գնահատանքին «Phir Milenge»-ում իր խաղի համար, որտեղ նա զգայուն կերպով մարմնավորել է քաղաքային հաջողակ մարդու, որը անպաշտպան սեռական հարաբերության հետևանքով վարակվում է ՄԻԱՎ-ով և արդյունքում դառնում է սոցիալական վտարանդի։ Ֆիլմը, որը հիմնված է 1993 թվականի «Philadelphia» ֆիլմի վրա, վերաբերվում էր սոցիալական այնպիսի տաբուի, որը դեռևս չի բարձրաձայնվում Բոլիվուդի կողմից[12]։ Ֆիլմի համար Շեթին ստացել է նոմինացիա Filmfare մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում և խթան հանդիսացավ ՄԻԱՎ-ի հետ կապված նրա բարեգործական աշխատանքի համար։ IndiaFM-ի կինոքննադատ Տարան Ադարշը նշել է. «Phir Milenge-ն լիովին պատկանում է Շեթիին։ Նա մատուցում է, ինչը չափազանցություն չի համարվի նշել, իր կարիերայի լավագույն կատարումը[19]»: Սա նշանավորեց տարանջատում մակերեսային երգ-պար կատարումների նախկին միտումից՝ հօգուտ դերերի, որոնք կերպարի ավելի մեծ խորություն ունեն[18], օրինակ՝ նրա «Dus» (2005) մարտաֆիլմ թրիլլերը։ Թեև այն միջին եկամուտ է ստացել դրամարկղում[20], Շեթին հայտարարել է, որ ինքը ստանձնել է դերը, որպեսզի նորովի հայտնագործի իրեն՝ պատկերելով հակաահաբեկչական ջոկատի անդամի բավականին ոչ սովորական կերպարը[18]։

2005 թվականին Շեթին նկարահանվել է Ուպենդրայի հետ՝ կաննադական «Auto Shankar» ֆիլմում։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ դրամարկղում, և այն տվեց Շիլպային «Հարավի Գաբբար Սինգհ» անունը՝ ֆիլմում իր զազրելի դերի պատճառով։ Նույն տարի նա նկարահանվել է «Fareb» ֆիլմում իր կրտսեր քրոջ` Շամիտա Շեթիի հետ։ Շեթին մեկ թողարկում է ունեցել 2006 թվականին՝ շատ հետաձգված «Shaadi Karke Phas Gaya Yaar»-ը։ Ֆիլմը դրամարկղում ձախողվեց, բայց Շեթին լավ արձագանքներ ստացավ ոչ բոլորովին համակրելի կնոջ դերի համար[21]։ 2006 թվականին Ֆարահ Խանի և Սանջայ Լիլա Բհանսալիի հետ միասին նա ժյուրիի անդամ էր «Jhalak Dikhhla Jaa»-ում՝ Sony հեռուստատեսության պարային շոուում, որը հիմնված էր բրիտանական «Strictly Come Dancing» շոուի վրա։

Շեթին մեկ անգամ մասնակցել է Մանի Ռաթնամի «Netru, Indru, Naalai» բեմական հաղորդմանը։

2007 թվականը Շեթիի ամենահաջող տարին էր դրամարկղում։ Նրա առաջին թողարկումը՝ «Life in a... Metro»-ն, արժանացավ շատ դրական քննադատական ակնարկների և դարձավ առաջին բոլիվուդյան ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ Լոնդոնի Լեսթեր Հրապարակում[22]։ Ֆիլմը շահութաբեր էր և հայտարարվել էր կիսահիթ՝ թողարկումից հետո երեք շաբաթվա ընթացքում։ Նաև, ֆիլմը արժանացել է քննադատների գնահատանքին, իսկ Շեթիի խաղը գնահատվել է։ CNN-IBN-ի Ռաջև Մասանդը գրել է. «Նրա կատարում հիանալի է և, անկասկած, Շեթիի լավագույնը մինչ օրս»[23]։ Նրա երկրորդ թողարկումը՝ «Apne» ընտանեկան դրաման, երեք Դոլերի հետ միասին (Դհարմենդրա, Սաննի և Բոբի), նույնպես հաջողություն է ունեցել դրամարկղում։

Շեթին նկարահանվել է 2010 թվականին չթողարկված հնդկա-չինական «The Desire» դրամայում, որն իր մայրն է պահպանել արտադրության ժամանակ, երբ ֆիլմի պրոդյուսերը թողել է նախագիծն անավարտ։

Վերադարձը և նոր աշխատանքները (2021–ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դադարի ընթացքում Շեթիի միակ էկրանային ելույթը եղել է 2014 թվականի «Dishkiyaoon» ֆիլմում, որտեղ նա հայտնվել է «Tu Mere Type Ka Nahi Hai» երգում։ 14 տարի դադարից հետո, նա վերադարձել է էկրանին՝ 2021 թվականին թողարկված «Hungama 2» ֆիլմում, որը արժանացել է շատ բացասական արձագանքների[24]։

Շեթին հաջորդիվ կհայտնվի «Nikamma»-ում՝ Աբհիմանյու Դասանիի և Շիրլի Սեթիայի հետ միասին[25]։ Նա նաև գլխավոր դեր կխաղա կանանց շուրջ կենտրոնացած «Sukhee» ֆիլմում՝ Ամիտ Սադհի հետ[26]։ Շեթին իր վեբ-դեբյուտը կունենա Ռոհիտ Շեթիի «Հնդկական ոստիկանական ուժեր» սերիալում՝ միանալով որպես վերջինիս ոստիկանական տիեզերքի առաջին կին ոստիկան։ Նա կխաղա Սիդհարթ Մալհոտրայի հետ միասին[27]։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեթին՝ Nach Baliye 5-ի նկարահանմանը որպես ժյուրի

2006թ. փետրվարին Շեթին աջակցություն ցուցաբերեց «BBC World Service Trust» հեռուստաշոուին, որը նախատեսված էր Հնդկաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդրին անդրադառնալու համար[28]։ Ըստ տեղեկությունների՝ նա մասնակցել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապողներին իր ապրումակցությունը ցույց տալու նպատակով[28]։ Ըստ Շեթիի, այդ հարցը հատկապես հոգեհարազատ էր իրեն, քանի որ նա մարմնավորել էր ՄԻԱՎ-ով վարակված մարդու՝ 2004 թվականին նկարահանված «Phir Milenge» ֆիլմում։ Խոսելով ֆիլմի և ընդհանրապես ՄԻԱՎ-ի մասին՝ Շեթթին ասել է. «Ինչո՞ւ չնկարահանվի ֆիլմ ՄԻԱՎ վարակակիր հիվանդների մասին։ Այն սոցիալական ստիգմա է մեր հասարակության մեջ։ Մենք նկարահանել ենք այս ֆիլմը խնդիրը լուսաբանելու համար… Այս ֆիլմը մեր երկրում սոցիալական իրազեկում կբերի ՁԻԱՀ-ի մասին։ Վաղուց ժամանակն է, որ այս մասին խոսենք մեր հասարակության մեջ»[18]։

2006 թվականի մարտին տարբեր աղբյուրներ հայտնել են, որ Շեթին միացել է PETA-ին` որպես կրկեսներում վայրի կենդանիների օգտագործման դեմ գովազդային արշավի մի մաս[29]։ Համաձայն PETA India-ի մամուլի հաղորդագրության՝ Շեթին PETA-ի երկարամյա աջակից է և աջակցել է արշավին՝ լուսանկարվելով մարմինն ընդգծող վագրի կոստյումով։ Նա բացատրել է, որ իր՝ վանդակում կուչ գալը անհարմար է եղել ֆոտոշարքի ժամանակ, սակայն իր անհանգստությունն աննշան է կենդանիների կրած ցավի համեմատ։ «Այս երբեմնի արժանապատիվ կենդանիները ամեն օր մի քանի րոպեով լքում են իրենց մարմնի չափից հազիվ թե մեծ վանդակները, որպեսզի ստիպված կրկեսի հրապարակ մտնեն՝ անիմաստ և վրդովեցնող հնարքներ կատարելու համար։ Լավագույն միջոցը կրկեսներում տառապող կենդանիներին օգնելու՝ կրկեսը բոյկոտելն է»[30]։ Շեթին ավելի ուշ հարցազրույցներից մեկում բացահայտեց, որ իրեն խորապես դիպչում է այս խնդիրը, և որ նա ապշած է լսելով՝ կենդանիների նկատմամբ նման դաժան վերաբերմունքի մասին։ «Ես մտածեցի, որ պետք է դադարեցնեմ սա։ Եթե ես կարող եմ անգամ մի փոքր փոխել նրանց կյանքը, ինչո՞ւ չանեմ դա»[18]։ 2006 թվականի սեպտեմբերին Ֆարահ Խանի և Սանջայ Լիլա Բհանսալիի հետ միասին Շեթին սկսեց «Jhalak Dikhhla Jaa» պարային ռեալիթի շոուի առաջին սեզոնը։

Դանիելա Լոյդը (ձախ) և Շեթին (աջ) Life in a... Metro ֆիլմի պրեմիերային՝ Լոնդոնի Լեսթեր Հրապարակում, 2007 թվականին

2007 թվականի հունվարին Շեթին «Celebrity Big Brother 5» բրիտանական ռեալիթի մրցույթի մասնակից էր և հաղթողը[31]։ Նա առաջին հնդիկ հայտնին էր, որն ընդգրկված էր շոուում։ Ըստ լուրերի, իր մասնակցության համար վճարվելով 31,5 միլիոն ռուբլի (367,500 ֆունտ ստեռլինգ)[32], նա հաղորդավարուհի Դավինա ՄաքՔալին ասել է. «Ես պարզապես ուզում եմ, որ յուրաքանչյուր հնդիկ անչափ հպարտ լինի, որ ես այստեղ եմ»[33]։ Ինչ վերաբերում է իր մասնակցությանը, ապա նա նշել է. «Ես ակնկալիքներ չունեմ։ Միակ բանը, որ իսկապես հույս ունեմ, որ կպահպանեմ, դա իմ ինքնասիրությունն է և իմ արժանապատվությունը»[34]։ Նրա քույրը՝ Շամիտան, The Times of India-ին ասել է, որ սա «ամենահամարձակ որոշումն է, որ Շիլպան ընդունել է մինչ այժմ»[35]։ Շոուում գտնվելու ընթացքում Շեթին սովորեցրել է իր ընկերներ Քերոլ Մալոնին և Քեն Ռասելին մեդիտացիա անել[36] և սեթևեթել է Դիրկ Բենեդիկթի հետ[37], բայց 7-րդ օրը սկսվում է խառնաշփոթը, քանի որ տանը ձևավորվում է մի խումբ, որը հավանություն չէր տալիս Շիլպայի ներկայությանը[38][39]։ Հանրային բանավեճից հետո, որը նրան հանրայնացնում է՝ որպես տան ներսում ռասիստական բուլիինգի թիրախ, Շեթին հաղթում է մրցույթը՝ հավաքելով հանրության ձայների 63%-ը և նկարագրում է այդ փորձը որպես «անհավանական և ջերմացնող»։ Նա նաև շնորհակալություն հայտնեց հանրությանը «իմ երկրին հպարտացնելու ֆանտաստիկ հնարավորության համար»[40]։ 2008 թվականի օգոստոսին Շեթին սկսեց վարել «Big Brother» միջազգային ռեալիթի հեռուստասերիալի հնդկական տարբերակ՝ «Big Boss» ռեալիթի հեռուստասերիալի երկրորդ սեզոնը։ 2009 թվականի փետրվարին Շեթին և Ռաջ Կունդրան դարձան Հնդկական Պրեմիեր Լիգայի Rajasthan Royals ֆրանշիզային կրիկետի թիմի սեփականատերերը՝ վճարելով մոտավորապես 15,4 միլիոն ԱՄՆ դոլար՝ 11,7% բաժնետոմսի համար։ Շեթին նաև «Losis» անվամբ հնդկական ՍՊԱ սրահ ցանցերի համանասեփականատեր է[41]։ Սաջիդ Խանի և Թերենս Լյուիսի հետ միասին, Շեթին 2012-ից 2014 թվականներին եղել է «Nach Baliye» պարային ռեալիթի շոուի (5, 6 սեզոններ և Շրիման ընդդեմ Շրիմատի) տաղանդավոր ժյուրի։

Շեթին՝ իր ամուսնու՝ Ռաջ Կունդրայի հետ 2020 թվականին

2014 թվականի մարտին Շեթին սկսել է վարել «Soney Ka Dil» ռեալիթի հեռուստաշոուն, որի պրոդյուսերական աշխատանքներով է զբաղվել Կունդրայի հետ համատեղ։ Շոուի ձևաչափը հիմնված է սովորական մարդկանց մասնակցության վրա, որոնք իրենց յուրօրինակ օգնությունն են ցուցաբերում կարիքավոր մարդկանց[42]։ Նույն տարում Շեթին դարձավ կինոպրոդյուսեր «Dishkiyaaoon» մարտաֆիլմով, որը ձախողվեց դրամարկղում[43]։ Կարատեի սև գոտիով[44], 2015 թվականին Շեթին թողարկեց իր ֆիթնես յոգայի DVD-ն[45]։

2016 թվականի սկզբից Գիտա Կապուրի և Անուրագ Բասուի հետ միասին նա ժյուրի է Sony Entertainment հեռուստաալիքի «Super Dancer» պարային ռեալիթի հաղորդմանը։ 2017-ին Հնդկաստանի կառավարությունն ընտրեց Շեթիին՝ որպես Swachh Bharat Mission ապրանքանիշի դեսպան, ողջ Հնդկաստանում սանիտարական պայմանները բարելավվելու քարոզարշավի շրջանակներում[46]։ 2020 թվականի հունվարի 20-ին նա ստացել է «Փոփոխության չեմպիոններ» մրցանակը՝ այդ արշավում իր աշխատանքի համար[47]։

2021 թվականին B.L. Agro Industries ուտելի յուղերի և սննդամթերքի ընկերությունը հայտարարեց նրան ապրանքանիշի դեսպան՝ հատիկաընդեղեն բույսերի, չոր մրգերի և ալյուրների Nourish ապրանքանիշի սննդամթերքի առաջարկների համար[48]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով Ակշայ Կումարի հետ «Main Khiladi Tu Anari» (1994) ֆիլմում, «Insaaf» (1997) ֆիլմի նկարահանումների ընթացքում Շեթին սիրավեպ սկսեց Ակշայի հետ, որը նոր էր բաժանվել դերասանուհի Ռավինա Տանդոնից[12]։ Շեթին բացահայտ է խոսել Կումարի հետ իր հարաբերությունների մասին։ Հնդկական լրատվամիջոցները ենթադրում էին, որ նա նշանվել է, և հայտնում էին, որ Կումարը ցանկանում է, որ Շեթին թողնի ֆիլմերը և կենտրնոնանա ընտանիքի վրա։ Շեթին, սակայն, հայտարարել էր, որ չի պատրաստվում ամուսնանալ։ Զույգը բաժանվել է 2000 թվականին՝ «Dhadkan»-ի նկարահանումների ժամանակ[16]։

2009 թվականի փետրվարին Շեթին նշանադրվել է Ռաջ Կունդրայի հետ, ում հետ միասին նա «Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի» (IPL) Rajasthan Royals կրիկետի թիմի համասեփականատերն էր։ Նրանք ամուսնացել են 2009 թվականի նոյեմբերի 22-ին[49][50]։ Շեթին իր առաջնեկին է ունեցել 2012 թվականի մայիսի 21-ին[51]։ Փոխնակ մայրության միջոցով զույգն իր երկրորդ՝ աղջիկ երեխային է ունեցել 2020 թվականի փետրվարի 15-ին[52][53]։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեթին՝ 2017 թվականի Asia Spa Awards մրցանակաբաշխությանը ժամանելիս

2007 թվականի փետրվարին պատգամավոր Քիթ Վազի հրավերով Շեթին մասնակցել է Համայնքների պալատում կայացած ընդունելությանը՝ հանդիպելու այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլերի հետ։ 2007 թվականի մարտին նա հրավիրվել էր հանդիպելու Եղիսաբեթ II թագուհուն՝ Լոնդոնի Marlborough House-ում։ This Morning-ին տված հարցազրույցի ժամանակ Շեթին հաստատեց, որ իրեն առաջարկել են նկարահանվել բրիտանական «EastEnders» սերիալում, և նա մերժել է առաջարկը, քանի որ այդ դեպքում նրա մյուս բոլոր պայմանավորվածությունները պետք է հետաձգվեն[54]։

Նա եղել է Sky One«The Real Shilpa Shetty» վերնագրով վավերագրական ֆիլմի թեման, որն արտադրվել է բրիտանական Twofour հեռուստատեսային ընկերության կողմից։ Celebrity Big Brother 5-ում հաղթելուց հետո ստացած մեծ թվով կոմերցիոն առաջարկները ինքնին հակասությունների պատճառ են դառնում, առաջ բերելով մեղադրանքներ առ այն, որ Շեթին «ռասիզմի» ալիքը իր օգուտի համար է օգտագործում[55]։ Նա եղել է Հնդկաստանում վաճառվող OK! ամսագրի առաջին թողարկման շապիկին[56]։

2007 թվականի սեպտեմբերի սկզբին նա քայլել է Wills Lifestyle India Fashion Week-ի պոդիումին[57]։ Հաջորդիվ նրա օրակարգում «Soul Curry» վերնագրով խոհարարական գիրքն էր, և Սիտայի դերը` Ուրու Պատելի «Hanuman» միջազգային ֆիլմում[58]։

2019 թվականի մայիսի սկզբին դերասանուհին, որը երկար ժամանակ եղել է ֆիթնեսի պաստառներին, ձեռնարկել է առողջության ամբողջական հավելված՝ «The Shilpa Shetty» հավելվածը[59], որը ներառում է յոգայի օրակարգեր, ֆունկցիոնալ մարզումներ, հատուկ ռեժիմներ (հղիների, դաշտանային ցավերից տառապող և այլ կարգավիճակ ունեցողների համար), և յուրաքանչյուր ծրագրի համար ամենօրյա սնուցման աղյուսակներ։ «Կարծում եմ, որ ապրելակերպի փոփոխությունները ժամանակի պահանջն են։ Հավելվածում բոլորի համար մի բան կա[60]։ Դուք կարող եք մարզումները կատարել ձեր տան հարմարավետության մեջ, առանց որևէ սարքավորման», - ասում է Շիլպան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shilpa Shetty
  2. «Happy birthday Shilpa Shetty: A stylish star, a mother and an inspiration, here are all the roles she plays to perfection she is the mother of a 5-year-old Y.Vishwa of Hyderabad». Hindustan Times. 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին. «...and thus we celebrate her 42nd birthday...»
  3. Sharma, Karuna. «What continues to make Shilpa Shetty Kundra relevant for brands». Business Insider. Axel Springer SE. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Have Bollywood Celebs Finally Embraced Feminism?». Tata Cliq. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Shilpa Shetty Kundra Honoured With PETA's 'Hero to Animals' Award». PETA. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  6. «Shilpa Shetty wins PETA's 'Hero To Animals' Award». ABP News. ABP Group. 2017 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  7. «I am a full on Bunt: Shilpa Shetty». The Times of India (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  8. Raghuram, M. (2010 թ․ ապրիլի 19). «Bunts feel at home wherever they are». DNA India (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Shilpa Shetty's ancestors from Sylhet». Dhaka Tribune. Dhaka, Bangladesh. 2016 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. Vibhute, Kranti (2018 թ․ դեկտեմբերի 19). «Mumbai: Chembur's St Anthony's Girl's school to extend premises». DNA India (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. «Fitness a way of life for Shilpa Shetty who was a state-level volleyball player once». Hindustan Times (անգլերեն). 2018 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 Chadha, Monica (2007 թ․ հունվարի 17). «Profile: Shilpa Shetty». BBC. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
  13. «Screenindia Weekly – On Location». Gaata Rahe Mera Dil Launch. 1992 թ․ սեպտեմբերի 27.
  14. 14,0 14,1 14,2 «Box office analysis». Box Office India. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին.
  15. «Filmfare nomination for Shetty». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին.
  16. 16,0 16,1 «Box office analysis». Box Office India. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին. (չաշխատող հղում)
  17. «Filmfare nomination for Shetty». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 «Shilpa Shetty on matters close to her heart». Rediff.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.
  19. «Shetty shines in Phir Milenge». indiafm.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին.
  20. «Box office analysis». Box Office India. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին.
  21. «Shaadi Karke Phas Gaya Yaar». indiafm.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 25-ին.
  22. «Shilpa's World Premiere in London». CNN-IBN. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
  23. Masand, Rajeev. «Masand's verdict: Metro». CNN-IBN. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. «Shilpa Shetty and Paresh Rawal are ready for a laugh riot with Meezaan Jafri and Pranitha Subhash». India Today. 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  25. IANS (2019 թ․ օգոստոսի 1). «I'm ready to take that plunge again, says Shilpa Shetty on her comeback film 'Nikamma'». News 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  26. «Sukhee diaries: Shilpa Shetty shares fun video with co-star Amit Sadh; fans say so cute!». Pinkvilla. 2022 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  27. «Shilpa Shetty to make her OTT debut with Rohit Shetty's 'Indian Police Force' alongside Sidharth Malhotra». Bollywood Hungama. 2022 թ․ ապրիլի 23. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  28. 28,0 28,1 «Bollywood stars in BBC Aids show». BBC. 2006 թ․ փետրվարի 9. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.
  29. «Distress call from tinsel town 'tigress'». The Hindu. Chennai, India. 2006 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.
  30. «Shilpa Shetty Speaks Up About Cruelty To Animals in Circuses». petaindia.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.
  31. «Bollywood star in Celebrity Big Brother». Metro. UK. 2007 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.
  32. «Lots of money for BB7». gg2.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.
  33. «Sixth to enter house». breakingnews.iol.ie. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.
  34. «Housemates». Channel 4. Վերցված է 2007 թ․ հունվարի 5-ին.
  35. «'This is Shilpa's boldest decision'». The Times of India. 2007 թ․ հունվարի 8. Վերցված է 2007 թ․ հունվարի 13-ին.
  36. «The Universal Om». Channel 4. Վերցված է 2007 թ․ հունվարի 5-ին.
  37. «Flirt Alert». Channel 4. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
  38. «The Fit Controller». Channel 4. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
  39. «Mountain out of a Molehill». Channel 4. Վերցված է 2007 թ․ հունվարի 14-ին.
  40. «Shetty wins Celebrity Big Brother». BBC. 2007 թ․ հունվարի 29. Վերցված է 2007 թ․ հունվարի 30-ին.
  41. «10 Bollywood stars who made it big as entrepreneurs». Business Today. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  42. «Shilpa Shetty to Producer and Host a New Show Called Soney Ka Dil». TellyTRP.in. 2014 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  43. «First Look: Shilpa Shetty's production 'Dishkiyaaoon' starring Sunny Deol, Harman Baweja». The Indian Express. 2013 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  44. «10 Bollywood actresses who are trained in martial arts». The Times of India (Indian English). 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  45. Rakshit, Nayandeep (2015 թ․ հուլիսի 28). «Shilpa Shetty Kundra to launch an express Yoga DVD !». DNA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  46. PTI (2017 թ․ փետրվարի 24). «Government ropes in Shilpa Shetty as Swachh Bharat brand ambassador». The TImes of India. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  47. ANI (2020 թ․ հունվարի 20). «Shilpa Shetty gets 'Champions of Change' award for Swachh Bharat Abhiyan». Business Standard India. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  48. «BL Agro signs Shilpa Shetty as brand ambassador for Nourish». Indian Television Dot Com (անգլերեն). 2021 թ․ մարտի 11. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  49. I am officially Shilpa Shetty Kundra now!! 26 November 2009
  50. «Thank god, I'll marry only once: Shilpa». The Times of India. 2009 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  51. Shilpa Shetty gives birth to a baby boy – Rediff.com Movies. Rediff.com (21 May 2012). Retrieved 23 December 2013.
  52. «Shilpa Shetty Kundra on Instagram: "| |Om Shri Ganeshaya Namah|| Our prayers have been answered with a miracle... With gratitude in our hearts, we are thrilled to announce the…"». Instagram (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  53. «Shilpa Shetty and Raj Kundra welcome a baby girl». filmfare.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  54. «Shilpa turns down part in EastEnders». Radiosargam.com. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
  55. «Shilpa Shetty To Milk Britons Dry». Bollyrock.com. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
  56. «Shilpa on the cover of OK Magazine». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 6-ին.
  57. Shilpa models for Lifestyle fashion week. Yahoo! Արխիվացված 9 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  58. Shilpa's next plans Արխիվացված 2007-09-02 Wayback Machine. indiaglitz.com.
  59. «Shilpa Shetty Fitness App| Yoga Body, Mind, Nutrition & Diet». www.theshilpashetty.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  60. «Download the best yoga app, available on both Google Play and IOS». theshilpashetty.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]