Շիլաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիլաչի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ

Շիլաչի կամ Շիլաչի մահլա, արհեստավորների թաղը հին Երևանում։ Եղել է քաղաքի ծայրամասերից մեկը, որը քաղաքի ընդարձակմանը զուգահեռ դարձավ ներկայիս քաղաքի կենտրոնական մասերից մեկը։ Գտնվում է ներկայիս Տիգրան Մեծ պողոտայի հյուսիսային մասում ու դրա շրջակայքում՝ նախկին Սև շուկայից հարավ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները՝ ի հակադրումն կապույտ ներկարարների, ում կոչում էին բոյախչի։ Բոյախչիները գործել են մենավարձողի թույլատվությամբ ու պարտական են եղել վճարել հարկ, մինչ շիլաչիները գործել են առանց թույլատվության ու հարկերից ազատ[1]։ Այն փոխարինել է գործարանների և գործարանային արդյունաբերության պակասը։ Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, սակայն շիլաչի ու բոյախչի վարպետները դեռ երկար ժամանակ շարունակում էին գործել՝ ապահովելով էժան գին ու ապահովելով ցածր եկամուտ ունեցող մարդկանց կարիքները։ 20-րդ դարում միայն նրանք չկարողացան մրցակցության դիմանալ և շարքից դուրս եկան։

Ալրաղաց Շիլաչի թաղամասում, 1946-1949

Շիլաչի ու բոյախչի ներկարարներն ունեցել են իրենց համքարությունը, որը գործել է հին դարերից մինչև 20-րդ դարի սկիզբ ու եղել է Երևանի 19 համքարություններից մեկը[2]։ Ըստ Իվան Շոպենի՝ 19-րդ դարի 30-ականներին Երևանում գործում էին 22 շիլաչի ու 4 բոյախչի։

Համքարություններն ունեցել են իրենց շուկայական շարքերը, բոյախչիներն ունեցել են իրենց բոյախանները՝ անհեստանոցները, որոնց համար անհրաժեշտ է եղել շատ ջուր՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդանի ափին, իսկ քաղաքի ծայրամասում գտնվել են շիլաչի վարպետները, որոնց թաղամասը հենց կոչվել է «Շիլաչի մահլա»[3]։ Բոյախչիները Շիլաչիում արհեստանոց ստանալու համար որոշակի հարկ պետք է վճարեին։

Ըստ Իվան Շոպենի՝ ներկարարների բոյախանները՝ արհեստանոցները ներկայացնում էին իրենցից խրճիթներ, որոնց ներսում կային երկու կավե մեծ կարաս ու երկու փայտ, որոնցով խառնում էին ներկը, երբ կարասի մեջ էին մտցնում բոլոր ներկելու համար բերված կտորեղենը ու այլ իրեր։ Այստեղից առաջացել է «Բոյախանի կարաս» արտահայտությունը՝ մի տարա, որի ամեն խառը իր հնարավոր է լցնել։ Մեկ անգամ կիրառած ներկը կարելի էր դեռ երկու-երեք անգամ կրկին կիրառել մինչ փոխելը[4]։

Կաշեգործությունը տարածված ոլորտ էր Պարսկաստանի կազմում Երևանի գտնվելու տարիներից ի վեր։ Ըստ Իվան Շոպենի՝ Երևանի ու Նախիջևանի խանությունները միասին արտադրում էին 20,000 խոշոր ու 70,000 մանր կաշի[5]։

Շիլաչիի բնակիչները զբաղվում էին կաշեգործությամբ, կավագործությամբ, պղնձագործությամբ, ներկարարությամբ և այլ արհեստներով։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր շարքը, իր տեղը և իր անվանումը քաղաքի գործարար մասում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան: Մուղնի հրատարակչություն. էջեր 76. ISBN 99941-33-01-2.
  2. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան: Մուղնի հրատարակչություն. էջեր 100. ISBN ISBN 99941-33-01-2. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  3. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան: Մուղնի հրատարակչություն. էջեր 100-101. ISBN ISBN 99941-33-01-2. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  4. Հակոբյան, Թադևոս. Երևանի պատմությունը (1800-1879). էջեր 46–47.
  5. Шопен, Иван. Исторический памятник Армянской области. էջ 793.