Շըն Ցոնգվըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շըն Ցոնգվըն
չինարեն՝ 沈从文
Ծնվել էդեկտեմբերի 28, 1902(1902-12-28)[1][2]
ԾննդավայրFenghuang County, Ցին կայսրություն
Վախճանվել էմայիսի 10, 1988(1988-05-10)[3][1][2] (85 տարեկան)
Վախճանի վայրՊեկին, Չինաստան[4]
Մասնագիտությունգրող
Լեզուչինարեն
Քաղաքացիություն Չինաստան[5],  Չինաստանի Հանրապետություն և  Ցին կայսրություն
ԿրթությունՊեկինի համալսարան
Գրական ուղղություններBeijing School?
ԱշխատավայրՊեկինի համալսարան
ԱմուսինZhang Zhaohe?
 Shen Congwen Վիքիպահեստում

Շըն Ցոնգվըն (չինարեն՝ 沈岳焕, դեկտեմբերի 28, 1902(1902-12-28)[1][2], Fenghuang County, Ցին կայսրություն - մայիսի 10, 1988(1988-05-10)[3][1][2], Պեկին, Չինաստան[4]), չինացի ժամանակակից գրող, արձակագիր, էսսեիստ և հնագիտության փորձագետ։ Նրա գրչանուններն են Սյոյունյուն, Մաոլին, Ծյաչըն, Շանկուանբի, Սյաոպինգ,Ծիոնգ Ճը Դըն և այլն[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա պապը` Շըն Հոնգֆուն, ազգությամբ Հան է, Լյու տատը` Միաո, մայրը` Հուան Սյույինը` Տուջիա[8], իսկ Շըն Ցոնգվընը հակկա է։ Նա պատկանում է Հան դինաստիային[8][9][10]։

1917 թվականին տարրական դպրոցն ավարտելուց հետո նա միացավ Չըն Ցյուճընի Սյանսիի ազգային պաշտպանության կոալիցիոն բանակին,իսկ ավելի ուշ ծառայեց որպես Չեն Քուչենի քարտուղար։Չըն գրքերի մեծ հավաքածու ուներ,և Շընը դրանից շատ է օգուտ քաղել[11]։1922 թվականին Չընի աջակցությամբ Շընը լքեց Սյանսին՝ Պեկինում սովորելու համար։1923 թվականին նա ընդունվել է Պեկինի համալսարան՝միաժամանակ աուդիտի և գրելու համար։

Իր ստեղծագործությունները սկսել է հրատարակել 1924 թվականին,ծանոթացել Յու Դաֆուի,Սյու Ճըմոյի,Լին Ծայպինի և այլոց հետ։

1925 թվականին հրատարակել է իր առաջին «Ֆու Շենգը» վեպը,իսկ 1926 թվականին հրատարակել է իր առաջին «Իածը» անթոլոգիան։

1928 թվականին Շըն Ցոնգվընը եկավ Շանհայ,միջոցներ հավաքեց Հու Յեպինի և Տին Լինի հետ և հիմնեց «Կարմիր սև»(hóng hēi) հրատարակչությունը Սապո Սաի փողոցի թիվ 204(այժմ՝ Տանշուեյի ճանապարհ)Շանհայի ֆրանսիական կոնցեսիոն տարածքում,որպեսզի հրատարակեն «Կարմիր սև» ամսագիրը։ Հետագայում սկսեց հրատարակվել «204-րդ մատենաշարը» (èrbǎi líng sì hào cóngshū)։ Միաժամանակ խմբագրել ու հրատարակել են «Մարդ» ամսագիրը «Ռընծիեն» հրատարակչության համար։ Երկու ամսագրերն էլ կարճ ժամանակ անց դադարեցեցին հրատարակվել։

Շըն Ցոնգվըն գրական աշխարհում հայտնի է 1920-ականներից և նույնքան հայտնի է,որքան բանաստեղծ Սյու Ճըմոն, էսսեիստ Ճոու Ծուորենը և էսսեիստ Լյու Սյունը:Շընը հայտնի է իր վիպաշարով։ Այնուհետև նա փոխեց մասնագիտությունը և դասավանդեց Չինաստանի Շանհայի հանրային դպրոցում 1928-1930 թվականներին:Նա նաև ծառայեց որպես գրական հավելվածների գլխավոր խմբագիր այնպիսի հաստատություններում,ինչպիսիք են «Տա Կոն պաո» (dàgōngbào) և «իշը պաո» (yìshì bào) Պեկինի համալսարանը և այլ դպրոցներ։ Ուսանողներից Վան Ցընցին նույնպես հետևեց Շըն Ցոնվընի ճանապարհին և դարձավ վիպասան։

1948 թվականին նա քննադատության ենթարկվեց Գուո Մորուոյի և մյուսների կողմից,1948 թվականի դեկտեմբերի 31-ին նա հայտարարեց իր գրիչը վայր դնելու մասին,դադարեցրեց իր գրական գործունեությունը և դիմեց պատմական մասունքների հետազոտությանը՝հիմնականում ուսումնասիրելով հին չինական տարազները[12]։ 1949 թվականից հետո Շըն Ցոնգվընը վեպեր չի գրել։ Նրա գիրքը լույս է տեսել ավելի քան երեսուն տարի հետո։

1950-1978 թվականներին եղել է Պեկինի Չինաստանի պատմության թանգարանի մշակութային մասունքների գիտաշխատող,իսկ 1978-1988 թվականներին՝ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող։ Չինաստանի պատմության թանգարանում աշխատելիս առնչվել է մշակութային հեղափոխությանը:Ռազմական վերահսկողության կոմիտեի զինվորական ներկայացուցիչը մատնացույց արեց նրա արվեստանոցի գրքերն ու նյութերը և ասաց.«Ես դրանք կախտահանեմ և կվառեմ»։

1979 թվականին Չորրորդ մշակութային կոնֆերանսում հիշատակվեց Շըն Ցոնգվընը,և դրան ի պատասխան նա ասաց.«Դրանք ժամանակավրեպ բաներ են, այլևս չնշեք․․․ Ես պարզապես չհեղեղված մշակութային մասունք եմ»[13]։1981 թվականի փետրվարի 1-ին Շըն Ցոնգվընին հրավիրեցին այցելելու Միացյալ Նահանգներ։

1988 թվականի մայիսի 10-ին Շըն Ցոնգվընը մահացավ 86 տարեկան հասակում սրտի կաթվածից տանը:Նրա վերջին խոսքերն էին.«Ես ոչինչ չունեմ ասելու այս աշխարհին»[14]։

Պատմություններ Շըն Ցոնգվընի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շըն Ցոնգվընն ուներ միայն տարրական դպրոցական կրթություն:Երբ Հարավարևմտյան ասոցիացիայի համալսարանը ցանկանում էր Շըն Ցոնգվընին պրոֆեսորի կոչում տալ, Լյու Վընտիենը չէր ցանկանում և միշտ արհամարհում էր նրանց,ովքեր զբաղվում էին նոր գրականության ստեղծմամբ։ Մի անգամ Հարավարևմտյան ասոցիացիայի համալսարանի ակադեմիական ժողովում նա հարցրեց. «Չըն Ինքըն իսկական պրոֆեսոր է, նա պետք է ստանա 400 յուան, ես՝ 40 յուան,Ճու Ծըցինը պետք է ստանա 4 յուան,բայց ես չեմ պատրասվում տալ Շըն Ցոնգվընին 4 ցենտ;Եթե Շըն Ցոնգվընը պրոֆեսոր է ապա ես ո՞վ եմ։ Չա ԼիանՃընը[15],ով Ցինհուա համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնից է,ասում էր.«Շըն Ցոնգվընի նման մարդիկ եկել էին դասավանդելու ՄԱԿ-ի համալսարանում, և նրանց խորհուրդ էին տալիս այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Յան Ճընշընը,որը չունի տեսողություն:Լիովին հաստատելով Շընի «հանգիստ» (jìng) ստեղծագործությունը՝նա մեկնաբանելիս ասաց.«1930-ականներին ոչ մի չինացի գրող չէր կարող նույն տարածքում գրել նման խորհրդանշական և զգացմունքային վեպ»։
  • Երբ նա դասավանդում էր Չինաստանի հանրակրթական դպրոցում, Շըն Ցոնգվընը սիրահարվեց իր աշակերտուհի Ճան Ճաոհըին,նրա անպատասխան սիրո պատճառով նա գրեց բազմաթիվ սիրային նամակներ,ինչը շատ զայրացրեց Ճան Ճաոհըին։ Ի վերջո, խնդրի մասին զեկուցվեց տնօրեն Հու Շըին,ով հանդես եկավ որպես լավ միջնորդ,վերջում ասվեց,որ Շըն Ցոնգվընի սիրային նամակը «շատ լավ էր գրված»,Ճան Ճաոհըին վերջապես համաձայնեց ամուսնանալ Շըն Ցոնգվընի հետ։ Շատ տարիներ անց,Շըն Ցոնգվընի մահվան կապակցությամբ Ճան Ճաոհըն,ով խնամքով դասավորել էր անթոլոգիան, հիշում էր՝ ասելով, որ իրենց կյանքում ավելի քիչ ժամանակ են անցկացրել միասին և նա ավելի շատ է սիրում իր գործերը,քան ռոմանտիկ կյանքը։
  • 1923 թվականի ձմռանը, երբ Շըն Ցոնգվընն առաջին անգամ ժամանեց Պեկին,նա աղքատ էր և չուներ գումար:Գրեթե ոչ մի թերթ չէր տպագրում նրա աշխատանքները:Նա փորձեց օգնության նամակ գրել Յու Տաֆուին,բայց չէր ակնկալում ստանալ նրա օգնությունը:Ավելի ուշ Շըն Ցոնգվընը ասաց որ «Հետագայում նա հանեց հինգ յուան,գնաց ինձ հետ ընթրելու և վերադարձրեց ինձ ստացած ողջ գումարը։Իսկ ավելի ուշ՝ 1924 թվականի սկզբին,Յու Տաֆուն հիշատակեց Շըն Ցոնգվընին իր «Բաց նամակ գրական երիտասարդությանը» հոդվածում ասելով՝ինչո՞ւ նա պետք է օգնի Շըն Ցոնգվընի նման գրական երիտասարդությանը։ Շատերը նամակով դիմեցին կամ եկան անձամբ ինձ։ Բայց քանի որ ես ուզում եմ վարձահատույց լինել երկու ընկերների կատարած բարությանը,որոնց երբեք չեմ հանդիպել, բայց և որոնք կարեկցում են ինձ,ես միշտ կփորձեմ օգնել նրանց[16]։
  • 1985 թվականին մի կին լրագրող Շըն Ցոնգվընին հարցրեց Մշակութային հեղափոխության ժամանակ կանանց լոգարանը մաքրելու նրա փորձի մասին։ Շըն Ցոնգվընը գրկեց նրա ուսերը և բարձր լաց եղավ՝ ապշեցնելով շրջապատող մարդկանց[13]։

Նոբելյան մրցանակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո,երբ Ցաո Սինծիենը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացավ,Շվեդիայի ակադեմիայի ակադեմիկոս և գրականության Նոբելյան մրցանակի ցմահ գրախոսական անդամ Մա Յուերանը «Մին Պաոի ամենամյա թողարկում»-ում ասաց, որ Շըն Ցոնգվընն ընտրվել է գրականության Նոբելյան մրցանակի վերջնական թեկնածուներից(1987);1988 թվականներին Մա Յուերան ասաց․«կարծում եմ, Շեն Կոնգվենը 1988 թվականին հաղթելու լավագույն հնարավորություն ունեցող թեկնածուն է»:1988-ին Մա Յուերանը Շվեդիայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան մշակութային գրասենյակին հարցրեց,թե արդյոք Շըն Ցոնգվընը դեռ ողջ է, և նա ստացավ այս պատասխանը. «Ես երբեք չեմ լսել այս մարդու մասին։Իրականում, Շըն Ցոնգվընը նոր էր մահացել՝ մի քանի ամիս առաջ:Մշակութային շրջանակներում խոսվում էր, որ 1988 թվականին Նոբելյան կոմիտեն որոշել էր,որ գրականության մրցանակի դափնեկիրը Շըն Ցոնգվընն էր,բայց քանի որ Նոբելյան մրցանակը շնորհվելու էր միայն կենդանի մարդկանց,թեև Մա Յուերանը բազմիցս համոզել էր նրան բացառություն անել և այն շնորհել Շըն Ցոնգվընին,Մա Յուերանն ամեն ինչ արեց,այդ ամեն ինչը անարդյունավետ էր,և վերջում լաց եղավ։Ուստի Շըն Ցոնգվընը բաց թողեց գրականության Նոբելյան մրցանակը:Պեր Վեստերբերգը, ով հետագայում զբաղեցրել էր գրականության Նոբելյան մրցանակի ժյուրիի նախագահի պաշտոնը,2012-ին հիշեց, որ նախքան Շվեդիայի ակադեմիային միանալը գիտեր,որ Շըն Ցոնգվընը «շատ, շատ մոտ էր հաղթելուն, բայց, ցավոք, նա մահացել էր»։

Նշանավոր մարդիկ Շըն Ցոնգվընի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդ սինոլոգ և Նոբելյան մրցանակի վերջնական վերանայման դատավոր Մա Յուերանը մեկնաբանել է և ասել.«Շըն Ցոնգվընն առաջինն է,ով կարող է մրցանակ շահել:Համաձայն չե՞ք ինձ հետ:Չնայած Շըն Ցոնգվընը դադարեց գրել 1950-ականներին,բայց 1949-ին գրելուց հրաժարվելուց հետո նա իրեն նվիրեց մշակութային մասունքների ուսումնասիրությանը:1949-1978 թվականներին աշխատել է որպես դասախոս Պատմության թանգարանում,իսկ 1978-1987 թվականներին նա գիտահետազոտական աշխատանք է կատարել գիտահետազոտական ինստիտուտում:Կարծում եմ, որ Շըն Ցոնգվընի կողմից գրված «Հետազոտություն անցյալ դինաստիաների չինական զգեստների մասին» (Zhōngguó lìdài fúshì yánjiū) վեպը շատ ոգեշնչող,ամենահիասքանչ վեպն է:Շըն Ցոնգվընը այնքան մեծամիտ չէր,ինչքան լինում են գրողները,որովհետև նա խեղճ գյուղացի էր և հասկանում է ցածր խավի մարդկանց:Նա հասկանում է պատմության մեջ մարդկանց տառապանքները,ուստի կարող էր գրել այնպիսի մեծ վեպեր, ինչպիսիք են « Սահմանամերձ քաղաքը»(biānchéng) և «Երկար գետը»(chánghé):Նույնիսկ երբ նա դադարել էր վեպեր գրելը,նա շատ լավ էր իրեն դրսևորում հագուստի ուսումնասիրության հարցում:Նրա «Չինական պատմությունը» «Կոստյումների ուսումնասիրությունը» շատ գեղեցիկ էին,և շատերի մեջ,ովքեր մասնագիտացած են տարազների հնագիտության մեջ,չկա որևէ մեկը,ով կարող է գրել նման հիանալի գիրք։ Չինաստանում ո՞վ կարող է շահել Նոբելյան գրականության ոլորտում,եթե ոչ Շըն Ցոնգվընը»։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մանդարին»
  • «Անձրևից հետո »
  • «Կախարդական սեր»
  • «Լոնճու»
  • «Հյուրանոց»
  • «Քարե նավակ»
  • «Վագրի ձագ»
  • «Սև պատմություն»
  • «Փոքր տեսարան լուսնի տակ»
  • «Ութ ձի»
  • «Ռուի հավաքածու»
  • «Ցոնգվընի վեպերի ընտրյալ գործեր»
  • «Կոնգվեն վեպերի ընտրյալ գործեր»
  • «Տնային տնտեսուհիների խումբ»
  • «Գարնանային լապտերների հավաքածու»
  • «Սև Ֆենիքսի հավաքածու»
  • «Սյաո Սյաո»
  • «Ալիսայի ճանապարհորդությունները Չինաստանում»
  • «սահմանամերձ քաղաք»
  • «Երկար գետը»

Էսսեների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցոնգվընի ինքնակենսագրություն»
  • «Հիշիր Տին Լինին»
  • «Սիանսինին նամակներ»
  • «Թափառող նամակներ»
  • «Սիանսի»
  • «Պահոց»
  • «Մոմի դատարկություն»
  • «Նայելով Յունանի ամպերին»

Ակադեմիական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հին չինական զգեստների հետազոտություն»
  • «Վիշապի և փյունիկի արվեստ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118925210 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2018.
  6. 孙树松; 林人 (1991). 中国现代编辑学辞典. 黑龙江人民出版社. ISBN 7-207-01850-9.
  7. 谷向阳; 王庆新 (1994). 中国当代文艺名人辞典. 北京: 学苑出版社. ISBN 7-5077-0852-7.
  8. 8,0 8,1 三位曾祖母之谜·真正的曾祖母,给了沈家苗族身份_中國雅虎(չաշխատող հղում)
  9. «中国人民政治协商会议第七届全国委员会委员名单_中國政府网». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  10. 第七届中国政协委员的名单上,沈从文被视为苗族,故沈从文虽然仅有少量苗族血统,但是却以苗族人的身份参与中国政治及各项事务,身份证上应为苗族。
  11. 王大卫 :《沈从文与“湘西王”陈渠珍》 《贵阳文史》2012年 第1期
  12. «大師沈從文佚函被發現 為"封筆"前重要文字記錄_中國網». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  13. 13,0 13,1 «沈从文"文革"时曾打扫女厕所 83岁提起时大哭». 史飞翔 (պարզեցված չինարեն). 凤凰网转中新网. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014-ին.
  14. «《沈从文临终遗言:我对这个世界没有什么好说的》» (պարզեցված չինարեն). 雅虎. Արխիվացված է օրիգինալից 2013年4月13日-ին. Վերցված է 2012年1月17日-ին.
  15. 岚枫 (2011年). «贰». 西南联大的爱情往事. 民国笔记系列 (Chinese (China)) (2011年7月第1版 ed.). 沈阳: 辽宁教育出版社. էջ 025. ISBN 978-7-5382-9175-9.
  16. «郁达夫沈从文的友谊» (պարզեցված չինարեն). 人民网. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շըն Ցոնգվըն» հոդվածին։