Շեֆ վան Ռյուն
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1904[1][2] կամ հունվարի 2, 1904 | ||
| Ծննդավայր | Հերթոխենբոշ, Նիդերլանդներ | ||
| Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 17, 1973 (69 տարեկան) | ||
| Մահվան վայր | Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Շեֆ Վան Ռյուն (հոլ.՝ Jozephus Johannes Antonius Franciscus van Run; հունվարի 12, 1904[1][2] կամ հունվարի 2, 1904, Հերթոխենբոշ, Նիդերլանդներ - դեկտեմբերի 17, 1973, Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), նիդերլանդացի ֆուտբոլիստ, խաղացել է աջ պաշտպանի դիրքում, աշխարհի առաջնության մասնակից (1934):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Ռյունն իր ողջ ֆուտբոլային կարիերան՝ 16 մրցաշրջան, անցկացրել է ՊՍՎ-ում։ Այս թիմի կազմում նա նվաճել է երկու չեմպիոնական տիտղոս 1929 և 1935 թվականներին և երկար տարիներ եղել է թիմի ավագը։ Ընդհանուր առմամբ, ՊՍՎ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 475 հանդիպում, մինչև 1942 թվականին 38 տարեկանում հեռացել է ֆուտբոլից[3]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդների հավաքականի կազմում մասնակցել է 1928 թվականի ֆուտբոլի օլիմպիական մրցաշարին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։
Վեց տարի անց մասնակցել է 1934 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ խաղացել է Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում, որն ավարտվել է հոլանդացիների պարտությամբ՝ 3:2 հաշվով։[4]։ Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում գոլերով աչքի չի ընկել[5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1973 թվականի դեկտեմբերի 17-ին Էյնդհովենում՝ 69 տարեկան հասակում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊՍՎ
- Նիդերլանդների չեմպիոն (2)․ 1928/29, 1934/35
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ «Sjef van Run (1904-1973)».
- ↑ Switzerland 3 - 2 Netherlands
- ↑ «Sjef van Run – International Appearances». The Rec.Sport.Soccer Statistics Foundation.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեֆ վան Ռյուն» հոդվածին։ |
| ||||||