Շաֆիղա Մամեդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շեֆիկե Մամեդովաից)
Շաֆիղա Մամեդովա
ադրբ.՝ Şəfiqə Məmmədova
Ծնվել էմարտի 30, 1945(1945-03-30)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Մեհդի Մամեդով
Երեխա(ներ)Ulvi Mehdi?
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան Պատվո շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

ԽՍՀՄ պետական մրցանակ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Հումայ մրցանակ

Շաֆիղա Հաշիմ ղիզի Մամեդովա (ադրբ.՝ Şəfiqə Haşım qızı Məmmədova, մարտի 30, 1945(1945-03-30)[1], Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասանուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1982), Ադրբեջանի Հանրապետության կինեմատոգրաֆիստների միության առաջին նախագահ (2012)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաֆիղա Մամեդովան ծնվել է 1945 թվականի մարտի 30-ին Դաղստանի Դերբենտ քաղաքում։ 1968 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական թատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի դերասանական ֆակուլտետը։ 1968 թվականին ընդունվել է Ադրբեջանի ազգային դրամատիկական թատրոնի թատերախումբ։

Շաֆիղա Մամեդովան կերտել է մի շարք դերեր։ Լավագույններից են՝ Գերտրուդա (Համլետ, Ուիլյամ Շեքսպիր), Սոնա (Ալեքսանդր Շիրվանզադե), Մաշա (Լև Տոլստոյ), Ջենշենգյուլի կինը (Չինգիզ Այթմատով), Սեվդա (Հուսեյն Ջավիդ), Թըրթըզ Սոնա (Ջալիլ Մամեդկուլիզադե), Լեդի Միլֆորդ (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր), Սյուզեն (Յուջին Օ'Նիլ), Գյուլջան (Իլյաս Էֆենդիև), Նիհալ (Բախտիար Վահաբզադե), Թեոդորա (Միրզե Իբրահիմ), Ելենա Նիկոլաևնա (Մաքսիմ Գորկի), Նաթաշա (Սամեդ Վուրղուն), Միլքանա (Ռաչո Ստոյանով), Գյուլտեքին (Ջաֆար Ջաբարլի), Իրինա (Նիկոլայ Փոկոդին), Բեյազ (Աքրամ Այլիսլի

1980 թվականին դերասանուհին դուրս է եկել թատրոնից և սկսել մանկավարժական գործունեություն՝ Ադրբեջանի Մշակույթի և արվեստի պետական համալսարանում։ Նա եղել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։

2012 թվականին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության կինեմատոգրաֆիստների միության առաջին նախագահ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1974)
  • Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվավոր հրամանագիր (1979)[3]
  • Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1982)[4]
  • «Պատվո» օրդեն (2013)
  • Ջաֆար Ջաբբարլիի մրցանակ (2018)[5];

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
  3. Գերագույն Խորհրդի պատվավոր հրամանագիր
  4. ժողովրդական արտիստ
  5. Ջաֆար Ջաբբարլիի մրցանակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաֆիղա Մամեդովա» հոդվածին։