Շեցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շեցին
լեհ.՝ Szczecin
Դրոշ Զինանշան
POL Szczecin flag.svg POL Szczecin COA.svg

Collage of Szczecin.png
Կոորդինատներ: 53°25′29″ հս․ լ. 14°33′19″ ավ. ե. / 53.42472° հս․. լ. 14.55528° ավ. ե. / 53.42472; 14.55528
Երկիր Լեհաստան Լեհաստան
Ներքին բաժանում Śródmieście, Szczecin
Մակերես 301±1 կմ²
ԲԾՄ 131±1 մետր
Բնակչություն 407 047±1 մարդ (հունիսի 30, 2015)
Հեռախոսային կոդ 91
Փոստային ինդեքսներ 70-001–71-899
Ավտոմոբիլային կոդ ZS, ZZ
Պաշտոնական կայք szczecin.pl
##Շեցին (Լեհաստան)
Red pog.png

Շչեճին (լեհ.՝ Szczecin), մինչև 1945 թվականը` Շտետին (գերմ.՝ Stettin), քաղաք Լեհաստանի հյուսիս-արևմուտքում, երկրի` մեծությամբ 7-րդ քաղաքը: Բնակչությունը 405.657 մարդ է (2016): Արևմտյան Պոմորսկոե վոևոդության մայրաքաղաքն է:

Հարևան Սվինոուսցե քաղաքի հետ երկրի խոշորագույն նավահանգիստն է Բալթիկ ծովում: Քաղաքը նաև արդյունաբերական, մասնավորապես` նավթաքիմիական և մեքենաշինական խոշոր կենտրոն է: Շեցինի հարևանությամբ է գտնվում Գոլենյուվ օդանավակայանը: Քաղաքի տարածքում է գտնվում Դոմբե լիճը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտասլավոնական պոմորյան ցեղախումբը ժամանակակից Շեցինի տեղում հայտնվել է 8-րդ դարում: 9-րդ դարում Օդերայի ափին կառուցվել են առաջին ամրությունները և Տրիգլավ աստծուն նվիրված սրբավայրը[1]: Ամրությունների ու լճի միջև 10-րդ դարում ձևավորվել է առևտրա-արհեստագործական բնակավայր: 10-րդ դարի երկրորդ կեսին լյուտիչների դեմ մղած պատերազմի արդյունքում լեհ իշխան Միեշկո I-ը գրավում է ներկայիս քաղաքի տարածքը, որը, սակայն, չի մտնում լեհական պետության կազմի մեջ: Պահպանելով անկախությունը` Շեցինը դառնում է Արևմտյան Պոմորիեի վարչական ու տնտեսական կենտրոնը:

Միայն 1124 թվականին լեհ իշխան Բոլեսլավ III-ը Շեցինը հպատակեցնում է իրեն` մկրտելով նրա ժողովրդին: 12-րդ դարի վերջին քաղաքը մտնում է Հռոմեական Սրբազան կայսրության կազմի մեջ: Բնակավայրը դառնում է Պոմերանիա-Շտետին հերցոգության կենտրոնը: Սկսվում է գերմանացումը. Շեցինը կոչվում է Շտետին[2]:

1243 թվականին Բարնիմ I իշխանը Շտետինին շնորհում է Մագդեբուրգյան իրավունք: 1278 թվականից քաղաքը մտնում է Հանզեյի միության մեջ: Շտետինը հերցոգության մայրաքաղաք է մնում մինչև 1648 թվականը, երբ Երեսնամյա պատերազմի արդյունքում այն անցնում է Շվեդիային:

1720 թվականին, Ստոկհոլմի պայմանագրի համաձայն, Շտետինը շվեդներից անցնում է Պրուսիային` նրա կազմի մեջ մնալով մինչև 20-րդ դարը: Քաղաքը դառնում է Բեռլինի հիմնական նավահանգիստը[3]:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին քաղաքում տեղակայվել է Գերմանիայի զինված ուժերի (Վերմախտ) 2-րդ կորպուսը:

1939 թվականի հոկտեմբերին Շտետինը դարձել է տարածքով 3-րդ քաղաքը Գերմանիայում. այն 160 կմ²-ով ավելի ընդարձակ էր ներկայիս տարածքից:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը խիստ տուժել է. վնասվել է շինությունների 2/3 մասը[4]: 1945 թվականի փետրվարին ճակատագծի մոտեցման արդյունքում սկսվել է բնակչության տարհանումը: 1945 թվականի ապրիլի 26-ին Շտետին են մտնում խորհրդային զորքերը. այդ ժամանակ արդեն գերմանական բնակչությունը կրճատվել էր մինչև 20.000 մարդ (մինչ պատերազմը քաղաքում ապրում էր 270.000 մարդ): Մայիսին էվակուացված բնակիչները վերադառնում են Շտետին: Մինչև հուլիս գերմանացի բնակչության թիվը հասնում է 100.000-ի[5]:

Քաղաքում հաստատվում են նաև նոր բնակիչներ` հիմնականում Լեհաստանի կենտրոնական ու արևելյան մասերից, որոնք ԽՍՀՄ-ին էին անցել պատերազմի արդյունքում: Հուլիսի 5-ին խորհրդային ռազմական վարչությունը քաղաքի կառավարումը հանձնում է լեհական կողմին: Տարածքի պատկանելության հարցը լուծվում է Պոտսդամի կոնֆերանսում:

Շեցինի նախագահը հայտարարեց, որ քաղաքացիների վերաբնակեցման պատճառով քաղաքում բնակություն հաստատելու իրավունք ունեն այն գերամանացիները, որոնք գրանցվել են մինչև 1945 թվականի հուլիսի 6-ը: Քաղաքի լեհ բնակչությունն այդ պահին 3.5 հազար մարդ էր: 1946 թվականի վերջերին Շեցինում ապրում էր մոտ 100.000 լեհ և 17.0000 գերմանացի[6]:

Շեցինը դառնում է համանուն վոևոդության կենտրոնը, իսկ 1999 թվականից` Արևմտյան Պոմորսկոե վոևոդության կենտրոնը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

[7]

Շեցինի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1
(34)
3
(37)
7
(45)
13
(55)
18
(64)
22
(72)
23
(73)
23
(73)
19
(66)
13
(55)
7
(45)
3
(37)
12.7
(54.7)
Միջին օրական °C (°F) −1
(30)
0
(32)
3
(37)
7
(45)
13
(55)
16
(61)
18
(64)
17
(63)
14
(57)
9
(48)
4
(39)
1
(34)
8
(46)
Միջին ցածր °C (°F) −4
(25)
−3
(27)
0
(32)
3
(37)
8
(46)
11
(52)
13
(55)
12
(54)
10
(50)
6
(43)
2
(36)
−2
(28)
5
(41)
Տեղումներ մմ (դյույմ) 36
(1.42)
27
(1.06)
32
(1.26)
38
(1.5)
52
(2.05)
57
(2.24)
61
(2.4)
55
(2.17)
44
(1.73)
38
(1.5)
46
(1.81)
41
(1.61)
527
(20.75)
աղբյուր: [2]

date=April 2016

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեցինը Լեհաստանի խոշորագույն նավահանգիստներից է: Քաղաքում զարգացած են մեքենաշինությունը, նավաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, ցելյուլոզի, թղթի արդյունաբերությունը: Համախառն ներքին արդյունքը կազմում է 4.839.904.421 եվրո, յուրաքանչյուր բնակչի հաշվով` 11.827 եվրո:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության զարգացման դինամիկան.

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ.

  • Շեցինի համալսարան
  • Արևմտյան Պոմորիեի տեխնոլոգիական համալսարան (2009 թվականի հունվարի 1-ից)
  • Պոմերանիայի բժշկական համալսարան (հիմնադրվել է 1948 թվականին, ժամանակակից կարգավիճակը ստացել է 2010 թվականին)
  • Ծովային ակադեմիա (հիմնադրվել է 1947 թվականին, ժամանակակից կարգավիճակը ստացել է 2004 թվականին)
  • Արվեստների ակադեմիա (2010)

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան կրոնական տարբեր ուղղությունների եկեղեցիներ, այդ թվում` կաթոլիկ մայր տաճար և ուղղափառ թեմի երկրորդ մայր տաճարը (առաջինը գտնվում է Վրոցլավում):

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինություններ քաղաքի պատմական կենտրոնում

Շեցինի պատմական կենտրոնի պլանավորման հիմքում ընկած է աստղանման հրապարակների համակարգը, որոնք իրար են միանում փողոցներով: Քաղաքում քիչ չեն պատմական ու ճարտարապետական հուշարձաններ:

Պահպանվել են 13-14-րդ դարերի ամրությունների մնացորդներ` 18-րդ դարի` բարոկկո ոճով կառուցված դարպասներով: Քաղաքի կենտրոնում գտնվում է սուրբ Պողոսի և Պետրոսի տաճարը, որ կառուցվել է 1124 թվականին միսիոներ Օտտո Բամբերգցու նախաձեռնությամբ: Տաճարը քրիստոնեական հնագույն կառույցն է Պոմորիեում (տաճարի գոթական հատվածը կառուցվել է 15-րդ դարում): 12-րդ դարում հիմնադրվել է Սուրբ Յակուբի մայր տաճարը, որ հետագայում վերակառուցվել է 16-17-րդ դարերում: Հենց այդ ժամանակ էլ հարավային պատերի կոնտրֆորսը զարդարվել է միջնադարյան վարպետ Հենրիկ Բրունսբերգի նրբաոճ զարդարանքներով: 1944 թվականի ռմբակոծությունների ժամանակ տաճարը գրեթե ամբողջությամբ ավերվել է` վերականգնվելով միայն 1970 թվականին: Եկեղեցում գործում է թանգարան:

Տաճարի հարևանությամբ գտնվող վիկարիոսի տունը կառուցվել է 15-րդ դարում: Օդրայի ափին է գտնվում 13-րդ դարում ֆրանցիսկյանների կողմից հիմնադրված Սուրբ Յակուբի եկեղեցին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն աննշան է տուժել, իսկ 1960-ական թվականների նորոգվել է: Պոմերանիայի իշխանների դղյակը, որ հիմնվել է 14-րդ դարում վերածննդի ոճով, 1944 թվականի ռմբակոծություններից հետո վերանորոգվել է: Ներկայումս այնտեղ գործում են թատրոն ու պատկերասրահ:

Հին քաղաքի շուկայի հրապարակում առանձնանում են 13-րդ դարի քաղաքապետարանի (ռատուշա) շենքը (այնտեղ գործում է Պատմության թանգարան) և Լոյտզև առևտրական ընտանիքի տունը, որ կառուցվել է 16-րդ դարում ուշ գոթիկայի ոճով: Քաղաքի կենտրոնում պահպանվել են բարոկկոյի, գոթիկայի և կլասիցիզմի ոճով պատմական այլ շինություններ ևս: 18-րդ դարի պալատում` բարոկկոյի ոճով կառուցված, գտնվում է Ազգային թանգարանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tadeusz Białecki Historia Szczecina. — Wrocław: Zakład Narodowy im. Ossolińskich, 1992. — С. 9,20-55.
  2. Werner Buchholz Pommern. — Siedler, 1999. — С. 43ff. — ISBN 3-88680-272-8
  3. «Штеттин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907. 
  4. «Щецин»։ Энциклопедия туризма Кирилла и Мефодия։ Վերցված է 2014-08-31 
  5. https://books.google.am/books?id=wFx4T9QvU94C&lpg=PA1&hl=ru&pg=PT188#v=onepage&q&f=false
  6. [1] // books.google.am
  7. «Szczecin» (լեհերեն)։ Վերցված է April 6, 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]