Շերտավոր հարթեցված խմոր
| Ենթակատեգորիա | • bread and pastry dough • pastry dough | |
|---|---|---|
| Պատրաստման մեթոդ | lamination | |
Շերտավոր հարթեցված խմոր, խոհարարական պատրաստուկ, որը կազմված է հերթափոխվող խմորի և կարագի շերտերից, որոնք սեղմված են իրար հետ[1][2]։
Պատրաստման գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստման ընթացքում կարագը խառնվում և տարածվում է խմորի մեջ, որից հետո իրականացվում են մի շարք բացումներ և ծալքեր։ Արդյունքում խմորը կարող է պարունակել ավելի քան ութսուն շերտ[3]։
Թխման գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Թխման ժամանակ խմորի մեջ առկա ջուրը սկսում է գոլորշիանալ, ինչի արդյունքում խմորը բարձրանում է, իսկ շերտերը բաժանվում են։ Միևնույն ժամանակ կարագի ճարպերը ներծծվում են խմորի շերտերի մեջ՝ ստեղծելով թեթև և խրթխրթան կառուցվածք[4]։
Շերտավոր խմորի ամենահայտնի օրինակներից է սֆոլիատան (pâte feuilletée)։ Շերտավոր խմորով պատրաստվող խմորեղեններն ընդգրկում են՝
Քրուասան Ֆրանսիայից
Դանիական խմորեղենը պատրաստվում է խմորիչով բարձրացվող խմորով, ավանդույթով գալիս է Ավստրիայից դեպի Դանիա
Փխրուն խմոր
Ջախնուն Եմենացի հրեաների խոհանոցի խմորեղեն
Քուին-Աման (Kouign-amann) քաղցր Բրետոնական տորթ՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքից
Կուբանե ավանդական Եմենացի հրեական հաց[5]
Մալավախ Եմենացի հրեաների թխված հաց
Պարաթա Հարավային Ասիային բնորոշ թխված հաց
Մսամեն (M’semen) Հյուսիսային Աֆրիկայի ավանդական թխված հաց
Սֆոլիատա (Puff pastry)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Magda (2013-01-24). «Γαλλική σφολιάτα - Pâte feuilletée». My Little Expat Kitchen (in Greek). Վերցված է 2018-08-15-ին.
- ↑ «Palmiers μήλου» (հունարեն). 2017-01-17. Վերցված է 2018-08-15-ին.
- ↑ King, Andy; King, Jackie. «Laminated Dough: A Guest Post from Bakery Owner Andy King». King Arthur Flour. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Alton Brown (March 21, 2011). «A Bird In The Pie Is Worth Two In The Bush». Good Eats. Season 14. Սերիա 1416. 12 minutes in. Food Network.
- ↑ Rao, Tejal (2017 թ․ հունիսի 22). «Before Croissants, There Was Kubaneh, a Jewish Yemeni Delight». New York Times Magazine. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.