Շերոն Օսբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերոն Օսբորն
Sharon Osbourne 2, 2012.jpg
Ծնվել է հոկտեմբերի 9, 1952(1952-10-09)[1][2] (66 տարեկան)
Ծննդավայր Բրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դերասանուհի, գրող, երաժիշտ, ինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի և գործ տվող արվեստի ասպարեզում
Ամուսին Օզզի Օսբորն
Ծնողներ հայր՝ Don Arden
Երեխաներ Kelly Osbourne, Ջեք Օսբորն և Aimee Osbourne
Կայք sharonosbourne.com
Sharon Osbourne Վիքիպահեստում

Շերոն Ռեյչել Օսբորն (անգլ.՝ Sharon Rachel Osbourne, աղջկական ազգանունը՝ Շերոն Ռեյչել Արդեն (անգլ.՝ Sharon Rachel Arden), ի ծնե՝ Լեվի (անգլ.՝ Levy), հոկտեմբերի 9, 1952(1952-10-09)[1][2], Բրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, գրող, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր: Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի կինը:

Հայտնիություն ձեռք է բերել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր Օզզի Օսբորնի տնային կյանքի և նրա ընտանիքի մասին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերոն Օսբորնը (ի ծնե Լեվի) ծնվել է Բրիկսթոնում, Դևոն[3] երաժշտական պրոդյուսեր Դոն Արդենի (իսկական անունը՝ Հարրի Լեվի, 1926—2007)՝ հրեական ծագումով[4][5][6], և նրա կնոջ՝ իռլանդացի կաթոլիկ Հոուպ Շոուի՝ նախկին բալետի պարուհու ընտանիքում[7]: Նրա հայրական կողմի տատիկը և պապիկը՝ Լազարուս Լեվին և Սառա Բլեքը արտագաղթել են Մեծ Բրիտանիա Ռուսաստանից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:[8][9]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսբորնների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերոնը հայտնի է դարձել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր ընտանիքի կյանքի և նրանց տան մասին: Շոուի ցուցադրումը սկսվել է 2002 թվականի մարտին: Շոուի վերջին էպիզոդը ցուցադրվել է ԱՄՆ-ում 2005 թվականի մարտի 21-ին: Շոուն ունեցել է բարձր վարկանիշ ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում[10]:

Շերոն Օսբորնի շոուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Շերոնը ստեղծել է սեփական «Շերոն Օսբորնի շոուն» հաղորդումը, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներով, ինչպես նաև բրիտանական «Sky One» հեռուստաալիքով: Միայն թե շոուի վարկանիշը բարձր չի եղել[11], և Օսբորնը քննադատության է արժանացել, քանի որ չի կարողացել կատարել հիմնական հանձնարարությունները, որոնք պետք էին շոուին: Շոուն փակվել է 2004 թվականի սկզբին մեկ սեզոնի ցուցադրումից հետո:[12]

Ինքնակենսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Օսբորնը հրապարակել է ինքնակենսագրական գիրք, որի համահեղինակն է դարձել Պենելոպա Դենինգը: Գիրքը կոչվել է «Էքստրիմ, կամ Իմ ինքնակենսագրությունը», և նրանում պատմվում էր նրա մանկության դժվարությունների, թռիչքների և անկումների, անձնական կյանքի մասին: Գիրքը դարձել է համաշխարհային բեստսելեր, և 15 շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 621 000 օրինակ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերոնը իր ապագա ամուսնուն Օզզիին հանդիպել է 18 տարեկանում, ով աշխատում էր նրա հոր Դոն Արդենի մոտ, ով այդ ժամանակ եղել է «Black Sabbath» խմբի մենեջերը: Երբ Օզզին 1979 թվականին հեռացվել է խմբից, Շերոնը սկսել է հանդիպել նրա հետ և նրա երաժշտական կարիերան վերցրել է իր ձեռքերում[13]: Երեք տարի անց՝ 1982 թվականի հուլիսի 4-ին Օզզին և Շերոնը ամուսնացել են Մաուիում, Հավայի:

Զույգը ունի երեք երեխա՝ Էմի (ծնվել է՝ 1983), Քելլի (ծնվել է՝ 1984) և Ջեքը (ծնվել է՝ 1985):

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Շերոնը կատարել է ստամոքսի շրջանցման վիրահատություն, որի արդյունքում նա 104 կիլոգրամից նիհարել է մինչև 47 կիլոգրամ: [14]

2002 թվականի հուլիսին Օսբորնի մոտ ախտորոշել են հաստ աղիքի քաղցկեղ[15]: Ավելի ուշ նա խոստովանել է, որ ուռուցքը տարածվել է նրա ավշահանգույցի վրա և մեծ վնաս է իրենից ներկայացնում, ինչպես նախապես ենթադրվում էր:[16] Միայն թե նա պնդել է, որպեսզի «Օսբորնների ընտանիքը» շոուի նկարահանումները շարունակվեն: Նրան հաջողվեց հաղթահարել քաղցկեղը, չնայած նրան, որ նրա ապրելու հավանականությունը եղել է 40%:

Շուտով Օզզի Օսբորնը խոստովանել է, որ Շերոնի առողջության պատճառով նրանց որդին՝ Ջեքը փորձել է ինքնասպան լինել:[17]

2012 թվականի նոյեմբերին Շերոն Օսբորնը կատարել է կրծքի հեռացման վիրահատություն (բժիշկները հեռացրել են երկու կրծքերը)՝ քաղցկեղով տառապելու մեծ վտանգի պատճառով[18]:

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

[19]

Թվական Մրցանակաբաշխություն Անվանակարգ Հեռուստաշոու/ծրագիր Արդյունք
2002 Էմմի Հաջողված ոչ գեղարվեստական ռեալիթի ծրագիր Օսբորնների ընտանիքը Հաղթանակ
2003 Էմմի Հաջողված ոչ գեղարվեստական ալտե ծրագիր Օսբորնների ընտանիքը Առաջադրված
2005 National Television Awards Առավել տարածված TV-փորձագետ Х ֆակտոր Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #14163751X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 «Sharon Osbourne»։ The Biography Channel։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-08-18 
  4. «Sharon Osbourne Bans Brother From Father's Grave»։ jewishbreakingnews.blogspot.com։ Արխիվացված օրիգինալից-ից 11 May 2008-ին։ Վերցված է 15 October 2007 
  5. «Don Arden»։ The Guardian։ 2007-07-25։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-08-18 
  6. Sharon Osbourne slams 'weak' brother David
  7. Brockes Emma (9 декабря 2006)։ , 1966412, 00.html «Out of the darkness»։ The Guardian (London)։ Վերցված է 13 August 2007 
  8. Sharon Osbourne «Sharon Osbourne Extreme: My Autobiography»: «My father's family were Russian Jews who had arrived in Manchester around the time of the First World War».
  9. Некролог Дона Ардена в Daily Mail
  10. «Ozzy returns for second series»։ BBC News։ 29 мая 2002։ Վերցված է 16 August 2007 
  11. «'Sharon Osbourne Show' Faces the Ax»։ people.com։ Արխիվացված 26334, 627474, 00.html օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 17 June 2007 
  12. «British humour ended Osbourne's show»։ digitalspy.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 13 August 2007 
  13. Д. Бочаров. Волшебник из страны Oz // Культура : Газета. —М., 2013. — № 43. — С. 10.
  14. , 20060887, 00.html Goodbye to the Band
  15. «Sharon Osbourne has cancer surgery»։ BBC News։ 3 июля 2002։ Վերցված է 20 February 2007 
  16. «New cancer fear for Osbourne»։ BBC News։ 19 июля 2002։ Վերցված է 20 February 2007 
  17. «Sharon Osbourne 'left Ozzy'»։ BBC News։ 11 сентября 2003։ Վերցված է 15 August 2007 
  18. Шэрон Осборн перенесла операцию
  19. «Awards for Sharon Osbourne»։ IMDb.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-08-18 

Արտաքին հղումներ =[խմբագրել | խմբագրել կոդը]