Շերշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շերշեն (պարբերական)ից)
Շերշեն
Տեսակթերթ
Լեզուուկրաիներեն
Հիմնադրվել էմարտ 1908
Լուծարվել էհունիս 1911

Շերշեն (ուկրաիներեն՝ Шершень), ուկրաինական հումորային և երգիծական ամսագիր և թերթ։ «Շերշեն» առաջին ամսագիրը լույս է տեսել 1906 թվականին, Կիևում, երկրորդը` 1908-1911 թվականներին, ԱՄՆ-ում` Նյու-Յորքում, ապա` Սկրենտոնում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորային, երգիծական պատկերազարդ «Շերշեն» շաբաթաթերթը հրատարակվել է Կիևում, 1906 թվականի հունվարի 6-ից հուլիսի 14-ը։ Հրատարակիչը և խմբագիրը եղել է Վլադիմիր Լոզինսկին։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 26 համար[1]։

Կարճ ժամանակի ընթացքում «Շերշենը» մեծ հետք է թողել ուկրաինական քաղաքական սատիրայի և ամսագրային գրաֆիկայի արվեստի զարգացման գործում։

Գրական հայտնի աշխատակիցներից են եղել, Ագաթանգեղոս Կրիմսկին, Իվան Լիպան, Օսիպ Մակովեյը, Իվան Նեչույ Լևիցկին, Լյուդմիլա Ստարիցկայա Չերնախովսկայան, Վասիլի Ստեֆանիկը, Ս. Տիմչենկոն, Գտան Խոտկևիչը և այլն։

Պատկերազարդման և քաղաքական ծաղրանկարների հեղինակները եղել են Իվան Բուրյաչոկը, Ֆոտիյ Կրասիցկին, Վիկտոր Մասլյանիկովը, Պավել Նաումովը, Վլադիմիր Ռեզնիչենկոն[2], Աֆանասի Սլաստիոնը, Սերգեյ Սվիտոսլավսկին և այլն։

«Շերշենն» ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շերշենն» ԱՄՆ-ում ի սկզբանե թողարկվել է որպես հումորային և երգիծական պարբերական։ Հրատարակվել է Վասիլի Գրիշկոյի կողմից, 1908 թվականի մարտից մինչև 1911 թվականի հունիսը։ Ի սկզբանե թողարկվել է Նյու Յորքում, իսկ 1908 թվականի նոյեմբերից` Սկրենտոնում։ 1910 թվականի հոկտեմբերին «Շերշեն»-ը վերափոխվել է գրական-գիտական հայտնի ամսագրի և Եվգենի Գվոզդիկի խմբագրությամբ դարձել է Ուկրաինական աշխատավորական միության օրգանը։  1911 թվականի հունիսին «Շերշեն»-ի փոխարեն Ուկրաինայի աշխատավորական միությունն սկսել է հրատարակել «Ժողովրդի կամք» շաբաթաթերթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]