Շերի Քերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերի Քերրի
Ծնվել էնոյեմբերի 30, 1959(1959-11-30)[1] (64 տարեկան)
Էնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփանկ-ռոք
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, փայտի փորագրող, երաժիշտ, երգերի հեղինակ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս
ԿրթությունSt. Cyril of Jerusalem Church and School?
ԱնդամակցությունThe Runaways? և Cherie & Marie Currie?
ԱմուսինRobert Hays?
Կայքcheriecurrie.com
 Cherie Currie Վիքիպահեստում

Շերի Էնն Քերրի (անգլ.՝ Cherie Ann Currie, նոյեմբերի 30, 1959(1959-11-30)[1], Էնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ 70-ականների կեսերին նա եղել է The Runaways աղջիկների հարդ ռոք խմբի վոկալիստը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերի Քերրին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Էնսինո քաղաքում՝ Դոն Քերիի և դերասանուհի Մերի Հարմոնի ընտանիքում[2], ունեցել է երկու քույր՝ դերասանուհի Սոնդրան և երկվորյակ քույրը՝ Մարին[3]։

Շերիի առաջին կուռքը Դևիդ Բոուին էր, լինելով նրա համերգին՝ նա կտրել և ներկել է մազերը Դևիդի նման։ English Disco ակումբում նա ծանոթացել է Կիմ Ֆոուլիի և Ջոան Ջետի հետ, նրանք Շերիին հրավիրել են իրենց նոր խմբի լսումներին և նրա ելույթի (սեփական երգով) տպավորության տակ անմիջապես տեղում գրել են «Cherry Bomb» երգը, որը որոշ ժամանակ անց դարձել է պատանիների հիմնը։ Այսպիսով, Շերին տասնվեց տարին դեռ չլրացած՝ դարձել է The Runaways-ի անդամ[3]։ «Bomp!» ամսագիրը նրան նկարագրել է որպես «Իգի Փոփի և Բրիժիտ Բարդոյի կորած դուստր»։ Ներքնազգեստով 16-ամյա աղջկա ելույթներին գալիս էր տղամարդկանց բազմություն։ Խոսակցություններ կային, որ նա ապօրինի թմրանյութեր է օգտագործել, և դրա պատճառով խումբը կազմալուծվել է։

Runaways-ի հետ երեք ալբոմներից հետո (The Runaways, Queens of Noise, Live in Japan) Քերրին սկսել է ձայնագրել անհատական ալբոմներ (Beauty's Only Skin, Deepand Messin՝ քրոջ՝ Մարիի հետ)։

Այնուհետև նա աշխատել է որպես դերասանուհի։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Աղվեսները», «Մակաբույծ», «Ալիքի երկարությունը», «Մթնշաղի գոտին», «Հարուստ աղջիկը» և այլն։

1990-ականներին Քերրին ամուսնացել է դերասան Ռոբերտ Հեյսի հետ, և նրանք ունեցել են մեկ որդի` Ջեյք Հեյզը։ Ներկայումս նրանք ամուսնալուծված են[4]։

Քերրին իր պատանեկության տարիների մասին գրել է հուշեր՝ «Neon Angel: Հիշողություններ Runaways-ի մասին»։ Սյուժեն պատմում է նրա ոչ բարեկեցիկ ընտանիքի, թմրանյութերի և ալկոհոլի դեմ պայքարի, սեռական անարգանքի և Runaways-ում ունեցած օրերի մասին։

2010 թվականին լույս է տեսել «Runaways» ֆիլմը՝ երաժշտական կենսագրական դրամա, որը կենտրոնացած էր Քերրիի և Ջետի հարաբերությունների վրա։ Ֆիլմում Քերրիի դերը խաղացել է Դակոտա Ֆենինգը։

2011 թվականին Քերրին հայտարարել է նոր ալբոմի մասին (առաջինը՝ սկսած 1980 թվականից), որի պրոդյուսերը եղել է Մեթ Սորումը՝ Guns N' Roses-ի թմբկահարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Neon Angel – Interview with The Runaways’ Cherie Currie - Features
  3. 3,0 3,1 «Cherie Currie». Официальный сайт The Runaways. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  4. «Cherie Currie rocks with biopic». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերի Քերրի» հոդվածին։