Jump to content

Շերիֆ Մարդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերիֆ Մարդին
թուրքերեն՝ Şerif Mardin
Ծնվել է1927[1][2]
Ստամբուլ, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 6, 2017(2017-09-06)[3]
Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանKilyos Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունսոցիոլոգ
Հաստատություն(ներ)Բոսֆորի համալսարան և Անկարայի համալսարան
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[4] և անգլերեն
ՀայրՇեմսեթթին Մարդին

Շերիֆ Մարդին (թուրքերեն՝ Şerif Mardin, 1927[1][2], Ստամբուլ, Թուրքիա - սեպտեմբերի 6, 2017(2017-09-06)[3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք սոցիոլոգ, քաղաքագետ։ 2008 թվականին ճանաչվել է «թուրքական սոցիոլոգիայի դուայեն»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիֆ Մարդինը ծնվել է 1927 թվականին Ստամբուլում[5]։ Նրա հայրը եղել է թուրք դիվանագետ Շեմսեթթին Մարդինը[6]։

Դպրոցական կրթությունը Մարդինը ստացել է ԱՄՆ-ում՝ ավարտելով այն 1944 թվականին[7]։ 1948 թվականին ստացել է քաղաքական մշակույթի բակալավրի կոչում Սթենֆորդի համալսարանում։ 1950 թվականին Շերիֆ Մարդինը ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում Ջոն Հոփքինսի համալսարանում[8]։ 1958 թվականին Սթենֆորդում ստացել է քաղաքական փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում։ 1962 թվականին Մարդինի ատենախոսությունը տպագրվել է «Princeton University Press»-ի կողմից[9]։

Մարդինի գիտական կարիերան սկսվել է 1954 թվականին, երբ նա աշխատանքի անցավ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, որտեղ աշխատել է մինչև 1956 թվականը։ 1958- 1961 թվականներին աշխատել է Փրինսթոնի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում[8]։ Մեկ տարի (1960-1961) Մարդինն աշխատել է Հարվարդի համալսարանի Մերձավոր Արևելքի ինստիտուտում։ 1961 թվականին Շերիֆ Մարդինը վերադարձել է Թուրքիա և շարունակել աշխատել Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ 1964 թվականին ստացել է ասոցացված պրոֆեսորի, իսկ 1969 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։ Մարդինը Անկարայի համալսարանում աշխատել է մինչև 1973 թվականը։ 1973- 1991 թվականներին աշխատել է Բոսֆորի համալսարանի քաղաքագիտության ամբիոնում։ 1999 թվականից դասավանդել է Սաբանջը համալսարանի արվեստի և սոցիալական գիտությունների ֆակուլտետում[8]։

Բացի դա, Մարդինը հրավիրված դասախոս է եղել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, Բերկլիի կալիֆոռնյան համալսարանում, Կոլումբիայի համալսարանում և Սիրակուզայի համալսարանում[9]։

Մի շարք գրքերի հեղինակ է։

  • Religion and Social Change in Modern Turkey: The Case of Bediuzzaman Said Nursi, Albany, NY: State University of New York Press, 1989[10]
  • The Genesis of Young Ottoman Thought: A Study in the Modernization of Turkish Political Ideas, Syracuse, NY: Syracuse University Press, July 2000
  • Laicism in Turkey, İstanbul: Konrad Adenauer Foundation Press, March 2003
  • Center and periphery in the Ottoman Empire, New York: Syracuse University Press 2005
  • The nature of nation in the late Ottoman Empire, Leiden: ISIM 2005
  • Religion, society, and modernity in Turkey, Syracuse, NY: Syracuse University Press, July 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «Şerif Mardin». Biographical Encyclopedia of the Modern Middle East and North Africa. 2008 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. – via Highbeam (subscription required)
  6. «Beirut Embassy». Turkish Foreign Ministry. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Şerif Mardin». Iyibilgi (Turkish). 2007 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 «Şerif Mardin». Sabancı University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  9. 9,0 9,1 «CV-Şerif Mardin». Syracuse University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  10. Mardin, Şerif (1989). Religion and social change in modern Turkey: The case of Bediüzzaman Said Nursi. Albany: State University of New York Press. ISBN 0887069975.