Շերիֆ (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլդովա Շերիֆ
Ամբողջական անուն Fotbal Club Sheriff Tiraspol
Մականուն(ներ) Դեղնասևեր[1], Կրետներ[2]
Հիմնադրում 1997
Երկիր  Մոլդովա
Մարզադաշտ «Շերիֆ» ՍԿ
Տարողունակություն 13 300[3]
Նախագահ Մոլդովա Վիկտոր Գուշան
Մարզիչ Մոլդովա Վյաչիսլավ Ռուսնակ (պ.կ.)
Ավագ Սլովենիա Միրալ Սամարջիչ
Վարկանիշ 107-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում[4]
128-րդ տեղը IFFHS-ի վարկանիշային աղյուսակում[5]

2013 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ

Կայք
Լիգա Ազգային Դիվիզիոն
2022/23 Ներկայիս չեմպիոն չեմպիոն
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
2019

«Շերիֆ» ֆուտբոլային ակումբ (մոլդ.՝ Fotbal Club Sheriff Tiraspol), մոլդովական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Տիրասպոլ քաղաքից։ Հիմնադրվել է 1997 թվականի ապրիլի 4-ին[1], մասնակցում է Ազգային դիվիզիոնին, տնային հանդիպումներն անցկացնում է 2002 թվականին բացված «Շերիֆ» մարզահամալիրում[3]։ Համալիրի գլխավոր արենան Մոլդովայի խոշորագույն ֆուտբոլային մարզադաշտն է[6] և տեղավորում է 12 746 հանդիսատես։

«Շերիֆը» ամենատիտղոսակիր ակումբն է մոլդովական ֆուտբոլի պատմության մեջ[7][8][9][10]։ Մոլդովայի 18-ակի չեմպիոն է, Մոլդովայի 10-ակի գավաթակիր, Մոլդովայի յոթակի սուպերգավաթակիր, Համագործակցության չեմպիոնների կրկնակի գավաթակիր։ «Շերիֆն» առաջին մոլդովական ակումբն է, որն անցել է Եվրոպայի լիգայի խմբային փուլ[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2000։ Հիմնադրում և առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շերիֆի»  առաջին մարզիչ Ահմեդ Ալեսկերովը[12]
Տիրասպոլի քաղաքային մարզադաշտ
«Շերիֆ» սպորտային համալիրի կառուցում

Ակումբի պատմությունը սկիզբ է առնում 1996 թվականին, երբ մի խումբ էնտուզիաստներ, չնայած Տիրասպոլի հայտնի «Թիլիգուլ» ակումբի առկայությանը, որոշել են քաղաքում ստեղծել ևս մեկ ֆուտբոլային թիմ՝ Մոլդովայի առաջնությանը մասնակցելու համար։ Այդպես թիվ 4 մարզադպրոցի սաներից կազմակերպվել է «Տիրաս» թիմը[13]․ այդ կոլեկտիվը ղեկավարել են Վլադիմիր Զեմլյանան և Վիկտոր Սենիկը[14]։ 1996 թվականի ամռանը «Տիրասը» նշել է նորամուտը Մոլդովայի ֆուտբոլի առաջնության «Բ» դիվիզիոնում[1], երկրորդ փուլի սկսվելուց առաջ ակումբի գլխավոր հովանավորն է դարձել «Շերիֆ» հոլդինգը, որը Մերձդնեստրում մեծությամբ առաջին ընկերությունն է։ Ապրիլի 4-ին «Տիրաս» թիմի մարզաբազայում հիմնադրվել է «Շերիֆ» ֆուտբոլային ակումբը, որը գլխավորել է ընկերության նախագահ Վիկտոր Գուշանը։ Մրցաշրջանի ավարտից հետո Տիրասպոլի ակումբը «Բ» դիվիզիոնի «Հարավ» խմբում (մոլդ.՝ Sud) գրավել է առաջին տեղը[15], այդպիսով թիմը իրավունք է ստացել հանդես գալ «Ա» դիվիզիոնում։ Գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցրել է Ահմեդ Ալեսկերովը[1][16], որն աշխատել էր խորհրդային ֆուտբոլի բարձրագույն լիգայի ակումբների հետ։ Թիմի առջև խնդիր էր դրված՝ դուրս գալ Մոլդովայի առաջնության ազգային դիվիզիոն[1]։ Արդյունքում «Շերիֆը» առաջ է անցել դիվիզիոնի մյուս թիմերից և գրավել առաջին տեղը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցել երկրի բարձրագույն ֆուտբոլային լիգային։ Ազգային դիվիզիոնում նորամուտը նշել է 1998 թվականի հուլիսի 11-ին[1] Տիրասպոլի Քաղաքային մարզադաշտում։ «Դեղնասևերը» 2:1 հաշվով հաղթել են Քիշնևի «Մոլդովա-Գազ» թիմին։ Առաջնությունում «Շերիֆի» առաջին գոլը խփել է նիգերիացի Էդվարդ Անյամկեն[13]։ Նույն թվականին թիմի մարզչական շտաբը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականի և Մինսկի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Բորովսկին[17], ում գլխավորությամբ Շերիֆը նվաճել է իր առաջին տիտղոսը՝ 1999 թվականի մայիսի 27-ին Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթելով «Կոնստրուկտորուլին»[18]․ 1:1 հաշվի ժամանակ «ոսկե գոլը» խփվել է 109-րդ րոպեին[2]։ Ազգային առաջնությունում թիմը գրավել է չորրորդ տեղը՝ տանելով 9 հաղթանակ և 10 հանդիպում ավարտելով ոչ-ոքի[19]։ Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել «Շերիֆի» խաղացող Սերգեյ Ռոգաչյովը․ մոլդովացի հարձակվողը խփել է 21 գոլ[20]։ Երկրի գավաթի նվաճումը «Շերիֆին» հնարավորություն է տվել նորամուտը նշել եվրոպական ասպարեզում։ ՈՒԵՖԱ-ի գավաթի 1999/00 խաղարկության շրջանակներում «Շերիֆի» մրցակիցը եղել է Չեխիայի Օլոմոուց քաղաքի «Սիգմա» ակումբը։ 1999 թվականի օգոստոսի 12-ին Տիրասպոլում թիմերը ոչ ոքի են խաղացել 1:1 հաշվով, Դավիդ Մուջիրին աչքի է ընկել 10-րդ րոպեին՝ դառնալով միջազգային պաշտոնական խաղերում «Շերիֆ» ակումբի առաջին գոլի հեղինակը, 10 րոպե անց Սերգեյ Պերխունի պաշտպանած դարպասը գրավել է Ռադոսլավ Կովաչը[21]։ Պատասխան հանդիպումը Չեխիայում նույնպես հաղթանակ չի բերել մրցակիցներից ոչ մեկին (0:0), սակայն մրցակցի խաղադաշտում խփած գնդակի հաշվին հաջորդ փուլ է անցել «Սիգման»[13]։

1999/00 մրցաշրջանում փոխվել է թիմի մարզիչը, Սերգեյ Բորովսկու հեռանալուց հետո թիմը գլխավորել է Իվան Դանիլյանցը։ Առաջնության առաջին փուլի ավարտից հետո «Շերիֆը» զբաղեցնում էր առաջին տեղը, թիմն առաջատարն էր գրեթե նաև ամբողջ երկրորդ փուլում՝ հաղթելով հիմնական մրցակցին՝ Քիշնևի «Զիմբրուին» 3:2 հաշվով, սակայն մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Շերիֆը» անակնկալ պարտություն է կրել Բելցիի «Օլիմպիայից», արդյունքում ընդամենը մեկ միավորով զիջել է «Զիմբրուին» և դարձել առաջնության արծաթե մեդալակիր․ 36 հանդիպումներից «Շերիֆը» հաղթանակ է տարել 25 խաղերում[22]։ Սերգեյ Ռոգաչովը երկրորդ տարին անընդմեջ դարձել է լիգայի լավագույն սնայպեր․ Տիրասպոլի ակումբի հարձակվողը կարողացել է աչքի ընկնել 20 անգամ[20]։ Մոլդովայի գավաթի խաղարկությունում «Շերիֆը» քառորդ եզրափակչում չի կարողացել հաղթել «Մոլդովա-Գազ» թիմին․ առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, Տիրասպոլում պատասխան հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, և հակառակորդի դաշտում կիսաեզրափակչի խաղում խփած գոլի շնորհիվ առաջ է անցել «Մոլդովա-Գազ»[18]։ 2000 թվականի օգոստոսի 1-ին Մերձդնեստրի մայրաքաղաքի արևմուտքում սկսվել է «Շերիֆ» սպորտային համալիրի շինարարությունը, որը ընկերության ղեկավարության պլաններով պետք է հիմք հանդիսանար տարածաշրջանում պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման համար[23]։ ՈՒԵՖԱ-ի 2000/01 գավաթի խաղարկության շրջանակներում «Շերիֆը» հանդիպել է Լյուբլյանայի «Օլիմպիայի» հետ․ Տիրասպոլում հանդիպումը կայացել է օգոստոսի 10-ին և անցել առանց գոլերի, օգոստոսի 24-ին թիմերը պատասխան հանդիպում են ունեցել «Բեժիգրադ» մարզադաշտում, խաղն ավարտվել է սլովենական ակումբի հաղթանակով 3:0 հաշվով[24]։ 2000 թվականին թիմը լքել են նիգերիացի պաշտպան Այզեկ Օկորոնկվոն, որը պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ[25] և ուկրաինացի դարպասապահ Սերգեյ Պերխունը, որը տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ, որտեղ 2001 թվականին խաղի ժամանակ մահացու վնասվածք է ստացել[26]։

2001-2010։ Հաղթանակների տասնամյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունվարին «Շերիֆը» պայմանագրեր է կնքել մի շարք ուկրաինացի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Լիպեցկի «Մետալուրգում» խաղացած Իգոր Խարկովշչենկոն, Օդեսայի «Չեռնոմորեցի» Յուրի Բուկելը և Ղազախստանի «Աքսես Գոլդեն Գրեյից» 31-ամյա դարպասապահ Ալեքսանդր Բոկարևը[27]։ 2000/01 մրցաշրջանում «Շերիֆը» նվաճել է առաջնության առաջին ոսկե մեդալները։ Այդ ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ է դարձել Վլադիմիր Զեմլյանան[28], որը փոխարինել է Իվան Դանիլյանցին։ Առաջնության ավարտից չորս տուր առաջ «դեղնասևերը» հանդիպել են «Զիմբրուի» հետ, որն առաջին տեղի համար նրա գլխավոր մրցակիցն էր․ խաղն ընթացել է Քիշնևում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 3:1 հաշվով[29], «Շերիֆն» զբաղեցրել է առաջին տեղը, մինչև առաջնության ավարտը մնացած չորս տուրերում հաղթանակներ է տարել։ Հունիսի 12-ին Տիրասպոլի Քաղաքային մարզադաշտում Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պավել Չեբանուն թիմին հանձնել է չեմպիոնական գավաթը։ Նույն մրցաշրջանում թիմը կարողացել է նվաճել Մոլդովայի գավաթը․ «Նիստրայի» դեմ եզրափակիչ հանդիպումն անցել է առանց գոլերի, «Շերիֆը» կարողացել է 5:4 հաշվով հաղթել 11 մետրանոցներով[18]։ Տիրասպոլի ակումբի համար հաղթական առաջնության ավարտից հետո նրա լավագույն ռմբարկու Դավիդ Մուջիրին տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ»[30]։ Ամռանը «դեղնասևերը» պատմության մեջ առաջին անգամ մասնակցել են Չեմպիոնների լիգային, որակավորման առաջին փուլում «Շերիֆը» հանդիպել է հայկական «Արաքսին»։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Երևանում, որտեղ Տիրասպոլի ակումբը հաղթել է նվազագույն հաշվով․ հանդիպման միակ գնդակը 60-րդ րոպեին խփել է Ռուսլան Բարբուրոշը[31]։ Առաջին ընտրական փուլի երկու հանդիպումներում «Շերիֆը» մարզչական փոփոխություն է կատարել։ Գլխավոր մարզիչ Վլադիմիր Զեմլնայան և նրա օգնական Վալերի Վասիլևը փոխել են պաշտոնները։ «Արաքսի» դեմ պատասխան խաղը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Տիրասպոլի Քաղաքային մարզադաշտում․ «Շերիֆը» հաղթել է 2:0 հաշվով․ աչքի են ընկել Վիկտոր Կոմլյոնոկն ու Սերգեյ Դադուն[32]։ Որակավորման երկրորդ փուլում «Շերիֆին» բաժին է հասել բելգիական «Անդերլեխտը»․ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Բրյուսելում «Կոնստանտ Վանդեն Սթոք» մարզադաշտում, որտեղ Տիրասպոլի ակումբը պարտվել է խոշոր՝ 0:4 հաշվով[33]։ Տիրասպոլում պատասխան հանդիպումը մեկնարկել է Վադիմ Բորցի արագ գոլով արդեն 4-րդ րոպեին, սակայն «Շերիֆն» ավելի մեծ արդյունքի չի հասել՝ զիջելով 1:2 հաշվով[34]։ Հոկտեմբերի կեսերին թիմը գլխավորել է ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Գոլոկոլոսովը[35]։

2002 թվականի հունիսին տեղի է ունեցել «Շերիֆ» մարզահամալիրի գլխավոր արենայի բացումը

2002 թվականի հունվարի 19-ին «Շերիֆը» նորամուտը նշել է Համագործակցության գավաթում հայկական «Փյունիկի» դեմ խաղում, որն ավարտվել է Տիրասպոլի թիմի հաղթանակով (3:0)[36], այնուհետև հետևել է Մոսկվայի «Սպարտակից» կրած խոշոր պարտությունը 1:6 հաշվով[37], խմբային փուլի եզրափակիչ խաղն ավարտվել է ուզբեկական «Նեֆթչիի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակով[38]։ «Շերիֆը» խմբից դուրս է եկել երկրորդ տեղում, իսկ քառորդ եզրափակչում 2:4 հաշվով պարտվել է լատվիական «Սկոնտոյին»[39]։ Մարտին թիմ է ժամանել ռումինացի մասնագետ Միխայ Ստոյկիցեն[35]։ 2001/02 մրցաշրջանի արդյունքներով ակումբը ժամանակից շուտ՝ ավարտից 6 տուր առաջ, դարձել է Մոլդովայի կրկնակի չեմպիոն՝ «Նիստրայից» ունենալով 15 միավորի առավելություն, ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Շերիֆը» պարտվել է միայն մեկ խաղում։ Ազգային դիվիզիոնի լավագույն ռմբարկու է ճանաչվել «Շերիֆի» հարձակվող Ռուսլան Բարբուրոշը, որը խփել է 17 գոլ[20]։ Երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Նիստրան» հաղթել է 3:2 հաշվով[18]․ հաղթական գոլը խփել են լրացուցիչ ժամանակում։ Հուլիսի 17-ին կայացել է «Շերիֆ» մարզահամալիրի գլխավոր մարզադաշտում կայացած առաջին պաշտոնական հանդիպումը․ Տիրասպոլի թիմը Չեմպիոնների լիգայի շրջանակներում հյուրընկալել է ղազախական «Ժենիսին»․ խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1[40]: «Դեղնասևերը» պատասխան խաղում պարտվել են 2:3 հաշվով, սակայն հակառակորդի խաղադաշտում խփած երկու գոլերը թիմին թույլ են տվել առաջ անցնել[41]։ Մրցաշարի որակավորման երկրորդ փուլում Տիրասպոլի ակումբի չի կարողացել հաղթել ավստրիական ԳԱԿ-ին․ «Շերիֆը» տանը պարտվել է 1:4 հաշվով[42], իսկ Գրաց քաղաքում կայացած պատասխան խաղում ավստրիացիները խփել են երկու անպատասխան գոլ[43]։ Սեպտեմբերին շահագործման է հանձնվել «Շերիֆ» մարզահամալիրի փոքր մարզադաշտը՝ մարզահամալիրի մեծությամբ երկրորդ մարզական հարթակը, որը նախատեսված է 8914 նստատեղերի համար[44]։

2003 թվականի սկզբին Գաբի Պելեի գլխավորած թիմը Մոսկվայում սկսել է մասնակցել Համագործակցության չեմպիոնների գավաթի խաղարկությանը և տպավորիչ արդյունքի հասել․մրցաշարի խմբային փուլում «Շերիֆը» 4:0 հաշվով հաղթել է էստոնական «Ֆլորային»[45]:, 7:1 հաշվով հաղթել է թուրքմենական «Շագադամին»[46] և ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի պատանեկան հավաքականի հետ (3:3)[47]։ Այդպիսով, Մոլդովայի չեմպիոնը 7 միավորով D խմբում գրավել է առաջին տեղը։ Քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Լիտվայի «Կաունասի»[48], իսկ կիսաեզրափակիչում՝ Մոսկվայի «Լոկոմոտիվին»․ խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփել է Կրիստիան Տուդորը[49]։ Եզրափակիչ խաղում 2:1 հաշվով հաղթել է Ռիգայի «Սկոնտոն», տիրասպոլցիները կարողացել են գոլ խփել արդեն հանդիպման առաջին րոպեին, աչքի է ընկել նույն Տուդորը, 34-րդ րոպեին լատվիական ակումբը հաշիվը հավասարեցրել է 11 մետրանոցից, իսկ արդեն հանդիպման վերջին րոպեներին հաղթական գոլը խփել է Իվան Տեստեմիցանուն[50]։ Դա «Շերիֆին» թույլ է տվել նվաճել իր առաջին միջազգային գավաթը, իսկ Տուդորը դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն․ ռումինացի հարձակվողը վեց խաղերում կարողացել է աչքի ընկնել ինը անգամ[51]։ Հունիսին թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել ուկրաինացի մասնագետ Իգոր Նակոնեչնին, Բալինտը որոշել է չերկարաձգել պայմանագիրը ակումբի հետ[52]։ 2002/03 Մոլդովայի առաջնությունում «Շերիֆը» կարողացել է կրկնել նախորդ տարվա հաղթարշավը՝ մրցաշրջանի արդյունքներով երրորդ անգամ դառնալով չեմպիոն։ Առաջնության ավարտից մի քանի տուր առաջ տիրասպոլցիները 3:0 հաշվով հաղթել են «Զիմբրուին»․ այդ հանդիպումը հավաքել է Մոլդովայի առաջնությունների համար ռեկորդային 13 հազար հանդիսատես[1][53]։ Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել «Շերիֆի» մոլդովացի հարձակվող Սերգեյ Դադուն, ում հաջողվել է աչքի ընկնել 19 անգամ[20]։ Չեմպիոնների լիգայի 2003/04 ընտրական փուլում «Շերիֆը» հանդիպել է Էստոնիայի «Ֆլորայի» հետ, Տիրասպոլի ակումբը հաղթել է ընդհանուր 2:1 հաշվով[54]։ Երկրորդ ընտրական փուլում «Շերիֆը» հանդիպել է Դոնեցկի «Շախտյորի» հետ․ առաջին հանդիպումը Տիրասպոլում ավարտվել է 0:0 հաշվով[55], պատասխան խաղում «հանքափորները» հաղթել են 2:0 հաշվով և անցել հաջորդ փուլ[56]։ 2003 թվականի օգոստոսի 16-ին սեփական ֆուտբոլիստների դաստիարակելու համար հիմնադրվել է «Շերիֆ» ֆուտբոլային ակադեմիան[57]։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռացել են հարձակվողներ Կրիստիան Տուդորն ու Սերգեյ Դադուն․ երկու ֆուտբոլիստներն էլ պայմանագիր են կնքել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ[58]։ Սեպտեմբերի 17-ին 8 000 հանդիսատեսի ներկայությամբ տեղի է ունեցել Մոլդովայի պատմության մեջ առաջին Սուպերգավաթի խաղարկությունը․ այդ տիտղոսի համար խաղում «Շերիֆը» 2:0 հաշվով հաղթել է «Զիմբրուին»[59]․ երկու գոլերն էլ 11 մետրանոցից խփել է Լեանդրո Ֆարիասը[60]։

Անդրեյ Կոռնեենկովը «Շերիֆում» հանդես է եկել 5 տարի և եղել է ակումբի փոխավագը

2004 թվականի հունվարին թիմը լքել է նիգերիացի պաշտպան Չիդի Օդիան, որը տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ[61]։ Այդ ընթացքում թիմը գլխավորել է բելառուս մարզիչ Լեոնիդ Կուչուկը[62], որի հետ թիմը մեկնել է մասնակցելու Համագործակցության գավաթի հերթական խաղարկությանը։ Խմբային փուլում «Շերիֆը» բոլոր երեք հանդիպումներն էլ ոչ ոքի է խաղացել․ նախ եղել են «Կաունասի» և «Ղարաբաղի» դեմ երկու ոչ-ոքիները[63][64], այնուհետև Ռուսաստանի պատանեկան հավաքականի դեմ խաղը (1:1)[65]։ Արդյունքը երրորդ տեղն էր խմբում[66], սակայն, քանի որ խմբում երկրորդ տեղը գրաված Ռուսաստանի հավաքականը հանդես է եկել հաշվարկից դուրս,«դեղնասևերը» շարունակել են իրենց ելույթները փլեյ-օֆֆում։ Քառորդ եզրափակչում «Շերիֆը» հաղթել է Կիևի «Դինամոյին»․ միակ գնդակը խփել է Վիկտոր Բարիշևը[67], կիսաեզրափակիչում Մոլդովայի թիմը 1:2 հաշվով զիջել է Թբիլիսիի «Դինամոյին»․ «Շերիֆում» աչքի է ընկել նույն Բարիշևը[68]։ 2003/04 մրցաշրջանի արդյունքներով «Շերիֆը» չորրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն՝ 8 միավորով գերազանցելով «Նիստրային»[69]։ Գավաթի խաղարկության եզրափակչում մոլդովական ակումբը չի կարողացել հաղթել «Զիմբրուին»՝ զիջելով 1:2 հաշվով[70]։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը լքել է մոլդովացի կիսապաշտպան Ստանիսլավ Իվանովը, ով պայմանագիր է կնքել «Մոսկվա» ակումբի հետ[71]։ Այս մրցաշրջանում ակումբը կրկին կարողացել է հասնել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Լյուքսեմբուրգի «Ժենեսի» դեմ առաջին փուլի տնային խաղում տիրասպոլցիները հաղթել են 2:0 հաշվով։ Պատասխան խաղում «դեղնասևերը» պարտվել են 0:1 հաշվով[72]։ Երկրորդ փուլում մոլդովական ակումբը հանդիպել է նորվեգական «Ռուսենբորգի» հետ, որն ուժեղ է գտնվել․ երկու խաղերի արդյունքում հաշիվը եղել է 1:4՝ հօգուտ Թրոնհեյմի ակումբի[73]։ Օգոստոսի 8-ին «Շերիֆը» նվաճել է Մոլդովայի երկրորդ Սուպերգավաթը անընդմեջ՝ 1:0 հաշվով հաղթելով «Զիմբրուին»․ միակ գոլը խփել է Ալբերտո Բլանկոն հանդիպման երկրորդ խաղակեսում[59]։

Լեոնիդ Կուչուկ

2005 թվականի հունվարին թիմից հեռացել է Յուրի ՊրիգանյուկըՄոլդովայի հավաքականի պաշտպանը երեք տարվա պայմանագիր է կնքել ռուսական Առաջին դիվիզիոնի «Խիմկիի» հետ[74]։ 2005 թվականի Համագործակցության գավաթի խաղարկությունում թիմն անցկացրել է ընդամենը երկու հանդիպում, քանի որ հայտնվեց այն խմբերից մեկում, որտեղ կային 3 թիմեր այն պատճառով, որ «Լոկոմոտիվը» և «Դինամոն» (Կիև) մրցաշարի կանոնակարգով մասնակցել են 1/2 եզրափակչից[75]։ Առաջին խաղում «Շերիֆը» պարտվել է ադրբեջանական «Նեֆթչիին» 0:1 հաշվով, իսկ երկրորդ խաղում պարտության է մատնել թուրքմենական «Նեբիտչիին» 5:0 հաշվով։ Տիրասպոլի թիմը խմբում գրավել է երկրորդ տեղը և ավարտել իր մասնակցությունը մրցաշարին[76]։ 2004/05 մրցաշրջանի արդյունքներով «Շերիֆը» 5-րդ անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն՝ պարտվելով միայն երկու խաղում։ Մոլդովայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Տիրասպոլի ակումբը չի կարողացել հաղթել «Դաչիային»՝ պարտվելով 0:1 հաշվով[18]։ Չեմպիոնների լիգայի 2005/06 խաղարկության որակավորման առաջին փուլում թիմին բաժին է հասել Մալթայի «Սլիմա Ուոնդերերս» ակումբը․ արտագնա խաղն ավարտվել է 1:4 հաշվով հօգուտ «Շերիֆի»․ երկու անգամ աչքի է ընկել Եպուրյանուն, ևս մեկական գոլեր են խփել Կուչուկն ու Ֆլորեսկուն[77]։ Պատասխան մրցավեճում «դեղնասևերին» հաջողվել է երկու անպատասխան գոլ խփել և անցնել առաջ[78]։ Երկրորդ ընտրական փուլում «Շերիֆը» հանդիպել է Բելգրադի «Պարտիզանի» հետ․ երկու հանդիպումներում էլ սերբական ակումբը հաղթել է 1:0 հաշվով[79][80]։ 2005 թվականի օգոստոսի 7-ին «Շերիֆը» կրկին հաղթանակ է տարել երկրի Սուպերգավաթի խաղում․ «Նիստրայի» հետ հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով[81]․ երկու գոլ է խփել Օլեգ Գումենյուկը, մեկական անգամ աչքի են ընկել Ալեքսանդր Եպուրյանուն ու Ալեքսեյ Կուչուկը[60]։ 2005 թվականի նոյեմբերին Տիրասպոլի ակումբի կազմը համալրել է Բենինի հավաքականի հարձակվող Ռազակ Օմոտոյոսսին[82]։

2006 թվականի հունվարի 14-ին «Շերիֆն» իր ելույթներն է սկսել 2006 թվականի համագործակցության գավաթում․ առաջին խաղում «Շերիֆը» հաղթել է Դոնեցկի «Շախտյորին» 3:2 հաշվով, երկրորդ խաղում 0:1 հաշվով պարտվել է թուրքմենական ՄՏՏՈՒ-ին, իսկ խմբային փուլի վերջին խաղում 7:0 խոշոր հաշվով հաղթել է Ղրղզստանի «Դորդոյ Դինամոյին»։ Տիրասպոլցիները խմբից դուրս են եկել երկրորդ տեղով և քառորդ եզրափակչում պարտվել են Լիտվայի «Կաունասին» հետխաղյա 11 մետրանոցներով․ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով[83]։ 2005/06 մրցաշրջանում Տիրասպոլի ակումբը ձևակերպել է հերթական ոսկե դուբլը՝ նվաճելով երկրի ներքին առաջնության բոլոր տիտղոսները։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ «դեղնասևերը» 7:1 հաշվով Բենդերիի «Դինամոյին» հաղթելուց հետո ակումբը մոտակա մրցակցից ուներ 18 միավորի առավելություն[84]։ Ալեքսեյ Կուչուկը դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն` խփելով 13 գոլ[1]։ Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում թիմը 2:0 հաշվով հաղթել է «Նիստրային»[85]։ Մոլդովայի գավաթի լավագույն դիպուկահար է ճանաչվել «Շերիֆի» խաղացող Սամուել Յեբոան, որը 10 գնդակ է խփել մրցակցի դարպասը[1]։ Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունում «Շերիֆին» որակավորման առաջին փուլում մրցակիցներից բաժին է ընկել «Փյունիկը»։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է առանց գոլերի[86], իսկ տնային խաղում մոլդովական թիմը հաղթել է 2:0 հաշվով[87]։ Երկրորդ ռաունդում տիրասպոլցիները հանդիպել են Մոսկվայի «Սպարտակի» հետ․ Տիրասպոլում խաղն ավարտվել է 1:1 հաշվով[88]․ «Շերիֆը» հաղթել է հանդիպման 92-րդ րոպեին Ռազակ Օմոտոյոսսիի խփած գոլի շնորհիվ։ «Լուժնիկիում» կայացած պատասխան հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, և «կարմրասպիտակները» առաջ են անցել մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ[89]։ Օգոստոսի վերջին ռումինացի դարպասապահ Սեբաստիան Խուցանը կես տարով վարձավճարով ուղարկվել է Մոսկվայի «Դինամո», իսկ «Շերիֆ» է վերադարձել Սերգեյ Դադուն, որն իր կարիերան սկսել էր Տիրասպոլի ակումբում[90]։ Հոկտեմբերին «Շերիֆի» հետ հինգ տարվա պայմանագիր են կնքել երկու բրազիլացիներ՝ պաշտպան Ժոզե Նադսոնը և հարձակվող Ալբերտո Տիագոն[91]։

Բրազիլացի պաշտպան Ժոզե Նադսոնը

2007 թվականի հունվարին մոլդովական ակումբը մասնակցել է Համագործակցության հերթական գավաթի խաղարկությանը։ Խմբային փուլի առաջին խաղում «Շերիֆը» հաղթել է ղրղզական «Դորդա-Դինամոյին» 3:0 հաշվով, երկրորդ խաղում հաղթել է էստոնական «Լևադիային» 3:2 հաշվով, խմբային փուլի վերջին խաղում 4:3 հաշվով հաղթել է ադրբեջանական «Բաքուին»։ Այսպիսով, թիմը քառորդ եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ դառնալով այդ մրցաշարի միակ թիմը, որին հաջողվել է հաղթել խմբի բոլոր երեք հանդիպումներում[92]։ Քառորդ եզրափակչում տիրասպոլցիները խաղացել են Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ․ «Շերիֆը» հաղթեց նվազագույն հաշվով (1:0) և անցել առաջ։ Կիսաեզրափակչում «դեղնասևերը» 0:1 հաշվով զիջել են ապագա հաղթողին՝ ուզբեկական «Պախտակորին» և լքել մրցաշարը[92]։ Փետրվարին թիմից հեռացել են հիմնական կազմի միանգամից երկու ֆուտբոլիստներ․ ռումինացի Ռեզվան Կոչիշը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»[93], իսկ մոլդովացի պաշտպան Ալեքսանդր Եպուրյանուն պայմանագիր է կնքել «Մոսկվա» ակումբի հետ[94]։ 2006/07 մրցաշրջանի արդյունքներով «Շերիֆը» նվաճել է յոթերորդ չեմպիոնական տիտղոսը և դարձել Don Balon մրցանակի դափնեկիր ամբողջ մրցաշրջանի ընթացքում ոչ մի խաղ չպարտվելու համար[95]։ Առաջնությունում թիմը տարել է 28 հաղթանակ, 8 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի և ընդհանուր առմամբ վաստակել է 92 միավոր[96]։ Առաջնության 33-րդ տուրի՝ «Իսկրա-Ստալի» դեմ խաղում Ալեքսեյ Կուչուկը խփել է իր 43-րդ գոլը թիմի կազմում․ դրանով իսկ «Շերիֆի» բելառուս հարձակվողը դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Սերգեյ Ռոգաչյովին[97]։ 2007 թվականի հունիսին Տիրասպոլի ակումբը նվաճել է Մոլդովայի Սուպերգավաթը՝ 1:0 հաշվով հաղթելով Քիշնևի «Զիմբրուին» բրազիլացի հարձակվող Ալբերտո Տիագոյի խփած գոլի շնորհիվ[98]։ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Շերիֆը» մրցել է Անդորրայի «Ռանջերսի» հետ։ Հուլիսի 18-ին «Շերիֆ» մարզահամալիրի գլխավոր մարզադաշտում կայացած տնային մենամարտում տիրասպոլցիները հաղթել են 2:0 հաշվով[99]։ Պատասխան հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 24-ին Անդորրա լա Վելյա քաղաքում, Տիրասպոլի ակումբը խփել է երեք անպատասխան գնդակ և անցել է առաջ[100]։ Որակավորման երկրորդ փուլում «դեղնասևերը» մրցել են թուրքական «Բեշիկթաշի» հետ, առաջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին Ստամբուլի «Ինյոնյու» մարզադաշտում և ավարտվել է «Բեշիկթաշի» հաղթանակով (1:0)․ հանդիպման միակ գոլը խփել է Իբրահիմ Թորամանը 73-րդ րոպեին[101]։ Պատասխան հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին․ «Շերիֆը» պարտվել է 0:3 հաշվով․ տիրասպոլցիները բոլոր գնդակները բաց են թողել երկրորդ խաղակեսում[102]։ 2007 թվականի սեպտեմբերին ակումբը լքել է ուկրաինացի պաշտպան Օլեգ Գումենյուկը[103], որը հանդես է եկել «Շերիֆում» 2001 թվականից։

Ալեքսանդր Երոխին

2008 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռացել է թիմի հիմնական դարպասապահ Սերգեյ Պաշչենկոն, որը երեք տարվա պայմանագիր է կնքել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ։ Նրա փոխարեն «Տիրասպոլից» գնվել է Ստանիսլավ Նամաշկոն, որը դարձել է ակումբի հիմնական դարպասապահը[104]։ Հունվարի 19-ին թիմն անցկացրել է առաջին խաղը Համագործակցության չեմպիոնների գավաթի 2008-ի խաղարկությունում․ «Զենիթի» դեմ խաղն ավարտվել է «Շերիֆի» պարտությամբ 1:3 հաշվով, երկրորդ խաղում տիրասպոլցիները 3:0 հաշվով պարտության են մատնել էստոնական «Լևադիային», իսկ խմբային փուլի վերջին խաղում «դեղնասևերը» 4:0 հաշվով պարտության են մատնել թուրքմենական «Աշխաբադին»[105]։ Տիրասպոլցիները խմբից դուրս են եկել երկրորդ տեղով և քառորդ եզրափակչում պարտվել են ադրբեջանական «Խազարին» հետխաղյա 11 մետրանոցներով․ հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով[105]։ Թիմը կրկին կարողացել է հաղթել Մոլդովայի առաջնությունում՝ չեմպիոնական տիտղոսների քանակով գերազանցելով «Զիմբրուին»։ 2008 թվականի մայիսի 20-ին «Շերիֆը» 5-րդ անգամ նվաճել է Մոլդովայի գավաթը․ միակ գնդակը եզրափակիչում «Նիստրայի» դարպասը խփել է Իվան Տեստեմիցանուն[106]։ Հունիսի վերջին «Շերիֆից» Բուխարեստի «Դինամո» է տեղափոխվել բրազիլացի Ալբերտո Տիագոյին, որի տրանսֆերը կազմել է 450 000 եվրո[107]։ 2008/09 Չեմպիոնների լիգայում «Շերիֆը» 8-րդ անգամ անընդմեջ կարողացել է հասնել որակավորման երկրորդ փուլին։ Առաջին ընտրական փուլում մոլդովական թիմը հանդիպել է ղազախական «Ակտոբեի» հետ։ Հուլիսի 17-ին կայացած արտագնա խաղն ավարտվել է «Շերիֆի» պարտությամբ (1:0)․ հանդիպման միակ գնդակը 11 մետրանոցից խփվել է 47-րդ րոպեին[108]։ «Դեղնասևերը» տնային խաղում վստահ հաղթանակ են տարել՝ ընդմիջումից հետո խփելով չորս անպատասխան գոլ[109]։ Երկրորդ ռաունդում Մոլդովայի չեմպիոնը հանդիպել է Պրահայի «Սպարտայի» հետ․ տնային հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ չեխական ակումբի[110]։ Պատասխան խաղն անցկացվել է օգոստոսի 6-ին «Լետնա» մարզադաշտում, որտեղ «Սպարտան» հաղթել է երկու անպատասխան գնդակ խփելով, և երկու խաղերի ընդհանուր հաշիվը եղել է 0:3 հաշիվը հօգուտ չեխական թիմի[111]։ Օգոստոսին «Շերիֆից» հեռացել է թիմի լավագույն ռմբարկու բելառուս Ալեքսեյ Կուչուկը, որը տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»[112]։ Սեպտեմբերին «դեղնասևերը» պայմանագիր են կնքել գվինեացի պաշտպան Ջիբրիլ Պայեի հետ[113]։

«Շերիֆը»՝ 2009 թվականի Համագործակցության գավաթակիր
Եվրոպայի լիգայի 2009/10 մրցաշրջանի խաղը «Ստյաուայի» հետ
Ֆլորան Ռուամբան 2009 թվականի Համագործակցության գավաթի խաղարկությունում

Համագործակցության չեմպիոնների գավաթի հերթական խաղարկության մեկնարկից առաջ «Շերիֆում» բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։ Թիմից հեռացել են մոլդովացի խաղացողներ Սերգեյ Ալեքսեևը, Իգոր Պիկուշչակը և Եվգենի Գորոդեցկին, ինչպես նաև ռումինացիներ Դանիել Նեգրուցը և Իոնուց Ռադուն։ Նորեկների թվում են եղել մոլդովացիներ Դմիտրի Ստաժիլան, Ալեքսանդր Սկրիպչենկոն, Յուրի Սինիցկիխը, Վիկտոր Տրուխանովը, Գեորգի Նիկոլոգլոն, Կոնստանտին Մանդրիչենկոն, սենեգալցի Անդրե Դյեդուն և ռուսական արմատներով սերբ Վլադիմիր Վոլկովը[114]։ Բացի այդ, վարձակալությունից «Շերիֆ» են վերադարձել Ալեքսանդր Սուվորովը, Վիտալի Բուլատը և Ալեքսանդր Պաշչենկոն[114]։ Համագործակցության գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում «Շերիֆը» 4:0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին»[115], հաջորդ խաղում 2:1 հաշվով հաղթել է Տաջիկստանի «Ռեգար-ՏադԱԶ»-ին, իսկ խմբային վերջին խաղն անցկացրել է առանց գոլերի «Լևադիայի» դեմ, այդպիսով Մոլդովայի չեմպիոնը C խմբում 7 միավորով գրավել է առաջին տեղը[116]։ Քառորդ եզրափակչում «Շերիֆը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է լատվիական «Վենտսպիլսին», հանդիպման հիմնական ժամանակն անցել է առանց գոլերի։ Ուզբեկական «Պախտակորի» հետ կիսաեզրափակչի խաղը ևս ոչ ոքի է ավարտվել (2:2), և 11 մետրանոցներով տիրասպոլցիները հաղթել են 4:3 հաշվով։ Ղազախական «Ակտոբեի» դեմ եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում ևս թիմերը չեն կարողացել պարզել հաղթողին, արդեն 8-րդ րոպեին 11 մետրանոցից «Շերիֆի» կազմում աչքի է ընկել Ալեքսանդր Սուվորովը, 65-րդ րոպեին ղազախները հավասարեցրել են հաշիվը Յուրի Լոգվինենկոյի գոլի շնորհիվ, հետխաղյա 11 մետրանոցներն ավարտվել են 5:4 հաշվով հօգուտ «Շերիֆի», և այդպիսով ակումբը երկրորդ անգամ կարողացել է նվաճել Համագործակցության գավաթը[117][118]։ Մրցաշարի լավագույն երեք ռմբարկուների թվում ընդգրկվել է Տիրասպոլի թիմ իհարձակվող Ալեքսանդր Երոխինը, որի ընթացքում նա կարողացել է աչքի ընկնել 4 անգամ[119]։ Ապրիլին «Շերիֆի» կիսապաշտպան Բենջամին Բալիման ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի վարկածով ճանաչվել է Մոլդովայի 2008/09 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[120]։ Մայիսին թիմը նվաճել է Մոլդովայի հերթական գավաթը․ եզրափակչում «Շերիֆը» 2:0 հաշվով հաղթել է Քիշնևի «Դաչիային», որի հետ խաղում գոլերը խփել են Տիրասպոլի թիմի բուրկինացի լեգեոներներ Ֆլորան Ռուամբան և Բենջամին Բալիման[121]։ Չեմպիոնների լիգայի 2009/10 մրցաշրջանի խաղարկության երկրորդ ընտրական փուլում  «դեղնասևերը» հանդիպել են ֆիննական «Ինտերի» հետ։ Առաջին խաղում «Շերիֆը» խաղացել է հարձակողական ֆուտբոլ, սակայն վտանգավոր պահեր մրցակիցները գրեթե չեն ստեղծել, ընդմիջումից երեք րոպե առաջ 11 մետրանոցից կարողացել է աչքի ընկնել Ալեքսանդր Սուվորովը[122], պատասխան խաղում կրկին նշանակվել է 11 մետրանոց, որն իրացրել է նույն Սուվորովը[123]։ Երկու հանդիպումներում էլ նվազագույն հաղթանակը «Շերիֆին» թույլ է տվել անցնել երրորդ փուլ, որտեղ տիրասպոլցիները հանդիպել են Պրահայի «Սլավիային»։ Տիրասպոլում անցկացված խաղն ավարտվել է առանց գոլերի[124]։ «Էդեն Արենայում» կայացած պատասխան խաղում «Սլավիան» գոլ է խփել հանդիպման 15-րդ րոպեին, սակայն եզրափակիչ սուլիչից առաջ Ժոզե Նադսոնը հավասարեցրել է հաշիվը, և այդպիսով «Շերիֆի» բրազիլացի հարձակվողը հաղթանակ է բերել թիմին արտագնա գոլի կանոնով[125]։ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Շերիֆը» խաղացել է հունական «Օլիմպիակոսի» դեմ։ Տիրասպոլցիները երկու հանդիպումներում էլ պարտվել են, սակայն պատմության մեջ առաջին անգամ հայտնվել են Եվրոպայի լիգայի խմբային փուլում[126]։ «Դեղնասևերը» հայտնվել են H խմբում թուրքական «Ֆեներբահչեի», հոլանդական «Տվենտեի» և ռումինական «Ստյաուայի» հետ[127]։ Սեպտեմբերի 17-ին կայացած մեկնարկային տուրում «Շերիֆը» Բուխարեստի «Ստյաուայի» հետ արտագնա խաղն ավարտել է 0:0 հաշվով[128]։ Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տնային խաղում «Շերիֆը» պարտվել է թուրքական «Ֆեներբահչեին»․ հանդիպման միակ գոլը խփել է բրազիլացի Ալեքսը[129]։ Հոկտեմբերի 22-ին «դեղնասևերն» առաջին հաղթել են Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում․ հոլանդական «Տվենտեի» դեմ տնային խաղում նախ աչքի է ընկել Բալիման, իսկ հետո արդեն ավելացված ժամանակում երկրորդ գոլը խփել է Ջիմմի Ֆրանսան[130]։ Երկու շաբաթ անց «Գրոլս Վեստե» մարզադաշտում կայացած պատասխան խաղում հոլանդացիները հաղթել են 2:1 հաշվով․ «Շերիֆը» նախաձեռնության տեր է եղել խաղի մեծ մասում, սակայն չի կարողացել վաստակել նույնիսկ մեկ միավոր՝ 89-րդ րոպեին բաց թողնելով վճռորոշ գնդակը[131]։ Նոյեմբերին թիմի ղեկավարությունը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը, որում նշվում էր, որ «Շերիֆն» ստիպված է հրաժարվել 2010 թվականի Համագործակցության գավաթին մասնակցելուց[132]։ Դա կապված էր Տիրասպոլի ակումբի՝ Եվրոպայի լիգայի 2009/10 խմբային փուլի հանդիպումներին մասնակցության և թիմի հիմնական կազմի՝ Մոսկովյան մրցաշարին նախապատրաստվելու հնարավորության բացակայության հետ, իսկ համաձայն մրցաշարի նոր կանոնակարգի՝ արգելվում էր ոչ հիմնական կազմ ներկայացնել Համագործակցության գավաթի խաղերին[132]։ Եվրոպայի լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումը Տիրասպոլում տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին․ «Շերիֆն» ու «Ստյաուան» գոլեր են փոխանակել հանդիպման վերջնամասում և հանդիպումն ավարտել են ոչ ոքի (1:1)[133]։ Ստամբուլում կայացած վերջին խաղում Տիրասպոլի ակումբը 0:1 հաշվով պարտվել է «Ֆեներբահչեին», իսկ հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփել է Ուգուր Բորալը։ Հատկանշական է, որ այդ հանդիպումը «Ֆեներբահչեի» կազմում դարձել է վերջինը 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կառլոսի համար, որը խաղադաշտ էր դուրս եկել խաղի ավարտից երեք րոպե առաջ[134]։ Արդյունքում Մոլդովայի չեմպիոնը 5 միավորով խմբում գրավել է երրորդ տեղը[135]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ««Շերիֆ» ֆուտբոլային ակումբի պատմությունը». fc-sheriff.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  2. 2,0 2,1 ««Շերիֆը» UEFA կայքում». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  3. 3,0 3,1 «Գլխավոր արենա». sheriff-sport.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 13-7-2012-ին.
  4. «ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակ». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  5. «IFFHS-ի վարկանիշային աղյուսակ» (անգլերեն). iffhs.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Stadiums in Moldova» (անգլերեն). worldstadiums.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  7. ««Шериф» оформил досрочное чемпионство». fc-sheriff.com. 2014 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  8. Владимир Попов (2006 թ․ մայիսի 11). «Тираспольский ФК «Шериф» — самый титулованный клуб Молдовы». point.md. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  9. Евгений Баланюк (2011 թ․ դեկտեմբերի 7). ««Шериф» взял капитана». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Йозеф Блаттер поздравил «Шериф» с чемпионством». fc-sheriff. 2014 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին.
  11. Сергей Балев (2012 թ․ սեպտեմբերի 18). «Достойный результат в Бухаресте». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Ушёл из жизни Ахмед Алескеров». fc-sheriff.com. 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  13. 13,0 13,1 13,2 «ФК Шериф Тирасполь». Наш Футбол. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Футбольный клуб «Шериф» отметил 16-летие». RPinform. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  15. Газета «Спорт-Курьер», № 39 (151), 1 июля 1997 г., стр. 6
  16. «Ушел из жизни первый тренер "Шерифа" Ахмед Алескеров». moldfootball.com. 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  17. Мирон Гойхман. (2012 թ․ նոյեմբերի 2). «Сергей Боровский возглавит молодёжную сборную Казахстана?». sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 «Архив всех розыгрышей Кубка Молдовы». moldfootball.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  19. «RSSSF. Moldova 1998/1999». rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Moldova - List of Topscorers» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  21. «FC Sheriff — Sigma Olomouc» (անգլերեն). sharkscores.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  22. «RSSSF. Moldova 1999/2000» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  23. «О нас. Спортивный комплекс «Шериф»». sheriff-sport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  24. «Шериф. Лига Европы УЕФА 2000/01». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  25. «Айзек Окоронкво на просмотре в «Ньюкасле»». ua-football.com. 2002 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  26. «Профиль Сергея Перхуна». footballtop.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  27. ««Шериф» делает ставку на украинских игроков». Спорт-Экспресс. 2001 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  28. ИНТЕРЛИК (2001 թ․ հունիսի 15). ««Золотой» дубль «Шерифа»». logos.press.md. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  29. «Zimbru-Sheriff 1:3. Протокол» (ռումիներեն). moldova.sports.md. 2001 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  30. Вахтанг Бзикадзе (2012 թ․ հունվարի 5). «Пути и дороги Муджири». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  31. «Матч Аракс-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  32. «Матч Шериф-Аракс». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  33. «Матч Андерлехт-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  34. «Матч Шериф-Андерлехт». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  35. 35,0 35,1 «Голоколосов покинул «Шериф»». Український футбол. terrikon.com. 2002 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  36. «Кубок Содружества 2002. Группа A. 1-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  37. «Кубок Содружества 2002. Группа A. 2-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  38. «Кубок Содружества 2002. Группа A. 3-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  39. «Кубок Содружества 2002. Четвертьфинал». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  40. Сергей Донец (2002 թ․ հուլիսի 18). «Проливной дождь сорвал церемонию открытия нового стадиона футбольного клуба «Шериф» и едва не сорвал матч этой команды в Лиге чемпионов» (ռուսերեն). РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  41. «Zhenis push Sheriff to the limit» (անգլերեն). uefa.com. 2002 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  42. «Матч Шериф-ГАК». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  43. «Матч ГАК-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  44. «Малая арена». sheriff-sport.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  45. «Кубок Содружества 2003. Группа D. 1-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  46. «Кубок Содружества 2003. Группа D. 2-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  47. «Кубок Содружества 2003. Группа D. 3-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  48. «Кубок Содружества 2003. 1/4 финала». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  49. «В полуфинале Кубка Содружества «Локомотив» проиграл «Шерифу»» (ռուսերեն). Lenta.ru. 2003 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  50. Игорь Киреев (2003 թ․ հունվարի 26). ««Шериф» стал обладателем «Кубка Содружества»». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  51. «Кубок Чемпионов Содружества—2003.Финал». football.kulichki.net. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  52. «Главным тренером «Шерифа» назначен Игорь Наконечный» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2003 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  53. «Moldova 2002/03» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  54. «Матч Флора-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  55. «Матч Шериф-Шахтёр». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  56. «Матч Шахтёр-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  57. «История Академии футбола «Шериф»». academy.fc-sheriff.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  58. «Трансферы. Россия. Лето - 2003». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  59. 59,0 59,1 «Суперкубок Молдовы». moldfootball.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  60. 60,0 60,1 ««Шериф» в матчах за Суперкубок Молдовы». fc-sheriff.com. 2013 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  61. «CSKA sign Nigerian youngster» (անգլերեն). uefa.com. 2004 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  62. «Леонид Кучук назначен главным тренером Салюта». fc-salyut.ru. 2010 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  63. «Кубок Содружества 2004. Группа D. 1-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  64. «Кубок Содружества 2004. Группа D. 2-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  65. «Кубок Содружества 2004. Группа D. 3-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  66. «Кубок Содружества 2004. Группа D». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  67. «Кубок Содружества 2004.1/4 финала». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  68. «Кубок Содружества 2004.1/2 финала». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  69. «Moldova 2003/04» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  70. «Кубок Молдовы 2003/2004, Финал». moldfootball.com. 2004 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  71. «Трансферы. Россия. Лето - 2004». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  72. «Матч Женесс Эш-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  73. «Матч Шериф-Русенборг». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  74. «Из «Шерифа» в «Химки»». uefa.com. 2005 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  75. «Кубок чемпионов Содружества - 2005». КЛИСФ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  76. «Кубок чемпионов Содружества 2005». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  77. «Матч Слима-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  78. «Матч Шериф-Слима». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  79. «Матч Партизан-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  80. «Матч Шериф-Партизан». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  81. Мирон Гойхман (2005 թ․ օգոստոսի 8). ««Шериф» стал трёхкратным обладателем Суперкубка Молдавии». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  82. ««Шериф» пополнился очередным легионером». Молдавский футбол. 2005 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  83. «Кубок чемпионов Содружества 2006». football.kulichki.net. 2006 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  84. Дмитрий Матвеев (2006 թ․ մայիսի 21). «Тираспольский «Шериф» в шестой раз стал чемпионом Молдавии». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  85. «RSSSF. Moldova Cup 2005/06» (անգլերեն). www.rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  86. «Матч Пюник-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  87. «Матч Шериф-Пюник». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  88. «Матч Шериф-Спартак». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  89. «Матч Спартак-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  90. «"Шериф": Минус Хуцан, плюс Даду». Молдавский футбол. 2006 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  91. ««Шериф» подписал двух бразильцев». Молдавский футбол. 2006 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  92. 92,0 92,1 «Кубок чемпионов Содружества 2007». football.kulichki.net. 2007 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  93. «Рэзван Кочиш». fc-rostov.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  94. «Двое игроков ФК «Шериф» перешли в ведущие российские футбольные клубы». Новый Регион. 2007 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  95. Владимир Пануш (2007 թ․ հուլիսի 12). ««Шериф» стал лауреатом приза Don Balon». Спорт-Экспресс. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  96. «RSSSF. Moldova 2006/07» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  97. Владимир Пануш (2007 թ․ մայիսի 15). «Белорусский форвард стал лучшим бомбардиром «Шерифа»». Спорт-Экспресс. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  98. Дмитрий Матвеев (2007 թ․ հունիսի 7). «Тираспольский «Шериф» стал обладателем Суперкубка Молдавии». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  99. «Match Statistics. Sheriff-Rànger's» (անգլերեն). uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  100. «Match Statistics. Rànger's-Sheriff» (անգլերեն). uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  101. «Матч Бешикташ-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  102. Мирон Гойхман (2007 թ․ օգոստոսի 8). ««Шериф» сделал Бобо». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  103. «Футбольный клуб «Шериф» (Тирасполь) расстался с двумя легионерами» (ռուսերեն). Regnum. 2007 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  104. Евгений Баланюк (2008 թ․ փետրվարի 7). «Голкипер «Шерифа» Сергей Пащенко будет выступать за владикавказскую «Аланию»». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  105. 105,0 105,1 «Кубок чемпионов Содружества 2008». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  106. «Кубок Молдовы 2007/2008, Финал». moldfootball.com. 2008 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  107. ««Динамо» (Бухарест) купило у «Шерифа» Альберто Тиаго». Молдавский футбол. 2008 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  108. «Матч Актобе-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  109. «Матч Шериф-Актобе». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  110. «Кладрубски сильнее «Шерифа»». uefa.com. 2008 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  111. «С чешской уверенностью». uefa.com. 2008 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  112. «Состав «Кубани» пополнил нападающий «Шерифа» Кучук». championat.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  113. ««Шериф» подписал защитника из Гвинеи». Молдавский футбол. 2008 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  114. 114,0 114,1 Дмитрий Матвеев (2009 թ․ հունվարի 15). «ФК «Шериф» едет на кубок Содружества обновленным молодым составом». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  115. «Кубок Содружества. «Шахтер» — «Шериф» (Тирасполь, Молдова) 0:4». ua-football.com. 2009 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  116. «Кубок чемпионов Содружества 2009». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  117. ««Шериф» стал обладателем Кубка Содружества-2009!». moldova.sports.md. 2009 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  118. ««Шериф» — чемпион». Свободная пресса. 2009 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  119. «Александр Ерохин: «Финал отыграли на морально-волевых»». moldfootball.com. 2009 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  120. Сергей Балев. «Лучшим футболистом Молдавии сезона 2008-2009 годов стал африканец Бенжамин Балима». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  121. «Кубок Молдавии. Финал. «Шериф» победил «Дачию»». sports.ru. 2009 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  122. ««Шериф» взял Турку». uefa.com. 2009 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  123. «Стабильный «Шериф»». uefa.com. 2009 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  124. «В Тирасполе не дожали». uefa.com. 2009 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  125. «Последнее слово Надсона». uefa.com. 2009 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  126. Александр Виноградов (2009 թ․ օգոստոսի 27). «Тираспольский «Шериф» вылетел из «Лиги чемпионов»». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  127. «Лига Европы УЕФА 2009/10. Группа H». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  128. «Первое очко «Шерифа»». uefa.com. 2009 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  129. «Алекс расстроил Тирасполь». uefa.com. 2009 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  130. ««Твенте» не ответил». uefa.com. 2009 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  131. «Стоп для Стоха не сработал». uefa.com. 2009 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  132. 132,0 132,1 ««Кубок Содружества-2010» пройдет без «Шерифа»». Молдавский футбол. 2009 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  133. «Никому не нужная ничья». uefa.com. 2009 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  134. ««Шериф» сложил оружие». uefa.com. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  135. «Лига Европы 2009/10. Группа H». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

apo