Շենքերի վերնածածկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շենքերի վերնածածկ, վերին պատող կոնստրուկցիա, որը շենքը բաժանում է արտաքին միջավայրից և պաշտպանում մթնոլորտային տեղումներից ու արտաքին այլ ազդեցություններից։ Ժամանակակից շինարարության մեջ «շինարարական վերնածածկ» տերմինն օգտագործվում է գլխավորապես արդեն շենքերի համար, իսկ բնակարանաքաղաքացիական շենքերի համար կիրառում են «համատեղված տանիք» կամ «անձեղնահարկ վերնածածկ» տերմինները, ընդգծելով ձեղնահարկային ծածկով և տանիքի առանձին սարքավորումով ձեղնահարկ ունեցող շենքերի տարբերությունը։ Շենքերի վերնածածկը, որպես կանոն, բաղկացած է տանիքից, տաքացուցիչից (ջերմաշոգեմեկուսիչ շերտեր) և կրող կոնստրուկցիաներից, որոնց մի մասը (օրինակ, թեթև և բջջավոր բետոններից վրաքաշի սալիկներ) կարող է միաժամանակ կատարել ջերմապաշտպանիդ իսկ երբեմն նաև խոնավամեկուսիչ ֆունկցիա։ Կրող կոնստրուկցիաները (շենքերի վերնածածկի հիմնական տարրերն են) որոշում են շենքի վերնածածկիի ձևը (հարթ, տարածական և այլն), շենքի ներքին և արտաքին տեսքը։ Կրող կոնստրուկցիաների տեսակները բազմազան են, հեծանների, ծպեղաֆերմաների (հարթ կամ տարածական) վրա տեղադրվող վրաքաշի սալիկներ (հարթ, կողավոր, սնամեջ), բարակապատ թաղանթներ, ծալքավոր, կախովի, պնևմատիկ և այլ կոնստրուկցիաներ։ Պատրաստվում են երկաթբետոնից է հավաքովի և միաձույլ, մետաղից, ասբեստացեմենտից։ Տաքացուցիչը ավելի հաճախ պատրաստում են սալիկային կամ սորուն նյութերից, հազվադեպ՝ միաձույլ բջջավոր բետոնից։ Տաքացուցիչը շենքերից (գլխավորապես արդեն շենքերից) թափանցող ջրային գոլորշիների խոնավությունից պաշտպանելու համար շենքերի վերնածածկերի կոնստրուկցիաներում նախատեսվում է շոգեմեկուսացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png