Շեննոն Լուսիդ
Շեննոն Լուսիդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օկլահոմայի համալսարան և Bethany High School? |
Մասնագիտություն | տիեզերագնաց, քիմիկոս և կենսաքիմիկոս |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Շեննոն Մատիլդա Ուեելս Լուսիդ, (անգլ.՝ Shannon Matilda Wells Lucid, հունվարի 14, 1943, Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն), ամերիկացի կին տիեզերագնաց և կենսաքիմիկոս, կատարել է 5 տիեզերական թռիչք, «Միր» ուղեծրային կայանում մնացել է 188 օր, 4 ժամ և սահմանել կանանց տիեզերագնացների ռեկորդ (1996-ի մարտից-սեպտեմբեր)[3][4]։ Այդ թռիչքի համար նա պարգևատրվել է Կոնգրեսի Տիեզերական պատվո շքանշանով (տիեզերագնացների ամենաբարձր պարգև)։ Շեննոնը միակ կին տիեզերագնացն է, որն արժանացել է այդ մրցանակին։ Նրան են պատկանում նաև 3 անընդմեջ համաշխարհային ռեկորդ՝ առաջին կին տիեզերագնացը, որը կատարել է 3-րդ, 4-րդ և 5-րդ տիեզերական թռիչքներ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեննոնը ծնվել է Շանհայում, ամերիկացի բապտիստ միսիոների ընտանիքում։ Նրա ծնողները (Օսկար և Միրտլ) ծնունդով Օկլահոմա նահանգի Բեթանի քաղաքից են։ Մանուկ հասակում Շեննոնը ծնողների հետ ներկալվել է ճապոնական ճամբար։ Նա կենսաքիմիկոսի իր մասնագիտությունը 1973 թվականին ստացել է Օկլահոմայի համալսարանում։
1968 թվականին ամուսնացել է Մայքլ Ֆ․ Լուսիդի (Ինդիանապոլիս) հետ[6], ունեն երկու դուստր, մեկ որդի և 5 թոռ[7]։
Կարիերան ՆԱՍԱ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին ընդգրկվել է ՆԱՍԱ-ի կազմում։ Վեց կին թեկնածուներից այդ ժամանակ միայն ինքն էր մայր։
2002-2003 թվականներին ծառայությունը շարունակել է ՆԱՍԱ-ում՝ որպես գիտական բաժնի ղեկավար։ Ավելի ուշ՝ STS-114՝ 2005, STS-116՝ 2006, STS-118 և STS-120՝ 2007, STS-122, STS-124 և STS-126՝ 2008, STS-125 և STS-127՝ 2009 թվականների առաքելություննրի ժամանակ եղել է CAPCOM-ի մասնագետ (capsule communicator, Երկրի վրա պատասխանատու տիեզերագնաց, որն անհրաժշտության դեպքում ուղիղ կապով անհետաձգելի խորհուրդներ է տալիս ուղեծրային թիմին)։
2012 թվականին հեռացել է ՆԱՍԱ-ից[8]։
Տիեզերական թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 թվականին կատարել է իր առաջին տիեզերական թռիչքը՝ «Դիսքավրի» տիեզերանավով։ Իր հաջորդ թռիչքների ժամանակ (1989, 1991, 1993) նա արդեն մասնագետ էր։
- 1996 թվականին սահմանել է ռեկորդ՝ կանանց թռիչքների տևողությամբ մնալով «Միր» կայանում 188 օր։ Այդ ընթացքում Շենոնը կատարել է բազմաթիվ ֆիզիկական և բժշկական փորձեր։ Միայն 16 տարի անց նրա ռեկորդը գերազանցել է Սունիտա Ուիլյամս՝ Միջազգային տիեզերական կայանում[9][10][11]։
Տիեզերական առաքելության ժամանակաընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքելություն | Տարեթիվ | Թռիչքի տևողություն | Բաց տիեզերքում |
---|---|---|---|
STS-51G | հունիսի 17 - հունիսի 24 1985 | 169:38:52 | 0:00:00 |
STS-34 | հոկտեմբերի 18 - հոկտեմբերի 23 1989 | 119:39:21 | 0:00:00 |
STS-43 | օգոստոսի 2 - օգոստոսի 11 1991 | 213:21:25 | 0:00:00 |
STS-58 | հոկտեմբերի 18 - նոյեմբերի 1 1993 | 336:12:32 | 0:00:00 |
Միր NASA-1 | մարտի 22 - սեպտեմբերի 26 1996 | 4516:00:14 | 0:00:00 |
Ընդամենը | 5354:52:24 | 0:00:00 |
առաքելության խորհրդանիշներ․![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնգրեսի Տիեզերական պատվո շքանշան (1996)
- Անունն ընդգրկվել է Օկլահոմայի կանանց փառքի սրահում (1993)[12]
- Ռուսաստանի Բարեկամության շքանշան (1996)[13]
- Մեդալ՝ «Տիեզերքի յուրացման վաստակի համար»[14]
Փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին կամեո դերով նկարահանվել է «Հեռավոր կապույտ բարձունքներ» ֆիլմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/shannon-w-lucid/
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ Космические рекорды
- ↑ Добро пожаловать домой, Шеннон Люсид
- ↑ Шеннон Лусид
- ↑ Шеннон Матильда Уэллс Лусид։ Семейное положение
- ↑ «Шеннон Лусид: «Я должна была лететь раньше Терешковой»»։ www.golos.com.ua (ռուսերեն)։ Վերցված է 2019-03-30
- ↑ «Record-Setting Female Astronaut Shannon Lucid Leaving NASA»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-02-06
- ↑ При этом рекорд суммарного налёта (223 дня) остался за Лусид. «STS-117 MCC Status Report #16»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-04-ին։ Վերցված է 2009-12-15
- ↑ Spacefacts biography of Shannon Lucid
- ↑ CNN Article: Legendary astronaut still finds herself star-struck
- ↑ «Oklahoma Women’s Hall of Fame website»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-06-ին։ Վերցված է 2009-06-10
- ↑ Указ Президента Российской Федерации от 26 декабря 1996 года № 1774 «О награждении орденом Дружбы Шеннон Люсид»
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Космическая энциклопедия
- Official NASA Bio(անգլ.)
- Биография(չաշխատող հղում)(անգլ.)
- Шэннон Лусид (անգլ.) Internet Movie Database կայքում
|