Շեյն Ֆերգյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կևին Ֆերգյուսոն
անգլ.՝ Shane Ferguson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Շեյն Կևին Ֆերգյուսոն
Ազգությունը Հյուսիսիռլանդացի
Քաղաքացիությունը Հյուսիսային Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1991(1991-07-12)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Լոնդոնդերրի, Հյուսիսային Իռլանդիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Միլլուոլլ
Համար 18
Պատանեկան կարիերա
2001-2007 Հյուսիսային Իռլանդիա Դերրի Սիթի
2007-2009 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2015 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 23 (0)
2013 → Անգլիա Բիրմիգհեմ Սիթի 11 (1)
2013-2014 → Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 18 (0)
2015 → Շոտլանդիա Ռեյնջերս 0 (0)
2015-2016 → Անգլիա Միլլուոլլ 22 (2)
2016-մ.հ. Անգլիա Միլլուոլլ 20 (1)
Ազգային հավաքական
2008-2012 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա (մինչև 21) 11 (0)
2009-մ.հ. Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 26 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Շեյն Կևին Ֆերգյուսոն (անգլ.՝ Shane Kevin Ferguson, հուլիսի 12, 1991(1991-07-12)[1][2], Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, Հյուսիսային Իռալանդիայի և «Միլլուոլլի» պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնը «Միլլուոլլի» կազմում

Ֆերգյուսոնը կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Դերրի Սիթի» ակումբում[3]։ 2007 թվականին նա տեղափոխվել է անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի ակադեմիան[4]։ 2009 թվականին Շեյնը 3-ամյա պայմանագիր կնքեց[5]։ 2010 թվականի օգոստոսի 25-ին Լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Ակկրինգտոն Ստենլիի» դեմ խաղում իր պաշտոնական նորամուտը նշեց[6]։ 2011 թվականի հունվարի 5-ին «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում Ֆերգյուսոնը իր նորամուտը նշեց պրեմիեր լիգայում, փոխարինման դուրս գալով 2-րդ խաղակեսում՝ Խոնասա Գուտերրեսի փոխարեն[7]։ 2011 թվականին Շեյնը «Նյուքասլի» հետ պայմանագիրը երկարաձգեց 5 տարով[8]։

2013 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվեց «Բիրմինգհեմ Սիթի»[9]։ Մարտի 2-ին «Հալլ Սիթիյի» դեմ խաղում Շեյնը նորամուտը նշեց Անգլիայի Ֆուտբոլային լիգայում[10]։ Մարտի 29-ին «Կրիստալ Պելասի» դեմ խաղում Ֆերգյուսոնը նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց[11]։

Այդ տարվա ամռանը «Բիրմինգհեմը» վարձավճարով 1 տարի էլ մնաց[12]։ 2015 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվեց շոտլանդական «Ռեյնջերս»[13]։ Մարզումներից մեկի ժամանակ Ֆերգյուսոնը ծնկի վնասվածք ստացավ։ Մայիսի 28-ին փլեյ օֆի շրջանակներում կայացած «Մոտրեուելլայի» դեմ խաղում «ռենջերների» կազմում նորամուտը նշեց[14]։ Այդ տարվա ամռանը Շեյնը կրկին վարձավճարով հանձնվեց, այս անգամ էլ՝ «Միլլուոլլին»։ Օգոստոսի 8-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում Ֆերգյուսոնը նոր ակումբում նորամուտը նշեց[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 6-ին Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ֆերգյուսոնը նորամուտը նշեց Հյուսիսային Իռալնդիայի կազմում[16]։ 2012 թվականի օգոստոսի 15-ին Ֆինլանդիայի դեմ խաղում Շեյնը հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց[17]։

2016 թվականի ամռանը Ֆերգյուսոնը մասնակցեց Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը։ Առաջնությունում նա խաղաց Լեհաստանի դեմ խաղում[18]։

Հյուսիսային Իռլանդիայի կազմում խաղերը և գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Մասաթիվ Վայր Մրցակից Վերջնահաշիվ Հաշիվ Առաջնություն
01. 15 օգոստոսի, 2012 թվական Ուինդզոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռալնդիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 1:0 3:3 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Douglas, Mark (2010 թ․ հոկտեմբերի 10). «Shane Ferguson reveals his tough side». Evening Chronicle. Newcastle upon Tyne. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Shane Ferguson». Newcastle United F.C. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Toon starlet signed new deal». Shields Gazette. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Аккрингтон Стэнли VS. Ньюкасл Юнайтед 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 25.
  7. «Ньюкасл Юнайтед VS. Вест Хэм Юнайтед 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 5.
  8. «Shane Ferguson signs a five-year deal at Newcastle». The Journal. Newcastle. 2011 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Walker, Andy (2013 թ․ փետրվարի 28). «Fergie signs». Birmingham City F.C. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Халл Сити VS. Бирмингем Сити 5:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 2.
  11. «Кристал Пэлас VS. Бирмингем Сити 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 29.
  12. «More Fergie time at Blues». Birmingham City F.C. 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  13. «Rangers sign five Newcastle players on loan on deadline day». BBC Sport. 2015 թ․ փետրվարի 2. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  14. «Рейнджерс VS. Мотеруэлл 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 28.
  15. «Шрусбери Таун VS. Миллуолл 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8.
  16. «Италия VS. Северная Ирландия 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունիսի 6.
  17. «Северная Ирландия VS. Финляндия 3:3» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 15.
  18. «Польша VS. Северная Ирландия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյն Ֆերգյուսոն» հոդվածին։