Jump to content

Շեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյն
պատկերանիշ
ՏեսակԱռցանց խանութ, բիզնես ձեռնարկություն, very large online platform? և Մարկետփլեյս
Երկիր Չինաստան և  Սինգապուր
Հիմնադրվածհոկտեմբեր 2008
Գլխադասային գրասենյակՍինգապուր, Սինգապուր[1] և Չինաստան
Պարգևներ
Կայքshein.com

Շեյն[2] (չին. 希音, փինյին xī yīn, ոճավորված որպես Շեյն[3]), միջազգային առցանց առևտրի հարթակ, մասնագիտացված «արագ» նորաձևության մեջ, գլխամասային գրասենյակը գտնվում է Սինգապուրում[4][5]։ Ընկերության պատմությունը սկսվում է այն ժամանակից, երբ Սյու Յանթյենը (չին. 許仰天, փինյին Xǔ yǎngtiān, անգլ.՝ Chris Xu) 2008 թվականին Չինաստանի Նանկին քաղաքում հիմնեց հարսանեկան զգեստների առցանց առևտրի հարթակը՝ Sheinside անունով[6]։ Շեյնը գործում է աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածաշրջաններում։ 2022 թվականի ապրիլին անցկացված ֆինանսավորման փուլից հետո ընկերության շուկայական արժեքը հասավ 100 միլիարդ ԱՄՆ դոլարի[7]։ 2021 թվականի դրությամբ առցանց հարթակը ունեցել է ամսական 7 միլիոն ակտիվ օգտատեր[8]։

Շեյնը հայտնի Էլեկտրոնային առևտրի հարթակ է, օգտագործվում է միլեննիալների և Z սերնդի ներկայացուցիչների կողմից ամբողջ աշխարհում, հայտնի է համեմատաբար մատչելի հագուստի վաճառքով[9]։ Նրա շուկայական հաջողությունը վերագրվում է Z սերնդի հաճախորդների ներգրավմաբ, ընկերությունը կիրառում է ալգորիթմներ և համագործակցում է սոցիալական ցանցերի հետ՝ նորաձևության ոլորտում թրենդների ստեղծման և առավելագույն պահանջարկ ունենալու համար[10]։ Սկզբում ընկերությունը դիտարկվում էր որպես արտադրանքի ուղղակի վաճառող, այն չէր զբաղվում դիզայնով կամ հագուստի արտադրությամբ, այլ ձեռք էր բերում ապրանքներ Գուանճոուի հագուստի մեծածախ շուկաներից[11]։ 2012 թվականից՝ Շեյնը սկսեց ստեղծել իր սեփական մատակարարման շղթան և վերածվեց լիովին ինտեգրված մանրածախ վաճառողի[11]։ 2022 թվականի դրությամբ ընկերությունը Գուանճոուում ստեղծել էր իր սեփական մատակարարման շղթան՝ ավելի քան 3000 մատակարարներից բաղկացած ցանցով[12]։

Տնտեսական գործոնների և միջազգային շուկայի ընդլայնման նկատառումներից ելնելով ՝ 2019 թվականին ընկերությունը իր կենտրոնական գրասենյակը տեղափոխեց Սինգապուր՝ միաժամանակ պահպանելով իր պահեստներն ու մատակարարման շղթան Չինաստանում։ 2022 թվականին նրա եկամուտը հասավ 24 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ մրցակցելով հագուստի մանրածախ առևտրի հսկաների՝ Zara-ի և H&M-ի հետ[12]։ «Bloomberg Businessweek» ամսագրի և այլոց վերլուծությունների համաձայն՝ Շեյնի բիզնես մոդելը շահել է Ամերիկա-չինական առևտրային պատերազմից, հատկապես հարկային արտոնությունների առումով[13]։

2024 թվականին Շեյնի փոխնախագահ անգլ.՝ Marcelo Claure-ը հայտարարեց, որ չնայած Շեյնը հիմնադրվել է Չինաստանում, սակայն համաշխարհային ձեռնարկություն դառնալու համար իր կենտրոնական գրասենյակը տեղափոխել է Սինգապուր։ Այն այժմ սինգապուրյան ընկերություն է, ոչ թե չինական, և ունի հաճախորդներ ավելի քան 170 երկրներում[14]։ Նույն թվականին Շեյն ընկերության գործադիր տնօրեն անգլ.՝ Donald Tang-ը պնդեց, որ ընկերության հաջողության հիմքում ամերիկյան արժեքներն են, հայտարարելով. «Այդ տեսանկյունից մենք ամերիկյան ընկերություն ենք»[15]։ Մյուս կողմից՝ BBC[16], RFI[17], Ամերիկայի ձայն[18] և Hong Kong Economic Daily News[19] լրատվամիջոցները շարունակում են իրենց հաղորդումներում ձեռնարկությունը դասակարգել որպես չինական։

Շեյն (Shenzhen Lingtian Information Technology Co., Ltd.) հիմնադրվել է 2008 թվականին Նանկինում Սյու Յանթյենի կողմից՝ ի սկզբանե Շեյնside ապրանքանիշի ներքո, մասնագիտանալով հարսանեկան զգեստների և պաշտոնական հագուստի ոլորտում։ 2012 թվականին այն վերանվանվեց Շեյն և ընդլայնեց իր գործունեությունը՝ ընդգրկելով հագուստի բոլոր տեսակները։ 2014 թվականին Շեյնը ձեռք բերեց «Romwe» կանանց նորաձևության ապրանքանիշը։ 2015 թվականին ընկերությունը իր կենտրոնը տեղափոխեց Գուանճոուի Փանյու շրջան։ Փանյուի Նանցուն գյուղի հագուստի արտադրության կենտրոնում գտնվելը թույլ տվեց ստեղծել ամբողջական, ճկուն մատակարարման շղթա[20][21][22]։ 2018 թվականից սկսած՝ Շեյնը լիովին մտավ համաշխարհային շուկա՝ սպասարկելով ավելի քան 200 երկիրներ, ներառյալ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հնդկաստան, Հարավարևելյան Ասիա և այլն[23]։ 2021 թվականին Շեյնը որոշեց իր միջին և բարձր գնային հավաքածուն՝ Շեյն Premium-ը, վերանվանել MOTF և գործարկել նրա համար առանձին կայք[24]։

Հիմնադրում և վաղ բիզնես մոդել (2008–2012)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյնը, որը նախկինում հայտնի էր որպես «ZZKKO», հիմնադրվել է մայրցամաքային Չինաստանում 2008 թվականին ձեռնարկատեր և որոնողական համակարգերի օպտիմալացման փորձագետ Սյու Յանթյենի կողմից[25][11][26]:

Սյուի կրթական և մասնագիտական անցյալի մասին մանրամասները մինչև 2022 թվականը մնում էին անհայտ, քանի որ տարբեր աղբյուրներ տրամադրում էին իրարամերժ տեղեկություններ նրա ինքնության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, որոշ աղբյուրներ նրան նկարագրում էին որպես ամերիկացի՝ չինական ծագմամբ, ով ավարտել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանը: Սակայն այլ աղբյուրներ վկայում են, որ նա ծնվել է 1984 թվականին Շանդուն նահանգում, այնուհետև կրթություն է ստացել Ցինդաոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանում: The Guardian-ը նշում է, որ չինական լրատվամիջոցներում Սյուն նկարագրվում է որպես աղքատ ընտանիքից սերած հասարակ ուսանող։ Շեյնը սակայն պնդում է, որ Սյուն ծնվել է մայրցամաքային Չինաստանում[26]:

Ընկերության կայքը՝ Sheinside.com-ը, գրանցվել է 2011 թվականի մարտին, սկզբում ներկայանալով որպես «հարսանյաց զգեստների համաշխարհային առաջատար ընկերություն», չնայած այդ ժամանակ ընկերությունը նաև վաճառում էր կանացի հագուստ[25][27]: Ընկերությունն իր ապրանքները ձեռք էր բերում Գուանճոուի հագուստի մեծածախ շուկայից, որը նաև կենտրոնական հանգույց էր հագուստ արտադրողների և վաճառքի շուկաներից շատերի համար: Այդ ժամանակ Շեյնը չէր զբաղվում հագուստի նախագծմամբ կամ արտադրությամբ։ Այն գործում էր որպես արտադրողից անմիջապես սպառողին մատակարարող ընկերություն՝ միջազգային հաճախորդներին ուղղակիորեն վաճառելով երրորդ կողմի մեծածախ վաճառողների արտադրանքը[11]։

Ռեբռենդինգ և անցում համակարգված մանրածախ վաճառքի (2012–2019)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ականների սկզբին Շեյնը սկսեց իր ապրանքները արտահանել Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա և Գերմանիա։ Վաճառվող ապրանքների տեսականին ընդգրկում էր ոչ միայն կանացի հագուստ, այլև կոսմետիկա, կոշիկներ, ձեռքի պայուսակներ և զարդեր[11]։ 2012 թվականին ընկերությունը գործարկեց իր ներկայիս կայքը և սկսեց օգտագործել սոցիալական մեդիան մարքեթինգի համար։ Նա սկսեց համագործակցել նորաձևության ոլորտի բլոգերների հետ, որպեսզի անվճար ապրանքների դիմաց իրեն գովազդեն Facebook, Instagram և Pinterest հարթակներում[11][12]։

2014 թվականին Շեյնը ձեռք բերեց Չինական առցանց մանրածախ վաճառքի հարթակ Romwe-ն, ինչի արդյունքում վերածվեց ամբողջությամբ համակարգված մանրածախ վաճառողի։ 2016 թվականին ընկերությունը ուներ 100 աշխատակից, և հիմնեց իր գլխադասային գրասենյակը Գուանճոուում։ 2015 թվականին այն Շեյնside-ից վերանվանվեց Շեյն՝ պնդելով, որ ավելի պարզ անունը հեշտացնում է առցանց որոնումները[25]։

2016 թվականին Սյուն հավաքեց 800 դիզայներներից և նմուշներ արտադրողներից բաղկացած թիմ, որը պատասխանատու էր Շեյն ապրանքանիշի հագուստի արտադրության համար։ Ընկերությունը նաև սկսեց հեռացնել համեմատաբար ցածրորակ ապրանքներ կամ պատկերներ առաջարկող մատակարարներին՝ դրանով իսկ փոխելով իր մատակարարման շղթայի կազմակերպումը[11]։

Գրանցման տեղափոխում Սինգապուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Սինգապուրում գրանցված «Roadget Business Pte» ընկերությունը Սյու Յանթյենին և այլ անձանց նշանակեց ընկերության իրավաբանական ներկայացուցիչներ։ 2021 թվականին Չինաստանի ընկերությունների գրանցման փաստաթղթերի տվյալները ցույց էին տալիս, որ Շեյնը լուծարել է իր հիմնական բիզնես կառույցը՝ Nanjing Ling Tian Information Technology Co., Ltd.-ը[28] մինչդեռ Սինգապուրյան ընկերությունների գրանցումային տվյալները ցույց էին տալիս, որ Roadget-ը դարձել է Շեյնի համաշխարհային կայքը շահագործող և Շեյն ապրանքանիշը տնօրինող իրավաբանական անձ[28]։

Աճ և շուկայական վերելք համավարակի շրջանում (2020 – մեր օրեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համավարակի հետ մեկտեղ ընկերությունը 2020 թվականին հայտնել է, որ իր եկամուտները հասել են 10 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը նշանակում է վաճառքների 100%-ից ավելի աճ յոթ տարի անընդմեջ[25]։ 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ, ըստ հաղորդագրությունների, Շեյնը գնահատվել է աշխարհի ամենամեծ միայն առցանց գործող նորաձևության մանրածախ վաճառող[25]։ Շեյնը նաև համրվում է առաջին կազմակերպություններից մեկը, որը TikTok-ը օգտագործել է որպես մարքեթինգային գործիք՝ օգտագործելով տարածված արտադրանքըներ գովազդելու նրա կարողությունը՝ շուկայում ընկերության հանրաճանաչությունը բարձրացնելու համար[11]։

2021 թվականի նոյեմբերի դրությամբ Շեյնի շուկայական արժեքը կրկնապատկվեց՝ 15 միլիարդ դոլարից հասնելով 30 միլիարդ ԱՄՆ դոլարի[25]։ 2022 թվականի մայիսին ճանաչվել է որպես աշխարհի խոշորագույն «արագ նորաձևության» ընկերություն։ «The Wall Street Journal»-ը 2022 թվականի հոկտեմբերին հայտնել է, որ այդ տարի Շեյնի եկամուտը հասել է 24 միլիարդ դոլարի, ինչի արդյունքում ընկերությունը մասշտաբով համեմատելի է Zara-ի և H&M-ի հետ[12]։

2022 թվականին անցկացված հարցումը, որը ներառում էր 7000 ամերիկացի դեռահասների, ցույց տվեց, որ Շեյնը հարցվածների կողմից ճանաչվել է որպես երկրորդ ամենասիրված էլեկտրոնային առևտրի կայքը[27]։

2022 թվականի մայիսին Fortune ամսագրի հրապարկած հոդվածում ընկերությունը բնութագրվել է որպես Z սերնդի հաճախորդների համար երեկույթների սպասարկում կազմակերպող, մեծ տվյալներ և Չինաստանի արդյունավետ արտադրական շղթաներ կիրառող և արագ նորաձևության դիզայնները ցածր արժեքով մատուցող ընկերություն։ Այդ ժամանակ ընկերության շուկայական արժեքը հասել էր 100 միլիարդ դոլարի[29]։

Բորսա դուրս գալու փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականին Շեյնը Whitestown-ում հիմնեց բաշխման կենտրոն[30], միաժամանակ պլանավորելով բացել լրացուցիչ բաշխման կայաններ Հարավային Կալիֆոռնիայում և Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում[31]։ 2022 թվականի նոյեմբերին Շեյնը Մարկեմում (Օնտարիո) բացեց նոր գրասենյակ և բաշխման կենտրոն՝ նախատեսելով այն դարձնել Շեյնի հիմնական բաշխման հանգույցը Կանադայում[32]։

2023 թվականին ամերիկյան տեխնոլոգիական բիզնեսի նորությունների «The Information» կայքը հայտնել է, որ Շեյնի ներկայացուցիչները ոչ պաշտոնական բանակցություններ են վարել ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Amazon-ի և Google-ի հետ՝ Շեյնում հնարավոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ[33]։ Նույն թվականին Շեյնը Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցվելու անհաջող փորձ ունեցավ և 2024 թվականին որոշեց տեղափոխվել Լոնդոնի ֆոնդային բորսա[34]։

2025 թվականին Շեյնի առաջնային հրապարակային առաջարկը (անգլ.՝ IPO)Լոնդոնում հավանություն ստացավ Մեծ Բրիտանիայի Ֆինանսական վարքագծի կարգավորման մարմնի (անգլ.՝ Financial Conduct Authority) կողմից, սակայն նույն թվականի մայիսի դրությամբ այն դեռ չէր ստացել Չինաստանի արժեթղթերի կարգավորման հանձնաժողովի (անգլ.՝ China Securities Regulatory Commission) հաստատումը[35]։ Այդ պատճառով Շեյնը դադարեցրեց համագործակցությունը առաջնային հրապարակային առաջարկի հանրային կապերի (անգլ.՝ PR) հարցերով զբաղվող «Brunswick» և «FGS» երկու ընկերությունների հետ[36]։ Նույն թվականի հունիսին լուրեր տարածվեցին, որ Շեյնը հնարավոր է դառնա Հոնկոնգի բորսայի բաժնետեր[37]։

Մարքեթինգային մոդել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ CNN-ի՝ բազմաթիվ TikTok բլոգերներ նախ մեծ քանակությամբ հագուստ են գնում Շեյնից, ապա իրենց լսարանին ուղարկում են Շեյնի հագուստը ցուցադրող տեսանյութեր, ստեղծելով գովազդային հոսք TikTok-ում և գրավելով ավելի շատ հաճախորդների՝ ընկերության կայք մուտք գործելու համար[25]։ 2021 թվականի մայիսի 17-ի հաղորդմամբ, Շեյնի բջջային հավելվածի ներբեռնումների քանակը որոշ ժամանակ նույնիսկ գերազանցել է Amazon-ին[38]։ 2020 թվականին Շեյնը TikTok-ում և YouTube-ում եղել է ամենաշատը քննարկվող բրենդը, իսկ Instagram-ում՝ չորրորդը[39]։

Շեյնը հայտարարում է, որ օգտագործում է նոր սերնդի սպառողների հոգեբանական առանձնահատկությունները և դրա հիման վրա իրականացնում է համապատասխան շուկայավարման ռազմավարություններ՝ շուկայական ցանցը մեծացնելու նպատակով։ Հարթակի ցածր գները գրավում են նաև սահմանափակ բյուջե ունեցող դեռահաս առցանց գնորդներին, որոնք իրենց գնած ապրանքները հրապարակում են սոցիալական ցանցերում։[40]։

Իր օգտատերերի բազան ընդլայնելու համար ընկերությունն առաջարկում է համեմատաբար ցածր գներ՝ պահանջարկը խթանելու համար, ինչպես նաև սահմանում է համակարգ, ըստ որի՝ որքան շատ է հաճախորդը գնումներ կատարում, այնքան ավելի մեծ զեղչեր կարող է ստանալ։ Այդ զեղչերը խրախուսվում է օգտագործել հաջորդ գնումների ժամանակ։ Բացի ալգորիթմների վրա հիմնված առաջարկների համակարգից, Շեյնը նաև մշակել է մի շարք առաջադրանքներ, որոնց կատարման համար օգտատերերը ստանում են միավորներ, որոնք կարող են փոխանակվել զեղչերի հետ՝ դրանով իսկ գրավելով հաճախորդներին պարբերաբար մուտք գործել հարթակ՝ օրինակ՝ ապրանքներ ավելացնելով զամբյուղ, դիտելով ուղիղ հեռարձակումներ կամ մասնակցելով ընկերության մրցույթներին[25]։

Արտադրական գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում Շեյնը հագուստի սեփական դիզայն չուներ։ Ընկերության հագուստի հիմնական մատակարարումը գալիս էր Գուանճոու քաղաքի հագուստի մեծածախ շուկաներից։ 2014 թվականին Շեյնը ստեղծեց իր սեփական մատակարարման շղթան, ինչի արդյունքում վերածվեց լիովին ինտեգրված մանրածախ վաճառողի։ Հետագայում ընկերությունը ապավինեց արտադրական գործընկերների և մատակարարների ցանցին՝ որոնք արտադրում և առաքում էին նրա ապրանքները[11]։

Շեյնը վերլուծում է նորաձևության միտումները և, երբ հայտնաբերում է որևէ նորամուծություն, երեք օրվա ընթացքում արագ կազմակերպում է համապատասխան արտադրանքի թողարկումը։ Միաժամանակ ընկերությունը սահմանափակում է պատվերների ծավալը՝ յուրաքանչյուր արտադրանքի առաջին խմբաքանակը պահելով մոտավորապես 100 միավորի սահմաններում, որպեսզի գնահատի սպառողների հետաքրքրվածությունը, ի տարբերություն օրինակ Zara-ի որը սովորաբար մեկ խմբաքանակով արտադրում է մոտ 500 միավոր։ Շեյնի այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել շահույթի կորստի հավանականությունը, եթե պատվերների ամբողջ ծավալը չի վաճառվում[11]։ Ըստ Bloomberg-ի հաղորդման՝ Շեյնի փոքր խմբաքանակների ռազմավարությունը համարվում է նրա հաջողության հիմնական գործոններից մեկը։ Շեյնի հետ համագործակցող մատակարարները նույնպես նկատել են աճ իրենց բիզնեսում՝ ընկերության ընդլայնմանը զուգընթաց[41]։

Հարկային քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյնը կիրառել է որոշ մեթոդներ՝ ներմուծման և արտահանման մաքսատուրքերի վճարումից խուսափելու համար, ինչը էապես նպաստում է նրա շահույթի աճին։[11][13]։ Համաձայն ԱՄՆ-ի 2015 թվականի «Առևտրային ընթացակարգերի պարզեցման և առևտրային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու մասին» օրենքի 321-րդ հոդվածի դրույթների (որը կոչվում է նաև «Դե մինիմիս»), յուրաքանչյուր անձի համար ներմուծվող ապրանքների մաքսատուրքից ազատված սահմանաչափը կազմում է 800 ԱՄՆ դոլար[42]։ Այս օրենքը թույլ է տալիս, որ Շեյնը օրինական ճանապարհով, առանց մաքսատուրքի ապրանքներ արտահանի դեպի ԱՄՆ, ինչի արդյունքում ընկերությունը ԱՄՆ-ում գործող տեղական ընկերությունների համեմատ ձեռք է բերում մրցակցային առավելություն[13][43]։

Հարկերից խուսափելու մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ապրիլին Բրազիլիայի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Շեյնը, օգտվելով երկրի օրենսդրության բացթողումներից, խուսափում է հարկերից և մաքսանենգ ճանապարհով ապրանքներ է մատակարարում Բրազիլիա[44]։

Մեծ Բրիտանիայի օրենսդրական պահանջների համաձայն՝ արտասահմանյան վաճառողները պետք է գրանցվեն և վճարեն Մեծ Բրիտանիայի Ավելացված արժեքի հարկ ծովային ճանապարհով ներմուծված ցածրարժեք (135 ֆունտ ստեռլինգից ցածր) ապրանքների համար։ Այս ԱԱՀ-ը գանձվում է գնորդից և փոխանցվում է Մեծ Բրիտանիայի հարկային և մաքսային վարչությանը (HM Revenue & Customs)[45]։ Պարզվել է, որ Շեյնը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 9 ամիս շարունակ չի կատարել դրա պահանջները։ Բացի այդ, նրա կայքում չի ցուցադրվել Մեծ Բրիտանիայում իր ընկերության գրանցման համարը և ԱԱՀ-ի դրույքաչափերը առանձին-առանձին, ինչպես պահանջվում է Մեծ Բրիտանիայի օրենսդրությամբ[46]։

Շրջակա միջավայր և առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական «Deutsche Welle» լրատվական ծառայությունը 2021 թվականի վերջին հրապարակեց մի կարճամետրաժ ֆիլմ, որը ներկայացնում էր Շեյնի ստեղծած «արագ նորաձևության» համակարգը՝ քննադատելով նրա մարքեթինգային քաղաքականությունը, որը հիմնականում թիրախավորում է դեռահասներին, որոնք համեմատաբար հազվադեպ են խելամիտ ֆինանսական որոշումներ կատարում, ինչպես նաև այն պատճառով, որ ընկերությունը շրջակա միջավայրում առաջացնում է Էկոլոգիական խնդիրներ[47]։ Այլ լրատվամիջոցներ ընդգծել են հավելվածի կախվածություն առաջացնող բնույթը՝ նշելով, թե ինչպես է այն օգտագործում ցածր գները՝ մարդկանց գայթակղելով գնել իրենց համար ոչ անհրաժեշտ ապրանքներ[48]։ Քանի որ Շեյնում վաճառվող ապրանքների մեծ մասը բարձրորակ չէ, սպառողները հաճախ հեշտությամբ ազատվում են այդ հագուստներից, ինչն էլ իր հերթին խորացնում է տեքստիլ թափոնների խնդիրը[49]։

Այս քննադատություններին ի պատասխան՝ Շեյնը իր հավելվածի ԱՄՆ-ի տարբերակում ներդրել է վերավաճառքի ծառայության համակարգ, որը հեշտացնում է Շեյն նորաձևության սեքնդ-հենդ իրերի գնումն ու վաճառքը։ Սակայն այս նախաձեռնության արդյունավետության վերաբերյալ գնահատականները տարբեր են, քանի որ Շեյնի ապրանքների արդեն իսկ ցածր գների պատճառով օգտատերերը հաճախ նախընտրում են հարթակում գնել նոր ապրանքներ, այլ ոչ թե օգտագործված[50]։

Կապարի պարունակության թույլատրելի սահմանների գերազանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին կանադական հեռուստատեսային «Marketplace» հետաքննական ծրագրի մի թողարկում ներկայացրեց Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Miriam Diamond-ի ղեկավարած «փոքր երեխաների բաճկոնների վերաբերյալ» հետազոտությունը, որը ցույց տվեց, որ Շեյնի արտադրանքները ունենԿանադայի Առողջապահության նախարարության սահմանած անվտանգության ստանդարտներից գրեթե 20 անգամ բարձր կապարի պարունակություն, իսկ ընկերության վաճառած մեկ այլ ապրանք՝ կարմիր դրամապանակը, 5 անգամ գերազանցել է կապարի պարունակության թույլատրելի սահմանը։ Շեյնը պատասխանել է հեռուստահաղորդմանը՝ հայտարարելով, որ ընկերությունը դադարեցնելու է նշված երկու խնդրահարույց ապրանքների վաճառքը և մինչև հարցի լուծումը կկասեցնի տվյալ մատակարարներից ապրանքների ձեռքբերումը[51]։

Մարդկանց և աշխատակիցների իրավունքների խախտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյնը մեղադրվել է Չինաստանում աշխատողների իրավունքները ոտնահարելու մեջ։ 2021 թվականին Շվեյցարիայի ոչ կառավարական «Public Eye» կազմակերպության հետաքննությունը պարզել է, որ Գուանճոուում ընկերությանը պատկանող վեց արտադրամասերում աշխատակիցների աշխատաժամանակը գերազանցել է Չինաստանի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափը՝ հասնելով շաբաթական միջինում 75 ժամի[52]։ Հետաքննությունը նաև ցույց է տվել, որ աշխատավայրերում միջանցքներն ու աստիճանավանդակները հաճախ արգելափակված են եղել[53]։

2021 թվականի օգոստոսին Շեյնն իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ իր գործարանները ստացել են Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) և SA8000 միջազգային ստանդարտի սերտիֆիկացում[54]։ Սակայն այս պնդումը վիճարկվեց, քանի որ ISO-ն և SA8000 ստանդարտը մշակող կազմակերպությունը հայտարարեցին, որ նման հավաստագրում չեն տրամադրել Շեյնին և նույնիսկ երբեք կապի մեջ չեն եղել ընկերության հետ։ Շեյնի այդ հայտարարությունը հակասում է Մեծ Բրիտանիայի 2015 թվականի «Ժամանակակից ստրկության մասին» օրենքին[54]։ Reuters-ի համաձայն՝ Շեյնը Ավստրալիայում նույնպես ներգրավված է եղել հակաստրկատիրական օրենսդրության մանատիպ խախտումներում[55]։

2025 թվականի հունվարին BBCԳուանճոու-ի Փանյու շրջանում Շեյնի հագուստի արտադրամասերում անցկացրեց հետաքննություն, որի ընթացքում բացահայտեց, որ աշխատողների շրջանում լայնորեն տարածված է արտաժամյա աշխատանքի խնդիրը[56]։

Ըստ «The Wall Street Journal»-ի հաղորդման՝ Շեյնը ունի ներքին թիմ, որը վերահսկում է իր մատակարարման շղթայի գործընկերներին, իսկ անկախ կառույցներ, ինչպիսին է «Intertek Group»-ը, նույնպես մասնակցում են աուդիտների իրականացմանը[57]։

2022 թվականի նոյեմբերին Bloomberg-ը հաղորդեց, որ Շեյնի հագուստի արտադրության մեջ օգտագործվող բամբակը ստացվում է Սինծիան շրջանից[58]։ Հաղորդման հրապարակումից հետո ԱՄՆ սենատորների երկկուսակցական դաշինքը նամակ ուղարկեց Շեյնին՝ պահանջելով տեղեկատվություն ընկերության կողմից բամբակյա հումքի արտադրության մեջ Սինծիանի բնակչության հարկադիր աշխատանքի հնարավոր օգտագործման վերաբերյալ[59]։

Իրավաբան փորձագետները նշում են, որ Շեյնը կարող է օգտվել հարկային օրենսդրության բարենպաստ բացերից՝ «Ույղուրների հարկադիր աշխատանքի կանխարգելման մասին» օրենքի ազդեցությունից խուսափելու համար[60]։ Fortune ամսագրում 2022 թվականին հրապարակված մի հոդվածում նշվում էր, որ Շեյնի հագուստների մեծ մասը դեպի ԱՄՆ ներմուծվում է ծովային փոխադրումների միջոցով և ունի 800 ԱՄՆ դոլարից պակաս արժեք (այսպես կոչված «de minimis» կամ ցածրարժեք բեռներ), ինչի արդյունքում դրանք ազատվում են ներմուծման մաքսատուրքից։ Ըստ «Miller & Chevalier» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Manuel Levitt-ի՝ քանի որ այդ միջազգային առաքումները շատ փոքր չափի են, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների մաքսային և սահմանապահ ծառայությունը (U.S. Customs and Border Protection) դրանք չի ստուգում այնքան մանրակրկիտ, որքան օրինակ այն կոնտեյներները, որոնք լի են ապրանքներով և ուղարկվում են բրենդային խանութներ[61]։

2023 թվականի մայիսին ամերիկացի մի շարք կոնգրեսականներ հորդորեցին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) հետաձգել ընկերության առաջնային հրապարակային առաջարկի (IPO) հաստատումը, մինչև Շեյնը չհստակեցնի, որ ինքը արտադրության մեջ հարկադիր աշխատանք չի օգտագործում։

Հեղինակային իրավունքի խախտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Levi Strauss & Co.-ն դատական հայց ներկայացրեց Շեյնի դեմ՝ մեղադրելով նրան ջինսի կարման արտոնագրված տեխնոլոգիայի ապօրինի օգտագործման մեջ։ Հետագայում խնդիրը լուծվեց դատարանից դուրս՝ կողմերի միջև համաձայնությամբ։ 2021 թվականին Dr. Martens-ը նույնպես սկսեց դատական վարույթ՝ մեղադրելով Շեյնին և նրա քույր ընկերություն «Romwe»-ին հաճախորդներ գրավելու նպատակով իրական «Dr. Martens» կոշիկի պատկերները ապօրինի յուրացնելու և պատճենված դիզայնով ապրանքներ «Martins» անվան ներքո ցածր գներով վաճառելու մեջ։ Շեյնը հերքեց բոլոր մեղադրանքները[62]։

2021 թվականի մարտին Ralph Lauren Corporationհայց է ներկայացրել Շեյնի մայր ընկերություն համարվող «Zoetop» (Zhuotian Business Co., Ltd.)-ի դեմ՝ մեղադրելով նրան ապրանքային նշանի խախտման և անբարեխիղճ մրցակցության մեջ։ Հայցում պնդվում էր, որ ընկերությունը վաճառել է հագուստ, որի վրա օգտագործված տարբերանշանները շփոթեցնելու աստիճան նման են «Ralph Lauren Polo»-ի նշաններին, և այդպիսով շահարկել է ընկերության ապրանքների հեղինակությունն ու բարի համբավը[63]։

2022 թվականին Մեքսիկայի մշակույթի նախարարությունը դատական վարույթ սկսեց՝ դատապարտելով Շեյնի կողմից Մայաների ավանդական դիզայնով հագուստների անթույլատրելի արտադրումը, ինչի արդյունքում Շեյնը ստիպված եղավ հեռացնել համապատասխան առևտրային տեղեկատվությունը իր կայքից[64]։

Դիզայնի գողության մեղադրանքներ՝ դիզայներների և մանրածախ վաճառողների կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյնը բազմիցս մեղադրվել է բազմաթիվ դիզայներների և նորաձևության մանրածախ վաճառողների կողմից՝ դիզայնի գողության մեջ[65][66]։ Շեյնը մեղադրվել է նաև հագուստի ոլորտից դուրս դիզայնի յուրացման մեջ, օրինակ՝ արծնապատ կրծքանշանների թողարկման դեպքում[67]։

2018 թվականին Լոս Անջելեսում գործող «Valfré» բուտիկի սեփականատեր Ilse Valfre-ն իր հաճախորդներից տեղեկացավ, որ Շեյնը վաճառում է իր արտադրանքի գրեթե նույնական կեղծ տարբերակները[68]։ Միևնույն ժամանակ «Kikay» ընկերության համահիմնադիր Quinn Jones-ը հայտարարել է, որ Շեյնում հայտնաբերել է ականջօղերի դիզայն, որը չափազանց նման է «Kikay»-ի արտադրանքին։ Ի պատասխան վերը նշված մեղադրանքների՝ Շեյնը հեռացրեց այդ ապրանքների մասին տեղեկատվությունը և խոստացավ դադարեցնել համագործակցությունը այդ կեղծ ապրանքները մատակարարողների հետ[62]։

Շեյնի գործելաոճի նկատմամբ ուշադրություն գրավելու և անկախ բրենդներին ու դիզայներներին աջակցելու համար 2020 թվականին TikTok-ում և Twitter-ում տարածվեց «#boycottՇեյն» (բոյկոտել Շեյնը) հեշթեգը[67][68]։ 2021 թվականին «Sincerely Ria» բրենդի հիմնադիր և դիզայներ Mariama Diallo-ն նույնպես մեղադրեց Շեյնին իր դիզայնը գողանալու մեջ՝ ցույց տալով համեմատական պատկերներ մի գրառման մեջ, որտեղ ներկայացրել էր իր ստեղծագործական գաղափարի աղբյուրը[69]։

Տվյալների անվտանգություն և անձնական գաղտնիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի տվյալների արտահոսքի սկանդալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին ընկերությունը ենթարկվեց կիբերհարձակման, ինչը հանգեցրեց տվյալների զանգվածային արտահոսքի՝ 6,42 միլիոն օգտատերերի էլէկտրոնային փոստի հասցեներն ու գաղտնաբառերը կոտրվեցին։ Սա ստիպեց անվտանգության փորձագետներին դատապարտել ընկերության «ռեակտիվ կիբերանվտանգության ռազմավարությունը»[70] և հաճախորդների տվյալների ոչ պատշաճ կերպով պաշտպանությունը[71]։ Հետագայում պարզվեց, որ ընկերությունը ճշգրիտ չի հայտնել կոտրված հաշիվների իրական թիվը. 39 միլիոն օգտատերերից ոչ միայն գողացվել էին իրենց օգտանուններն ու գաղտնաբառերը, այլև նրանց բանկային քարտերի տվյալները։ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Շեյնի մայր ընկերությունը՝ «Zoetop»-ը, համաձայնագիր կնքեց Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Letitia James-ի գրասենյակի (NYAG) հետ՝ պարտավորվելով վճարել 1,9 միլիոն ԱՄՆ դոլարի տուգանք Նյու Յորք նահանգին՝ աշխարհի տասնյակ միլիոնավոր սպառողների անձնական տվյալների պաշտպանությունը ոչ պատշաճ կերպով իրականացնելու և իրավիճակի լրջությունը թաքցնելու փորձերի համար[9][72]։ Ըստ համաձայնագրի՝ Zoetop-ը պարտավորվում է նաև պահպանել տեղեկատվական անվտանգության համապարփակ ծրագիր[9]։ 2023 թվականին, Չինական ծագում ունեցող հավելվածների դեմ ձեռնարկված միջոցառումների շրջանակում, ԱՄՆ-ը մեղադրեց Շեյնին և Temu-ին տվյալների անվտանգության ռիսկեր առաջացնելու մեջ[73]։

Հավելվածի արգելափակումը Հնդկաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսին Շեյնի հավելվածն արգելափակվեց Հնդկաստանում՝ անձնական գաղտնիության նկատառումներից ելնելով։ Հնդկաստանի էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, հիմնվելով 2000 թվականի «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» օրենքի 69Ա հոդվածի դրույթների վրա, Շեյնը ևս 59 չինական հավելվածներ ընդգրկեց արգելման ցանկում՝ պնդելով, որ «ելնելով վերջերս ստացված հուսալի հետախուզական տվյալներից՝ այս հավելվածները սպառնալիք են ներկայացնում Հնդկաստանի ինքնիշխանության և օրենքի գերակայություն համար և կառավարությունը որոշել է արգելել դրանց օգտագործումը ինչպես բջջային, այնպես էլ ստացիոնար ինտերնետային սարքերում»։ Այս որոշումը բացատրվում էր նրանով, որ 69Ա հոդվածը կառավարությանը լիազորում է ցանկացած համակարգչային ռեսուրսի միջոցով ցանկացած տեղեկատվության դեպի հանրություն մուտքը արգելող հրամաններ արձակել։ Այնուամենայնիվ, Հնդկաստանում 69Ա հոդվածով չկարգավորվող առցանց հարթակներից Շեյնի ապրանքներ գնելը մնում է օրինական[74]։

Սկանդալային դրվագներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսին, բողոքների և լայնածավալ հանրային վեճերի արդյունքում, կայքից հեռացվեց սվաստիկայի նշանով վզնոցը։ Պաշտոնական բացատրությունն այն էր, որ այն բուդդայական հավատքի խորհրդանիշ է, այլ ոչ թե նացիստական[75]։ 2021 թվականի մայիսին Շեյնը բողոքներ ստացավ իր ներկայացրած հեռախոսի պատյանի վերաբերյալ, որի վրա պատկերված էր կավիճով նկարած՝ ձեռնաշղթաներով սևամորթ տղամարդ։ Շեյնը հրապարակեց հայտարարություն, որով ներողություն խնդրեց վիրավորանք պատճառելու և նյութը՝ առանց հեղինակի համաձայնության օգտագործելու համար[76]։

Գրագողության և հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքներ՝ H&M-ի կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին H&M-ը դատական հայց ներկայացրեց Շեյնի դեմ։ Հանրային հայտարարության մեջ H&M-ը բացատրեց, որ Հոնկոնգում ընթանում է Շեյնի դեմ հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ դատական գործընթաց։ H&M-ի խոսնակը նաև ընդգծեց, որ Շեյնը բազմիցս խախտել է իրենց դիզայնի հեղինակային իրավունքները[77]։

ԵՄ սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրություն խախտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի փետրվարի 5-ին Եվրոպական Միության պաշտոնյաները հայտարարեցին, որ Շեյնը լայնածավալ խախտումներ է կատարել ԵՄ սպառողների իրավունքների պաշտպանության օրենքներում և մեղադրվել է, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունց ցուցաբերելու մեջ։ Բրյուսելի իշխանությունները ներկայումս հետաքննություն են իրականացնում ընկերության կողմից՝ անարդար պայմանագրային դրույթների, մոլորեցնող զեղչերի և առևտրային խարդախ գործելակերպի վերաբերյալ[78]։

Մանկական սեռական տիկնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը իշխանություններին հաղորդեց մի ընկերության մասին, որը ինտերնետում վաճառում էր մանկական արտաքինով սեռական բնույթի տիկնիկներ։ Բողոքում նշվում էր, որ «ակնհայտ է, որ տվյալ բովանդակությունը առնչվում է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի անթույլատրելի պատկերումներին»[79]։ Լրատվամիջոցների լուսաբանումից և Փարիզում բռնկված բողոքի ակցիաներից հետո ֆրանսիական իշխանությունները սպառնացին փակել Շեյնի կայքը՝ ընկերության կողմից երեխայի տեսք ունեցող սեռական տիկնիկների վաճառքի պատճառով։ Դրան ի պատասխան՝ Շեյնն արգելեց նման ապրանքների վաճառքը[80][81][82]։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարեցին, որ սկսել են ընթացակարգեր՝ ընկերության կայքի աշխատանքը կասեցնելու ուղղությամբ։ Դա տեղի ունեցավ ընդամենը մեկ ժամ անց այն բանից հետո, երբ Շեյնը բացեց իր՝ աշխարհում առաջին ֆիզիկական խանութը Փարիզի BHV հանրախանութի վեցերորդ հարկում[83]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.letemps.ch/economie/shein-viserait-une-valorisation-a-90-milliards-de-dollars-a-la-bourse-americaine
  2. Ապրանքանիշի անվանումը կազմված է անգլերեն «she» և «in» բառերից, և արտասանվում է այս երկու բառերը իրարից առանձին արտաբերելով։
  3. «Shein:神秘中國品牌為何在西方年青人中引發熱潮 - BBC News 中文». BBC News 中文 (ավանդական չինարեն). Վերցված է 2026-03-13-ին.
  4. «SHEIN Corporate Headquarters, Office Locations and Addresses | Craft.co». craft.co (անգլերեն). Վերցված է 2026-03-11-ին.
  5. Faithfull, Mark. «Shein: Is China's Mysterious $15 Billion Fast Fashion Retailer Ready For Stores?». Forbes (անգլերեն). Վերցված է 2026-03-11-ին.
  6. Storm.mg (2021-12-24). «主打低價歐美流行服飾、1星期內到貨…揭SHEIN崛起的6個秘密,年度銷售額竟達1百億美元-風傳媒» (Chinese (Taiwan)). Վերցված է 2026-03-13-ին.
  7. Scott, Miriam Gottfried and Charity L. (2022-04-05). «Shein Valued at $100 Billion in Funding Round». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-11-ին.
  8. «Shein fashion app monthly downloads U.S. 2025». Statista (անգլերեն). Վերցված է 2026-03-11-ին.
  9. 1 2 3 «中国快时尚平台Shein母公司因数据泄露并向消费者隐瞒实情而被纽约州罚款190万美元». 美国之音 (չինարեն). 2022-10-14. Վերցված է 2026-03-13-ին.
  10. Testa, Jessica (2022-09-01). «The People's Republic of Shein». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2026-03-13-ին.
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «Shein is the future of fast fashion. Is that a good thing?». Vox (անգլերեն). Վերցված է 2026-03-11-ին.
  12. 1 2 3 4 Yang, Jing (2022-10-28). «WSJ News Exclusive | Fast-Fashion Juggernaut Shein's Sales Close In on Zara, H&M». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2026-03-11-ին.
  13. 1 2 3 «How Trump's Trade War Built Shein, China's First Global Fashion Giant». Bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.
  14. «希音副主席:希音是新加坡公司 押注它全因女儿卡账». www.zaobao.com.sg (պարզեցված չինարեն). Վերցված է 2026-03-11-ին.
  15. «希音是美國公司還是中國公司?». 美國之音. 2024-07-03. Վերցված է 2026-03-11-ին.
  16. «Shein backlash fails to deter shoppers at the fast-fashion giant». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2025-01-19. Վերցված է 2026-03-11-ին.
  17. «法媒:Shein 希音事件升級為中法之間的政治問題». RFI - 法國國際廣播電台 (ավանդական չինարեն). 2025-11-07. Վերցված է 2026-03-11-ին.
  18. «Shein面临削减估值压力 路透披露其高管致信安抚投资者». 美国之音 (չինարեն). 2025-02-18. Վերցված է 2026-03-11-ին.
  19. «財經新聞, 股市分析, 投資理財 | HKET經濟日報 | 投資頻道». invest.hket.com. Վերցված է 2026-03-11-ին.
  20. 腾讯网 (2021-07-05). «背靠中国制造,SHEIN真的可能干掉ZARA_腾讯新闻». news.qq.com (Chinese (China)). Վերցված է 2026-03-13-ին.
  21. «SHEIN:重塑服饰品牌的可能性-新闻频道-和讯网». news.hexun.com. Վերցված է 2026-03-13-ին.
  22. 网易 (2021-06-03). «跨境电商SheIn否认IPO,2020年E轮融资估值超150亿美元». www.163.com. Վերցված է 2026-03-13-ին.
  23. «跨境电商助力江苏外贸高质量发展——省国资委主任徐郭平调研南京希音公司_荔枝网新闻». news.jstv.com. Վերցված է 2026-03-13-ին.
  24. 新浪科技-自媒体综合 (2021-04-20). «SHEIN到底能走多远?». finance.sina.com.cn. Վերցված է 2026-03-13-ին.
  25. 1 2 3 4 5 6 7 8 Toh, Michelle (2021-08-15). «The secretive Chinese upstart 'making fast fashion look slow' | CNN Business». CNN (անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
  26. 1 2 Davidson, Helen (2022-07-30). «Chris Xu: Who is Shein's mysterious billionaire founder?». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2026-03-13-ին.
  27. 1 2 Vara, Vauhini. «Fast, Cheap, and Out of Control: Inside Shein's Sudden Rise». Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Վերցված է 2026-03-13-ին.
  28. 1 2 «Exclusive: Chinese fashion firm Shein on Singapore hiring spree as it shifts key assets there». Reuters (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
  29. Lau, Yvonne. «China's Shein is rivaling Zara with even faster, cheaper fashion». Fortune (անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
  30. Mills, Wes. «Fashion retailer SHEIN already expanding in Boone County». Inside INdiana Business (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
  31. «bloomberg.com».
  32. «Fashion retailer Shein opens Canadian office and a massive warehouse | News». Daily Hive (անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
  33. «Shein Had Informal Talks With U.S. Tech Giants About Potential Investment». The Information (անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
  34. 腾讯网 (2025-11-06). «SHEIN最新财报真相调查:利润税收集中新加坡背后的上市迷局_腾讯新闻». news.qq.com (Chinese (China)). Վերցված է 2026-03-13-ին.
  35. 伍鍵文. «新股IPO|Shein倫敦上市據報已獲英國批准 中證監尚未放行». 香港經濟日報HKET (ավանդական չինարեն). Վերցված է 2026-03-13-ին.
  36. 陳韻妍. «新股IPO|Shein倫敦IPO計劃陷停滯 放棄與兩家通訊公司合作». 香港經濟日報HKET (ավանդական չինարեն). Վերցված է 2026-03-13-ին.
  37. 腾讯网 (2025-11-06). «SHEIN最新财报真相调查:利润税收集中新加坡背后的上市迷局_腾讯新闻». news.qq.com (Chinese (China)). Վերցված է 2026-03-13-ին.
  38. China, Eva Xiao in Hong Kong and Trefor Moss in Guangzhou (2021-08-02). «How Shein Became the Chinese Apparel Maker American Teens Love». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-14-ին.
  39. «Analysis Shows 'Most Talked About' Brands Across TikTok, YouTube and Instagram» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-03-14-ին.
  40. «How US-China trade war turbocharged shopping app Shein's growth». South China Morning Post (անգլերեն). 2021-06-16. Վերցված է 2026-03-14-ին.
  41. «Fast-fashion upstarts are using Shein's own strategies against it». The Straits Times (անգլերեն). 2022-11-07. ISSN 0585-3923. Վերցված է 2026-03-14-ին.
  42. «De Minimis Value Increases to $800 | U.S. Customs and Border Protection». www.cbp.gov (անգլերեն). Վերցված է 2026-03-14-ին.
  43. «www.forbes.com».
  44. «Por que varejistas criticam Shein, Shopee e AliExpress por 'contrabando digital' no Brasil». G1 (բրազիլական պորտուգալերեն). 2023-03-28. Վերցված է 2026-03-14-ին.
  45. «VAT and overseas goods sold directly to customers in the UK». GOV.UK (անգլերեն). 2022-05-13. Վերցված է 2026-03-14-ին.
  46. Chambers, Sam (2022-04-23). «How Chinese clothing giant Shein conquered the UK — and undercut rivals on tax». www.thetimes.com (անգլերեն). Վերցված է 2026-03-14-ին.
  47. DW Planet A (2021-12-10), If you think fast fashion is bad, check out SHEIN, Վերցված է 2026-03-15-ին
  48. Mahmood, Zainab (2022-04-18). «Ultra-fast fashion is taking over – and using every trick in the book to get us addicted». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2026-03-15-ին.
  49. «SHEIN: What You Need to Know About the Brand's Social and Environmental Impact». MAKE FASHION BETTER (ամերիկյան անգլերեն). 2022-09-11. Վերցված է 2026-03-15-ին.
  50. «Shein's Fast-Fashion Waste Problem Won't Be Fixed by Resale». Bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  51. «www.cbc.ca».
  52. «Shein suppliers' workers doing 75-hour week, finds probe». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2021-11-12. Վերցված է 2026-03-15-ին.
  53. Testa, Jessica (2022-09-01). «The People's Republic of Shein». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2026-03-16-ին.
  54. 1 2 «EXCLUSIVE Chinese retailer Shein lacks disclosures, made false statements about factories». Reuters (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  55. TFL (2021-08-06). «Shein is Falling Short of Modern Slavery Reporting Rules, According to New Report». The Fashion Law (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  56. «Shein:10美元廉价服装背后的中国工厂群和加班加点的工人». BBC News 中文 (պարզեցված չինարեն). 2025-01-14. Վերցված է 2026-03-15-ին.
  57. Zhai, Keith (2022-12-12). «WSJ News Exclusive | Fast-Fashion Giant Shein Explores Becoming Online Marketplace». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  58. «Shein's Cotton Tied to Chinese Region Accused of Forced Labor». Bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  59. «Does Shein Use Banned Xinjiang Cotton? US Senators Want to Know». Bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  60. RFA, Alex Willemyns for (2023-04-18). «Fast-fashion outlets may be skirting Uyghur slave labor laws». Radio Free Asia (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  61. Barrett, Eamon; Lau, Yvonne. «Shein's favorite tax loophole to test U.S.'s new forced labor law». Fortune (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  62. 1 2 «Client Challenge». www.ft.com. Վերցված է 2026-03-15-ին.
  63. TFL (2021-06-15). «From Dr Martens to Ralph Lauren, Lawsuits Are Starting to Build for $15 Billion Ultra-Fast Fashion Brand Shein». The Fashion Law (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  64. «www.reuters.com».
  65. Strumpf, Dan (2022-07-03). «China's Fast-Fashion Giant Shein Faces Dozens of Lawsuits Alleging Design Theft». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  66. Das, Shanti (2022-03-06). «'They took my world': fashion giant Shein accused of art theft». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2026-03-15-ին.
  67. 1 2 Pruitt-Young, Sharon (2021-07-20). «Why Indie Brands Are At War With Shein And Other Fast-Fashion Companies». NPR (անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  68. 1 2 «Chronicling SHEIN's Problematic History». Chronicling SHEIN's Problematic History - 34th Street Magazine (ամերիկյան անգլերեն). 2020-07-09. Վերցված է 2026-03-15-ին.
  69. «Shein Accused of Using Stolen Designs». FASHION Magazine (անգլերեն). 2021-06-16. Վերցված է 2026-03-15-ին.
  70. Ռեակտիվ կիբերանվտանգության ռազմավարություն - մոտեցում, երբ անվտանգության միջոցները կիրառվում են կիբերհարձակումից կամ միջադեպից հետո, ոչ թե նախապես։
  71. Kovacs, Eduard (2018-09-25). «Over 6 Million Users Hit by Breach at Fashion Retailer SHEIN». SecurityWeek (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-15-ին.
  72. «Shein owner Zoetop fined $1.9m over data breach response» (բրիտանական անգլերեն). 2022-10-14. Վերցված է 2026-03-15-ին.
  73. «US accuses Shein, Temu of data risks in latest action targeting Chinese-backed apps». South China Morning Post (անգլերեն). 2023-04-15. Վերցված է 2026-03-16-ին.
  74. «www.thehindu.com».
  75. «Popular online retailer Shein apologizes for selling swastika necklace after backlash - CBS News». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). 2020-07-10. Վերցված է 2026-03-16-ին.
  76. Brooks, Ryan (2021-05-22). «Online Store Shein Apologized For Selling A Phone Case Depicting A Handcuffed Black Person Outlined In Chalk». BuzzFeed News (անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.
  77. 中央通訊社 (2023-07-25). «快時尚巨頭相爭 H&M在香港控告Shein侵犯版權 | 國際». 中央社 CNA (չինարեն). Վերցված է 2026-03-16-ին.
  78. «Client Challenge». www.ft.com. Վերցված է 2026-03-16-ին.
  79. «Shein bans all sex dolls after outrage over childlike products». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2025-11-04. Վերցված է 2026-03-16-ին.
  80. «www.reuters.com».
  81. «Shein bans sex dolls after France outrage over 'childlike' ones». AFP via Yahoo News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.
  82. «Shein accused of selling childlike sex dolls in France». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2025-11-02. Վերցված է 2026-03-16-ին.
  83. «France moves to suspend Shein website as it opens first store in Paris». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2025-11-05. Վերցված է 2026-03-16-ին.