Շեյդի
Շեյդի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Հայկ Սնխչյան |
Ի ծնե անուն | Հայկ Էդուարդի Սնխչյան |
Նաև հայտնի է որպես | Shady |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 2000 (21 տարեկան) Ստավրոպոլ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | Բիթբոքս |
Մասնագիտություն | Բիթբոքսեր |
Գործիքներ | Բիթբոքս, լուփ համակարգ, դրամ-մեքենա |
Շեյդի (անգլ.՝ Shady, իրական անունը՝ Հայկ Էդուարդի Սնխչյան), բիթբոքսեր, երաժիշտ։ Հայաստանի 2016 թվականի բիթբոքս չեմպիոն, ազգային ժյուրի։ Ազգությամբ առաջին հայն է, ով մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը և առաջինն է, ում հոլովակը տեղադրվել է համաշխարհային հեղինակություն վայելող, բիթբոքսի թեմային վերաբերող ամենամեծ «Swissbeatbox» կազմակերպության բոլոր սոցիալական էջերում[1][2]։
Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 16-ին, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում։ 7 տարեկան հասակում սկսել է ցուցադրել երաժշտական որակները՝ դաշնամուր նվագելով։ 11 տարեկան հասակում նրան սկսում են հետաքրքրել դրամ-մեքենաները (անգլերեն՝ drum-machine) և բիթբոքսը։ Սովորել է Եղվարդ քաղաքի No2 և No1 դպրոցներում, զուգահեռ հաճախել է Քասթինգ Սքուլ դերասանական ստուդիա, ինչպես նաև նույն քաղաքի արվեստի դպրոց և դրանք ավարտել է գերազանցությամբ։ Ունի մի շարք նվաճումներ, դրանք են՝ Բիթբոքսի աշխարհի առաջնության առաջին հայ մասնակից[3] (Շահնազարյան Սևանի հետ միասին, 2018), Հայաստանի բիթբոքսի առաջնության չեմպիոն (2016)[4], Ռոստով օնլայն բիթբոքս բաթլի Թոփ-16 նաև «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիայի հաղթող[5] (2018): Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո, նա, մինչ այսօր, կատարում է համաշխարհային շրջագայություններ, համագործակցում է տարբեր երկրների բիթբոքս-ներկայացուցիչների հետ, կատարում է փորձի փոխանակում և անցկացնում է դասընթացներ։
2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով աշխարհում միակ բիթբոքսերն է, ում էջը վերիֆիկացվել և հաստատվել է ֆրանսիական "Talentter" սոցիալական կայքում և այժմ ունի շուրջ 770․000 դիտում[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Swissbeatbox» միջազգային բիթբոքս կազմակերպության կայքէջ
- ↑ Առաջին հայն է, ով մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը և առաջինն է, ում հոլովակը տեղադրվել է համաշխարհային հեղինակություն վայելող, բիթբոքսի թեմային վերաբերող ամենամեծ «Swissbeatbox» կազմակերպության բոլոր սոցիալական էջերում
- ↑ Shady aka Hayk Snkhchyan from Armenia will represent his country as an Armenian Beatbox Champion 2016 in 5. Beatbox Battle World Championship.
- ↑ Հակոբյան Գոհար։ «Մեր Շեյդին՝ շվեյցարական Swissbeatbox-ի բոլոր հարթակներում»։ Առավոտ։ Վերցված է 2021 թվականի սեպտեմբերի 6
- ↑ Rostov Online Beatbox Battle
- ↑ «Talentter»-ի հաստատված էջը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոլովակը «Swissbeatbox»-ի յութուբյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի ինստագրամյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի ֆեյսբուքյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի թվիթերյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի վկոնտակտեի էջում
- «Մռակած» պետական կամերային երգչախումբը Ստեփանակերտում հանդես է եկել նոր ծրագրով, հատուկ համերգի համար իրենք Երևանից հրավիրել են «Բիթբոքս» երգարվեստի մասնագետ:
- Radio Marshall - Поколение ЧЕ
- Զինուժ Մեդիա - Shady-ն՝ որպես զինվոր