Շեղված վարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլոր այն վարքաձևերը, որոնք հասարակական կարծիքի կողմից չեն ընդունվում կոչվում են շեղված վարքաձևեր։
Շեղված վարքաձևը հավաքական տերմին է, որն ընդգրկում է 3 ձևեր

  • դևիանտ
  • դելիկվենտ
  • քրեական

Դևիանտ վարքաձևի մեջ մտնում են ամենաթույլ և ամենազանգվածային բնույթի խախտումներ, ինչպես բացասական, այնպես էլ դրական ուղղությամբ։ Այն ենթադրում է ցանկացած արարք, չի համապատասխանում գրված կամ չգրված օրենքներին։
Դելիկվենտ է կոչվում այն վարքաձջը, որը քրեական օրենսգրքի տեսանկյունից ուղղակիորեն դատապարտելի իրավախախտում չէ (ծեծկռտուքներ, աննշան գողություններ, գործից ուշացում և այլն)։
Քրեական վարքագծի մեջ մտնում են պրոֆեսիոնալ հանցագործությունը՝ քրեական, տնտեսական, շահադիտական, կազմակերպված իրավախախտումների հետ և քրեորեն պատժելի է։

Շեղված վարքի պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից սոցիոլոգիան սահամնում է շեղված վարքը որպես մարդու արարք, հասարակության մեջ, սոցիալական խմբում վավերացված նորմերին և սպասումներին չհամապատասխանող գործողություն, ինչպես նաև որպես սոցիալական երևույթ, որն արտահայտվում է մարդկային գործունեության հարաբերականորեն զանգվածային և կայուն ձևերով, որոնք չեն համապատասխանու հասարակության մեջ ընդունված նորմների և սպասումներին։ Շեղված վարքը արաքներն ու գործողություններն են, որոնք չեն համապատասխանում գրված և չգրված սոցիալական նորմներին (անտոմս երթևեկությունից մինչև սպանություն)[1]։ Շեղված վարքի պատճառների հայեցակարգերը կարելի է բաժանել

  • կենսաբանական
  • հոգեբանական
  • սոցիոլոգիական

Շեղված վարքի պատճառների կենսաբանական մեկնաբանությունները երևան եկան 19-րդ դարի վերջին։ Իտալացի բժիշկ Չեզարե Լոմբրազոն հիմնավորեց մարդու անատոմիական կառուցվածքի և հանցագործ վարքի միջև կապը։ Նա շրջանառության մեջ դրեց «բնածին հանցագործ» հասկացությունը, որին կարելի է ճանաչել մի շարք ֆիզիկական հայտանիշներով՝ գլխի ձևը, դուրս ընկած ներքին ծնոտ, ցանցառ մորուք, չափից դուրս երկար ձեռքեր և այլն։
Շեղման պատճառների հոգեբանական բացատրությունները հիմնավորված են մարդու այնպիսի վիճակների, ինչպիսիք են «մտավոր թերությունները», «այլասերվածությունը», «խելապակասությունը», «հոգեկան խանգարումները» և դրանց միջև փոխադարձ կապի առկայության վերլուծությամբ։ Ըստ այս ուղղության որոշ գիտնականների հայացքների՝ ամեն ոք իր հոգու խորքում հանցագործ է։
Շեղված վարքի պատճառների սոցիոլագիական բացատրությունը ուշադրությունը կենտրոնացնում է սոցիալական պայմանների վրա։ Այսօր սոցիոլոգները խոսում են շեղված վարքի այնպիսի պատճառների մասին, ինչպիսիք են սոցիալական անհավասարությունն ու սոցիալական անբարեկեցությունը։ Շեղված վարքի վրա մեծ ազդեցություն ունիմիկրոմիջավայրը՝ ընտանիքը, հարևանները, ընկերները, ուսումնական կոլեկտիվը և այլն։

Վարքի շեղման հիմնական ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքի շեղման հիմնական ձևերն են՝ հանցագործությունը, ալկոհոլիզմը, թմրամոլությունը, մարմնավաճառությունը, ինքնասպանությունը։Հանցագործությունը, որպես վարքի շեղման տարատեսակ, բավական բարդ սոցիալական երևույթ է և սոցիոլոգիայում ու քրեագիտության մեջ դասվում է ամենավիճահարույցների շարքը։ Ըստ հանցագործության հիմնախնդրի հետազոտության չափի՝ հետազոտողները բացահայտել են դրա մի շարք պատճառներն ու գործոնները, որոնք ազդում են դրա դինամիկայի վրա, այդ թվում՝ սոցիալական դիրքը, զբաղմունքի տեսակը, կրթությունը, սոցիալական կարգավիճակը, անհատների, սոցիալական խմբերի և հասարակության միջև կապի բնույթը։
Թմրամոլությունը (հունարեն nark-թմրություն և mania-մոլուց, խելագարություն, կիրք) հիվանդություն է, որն արտահայտվում է թմրանյութերից ֆիզիկական և կամ հոգեկան կախվածությամբ, դրանց նկատմամբ ունեցած անհաղթահարելի ձգտումով, որն աստիճանաբար բերում է օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան գործառույթների խոր հյուծման։ Թմրամոլությունը հասարակ կապվածություն չէ, ինչ որ որոշակի նյութի։ Թմրամոլություն համեմատաբար տարածված, վիճակագրորեն կայուն սոցիալական երևույթ է, որն արտահայտվում է սոցիալական որոշ մասի կողմից թմրեցնող կամ թունավոր նյութերի օգտագործմամբ և համապատասխան հետևանքներով։ Թմրանյութերի օգտագործումը կարող է պայմանավորված լինել կամ հիվանդության ընթացքում բժշկի խորհրդով որպես դեղամիջոց կան ոչ բժշկական բնույթ կրող օգտագործմամբ (չարաշահում)։ Այստեղ արդեն խոսքը թմրամոլության մասին է։ Թմրամոլության մեջ տեսնում են փախուստ ոչ միայն գոյության դաժան պայմաններից, այլև ժամանակակից հասարակության մեջ կյանքի համընդհանուր չափանշվածությունից, կանոնակարգումից, ծրագրավորվածությունից (Ժ. Բոդրիար
Հարբեցողություն համեմատաբար տարածված, վիճակագրորեն կայուն սոցիալական երևույթ է, որն արտահայտվում է բնակչության մի մասի կողմից ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ և համապատասխան հետևանքներով։ Ալկոհոլի օգտագործման պատճառները գրեթե նույնն են, ինչ թմրամոլությանը։ Սոցիալական հետևանքները ավելի շատ կապ ունեն հանցագործության հետ՝ ավազակային հարձակումներ, թալան, սպանություններ, ծանր մարմնական վնասվածխների պատճառում։ Ինքնասպանությունը կանխամտածված ձևով իրեն կյանքից զրկելն է։ Սպանություն ասելով հասկանում են 2 արտակարգ երևույթներ՝ 1-ը անհատական վարքային ակտ, որոշակի մարդու կողմից իրեն կյանքից զրկում, 2-րդ՝ համեմատաբար զանգվածային, վիճակագրորեն կայուն սոցիալական երևույթ, հասարակության որոշակի վիճակ, հետևանք, երբ մարդկանց որոշակի քանակ կամավոր հեռանում է կյանքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտչյան Ե.Ռ., Բալայան Ն.Մ., Սոցիոլոգիա, Երևան-2002