Շեղանկյունազարդ պիթոն
Շեղանկյունազարդ պիթոն | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Morelia spilota | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Շեղանկյունազարդ պիթոն (լատ.՝ Morelia spilota), կեղծոտավոր օձերի ընտանիքի պիթոնների ենթաընտանիքին պատկանող օձեր։
Շեղանկյունազարդ պիթոնը ունի նաև մեկ տարատեսակ՝ ի դեմս գորգային օձերի։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է միայն Օվկիանիա տարածաշրջանում։ Համարվում է պիթոնների ենթաընտանիքի ամենամեծ ներկայացուցիչներից մեկը։
Ապրում է Ավստրալիայում և Նոր Գվինեայում՝ այդ թվում Ինդոնեզիայում և Պապուա Նոր Գվինեայում։ Խոշոր պոպուլյացիաներ կան Բիսմարկի կղզեխմբում և Սողոմոնի կղզիներում։
Ամենամեծ պոպուլյացիաները գտնվում են Ավստրալիայում։ Ապրում է խոնավ բաց տարածություններում կամ անտառներում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկարությունը մոտ 3 մետր է։ Ունի շատ գեղեցիկ գույն։ Գույնը փոփոխական է, հիմնականում՝ կապտասև, որի վրա կան վառ դեղնավուն շեղանկյունաձև բծեր, որի պատճառով էլ ստացել է իր անվանումը։
Հիանալի մագլցում է ծառերի վրա և լողում ջրում։ Սնվում է մանր պարկավորներով և ճագարներով։ Ոչնչացնում է ամբարային կրծողներին։ Նրան պահում են նաև տանը։
Հեշտ ընտելանում է ցանկացած միջավայրին, սակայն գերության մեջ ապրում է բավականին քիչ՝ 3-4 տարի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Շինե Ռ.Ա և Էլիսոն Ա. (2010)։ «Շեղանկյունազարդ պիթոն»։ Կարմիր գիրք (IUCN) 2010։ Վերցված է 19 January 2016
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 215 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|