Շեհզադե (մզկիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեհզադե
թուրքերեն՝ Şehzade Camii
Տեսակտեսարժան վայր, ճարտարապետական հուշարձան և Ուրբաթյա մզկիթ
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքՖաթիհ
ՏեղագրությունՖաթիհ
Հիմնվել է1548
Կառուցման սկիզբ1543
Կառուցման ավարտ1548
Ճյուղ/ավանդույթՋումա մզկիթ
Կարգավիճակգործող մզկիթ
ՊատվիրողՍուլեյման I
Անվանված էՇեհզադե Մեհմեդ
Ճարտարապետություն
ՃարտարապետՄիմար Սինան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Առանձնահատկություններգերեզմաններ՝
Շեհզադե Մեհմեդ,
Շեհզադե Ջիհանգիր,
Հյումա Շահ սուլթան,
Ռուստեմ փաշա, Մուստաֆա Դեստերի փաշա
Արտաքին գմբեթի
բարձրություն
37
Արտաքին գմբեթի
տրամագիծ
18,42
Մինարեթներ2
Մինարեթի բարձրություն55
Շինանյութգրանիտ, մարմար
Քարտեզ
Քարտեզ

Շեհզադեի մզկիթ (թուրքերեն՝ Şehzade Camii), Շեհզադեբաշ (թուրքերեն՝ Şehzadebaşı Camii) կամ Շեհզադե Մեհմեդի մզկիթ (թուրքերեն՝ Şehzade Mehmet Camii), գործող մզկիթ Ստամբուլի Ֆաթիհ շրջանում։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1543 թվականին մահացել է Սուլեյման I-ի որդին՝ Շեհզադե Մեհմեդը (թուրքերեն՝ şehzade՝ արքայազն, ժառանգ), հայազգի ճարտարապետ Միմար Սինանը 1543- 1548 թվականներին կառուցել է Շեհզադեի մզկիթը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթի գմբեթի տրամագիծը կազմում է 18,42 մետր։ Մզկիթը ունի նաև 4 փոքր գմբեթներ։ Մզկիթն ունի երկու մինարեթներ, որոնք ունեն 55 մետր բարձրություն։ Մզկիթի հիմքի բարձրությունը գրեթե հավասար է կառույցի բարձրությանը։ Հատակի տակ կա ավազան, որի շնորհիվ ամռանը այստեղ սառն է, իսկ ձմռանը՝ տաք։

Այստեղ՝ Շեհզադե Մեհմեդի թյուրբեում, շեհզադեի հետ միասին թաղված է նաև նրա եղբայրը՝ Շեհզադե Ջիհանգիրը, ինչպես նաև դուստրը Հյումա Շահ սուլթանը։ Մզկիթում հայտնաբերվել են նաև երեք չճանաչված անձանց մնացորդներ[2]։ Նախկինում համալիրի կազմում մտել են նաև մի քանի դամբարաններ, որտեղ թաղված են եղել Ռուստեմ փաշան և Մուստաֆա Դեստերի փաշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Şehzade Külliyesi. (ibb.gov.tr)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեհզադե (մզկիթ)» հոդվածին։