Շեկելի նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շեկելի նշան
Շեկելի նշան
Շեկելի նշան
Նշան 8362

Շեկելի խորհրդանիշ կամ շեկելի նշան, տպագրական խորհրդանիշ, որն ընդգրկված է Յունիկոդի ստանդարտի «Արժույթի նշան» (անգլ․՝ Currency Symbols) խմբում և կոչվում է «Նոր շեկելի խորհրդանիշ» (անգլ․՝ New sheqel sign)․ կոդը՝ U + 20AA։ Դրա հիմնական նպատակը նոր շեկելի՝ Իսրայելի ազգային արժույթի ներկայացումն է։

1980 թվականից մինչ 1985 թվականը որպես շեկելի խորհրդանիշ օգտագործվել է ոճազարդված ש (շին) տառը։

Այս գործառույթներն իրականացնող բնութագրական նիշերը. հին շեկելի համար՝ ש, նոր շեկելի համար՝ ₪ • ש"ח • ש • NIS։ Բացի այդ, դրանց հակիրճ ներկայացման համար օգտագործվում են ISO 4217 ստանդարտի կոդեր՝ համապատասխանաբար, ILR և ILS (376)։

Գրություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

նշանը իրենից ներկայացնում է եբրայերենի այբուբենի երկու տառերի միացագիր՝ ש (շին) և ח (խեթ), որոնցով սկսվում է Իսրայելի ազգային արժույթի լրիվ անվանումը։ Այս տառերի ևս մեկ համակցություն է ש"ח կրճատումը (արտասանվում է «շախ»)։ Միաժամանակ այս նշաններով Իսրայելում օգտագործվում է անգլերեն NIS հապավումը (անգլ.՝ New Israeli Sheqel), որը նշանակում է նորիսրայելական շեկել[1]։

Շեկելի նշանը (1980—1985)

1980 թվականին ներդրված և նոր շեկելին նախորդող արժույթի՝ շեկելի (ներդրվել է 1985 թվականին) խորհրդանիշն է Old Sheqel sign.svg, այսինքն՝ ոճազարդված ש տառը (շին)։

Եբրայերեն տեքստում շեկելի նշանը տեղադրվում է թվի ձախ մասում (օրինակ՝ ₪12,000), ինչպես և դոլարի նշանը ($)։ Նշանը կա՛մ թվից չի բաժանվում բացատով, կա՛մ առանձնացված է նեղ բացատով։

Իսրայել պետության «շեկել» անվանումով դրամական միավորների ցանկ
Դրամական միավոր
(անգլ․ և/կամ տվյալ երկրի լեզվով)
Պետություն
(տարածաշրջան)
Շրջանառության
ժամանակաշրջան
Կարճ ներկայացման տարբերակներ[2] Կիրառության օրինակներ
կոդեր ISO 4217 արժույթի նշաններ դրամական նշանների վրա դրոշմանիշերի վրա
Գոյություն ունեցող արժույթներ
Նորիսրայելական շեկել
(անգլ.՝ new sheqel; եբրայերեն՝ שקל חדש‎)
Իսրայել Իսրայել 1985 — մեր օրեր ILS (376) ₪ • ש"ח • ש • NIS
Պատմական արժույթներ
[Հին] շեկել
(անգլ.՝ sheqel; եբրայերեն՝ שקל‎)
Իսրայել Իսրայել 1980—1985 ILR ש • Old Sheqel sign.svg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տես, օրինակ, сайт Իսրայելի բանկ
  2. Մանրամասն տես «Արժույթի նշան» հոդվածը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթի նշան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]